Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՍՏԵՓԱՆՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1630.051218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2018 թվականի N 1630-Ա

 

ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Բրյուսելում Գլոբալ կրթության հանդիպմանը մասնակցելու նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 3-5-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Արևիկ Անափիոսյանին, իսկ դեկտեմբերի 2-5-ը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանին:

2. Արևիկ Անափիոսյանի գործուղման ճանապարհածախսը և օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արևիկ Անափիոսյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Ռոբերտ Ստեփանյանի գործուղման ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.12.2018
N 1630-Ա
Որոշում