041.1618.041218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2018 թվականի N 1618-Ա
ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին 2018 թվականի դեկտեմբերի 5-6-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` «Գինին Հայաստանում երեկ և այսօր. 6000 տարվա գինեգործության մշակույթ» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Նազենի Ղարիբյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նազենի Ղարիբյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