Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ, ՇՆՈՐՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ, ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1557-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ, ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, հեղինակներին խրախուսելու, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաև նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խթանելու և բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեստի բնագավառում` բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն են ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների համար, աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում` հետևյալ համամասնությամբ`

1) գրականության և արվեստի բնագավառում`

ա. գրականության և հրապարակախոսության ոլորտում` մեկ մրցանակ,

բ. երաժշտության ոլորտում` մեկ մրցանակ,

գ. կերպարվեստի ոլորտում մեկ մրցանակ,

դ. թատերական արվեստի ոլորտում` մեկ մրցանակ,

ե. կինոարվեստի ոլորտում` մեկ մրցանակ.

2) ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` մեկ մրցանակ.

3) ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ.

4) հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ.

5) աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում մեկ մրցանակ` Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ.

6) տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում`

ա. համաշխարհային ներդրման համար` մեկ մրցանակ,

բ. կրթական վեց մրցանակ` բակալավրիատի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր), մագիստրատուրայի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր), լավագույն ասպիրանտ (1-ին և 2-րդ կարգեր), լավագույն աշակերտ, լավագույն սփյուռքահայ ուսանող, գլխավոր մրցանակ.

7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում` երեք մրցանակ`

ա. «Լավագույն մարզական քաղաք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր,

բ. «Լավագույն մարզական գյուղ»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր,

գ. «Լավագույն մարզական բակ»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման և հանձնման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի հուշամեդալի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում` համաշխարհային ներդրման համար և կրթական պետական մրցանակների դափնեկիրների հուշախորհրդանիշների նկարագրությունը և ձևը, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկրի պատվոնշանի ձևը, նկարագիրը և պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների դափնեկիրների վկայագրերի և Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկրի դիպլոմի ձևերը` համաձայն N 4 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովները, համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեն ստեղծվում և դրանց անհատական կազմերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

4. Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի կարող են ներկայացվել միայն մեկ անգամ:

5. Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով` որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի կրծքանշան, վկայագիր և դրամական պարգև` առավելագույնը 5 000 000 դրամի չափով, իսկ 7-րդ ենթակետով` դափնեկրի վկայագիր և դրամական պարգև` առավելագույնը 5 000 000 դրամի չափով:

6. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան` այն հավաստող հավաստագրով, 200 000 ԱՄՆ-ի դոլարի չափով դրամական պարգև և 100000 ԱՄՆ-ի դոլարի չափով դրամական միջոցներ` սույն որոշման 7-րդ կետով սահմանված կարգով տնօրինելու իրավունքով:

7. 100000 ԱՄՆ-ի դոլարի չափով դրամական միջոցները` մրցանակ ստանալու հաջորդ երկու տարվա ընթացքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար` ըստ հետևյալ նպատակների`

1) 50000 ԱՄՆ-ի դոլարի չափով միջոցները` գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպմանը.

2) 25000 ԱՄՆ-ի դոլարի չափով միջոցները` գիտաշխատողների` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններ գործուղումների ֆինանսավորմանը.

3) 15000 ԱՄՆ-ի դոլարի չափով միջոցները` Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպմանը.

4) 7200 ԱՄՆ-ի դոլարի չափով միջոցները` պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակներին ուղղելու համար.

5) 2800 ԱՄՆ-ի դոլարի չափով միջոցները` դափնեկրի (դափնեկիրների) և մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար:

8. Մրցանակակիրը պարտավոր է սույն որոշման 7-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների չօգտագործման կամ ոչ լրիվ օգտագործման դեպքում հավելյալ միջոցներն ուղղել սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մրցույթի կազմակերպմանը, իսկ վերջինիս ֆինանսական միջոցների չօգտագործման կամ ոչ լրիվ օգտագործման դեպքում հավելյալ ֆինանսական միջոցները գումարել գիտական հետազոտությունների աջակցության հաջորդ մրցույթի կազմակերպման ֆինանսական միջոցներին:

9. Սույն որոշման 7-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման մասին լիազոր մարմին ներկայացնել ընթացիկ (12-ամսյա), իսկ ավարտից հետո` ամփոփիչ հաշվետվություն:

10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանն ստեղծել հանձնաժողով, որը կմշակի սույն որոշման 7-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումների իրականացման պայմանները, կընդունի հայտերը, դափնեկրի (դափնեկիրների) հետ համատեղ կկատարի ընտրություն և կհամակարգի նույն կետի 5-րդ ենթակետի շրջանակներում իրականացվող միջոցառումները, ինչպես նաև կվերահսկի ծրագրերի իրականացումը:

11. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում շնորհվող Հայաստանի Հանրապետության կրթական պետական մրցանակների յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված պարգևատրման չափը կազմում է`

 

._______________________________________________________________.

|Գլխավոր մրցանակ               |1200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|

|______________________________|________________________________|

|Լավագույն ասպիրանտ (I կարգ)   |1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|

|______________________________|________________________________|

|Լավագույն ասպիրանտ (II կարգ)  | 750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|

|______________________________|________________________________|

|Լավագույն մագիստրանտ (I կարգ) | 750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|

|______________________________|________________________________|

|Լավագույն մագիստրանտ (II կարգ)| 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|

|______________________________|________________________________|

|Լավագույն բակալավր (I կարգ)   | 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|

|______________________________|________________________________|

|Լավագույն բակալավր (II կարգ)  | 400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|

|______________________________|________________________________|

|Լավագույն սփյուռքահայ ուսանող | 750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|

|(I կարգ)                      |                                |

|______________________________|________________________________|

|Լավագույն սփյուռքահայ ուսանող | 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|

|(II կարգ)                     |                                |

|______________________________|________________________________|

|Լավագույն աշակերտ             | 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ|

._______________________________________________________________.

 

12. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար և կրթական պետական մրցանակների յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված դրամաշնորհները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից, իսկ մրցանակների պատրաստման ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:

13. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար և կրթական պետական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրին համապատասխան:

14. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար` որպես մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ:

15. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում` կրթական պետական մրցանակները (յուրաքանչյուր անվանակարգի համար) շնորհվում են համանուն վկայագրի, հուշախորդանիշի և դրամաշնորհի ձևով:

16. Գրականության և արվեստի ստեղծագործությունները, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի աշխատանքները մրցանակի հայցման համար կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաև գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառների այլ կազմակերպությունների կողմից:

17. ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման համար կարող են ներկայացվել հեղինակների, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, բաժանմունքների, պետական գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի գիտական խորհուրդների կողմից:

18. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հայցման համար աշխատանքների առաջադրման իրավունք է վերապահվում`

1) ֆիզիկայի բնագավառում` Նոբելյան մրցանակի դափնեկիրներին.

2) գիտությունների ազգային ակադեմիաների նախագահություններին.

3) աստղադիտարանների գիտական խորհուրդներին.

4) համալսարանների համապատասխան ամբիոնների խորհուրդներին:

19. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ինքնաառաջադրում չի թույլատրվում:

20. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պետական մրցանակի մրցանակակիր ընտրող հանձնաժողովի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է` համաձայն «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի:

21. Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել) են`

1) գրականության և արվեստի բնագավառներում` մրցանակի հայցման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելու ժամկետն ավարտվելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում.

2) ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում` մրցանակի հայցման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելու ժամկետն ավարտվելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում:

22. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` համապատասխան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի միջոցով մրցանակաբաշխության տարվա մարտի 1-15-ը ընկած ժամանակահատվածում միևնույն օրը, զանգվածային լրատվության միևնույն միջոցներով տեղեկացնում են մրցանակաբաշխության անցկացման, ինչպես նաև մրցանակի հայցման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելու մասին:

23. Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման համար ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովներին` մրցանակաբաշխության տարվա

24. Ստեղծագործությունը, հայտնագործությունը (գյուտը) և աշխատանքը մրցանակի հայցման համար ներկայացվելիս` դրանց կցվում են համապատասխան ոլորտի երեք մասնագետների` ստեղծագործության, հայտնագործության (գյուտի) և աշխատանքի վերաբերյալ գրավոր դրական կարծիքներ, որոնցում պետք է փաստարկված ներկայացվի ստեղծագործության, հայտնագործության (գյուտի) և աշխատանքի` մրցանակի արժանի լինելու հանգամանքը:

25. Մրցանակի հայցման համար ներկայացվելիս` ներկայացվում է նաև հակիրճ տեղեկատվություն ստեղծագործության, հայտնագործության (գյուտի) և աշխատանքի հեղինակի և այդ ոլորտում նրա գործունեության վերաբերյալ:

26. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովների գործունեության, մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների մաս կազմող վկայագրերի, կրծքանշանների պատրաստման և դրամական պարգևների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսում է համապատասխան միջոցներ:

27. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 861-Ն որոշման համաձայն իրականացված գործողությունները պահպանում են իրենց ուժը:

28. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1557-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի (այսուհետ` մրցանակ) հայցման համար ներկայացված ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները քննարկում, մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպում և անցկացնում են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով):

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում` համաշխարհային ներդրման համար պետական մրցանակների թեկնածուների նախնական հավակնորդների ընտրությունն իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի կողմից:

3. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար և կրթական պետական մրցանակների մրցանակակիրների ընտրությունն իրականացվում է ընտրող հանձնաժողովների կողմից:

4. Հանձնաժողովը բաղկացած է ինն անդամից, ովքեր իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

5. Հանձնաժողովն ունի նախագահ, որին` իր անդամներից ընտրում է հանձնաժողովը:

6. Հանձնաժողովն աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

8. Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության կամ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է հանձնաժողովի կողմից որպես փոխարինող նշանակված հանձնաժողովի անդամի, իսկ դրա անհնարինության դեպքում` հանձնաժողովի` տարիքով ավագ անդամի վրա:

9. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները:

10. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.

4) ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունն ու ընդունված խորհրդատվական եզրակացությունը և նիստի արձանագրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

5) իրականացնում է հանձնաժողովի գործառույթներից բխող այլ կազմակերպական աշխատանքներ:

11. Հանձնաժողովը որոշում է մրցանակի հավակնորդների ընտրության չափանիշները:

12. ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների մրցանակի թեկնածուների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, ինչպես նաև դրանց կցված նյութերը հանձնաժողովի կողմից կարող են ուղարկվել անկախ փորձաքննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» N 1557-Լ որոշման 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով:

13. Փորձաքննությունն անցկացվում է համապատասխան ոլորտի առաջատար կազմակերպությունների կամ առանձին փորձագետների կողմից, որոնց ցանկը յուրաքանչյուր տարի որոշում է համապատասխան հանձնաժողովը:

14. Փորձաքննության արդյունքները հանձնաժողովին ներկայացվում են հիմնավորված գրավոր եզրակացության ձևով, որն ստորագրում է այն կատարած անձը, իսկ կազմակերպության կողմից կատարվելու դեպքում` տվյալ կազմակերպության ղեկավարը:

15. Մրցանակի յուրաքանչյուր թեկնածուի համար անցկացվում է առանձին քվեարկություն: Եթե քվեարկության արդյունքներով հայցողներից և ոչ մեկը չի ստացել նիստին մասնակցած անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե մեկից ավելի թեկնածուներ ստացել են ձայների երկու երրորդը և ավելին, ապա այդ հայցողների թեկնածության համար նույնպես անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է առավելագույն թվով ձայներ: Այն դեպքում, երբ հայցողը մեկն է, և նա չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա քվեարկության երկրորդ փուլ չի անցկացվում, և հանձնաժողովն ընդունում է որոշում տվյալ տարում մրցանակի թեկնածու չընտրելու մասին:

16. Հանձնաժողովը մրցանակի դափնեկրի թեկնածուին ընտրելու վերաբերյալ որոշումն ընդունում է բաց քվեարկությամբ, հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների ձայների առնվազն երկու երրորդով:

17. Հանձնաժողովները մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները` ոչ շուտ, քան մինչև մրցանակաբաշխության տարվա նոյեմբերի 1-ը և ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 15-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

18. Հանձնաժողովի անդամներն իրենց ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների համար չեն կարող հավակնել սույն որոշման 1-ին կետում նշված պետական մրցանակներ ստանալուն:

19. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածու ընտրող հանձնաժողովի կազմի մեկ երրորդը փոփոխվում է յուրաքանչյուր մրցանակային տարի` մրցանակ շնորհելու կամ չշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա գիտնականներ:

20. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածու ընտրող հանձնաժողովը`

1) ստանում է մրցանակի հայցման համար ներկայացված աշխատանքները.

2) փորձաքննության անցկացման համար հաստատում է միջազգային գիտական կազմակերպությունների և գիտական բարձր վարկանիշ ունեցող առանձին մասնագետների անվանացանկը և ընտրված աշխատանքներն ուղարկում է նրանց` փակ փորձաքննության.

3) քվեարկության արդյունքում ընդունում է մրցանակը շնորհելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու մասին որոշում.

4) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

21. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածու ընտրող հանձնաժողովն ընտրված աշխատանքների մասին հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո 15 օրվա ընթացքում հրապարակման ոչ ենթակա փակ փորձաքննության է ուղարկում միջազգային տարբեր գիտական կազմակերպություններ և գիտական բարձր վարկանիշ ունեցող առանձին մասնագետների:

22. Ներկայացված յուրաքանչյուր աշխատանքի համար պետք է ստացվի առնվազն երկու եզրակացություն` միմյանցից անկախ: Հանձնաժողովի քննարկմանը չեն ներկայացվում միայն բացասական եզրակացություն ստացած աշխատանքները:

23. Դրական և մեկ բացասական կարծիքների առկայության դեպքում աշխատանքն ուղարկվում է լրացուցիչ փորձաքննության:

24. Հանձնաժողովը թեկնածուին ընտրելու վերաբերյալ որոշումը` այն ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1557-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները (այսուհետ` մրցանակ) շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին:

2. Մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան որոշմամբ, որում նշվում է նաև դրամական պարգևի չափը և մրցանակը հանձնող Հայաստանի Հանրապետության կառավարության անդամը, եթե մրցանակը չի հանձնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

3. Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ մրցանակի շնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լիազորված Հայաստանի Հանրապետության կառավարության այլ անդամը` հանդիսավոր պայմաններում:

4. Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ և որպես կանոն հանձնվում է մրցանակաբաշխության տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում` բացառությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի մրցանակի, որը շնորհվում է յուրաքանչյուր տարի:

5. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար և կրթական պետական մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարի:

6. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը (այսուհետ` գիտական մրցանակ) հանձնվում է յուրաքանչյուր զույգ տարվա սեպտեմբերի 18-ին` ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, այդ առիթով գումարված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում:

7. Մրցանակն ստեղծագործության համահեղինակներին շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում են նաև կրծքանշան և վկայագիր:

8. Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Գիտական մրցանակի հավակնող աշխատանքները` սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են մրցույթի մասին հայտարարության հրապարակումից հետո վեց ամսվանից ոչ ուշ:

10. Գիտական մրցանակի մրցանակաբաշխության մրցույթին մասնակցելու մասին հայտարարությունը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով և միջազգային գիտական ամսագրերում (ներառյալ ինտերնետային կայքէջերը)` ոչ ուշ, քան մրցանակաբաշխության օրվանից մեկ տարի առաջ:

11. Գիտական մրցանակի հայցման համար հանձնաժողովին են ներկայացվում`

1) աշխատանքի գիտական բնութագիրը և գիտության համար նրա նշանակությունն ընդգրկող հիմնավորումը, հայցողների հրատարակված կամ այլ եղանակով հրապարակված գիտական աշխատությունների ցանկը.

2) երկու գրախոսի կարծիքներ աշխատանքի վերաբերյալ` ընդհանրացնող ծանոթագրություններով.

3) մանրամասն տեղեկություններ հեղինակի (հեղինակների) մասին:

12. Գիտական մրցանակի մրցանակաբաշխության համար աշխատանքները հանձնաժողովին են ներկայացվում անգլերենով:

13. Գիտական մրցանակի հայցման համար աշխատանքների ընդունումը մերժվում է, եթե`

1) ներկայացվող փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ.

2) ներկայացված աշխատանքն արդեն շահել է միջազգային այլ խոշոր մրցանակ (հինգ հարյուր հազար և ավելի ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամական պարգևով) կամ միաժամանակ ներկայացվել է նմանատիպ մրցանակի հայցման համար.

3) չեն պահպանվել մրցանակի հայցման համար աշխատանքները ներկայացնելու` սույն կարգով նախատեսված պայմանները:

14. Գիտական մրցանակի հայցման համար կարող է ներկայացվել մեկ հեղինակի կամ հեղինակների խմբի (երեք անձից ոչ ավելի) աշխատանքը: Ընդ որում, դրամական պարգևը հավասարապես բաժանվում է հայցողների միջև, իսկ դիպլոմը, պատվոնշանը և հավաստագիրը հանձնվում են հայցողներից յուրաքանչյուրին:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1557-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանը 26 մմ տրամագծով սկավառակ է, որի կենտրոնում պատկերված են Արարատ լեռը, իսկ ներքևում` գիտությունը և արվեստը խորհրդանշող գիրք և փետուր:

2. Կրծքանշանի կենտրոնական պատկերները եզերված են դափնեպսակով, որի վերին մասի ներքևում կամարաձև գրված են «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ» բառերը:

3. Կրծքանշանը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց:

4. Կրծքանշանն օղակների միջոցով ամրանում է 25 x 15 մմ չափերով` ծայրերում անկյունակներով երիզված ուղղանկյունաձև կախիչին: Կախիչն արծնապատված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (կարմիր, կապույտ, նարնջագույն), պատրաստված է 925 հարգի արծաթից և ոսկեպատված 999 հարգի ոսկով, հակառակ կողմում ունի հարմարանք` հագուստին ամրացնելու համար:

5. Կրծքանշանի դարձերեսին փորագրված է կրծքանշանի հերթական համարը և ոսկու հարգը:

 

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի մեդալը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանի հեղինակած թևավոր առյուծն է, որը վերամշակված է Էրեբունու որմնանկարների պատկերներից և խորհրդանշում է հայ ժողովրդի ուժն ու իմաստությունը: Առյուծը տեղադրված է տեղեկատվական տեխնոլոգիաների սարդոստայնը բնորոշող գլոբուսի վրա:

2. Մեդալի եզերքում շրջանաձև գրված են «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ» բառերը:

3. Մեդալը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց:

4. Մեդալի հակադարձ երեսին տեղադրված է հայկական գերբի վեհաշուք բարձրաքանդակը` շրջափակված միկրոսխեմաների ցանցով, իսկ եզերքում անգլերենով շրջանաձև գրված են` «STATE AWARD OF REPUBLIC OF ARMENIA FOR GLOBAL CONTRIBUTION TO HUMANITY THROUGH IT» բառերը:

5. Մեդալի վերևի մասում տեղադրված է ժապավենի ճարմանդը` Հայաստանի հնամենի խոյակների զարդաքանդակով, որը կախված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով ժապավենից:

6. Մեդալի դարձերեսին փորագրված է մեդալի հերթական համարը և ոսկու հարգը:

7. Մեդալի տուփը պատրաստված է հայկական ընկուզենու արմատից:

 

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀՈՒՇԱԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. Պետական մրցանակի հուշախորհրդանիշն ամբողջությամբ պատրաստված է օպտիկական ապակուց:

2. Օպտիկական ապակու վրա տեղադրված են Հայաստանի ընդերքից հանված կիսաթանկարժեք քարերից (ագաթ, յաշմա, կանաչավուն օնիքս) պատրաստված զարդեր:

3. Բոլոր քարերը տեղադրված են ոսկեպատված 999 հարգի արծաթյա կաղապարների մեջ:

4. Վերևում տեղադրված է ագաթե գլոբուսը, որի վրա մայր ցամաքները պատրաստված են 999 հարգի ոսկով ոսկեպատած արծաթից:

5. Տուփը պատրաստված է հայկական ընկուզենու արմատից:

 

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇՆՈՐՀՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀՈՒՇԱԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. Պետական մրցանակի հուշախորհրդանիշն ամբողջությամբ պատրաստված է օպտիկական ապակե հիմքի վրա կանգնեցված բյուրեղապակյա ուղղանկյունուց և ամրացված ոլորաձև բրոնզե պարուրակով:

2. Մրցանակի խորհրդանիշի վերևի հատվածում տեղադրված է պարուրակ, որը մարմնավորում է շարունակական զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Դրա վրա փորագրված են անալոգային ազդանշաններ, որոնք աստիճանաբար վերածվում են թվային ազդանշանների` խորհրդանշելով նորարարությունը և տեխնոլոգիական զարգացումը:

3. Ապակյա հիմքի վրա կանգնեցված բյուրեղյա ուղղանկյունը խորհրդանշում է գիտելիքն ու գիտակրթական նվաճումները: Արձանիկի ստորին մասում հայերենով գրված են «ՏՏ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ» բառերը և անվանակարգը:

 

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՊԱՏՎՈՆՇԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

 

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի կրծքանշանի (հուշամեդալի) նկարագրությունը

 

Նյութը` արույր-ոսկեզօծ

Ոսկու հարգը` 999,9

Ոսկու քաշը` 0,1 գրամ

Մեդալի քաշը` 215 գրամ

Որակը` պրուֆ

Տրամագիծը` 80 մմ

 

