Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ...

 

 

040.1331.001118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2018 թվականի N 1331-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ 23,208,483.13 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ BMZ ԹԻՎ 2018 67 001 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի 23,208,483.13 եվրո գումարի չափով BMZ թիվ 2018 67 001 դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը, ինչպես նաև դրանում կատարվելիք հետագա փոփոխություններն ու լրացումները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի նոյեմբերի 22-ի

N 1331-Ա որոշման

 

Ոչ պաշտոնական թարգմանություն

 

Ֆինանսավորման համաձայնագիր

___ _______,___թ.

KfW-ի, Մայնի Ֆրանկֆուրտ

(KfW)

և

Հայաստանի Հանրապետության միջև

(Ստացող)

սույն Ֆինանսավորման համաձայնագրի կնքման համար`

ի դեմս Ֆինանսների նախարարության

և

սույն Ծրագրի իրականացման համար`

ի դեմս Բնապահպանության նախարարության

(Իրականացնող)

23 208 483,13 եվրո գումարով

«Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման»

ծրագրի համար

BMZ թիվ 2018 67 001

 

Բովանդակություն

Հոդված 1. Ֆինանսական օժանդակության գումարի չափը և նպատակը

Հոդված 2. Հատկացումները

Հոդված 3. Հատկացումները դադարեցնելը և դրանք հետ վճարելը

Հոդված 4. Ծախսերը և պետական տուրքերը

Հոդված 5. Պայմանագրային դրույթներ և ներկայացուցչի իրավունքները

Հոդված 6. Ծրագիրը

Հոդված 7. Ծրագրի հետ կապված տեղեկատվությունը հրապարակելը և փոխանցելը

ՀՈԴՎԱԾ 8. Այլ դրույթներ

Համապատասխանության մասով պարտավորությունները

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դեռևս կնքվելիք` ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի (Միջկառավարական համաձայնագիր) հիման վրա Ստացողը և KfW-ն (Վերականգնման վարկերի բանկ) սույնով կնքում են հետևյալ Ֆինանսավորման համաձայնագիրը (Համաձայնագիր):

 

Հոդված 1. Ֆինանսական օժանդակության գումարի չափը և նպատակը

1.1 KfW-ն Ստացողին տրամադրում է 23 208 483,13 (բառերով` քսաներեք միլիոն երկու հարյուր ութ հազար չորս հարյուր ութսուներեք եվրո տասներեք ցենտ) գումարը չգերազանցող ֆինանսական օժանդակություն (ֆինանսական օժանդակություն):

Այս ֆինանսական օժանդակության գումարը ենթակա չէ վերադարձման, եթե այլ բան սահմանված չէ 3.2 հոդվածով:

1.2 Ստացողը ֆինանսական օժանդակության գումարն օգտագործում է բացառապես ֆինանսավորելու համար` i) պաշտպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավումն ու կառավարումը, ii) անտառների կայուն կառավարումը, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումները, iii) ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումները, iv) էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումները և v) խորհրդատվական ծառայությունները (այսուհետ` Ծրագիր), և առաջին հերթին արտարժույթով կատարված ծախսերը ֆինանսավորելու համար: Իրականացնողը և KfW-ն առանձին համաձայնագրով սահմանում են Ծրագրի մանրամասները և ֆինանսական օժանդակությունից ֆինանսավորման ենթակա ապրանքներն ու ծառայությունները:

1.3 Ստացողի կողմից վճարվելիք հարկերը և այլ պետական վճարներ, ինչպես նաև ներմուծման տուրքերը չեն ֆինանսավորվում ֆինանսական օժանդակության միջոցներից:

 

Հոդված 2. Հատկացումները

 

2.1 KfW-ն ֆինանսական օժանդակությունը հատկացնում է` Ծրագրի առաջընթացին համապատասխան և ըստ Ստացողի պահանջի: Առանձին համաձայնագրով Իրականացնողը և KfW-ն սահմանում են հատկացումների ընթացակարգը, մասնավորապես այն ապացույցները, որոնք վկայում են հատկացված միջոցների նպատակային օգտագործման մասին:

2.2 KfW-ն իրավունք ունի հրաժարվելու հատկացումներ կատարելուց` 2025 թվականի դեկտեմբերի 30-ից հետո:

 

Հոդված 3. Հատկացումները դադարեցնելը և դրանք հետ վճարելը

 

