Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1565.001118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2018 թվականի N 1565-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի

1. 2018 թվականի նոյեմբերի 26-27-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մինսկի օդանավակայանի սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Արարատ Միրզոյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Կարապետյանինը, Դավիթ Գևորգյանինը, Վահե Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը, Անի Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձը և օրապահիկը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել կառավարական պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

6. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում կառավարական պատվիրակության` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. նոյեմբերի 23-ի

N 1565-Ա որոշման

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-27-Ը ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Միրզոյան        - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար

 

    Ա. Ղևոնդյան        - Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և  

                         լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ

                         մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                         (26.11.2018 թ.-28.11.2018 թ.)

 

    Հ. Թաշչյան         - ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական

 

    Դ. Կարապետյան      - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի օգնական

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի

                         խորհրդական

 

    Ա. Աղաջանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         տեղակալ (22.11.2018 թ.-28.11.2018 թ.)

 

    Ա. Բադալյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                         երկրների և կառույցների հետ համագործակցության

                         վարչության ԱՊՀ տարածաշրջանի կառույցների բաժնի

                         3-րդ քարտուղար (26.11.2018 թ.-28.11.2018 թ.)

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         գլխավոր մասնագետ (22.11.2018 թ.-28.11.2018 թ.)

 

    Դ. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի

                         արարողակարգի պատասխանատու

 

    Մ. Իսախանյան       - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Բաբայան         - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.11.2018
N 1565-Ա
Որոշում