Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՇԻՐԱԿԻ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՇԻՐԱԿԻ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԿՈՏԱՅՔԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ...

040.1323.001118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

22 նոյեմբերի 2018 թվականի N 1323-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՇԻՐԱԿԻ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԿՈՏԱՅՔԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 205,706.373 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 80,239.3 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 21,875.2 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 26,352.7 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 29,349.5 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 37,013.7 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 10,876.0 հազ. դրամ` համաձայն N 6 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 7 և 8 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 22-ի

N 1323-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          |Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները                |        |

|____|_______________________________________________________|________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |80,239.3|

|____|_______________________________________________________|________|

|    |այդ թվում`                                             |        |

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                     |80,239.3|

|____|_______________________________________________________|________|

|    |որից`                                                  |        |

|1.1.|Ձորագյուղի համայնքի թիվ 9 փողոցի ասֆալտապատում         | 8,280.0|

|____|_______________________________________________________|________|

|1.2.|Գանձակի համայնքի ներհամայնքային փողոցների              | 2,880.0|

|    |լուսավորության ցանցի կառուցում                         |        |

|____|_______________________________________________________|________|

|1.3.|Գավառի համայնքի թիվ 3, թիվ 4, թիվ 7, թիվ 8             |14,661.6|

|    |մանկապարտեզների շենքերի վերանորոգում, հիմնանորոգում,   |        |

|    |ջեռուցման համակարգի անցկացում                          |        |

|____|_______________________________________________________|________|

|1.4.|Մարտունու համայնքի Պռոշյան փողոցի վերանորոգում և       | 6,379.2|

|    |ասֆալտապատում                                          |        |

|____|_______________________________________________________|________|

|1.5.|Վերին Գետաշենի համայնքի Ա թաղ. 5-րդ և  Բ թաղ. 10-րդ    | 9,968.1|

|    |փողոցների ասֆալտապատման աշխատանքներ                    |        |

|____|_______________________________________________________|________|

|1.6.|Վարդենիկի համայնքի խմելու ջրագծի սնուցող նոր ջրագծի    | 9,100.8|

|    |կառուցում «Սասնա աղբյուր» և  «Գայի ձոր» տարածքից       |        |

|____|_______________________________________________________|________|

|1.7.|Վարդենիկի համայնքի «Սարի առու» ոռոգման ջրատարի         |10,296.0|

|    |հիմնանորոգման աշխատանքներ                              |        |

|____|_______________________________________________________|________|

|1.8.|Կարճաղբյուրի համայնքի դպրոց տանող ճանապարհի            | 3,160.8|

|    |ասֆալտապատում                                          |        |

|____|_______________________________________________________|________|

|1.9.|Ծաղկունքի համայնքի մանկապարտեզի ճաշարանի կապիտալ       |10,080.0|

|    |վերանորոգում                                           |        |

|____|_______________________________________________________|________|

|2.0.|Գեղհովտի համայնքի Ղռաժներ և  Չայիրներ թաղամասերը սնող  | 5,432.8|

|    |ոռոգման ջրատարի գլխամասի կապիտալ վերանորոգում          |        |

._____________________________________________________________________.

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 22-ի

N 1323-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          |Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները                |        |

|____|_______________________________________________________|________|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |21,875.2|

|____|_______________________________________________________|________|

|    |այդ թվում`                                             |        |

|____|_______________________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                     |21,875.2|

|____|_______________________________________________________|________|

|    |որից`                                                  |        |

|____|_______________________________________________________|________|

|1.1.|Աշոցքի համայնքի Փոքր Սեպասար-Մ1 ճանապարհահատվածի       | 1,942.7|

|    |կոպճապատման աշխատանքներ                                |        |

|____|_______________________________________________________|________|

|1.2 |Ախուրյանի համայնքի Կամո բնակավայրում համայնքային       |19,932.5|

|    |կենտրոնի և  մանկապարտեզի կառուցում                     |        |

._____________________________________________________________________.