3.1 KfW-ն կարող է դադարեցնել հատկացումները միայն այն դեպքում, եթե.

ա) Ստացողը չի կատարում KfW-ի հանդեպ ունեցած իր` ժամանակին վճարումներ կատարելու պարտավորությունները,

բ) խախտվել են սույն Համաձայնագրով կամ սույն Համաձայնագրին առնչվող առանձին համաձայնագրերով նախատեսված պարտավորությունները,

գ) Իրականացնողը չի կարող ապացուցել, որ հատկացված գումարներն ամբողջությամբ ծախսվել են նպատակայնորեն,

դ) KfW-ի կողմից սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմամբ խախտվում է կիրառելի օրենք, կամ

ե) ի հայտ են եկել արտակարգ հանգամանքներ, որոնք խանգարում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը, գործարկումը կամ նպատակը:

3.2 Եթե 3.1 հոդվածի «բ», «գ» կամ «դ» կետերում նշված որևէ իրավիճակ է ի հայտ եկել և չի շտկվել KfW-ի կողմից սահմանված ժամանակահատվածում, որը սակայն պետք է լինի առնվազն 30 օր, ապա KfW-ն կարող է.

ա) պահանջել բոլոր հատկացված գումարներն անհապաղ հետ վճարել` 3.1 հոդվածի «բ» կամ «դ» կետերում նշված դեպքերում.

բ) պահանջել, որ Ստացողն անհապաղ հետ վճարի այն գումարները, որոնց նպատակային օգտագործումը չի կարող ապացուցել` 3.1 հոդվածի «գ» կետում նշված դեպքում:

 

Հոդված 4. Ծախսերը և պետական տուրքերը

Ստացողը պարտավոր է վճարել սույն Համաձայնագրի կնքմանն ու կատարմանն առնչվող բոլոր հարկերը և պետական տուրքերը, որոնք կգոյանան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս, ինչպես նաև սույն ֆինանսական օժանդակության հատկացման հետ կապված գումարի փոխանցման և փոխարկման բոլոր ծախսերը:

 

Հոդված 5. Պայմանագրային դրույթներ և ներկայացուցչի իրավունքները

 

5.1 Ֆինանսների նախարարը և իր կողմից KfW-ին ներկայացված անձինք, Ֆինանսների նախարարի կողմից վավերացված ստորագրության նմուշներով, լիազորված են ներկայացնելու Ստացողին սույն Համաձայնագրի կատարման ընթացքում: Բնապահպանության նախարարը և իր կողմից KfW-ին ներկայացված անձինք, Բնապահպանության նախարարի կողմից վավերացված ստորագրության նմուշներով, լիազորված են ներկայացնելու Իրականացնողին սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում: Ներկայացուցչի լիազորություններն ուժի մեջ են այնքան ժամանակ, քանի դեռ KfW-ն Ստացողի կողմից լիազորված համապատասխան ներկայացուցչի կողմից չի ստացել այդ լիազորությունները դադարեցնելու մասին հստակ ձևակերպված ծանուցում:

5.2 Սույն Համաձայնագրի փոփոխությունները կամ լրացումները, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում պայմանավորվող կողմերի կողմից ծանուցումները և հայտարարություններն արվում են գրավոր: Ցանկացած այդպիսի ծանուցում կամ հայտարարություն համարվում է ստացված այն ժամանակ, երբ այն հասել է համապատասխան պայմանավորվող կողմերի հետևյալ հասցեներին կամ համապատասխան պայմանավորվող կողմի մեկ այլ հասցեի, որի մասին ծանուցվել է մյուս կողմին:

KfW-ին`  KfW

Փոստային ինդեքս 11 11 41

60046 Մայնի Ֆրանկֆուրտ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Ֆաքս` +49 69 7431-2944

 

Ստացողին` Ֆինանսների նախարարություն

Մելիք Ադամյան 1

0010 Երևան

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս` +37411 800 132

 

Բնապահպանության նախարարություն

Հանրապետության հրապարակ

0010 Երևան

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս`

 

Հոդված 6. Ծրագիրը

6.1 Ստացողը երաշխավորում է, որ Իրականացնողը պարտավոր է`

ա) պատրաստել, իրականացնել, գործարկել և սպասարկել Ծրագիրը հիմնավոր ֆինանսական և ճարտարագիտական պրակտիկային համապատասխան` չխախտելով բնապահպանական և սոցիալական ստանդարտները, ինչպես նաև էապես պահպանելով Ստացողի և KfW-ի միջև համաձայնեցված ծրագրային հայեցակարգի բովանդակությունը.

