Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

041.1589.291118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1589-Ա

 

ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանին և ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանին 2018 թվականի դեկտեմբերի 3-6-ը, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկրորդ քարտուղար Աննա Ավետիսյանին 2018 թվականի դեկտեմբերի 3-5-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլին մասնակցելու նպատակով:

2. Նաիրա Կարապետյանի և Վահագն Լալայանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Աննա Ավետիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.11.2018
N 1589-Ա
Որոշում