Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.1292.191118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1292-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N 1339-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 1-ին կետում «համապատասխան նշանակված փորձարկման լաբորատորիաները (այսուհետ` լաբորատորիաներ):» բառերը փոխարինել «համապատասխան նշանակված համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՆՄ):» բառերով, իսկ «Փորձարկման լաբորատորիաներին» բառերը` «Համապատասխանության գնահատման մարմիններին» բառերով.

2) 1.1-ին կետում «լաբորատորիային» բառը փոխարինել «ՀԳՆՄ-ին» բառով.

i

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Առաջարկել սույն որոշման 1-ին կետով սահմանված ՀԳՆՄ-ներին տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման վկայականի հերթական համար տրամադրելու և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառելու նպատակով գրանցման մասին դիմումն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում պարենային արտադրանքի գրանցման մասով` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, իսկ ոչ պարենային արտադրանքի գրանցման մասով` Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրամադրել տեղեկատվություն` համաձայն հավելվածի: Վկայականի տրամադրման մասին որոշումն ընդունվում է ՀԳՆՄ-ի կողմից` ներկայացված փաստաթղթերի փորձաքննության և արտադրանքի լաբորատոր բոլոր փորձարկումների դրական արդյունքների հիման վրա: Տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող տվյալ արտադրանքի բոլոր ցուցանիշների փորձարկումներն ապահովելու նպատակով ՀԳՆՄ-ն կարող է պայմանագրեր կնքել հավատարմագրված լաբորատորիաների հետ:».

i

4) 2.1-ին և 3-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» և «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» և «շուկայի վերահսկողության տեսչական մարմին» բառերով` իրենց համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2018
N 1292-Ն
Որոշում