բ) Ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների նախապատրաստումն ու վերահսկողությունը հանձնարարել անկախ, որակավորված ինժեներ-խորհրդատուներին, իսկ Ծրագրի իրականացումը` որակավորված կազմակերպություններին.

գ) նախապես հայտարարված միջազգային կամ հանրային մրցույթների արդյունքում պայմանագրեր կնքել ֆինանսական օժանդակության միջոցներից ֆինանսավորվող ապրանքների և ծառայությունների համար` առաջնորդվելով գնումների վերաբերյալ KfW-ի ուղեցույցներով, ինչը հետագայում սահմանվել է առանձին համաձայնագրով.

դ) ապահովել սույն Ծրագրի լիարժեք ֆինանսավորումը, և KfW-ի պահանջով KfW-ին ներկայացնել հիմնավորումներ առ այն, որ սույն ֆինանսական օժանդակության կողմից չփոխհատուցվող բոլոր ծախսերն այնուամենայնիվ վճարվել են.

ե) վարել կամ նպաստել գրանցամատյանների և գրառումների վարմանն այնպես, որ անվերապահորեն ցույց տրվեն Ծրագրի համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների համար կատարված բոլոր ծախսերը` հստակորեն տարանջատելով սույն ֆինանսական օժանդակության միջոցներից ֆինանսավորվող ապրանքները և ծառայությունները.

զ) հնարավորություն տալ KfW-ի ներկայացուցիչներին ցանկացած ժամանակ ստուգել վերոնշյալ գրանցամատյանները և գրառումները, ինչպես նաև Ծրագրի իրականացման և գործարկման վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ կամ մյուս բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև այցելել Ծրագրի հիմնակայանը և դրան առնչվող բոլոր կայանքները.

է) KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել Ծրագրին և դրա հետագա ընթացքին առնչվող ցանկացած և ամբողջ տեղեկատվությունն ու հաշվետվությունները, և

ը) սեփական նախաձեռնությամբ անմիջապես տեղեկացնել KfW-ին ցանկացած և բոլոր այն հանգամանքների մասին, որոնք կարող են խոչընդոտել կամ լրջորեն վտանգել Ծրագրի իրականացումը, գործարկումը կամ նպատակը:

6.2 KfW-ի և Բնապահպանության նախարարության միջև կնքվելիք առանձին համաձայնագրով Իրականացնողը և KfW-ն կսահմանեն 6.1 հոդվածի դրույթներին վերաբերող մանրամասները: Ֆինանսների նախարարությանը կտրամադրվեն գործառնական մանրամասների պատճենները:

6.3 Ֆինանսական օժանդակության միջոցներից ֆինանսավորվող ապրանքների փոխադրման դեպքերի նկատմամբ կիրառվում են Միջկառավարական համաձայնագրի այն դրույթները, որոնք հայտնի են Ստացողին:

 

Հոդված 7. Ծրագրի հետ կապված տեղեկատվությունը հրապարակելը և փոխանցելը

7.1 Զարգացման համագործակցության ոլորտում առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջագգայնորեն ընդունված սկզբունքների հետ համապատասխանության ապահովման նպատակով KfW-ն հրապարակում է Ծրագրի և պայմանագրի կնքմանը նախորդող բանակցությունների ընթացքում դրա ֆինանսավորման վերաբերյալ ընտրված տեղեկատվությունը (ներառյալ գնահատման հաշվետվությունները), մինչդեռ Ծրագրին առնչվող համաձայնագիրը (համաձայնագրերը) իրականացվում է (են) նաև պայմանագրի կնքմանը հաջորդող փուլում (այսուհետ` Ողջ ժամանակահատված):

Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW-ի կայքում` «KfW զարգացման բանկ»` ըստ գործունեության կոնկրետ տարածքի (http://transparenz.kfw-entwicklungsbank.de/):

Տեղեկատվության հրապարակումը (կամ KfW-ի կամ երրորդ անձանց կողմից` ստորև բերված 7.3 հոդվածին համապատասխան) Ծրագրի և դրա ֆինանսավորման եղանակների մասին չի ներառում որևէ պայմանագրային փաստաթուղթ կամ որևէ զգայուն ֆինանսական կամ բիզնես գործունեությանը վերաբերող մանրամասն տեղեկատվություն` Ծրագրում կամ դրա ֆինանսավորման գործողություններում ներգրավված կողմերի մասին, ինչպես օրինակ`

ա) ներքին ֆինանսական տվյալների մասին տեղեկատվություն,

բ) բիզնես ռազմավարություններ,

զ) ներքին կորպորատիվ ուղեցույցներ և հաշվետվություններ,

դ) ֆիզիկական անձանց անձնական տվյալներ,

ե) կողմերից որևէ մեկի ֆինանսական դիրքի մասին KfW-ի ներքին վարկանիշը:

7.2 KfW-ն Ողջ ժամանակահատվածում Ծրագրի և դրա ֆինանսավորման եղանակների մասին ընտրված տեղեկատվությունը ներկայացնում է ստորև նշված մարմիններին, մասնավորապես` թափանցիկության և արդյունավետության ապահովման նպատակով.

