Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1671-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.1315.001118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2018 թվականի N 1315-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1671-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանելու մասին» N 1671-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Հանձնաժողովը կազմում է որակավորման ստուգման թեստավորման հարցաշարեր և թեստավորման առաջադրանքները` ըստ թիկնապահի և պահնորդի մասնագիտությունների: Թեստային հարցաշարերը և թեստային առաջադրանքները հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ:».

2) 12-րդ կետը «յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «թեստավորման» բառով.

i

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Որակավորումն ստուգվում է թեստավորման առաջադրանքների միջոցով` էլեկտրոնային եղանակով:».

4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Յուրաքանչյուր թեստավորման առաջադրանք կազմված է վեց հարցից: Յուրաքանչյուր հարց ունի երեք հնարավոր պատասխան, որոնցից մեկը ճիշտ է:».

i

5) 15-րդ կետում «Որակավորման ստուգմանը նախապատրաստվելու» բառերը փոխարինել «Թեստավորման առաջադրանքները լուծելու» բառերով.

6) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«16. Թեստավորման առաջադրանքը գնահատվում է դրական` 6 հարցից 5-ին թեկնածուի ճիշտ պատասխանելու դեպքում:».

i

7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին, 16.2-րդ և 16.3-րդ կետերով.

«16.1. Որակավորման ստուգման ընթացքը տեսաձայնագրվում է: Տեսաձայնագրումն ապահովում է ոստիկանությունը: Տեսաձայնագրում չիրականացվելու դեպքում որակավորման ստուգման արդյունքներն առոչինչ են:

16.2. Ոստիկանությունը պարտավոր է որակավորման ստուգման տեսաձայնագրությունը պահպանել 2 ամիս:

16.3. Որակավորման ստուգման մասնակիցներին տեսաձայնագրությունը տրամադրվում է նրանց դիմումի հիման վրա` դիմողի ներկայացրած էլեկտրոնային կրիչի միջոցով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս անց:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.11.2018
N 1315-Ն
Որոշում