Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1668-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2019 թվականի N 86-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1668-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 1668-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «Մհեր Գրիգորյանինը» բառերից հետո լրացնել «(այդ թվում` 2018 թվականի դեկտեմբերի 28-ին` Սանկտ Պետերբուրգ)» բառերով, իսկ «Արտակ Գասպարյանինը» բառերը հանել.

2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Գրիգորի Հայրապետովինը,» բառերը.

3) որոշման 6-րդ կետը «կազմակերպման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Մհեր Գրիգորյանի` 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ և Սանկտ Պետերբուրգ - Երևան չվերթի» բառերով.

4) որոշման հավելվածում «Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար» բառերից հետո լրացնել «(27.12.2018 - 28.12.2018)» թվերով, իսկ «Ա. Գասպարյան - ՀՀ վարչապետի օգնական» և «Գ. Հայրապետով - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ» բառերը հանել:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.02.2019
N 86-Ա
Որոշում