ա) KfW-ի դուստր կազմակերպություններին,

բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և դրա իրավասու մարմիններին, իշխանություններին, հաստատություններին, գործակալություններին կամ կառույցներին,

գ) Գերմանական երկկողմ զարգացման համագործակցության շրջանակներում ներգրավված այլ իրականացնող կազմակերպությունների, մասնավորապես` Deutsche Gesellschaft fur Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ին,

դ) վիճակագրական տվյալների հավաքագրման գործողություններում ներգրավված միջազգային կազմակերպություններին կամ նրանց անդամներին, հատկապես` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) և դրա անդամներին:

7.3 Բացի այդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է KfW-ին Ողջ ժամանակահատվածում Ծրագրի և դրա ֆինանսավորման եղանակների մասին ընտրված տեղեկատվությունը ներկայացնել հետևյալ մարմիններին, որոնք կհրապարակեն իրենց նպատակներին համահունչ հատվածները.

ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` Միջազգային օժանդակության թափանցիկության նախաձեռնության նպատակներով (http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr- Wirksamkeit/index.html),

բ) Գերմանիայի առևտրի և ներդրումների գործակալություն` (ԳԱՆԳ) շուկայի մասին տեղեկատվության հրապարակման նպատակներով (http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/trade.FOO),

գ) ՏՀԶԿ` զարգացման համագործակցության շրջանակներում ֆինանսական հոսքերի մասին հաշվետվողականության նպատակով (http://stats.oecd.org/),

դ) Զարգացման գնահատման գերմանական ինստիտուտ (DEval)` ընդհանուր գերմանական զարգացման համագործակցությունը գնահատելու նպատակով` թափանցիկություն և արդյունավետություն ապահովելու համար (http://www.deval.org/de/):

7.4 KfW-ն իրավունք է վերապահում Ողջ ժամանակահատվածում Ծրագրի և դրա ֆինանսավորման եղանակների մասին տեղեկատվության փոխանցումը (նաև հրապարակման նպատակներով) այլ երրորդ անձանց` օրինական շահերի պաշտպանության նպատակով:

KfW-ն չի փոխանցում տեղեկատվությունը այլ երրորդ կողմերի, եթե Ստացողի օրինական շահերը տեղեկատվության չփոխանցման դեպքում գերակշռում են KfW-ի` դրանց փոխանցման դեպքում շահերի նկատմամբ: Ստացողի օրինական շահերը մասնավորապես ներառում են 8.1 հոդվածում նշված այն զգայուն տեղեկատվության գաղտնիության պահպանումը, որի հրապարակումը բացառվում է:

Բացի այդ, KfW-ն իրավունք ունի տեղեկատվություն փոխանցելու երրորդ անձանց, եթե դա անհրաժեշտ է օրենսդրական կամ կանոնակարգային պահանջներից ելնելով կամ դատարանում կամ վարչական վարույթում հայցերը կամ այլ օրինական իրավունքներ հաստատելու կամ պաշտպանելու նպատակով:

 

Հոդված 8. Այլ դրույթներ

 

8.1 Ստացողը և Իրականացնողը պարտավորվում են ցանկացած ժամանակ կատարել հավելվածում (Համապատասխանության մասով պարտավորությունները) սահմանված բոլոր պարտավորությունները:

8.2 Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ անվավեր է ճանաչվում, մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ: Արդյունքում առաջացած ցանկացած բաց լրացվում է սույն Համաձայնագրի նպատակին համապատասխան դրույթով:

8.3 Ստացողը չի կարող նշանակել կամ փոխանցել, կամ գրավադնել սույն Համաձայնագրով նախատեսված որևէ իրավունք:

8.4 Սույն Համաձայնագիրը կարգավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությամբ: Կատարման վայրը Մայնի Ֆրանկֆուրտն է:

