Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ Փ ...

 

 

040.1319.001118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1319-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցների շրջանակում Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի փակ դրենաժային համակարգի հիմնանորոգման ծրագրի փաստացի կատարված աշխատանքի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2018 թվականին հատկացնել 16,397.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին 2017 թվականի օգոստոսի 28-ին «Վահրադյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ԱՄ-ՀԲՄԱՇՁԲ-17/01, 2017 թվականի հունիսի 30-ին «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված ԱՄ-ԳՀԾՁԲ17/02, 2017 թվականի սեպտեմբերի 22-ին «Հալդի Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված ԱՄ-ՄԱԾՁԲ17/01-7 պայմանագրերում կատարել փոփոխություններ` պայմանագրում ներկայացված աշխատանքների կատարման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ընկերությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին հատկացված 16,397.3 հազ. դրամի ծախսման համար նոր մրցույթներ չեն անցկացվելու:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սահմանված կարգով մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի փակ դրենաժային համակարգի հիմնանորոգման մնացորդային աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցների շրջանակում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Առափիի համայնքի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա Մնացական Բաղդասարյանի ընտանիքի, Ախուրյանի համայնքի Ջրառատ բնակավայրի բնակիչ Արտակ Սամվելի Ալոյանի բազմազավակ ընտանիքի և Պեմզաշենի համայնքի բնակիչ Հայկազ Կամսարի Սարոյանի ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ` վկայագիր) միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով 2018 թվականին հատկացնել 20,780.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

6. Սահմանել, որ`

1) սույն որոշման 5-րդ կետում նշված անձանց (ընտանիքներին) տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում 2018 թվականի դեկտեմբերի 20-ը: Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.

2) սույն որոշման 5-րդ կետում նշված անձանց (ընտանիքներին) ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի կողմից ծանուցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին ներկայացված դիմումի համաձայն.

3) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.

4) սույն որոշման N 1 հավելվածի 1-ին և 3-րդ կետերում նշված ընտանիքների բնակեցումից ազատված բնակելի տունը ենթակա է քանդման` սեփականատիրոջ միջոցներով` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից հետո ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում:

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

1) սույն որոշման 5-րդ կետում նշված ընտանիքներին`

ա. վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա,

բ. տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված` վկայագիր ստացող ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված` Գյումրի և Արթիկ քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի` 2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում ձևավորված շուկայական գինը:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 15-ի

N 1319-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Համայնքը|Բնակավայրը|Ազգանունը, անունը,     |Անձնագրային|Սեն-|Ֆինանսա-|

|ը/կ|        |          |հայրանունը             |տվյալները  |յակ-|կան     |

|   |        |          |                       |           |ների|աջակցու-|

|   |        |          |                       |           |քա- |թյան    |

|   |        |          |                       |           |նակը|չափը    |

|   |        |          |                       |           |    |(հազ.   |

|   |        |          |                       |           |    |դրամ)   |

|___|________|__________|_______________________|___________|____|________|

|1. |Առափի   |Առափի     |Բաղդասարյան Մնացական   |AH0691120  |   3| 6,045.0|

|   |        |          |Սարիբեկի               |           |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Ղասոյան Օլգա Սամվելի   |AN0553843  |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Պապիկյան Զենֆիրա Շահենի|AN0553848  |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Բաղդասարյան Մարիա      |ԱԱ N155699 |    |        |

|   |        |          |Մնացականի              |           |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Բաղդասարյան Զենֆիրա    |ԱՍ N062745 |    |        |

|   |        |          |Մնացականի              |           |    |        |

|___|________|__________|_______________________|___________|____|________|

|2. |Ախուրյան|Ջրառատ    |Ալոյան Արտակ Սամվելի   |AM0850802  |   5|11.160.0|

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Ալոյան Արմենուհի Իգիթի |AG0314077  |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Ալոյան Նարեկ Արտակի    |ԱԲ N619445 |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |ԱլոյաՆ Դավիթ Արտակի    |ԱԲ N515366 |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Ալոյան Մանվել Արտակի   |UP N287170 |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Ալոյան Սառա Արտակի     |ԱԲ N180538 |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Ալոյան Աննա Արտակի     |ԱԱ N284984 |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Ալոյան Եվա Արտակի      |ԱԲ N053563 |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Ալոյան Սամվել Արտակի   |ԱԱ N102981 |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Ալոյան Մարիամ Արտակի   |Ա N199087  |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Ալոյան Սուսան Արտակի   |ԱԱ N032673 |    |        |

|___|________|__________|_______________________|___________|____|________|

|3. |Պեմզաշեն|Պեմզաշեն  |Սարոյան Հայկազ Կամսարի |AP0673359  |   2| 3,575.0|

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Սարոյան Կամսար Հայկազի |002780732  |    |        |

|   |        |          |_______________________|___________|    |        |

|   |        |          |Մեսրոբյան Զարուհի      |AN0552483  |    |        |

|   |        |          |Մելսիկի                |           |    |        |

|________________________________________________________________|________|

|                                                ԸՆդամենը        |20,780.0|

._________________________________________________________________________.

 

________________________

ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2018
N 1319-Ն
Որոշում