Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-13-Ո-23 ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-53-Ո-150

2018 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-13-Ո-23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը, 58-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի «Դատավորին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-23 որոշման հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

i

1) Հավելվածի 2.3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Դատավորները մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը, իսկ դատական կազմերը մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը դատարանի նախագահին գրավոր ներկայացնում են իրենց համար նախընտրելի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը:»:

i

2) Հավելվածի 2.5-րդ կետում «դեկտեմբերի 31-ը» բառերից հետո լրացնել «, իսկ դատական կազմերի դեպքում մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ          Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

2018 թ. դեկտեմբերի 3

ք. Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
03.12.2018
N ԲԴԽ-53-Ո-150
Որոշում