8.5 KfW-ի և Ստացողի միջև` սույն Համաձայնագրով սահմանված իրավական հարաբերությունները դադարում են Ծրագրի գործողության ժամկետի ավարտին, սակայն ոչ ուշ, քան սույն Համաձայնագիրը կնքելուց տասնհինգ տարի անց:

8.6 Սույն Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն Միջկառավարական համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, որի վրա այն հիմնված է:

 

Կազմված է 3 բնօրինակից` անգլերենով:

    Մայնի Ֆրանկֆուրտ     ________________________

___, ______201_ թ.   ____ ______, 201_ թ.

KfW Հայաստանի Հանրապետություն

Ի դեմս Ֆինանսների նախարարության

 

    ______    _______       ________

    Անուն`    Անուն`         Անուն`

    Պաշտոն`   Պաշտոն`        Պաշտոն`

 

___________

                                  ___ ______, 201_ թ.

 

Հայաստանի Հանրապետություն

Ի դեմս Բնապահպանության նախարարության

 

________

Անուն`

Պաշտոն`

 

Հավելված

Համապատասխանության մասով պարտավորությունները

 

Հավելված

Համապատասխանության մասով պարտավորությունները

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

Հարկադիր գործելակերպ` որևէ անձի կամ անձի գույքին վնաս հասցնելը կամ վնասելը կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնասել սպառնալը կամ վնաս հասցնելը` անձի գործողությունների վրա ոչ պատշաճ կերպով ազդելու համար.

Դավադիր գործելակերպ` երկու կամ ավելի անձանց միջև պայմանավորվածություն, որը նախատեսված է ոչ պատշաճ նպատակին հասնելու, այդ թվում` մեկ այլ անձի գործողությունների վրա ոչ պատշաճ կերպով ազդելու համար.

Կոռուպցիոն գործելակերպ` որևէ անձի կամ որևէ անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն անօրինական որևէ գումար կամ ցանկացած բնույթի ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը, տալը, պատրաստելը, պարտադրելը, ստանալը, ընդունելը կամ պահանջելը` որևէ անձի գործողությունների վրա ազդելու կամ որևէ անձի որևէ գործողությունից զրկելու դիտավորությամբ:

Խարդախ գործելակերպ` ցանկացած գործողություն կամ անգործություն, այդ թվում` խեղաթյուրում, որը գիտակցաբար կամ անփութորեն մոլորեցնում կամ փորձում է մոլորեցնել անձին` ֆինանսական կամ այլ օգուտ ստանալու կամ պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

Խոչընդոտող գործելակերպ` i) ենթադրյալ կոռուպցիոն, խարդախ, հարկադիր կամ դավադիր գործելակերպի պաշտոնական հետաքննությունն էապես խաթարելու նպատակով հետաքննության իրեղեն ապացույցները միտումնավոր վերացնելը, կեղծելը, փոփոխելը կամ քողարկելը կամ քննիչներին կեղծ ցուցմունք տալը կամ որևէ անձի հետաքննության առնչությամբ ունեցած իր տեղեկատվության բացահայտումը կամ հետաքննության իրականացումը կանխելու նպատակով սպառնալը, ոտնձգություն կատարելը կամ ահաբեկելը, կամ ii) ենթադրյալ կոռուպցիոն, խարդախ, հարկադիր կամ դավադիր գործելակերպի պաշտոնական հետաքննության մասով պահանջվող պայմանագրային տեղեկատվության` KfW-ի համար հասանելիության իրականացումն էապես խաթարելուն ուղղված ցանկացած գործողություն:

Անձ` ցանկացած ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, գործընկերություն կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող միավորում:

Պատժամիջոցների ենթակա գործելակերպ` ցանկացած հարկադիր, դավադիր, կոռուպցիոն, խարդախ կամ խոչընդոտող գործելակերպ (ինչպես արդեն այսպիսի եզրույթներ սահմանվել են), որը` i) անօրինական է Գերմանիայի օրենսդրությամբ կամ այլ կիրառելի օրենքով, և ii) արդեն ունեցել է կամ հավանաբար կարող էր ունենալ նյութաիրավական կամ կործանարար ազդեցություն Ստացողի և KfW-ի միջև կնքված սույն Համաձայնագրի կամ դրա իրականացման վրա:

Պատժամիջոցներ` տնտեսական, ֆինանսական կամ առևտրային պատժամիջոցների վերաբերյալ օրենքներ, կանոնակարգեր, էմբարգոներ կամ սահմանափակող միջոցներ, որոնք կիրառվում, ընդունվում կամ կիրարկվում են պատժամիջոցների ենթարկող ցանկացած մարմնի կողմից:

