Սեղմել Esc փակելու համար:
ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.1457.051118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2018 թվականի N 1457-Ա

 

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`

1. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. նոյեմբերի 5-ի

N 1457-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Միրզոյան        - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

                         (հանձնաժողովի նախագահ)

                        

    Գ. Ղազարյան        - ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարի

                         պաշտոնակատար

                        

    Զ. Մնացականյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

                        

    Կ. Բրուտյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

                        

    Հ. Սիմիդյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         տեղակալ

                        

    Ա. Փամբուխչյան     - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

                        

    Հ. Գասպարյան       - Հանրապետության նախագահի խորհրդական

                        

    Տ. Վիրաբյան        - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

                        

    Ա. Կիրակոսյան      - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

                        

    Դ. Կարապետյան      - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական

                        

Հովնան եպիսկոպոս   - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

    Հակոբյան             (համաձայնությամբ)

                        

    Գ. Բոլշիկյան       - «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ

                         ներկայացուցիչ (համաձայնությամբ)

                        

    Կ. Օհանյան         - Յ. Վարդանյանի բարեկամ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.11.2018
N 1457-Ա
Որոշում