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 22-ի

N 1323-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          |Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները                |        |

|____|_______________________________________________________|________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |26,352.7|

|____|_______________________________________________________|________|

|    |այդ թվում`                                             |        |

|____|_______________________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                     |26,352.7|

|____|_______________________________________________________|________|

|    |որից`                                                  |        |

|____|_______________________________________________________|________|

|1.1.|Նոր Ամանոսի համայնքապետարանի շենքի վերանորոգում և      | 3,160.0|

|    |մանկապարտեզի հիմնում                                   |        |

|____|_______________________________________________________|________|

|1.2.|Փարպիի համայնքի փողոցների ասֆալտապատում                | 7,380.0|

|____|_______________________________________________________|________|

|1.3.|Տեղերի համայնքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների   | 4,800.0|

|    |իրականացում                                            |        |

|____|_______________________________________________________|________|

|1.4.|Արագածավանի համայնքի կոյուղագծի կառուցում (257         | 2,612.7|

|    |բնակարաններով 8 բազմաբնակարան շենքերի համար կոյուղագծի |        |

|    |կառուցում)                                             |        |

|____|_______________________________________________________|________|

|1.5.|Թալինի համայնքի քաղաքային փողոցների ասֆալտապատում      | 8,400.0|

._____________________________________________________________________.

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 22-ի

N 1323-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          |Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները                |        |

|____|_______________________________________________________|________|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |29,349.5|

|____|_______________________________________________________|________|

|    |այդ թվում`                                             |        |

|____|_______________________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                     |29,349.5|

|____|_______________________________________________________|________|

|    |որից`                                                  |        |

|____|_______________________________________________________|________|

|1.1.|Բյուրեղավանի համայնքի Բյուրեղավան քաղաքի մշակույթի տան |13,944.0|

|    |հիմնանորոգում                                          |        |

|____|_______________________________________________________|________|

|1.2.|Քասախի համայնքի էներգախնայողության ծրագիր              | 9,645.5|

|____|_______________________________________________________|________|

|1.3.|Արամուսի համայնքի Տիգրանաձորի և  Ջրմուղի փողոցների     | 5,760.0|

|    |լուսավորության ցանցի անցկացում                         |        |

._____________________________________________________________________.

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 22-ի

N 1323-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          |Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները                |        |

|____|_______________________________________________________|________|

|1   |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |37,013.7|

|____|_______________________________________________________|________|

|    |այդ թվում`                                             |        |

|____|_______________________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                     |37,013.7|

|____|_______________________________________________________|________|

|    |որից`                                                  |        |

|____|_______________________________________________________|________|

|1.1 |Քաջարանի համայնքի նախադպրոցական կրթության զարգացում    |15,405.0|

|____|_______________________________________________________|________|

|1.2.|Քաջարան քաղաքի Գայի փողոցի բարեկարգում                 |12,848.7|

|____|_______________________________________________________|________|

|1.3.|Գորայքի համայնքի Սպանդարյան բնակավայրի գիշերային       | 8,760.0|

|    |լուսավորության անցկացում                               |        |

._____________________________________________________________________.

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 22-ի

N 1323-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման          |Տարի    |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները                |        |

|____|_______________________________________________________|________|

|1   |ԸՆԴԱՄԵՆԸ                                               |10,876.0|

|____|_______________________________________________________|________|

|    |այդ թվում`                                             |        |

|____|_______________________________________________________|________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                     |10,876.0|

|____|_______________________________________________________|________|

|    |որից`                                                  |        |

|____|_______________________________________________________|________|

|1.1.|Գյուլագարակի համայնքի գիշերային լուսավորություն        |10,876.0|

._____________________________________________________________________.

_______________________________

ԻՐՏԵԿ - NN 7 և 8 հավելվածները չեն բերվում

pin
ՀՀ կառավարություն
22.11.2018
N 1323-Ն
Որոշում