Պատժամիջոցների ենթարկող մարմին` Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի, Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ցանկացած մարմին:

Պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկ` հատուկ նշանակված այնպիսի անձանց, խմբերի կամ մարմինների ցանկ, որոնք ենթակա են պատժամիջոցների ենթարկող մարմնի կողմից սահմանված պատժամիջոցների:

2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ստացողը պարտավոր է`

ա) KfW-ի պահանջով անհապաղ KfW-ին տրամադրել Ստացողի վերաբերյալ ամբողջ անհրաժեշտ «ճանաչի՛ր քո հաճախորդին» կամ նմանատիպ տեղեկատվություն,

բ) KfW-ի պահանջով անհապաղ KfW-ին ապահովել Ծրագրի հետ կապված ամբողջ տեղեկատվությամբ և Ստացողի, նրա պայմանագրի (ենթապայմանագրի) և դրան առնչվող այլ կողմերի փաստաթղթերով, որոնք անհրաժեշտ են KfW-ին` պատժամիջոցների ենթակա ցանկացած գործելակերպ, փողերի լվացում և (կամ) ահաբեկչության ֆինանսավորում կանխելու նպատակով իր պարտավորությունները կատարելու համար, ինչպես նաև Ստացողի հետ գործարար հարաբերությունները մշտապես վերահսկելու համար, որն անհրաժեշտ է այս նպատակով,

գ) պատժամիջոցների ենթակա որևէ գործելակերպի, Ծրագրին առնչվող` փողերի լվացման և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման որևէ արարքի մասին տեղեկանալուց կամ դրա վերաբերյալ կասկածներ ծագելուց անմիջապես հետո անհապաղ և սեփական նախաձեռնությամբ տեղեկացնել KfW-ին այդ մասին,

դ) KfW-ին տրամադրել Ծրագրին և դրա հետագա ընթացքին առնչվող ցանկացած և ամբողջ տեղեկատվությունն ու հաշվետվությունները` այնքանով, որքանով սույն հավելվածի նպատակներով KfW-ն կարող է պահանջել, և

ե) հնարավորություն տալ KfW-ին և նրա գործակալություններին ցանկացած ժամանակ ստուգել Ստացողի, նրա պայմանագրի (ենթապայմանագրի) և դրան առնչվող այլ կողմերի` Ծրագրին առնչվող մյուս բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև այցելել Ծրագրի հիմնակայանը և դրան առնչվող բոլոր կայանքները` սույն հավելվածի նպատակներով:

3. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

3.1 Հիմք ընդունելով Գերմանիայի կամ Ստացողի երկրի օրենսդրությունը` Ստացողը ներկայացնում է, որ Ծրագրի մասով` Ստացողի անունից հանդես եկող անձանցից ոչ մեկը թույլ չի տվել կամ ներգրավված չի պատժամիջոցների ենթակա որևէ գործելակերպի, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ:

3.2 Սույն հոդվածով սահմանված ներկայացուցչությունը և երաշխիքներն առաջին անգամ արվում են` մինչև սույն Համաձայնագիրն իրականացնելը: Անհրաժեշտ է ամեն անգամ ֆինանսական օժանդակության վերաբերյալ նախագիծ կազմելիս, հաշվի առնելով այդ ժամանակ գերիշխող հանգամանքները, ներկայացուցչությունը և երաշխիքները կրկնել:

4. ԴՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ստացողի կամ KfW-ի կողմից պատժամիջոցների ենթակա որևէ գործելակերպի, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մասին տեղեկանալուց կամ դրա վերաբերյալ կասկածներ ունենալուց հետո Ստացողը պարտավոր է լիարժեք համագործակցել KfW-ի և նրա գործակալությունների հետ` պարզելու համար, արդյոք համապատասխանության դեպք է եղել: Մասնավորապես, Ստացողը պարտավոր է անհապաղ և ողջամիտ մանրամասնությամբ պատասխանել KfW-ի կողմից ուղարկված ցանկացած ծանուցման և KfW-ի պահանջով փաստաթղթեր տրամադրել այդպիսի պատասխանի վերաբերյալ:

5. ԲԱՑԱՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ստացողը չպետք է կնքի Ծրագրին առնչվող որևէ գործարք կամ ներգրավվի որևէ այլ գործունեության մեջ, որը կհամարվի պատժամիջոցի ենթակա խախտում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.11.2018
N 1331-Ա
Որոշում