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

Մեդալի երեսային կողմում պատկերված է ձախից` ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը (հայացքը` ձախից դեպի աջ) և աջ կողմում անգլերենով երեք տողով գրված են «VIKTOR AMBARTSUMIAN PRIZE» բառերը:

Մեդալի հակառակ կողմում պատկերված են վերևում` պարուրաձև գալակտիկա, ներքևում` ձախից ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակը, իսկ աջ կողմում հայերենով երեք տողով գրված են «ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» բառերը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՊԱՏՎՈՆՇԱՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ

 

_______________________

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1557-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՎԿԱՅԱԳԻՐ

 

ԶԻՆԱՆՇԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

(որոշման տարին ամիսը օրը թիվ) որոշմամբ

(բնագավառի անվանումը) բնագավառում

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ է շնորհվել

(մրցանակի դափնեկրի անունը, ազգանունը)

(աշխատանքի անվանումը) աշխատանքի համար:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

           ՎԱՐՉԱՊԵՏ          ___________________    _______________________

                           (ստորագրությունը, կնիքը)   (անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

.____________________.

|Զինանշան և  ՀՀ դրոշ |

.____________________.

 

ՎԿԱՅԱԳԻՐ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

 

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱԿ» ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

1-ԻՆ ՏԵՂԸ ՇՆՈՐՀՎՈՒՄ է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _________________ ՄԱՐԶԻ __________________________________________ ՔԱՂԱՔԻ ________________ ՓՈՂՈՑԻ ____ՇԵՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ԲԱԿԻՆ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 

քաղ. Երևան

____ ________ 20 թ.

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

 

.____________________.

|Զինանշան և  ՀՀ դրոշ |

.____________________.

 

ՎԿԱՅԱԳԻՐ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

 

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

1-ԻՆ ՏԵՂԸ ՇՆՈՐՀՎՈՒՄ է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _________________ ՄԱՐԶԻ _______________________________________ ՔԱՂԱՔԻՆ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 

քաղ. Երևան

____ ________ 20 թ.

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

 

.____________________.

|Զինանշան և  ՀՀ դրոշ |

.____________________.

 

ՎԿԱՅԱԳԻՐ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

 

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՅՈՒՂ» ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

1-ԻՆ ՏԵՂԸ ՇՆՈՐՀՎՈՒՄ է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _________________ ՄԱՐԶԻ _______________________________________ ԳՅՈՒՂԻՆ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 

քաղ. Երևան

____ ________ 20 թ.

 

Ձև N 5

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲնԱԳԱՎԱՌՈԻՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՎԿԱՅԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման տարեթիվը, ամիսը,

ամսաթիվը

                            N    - Ա որոշմամբ

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ է շնորհվել

________________________________________________________

                 (մրցանակի դափնեկրի անունը, ազգանունը)

        ________________________________________________________

                       (դափնեկրի զբաղեցրած պաշտոնը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ձև N 6

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ

 

    Տարեթիվ                      ԶԻՆԱՆՇԱՆ               «Հայաստան»       

    քաղ. ԵՐԵՎԱՆ                                         համահայկական

                                                        հիմնադրամ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

ԿԱՐԳ (եթե անվանակարգում նախատեսված է)

Շնորհվում է

(մրցանակակրի անունը, հայրանունը, ազգանունը)

(կրթական հաստատության անվանումը)

(մրցանակի անվանակարգը)

անվանակարգում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ձև N 7

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ԴԻՊԼՈՄԻ, ՊԱՏՎՈՆՇԱՆԻ ԵՎ ԱՅՆ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ԴԻՊԼՈՄԻ ՁԵՎԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ . REPUBFIC OF ARMENIA

 

ԶԻՆԱՆՇԱՆ

 

ԴԻՊԼՈՄ . DIPEOMA

 

        ՎԻԿՏՈՐ                                          VIKTOR

    ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ   _______________________         AMBARTSUMIAN

        անվան        ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում     INTERNATIONAL

      ՄԻՋԱԶԳԱՅԻՆ                                        PRIZE

ՄՐՑԱՆԱԿ

 

     ___________________________           ___________________________

                              

                               (տարեթիվը)

   պրոֆ.  _______________________          Prof. _______________________

                                ____________

 

Վիկտոր Համբարձումյանի անվան Միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ

Chairman, Steering Committee, Viktor Ambartsumian International Prize

 

______________________________________________

                         (օրը, ամիսը, տարեթիվը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ . REPUBLIC OF ARMENIA

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2018
N 1557-Լ
Որոշում