Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2019 թվականի N 62-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի իրականացման ընթացքի և մշտադիտարկման տեղեկանքի ձևը` համաձայն N 4 հավելվածի:».

i

2) որոշումը լրացնել նոր` NN 2, 3 և 4 հավելվածներով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.

i

3) որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 4.5-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի հունվարի 31-ի

N 62-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 16-ի

N 1708-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով դիտարկվում են այն հայտերը, որոնց իրականացումը կնպաստի համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների (հիմնական ֆոնդերի) ստեղծմանը (ձեռքբերմանը) կամ դրանց արժեքի ավելացմանը, ինչպես նաև որպես բացառություն` բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման հայտերը:

3. Սուբվենցիայի հայտերը պետք է բխեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված համայնքի պարտադիր խնդիրներից, ինչպես նաև համապատասխանեն համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերին և նպաստեն դրանց իրագործմանը (միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով): Ընդ որում, դիտարկվում են`

1) մինչև 50,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում` յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 3,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը.

2) 50,0-ից մինչև 500,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում` յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 5,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը.

3) 500,0-ից մինչև 1,0 մլրդ դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում` յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 25,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը, մեքենասարքավորումների ձեռքբերման դեպքում համայնքային բյուջեների ֆոնդային մասից 10,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը.

4) 1,0 մլրդ և ավելի դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում` յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 50,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը, մեքենասարքավորումների ձեռքբերման դեպքում համայնքային բյուջեների ֆոնդային մասից 20,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը:

4. Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքների ղեկավարները (բացառությամբ Երևանի քաղաքապետի) սուբվենցիայի հայտը նախատեսվող օբյեկտի և շինարարական աշխատանքների կատարման կամ ձեռքբերվող մեքենասարքավորումների տեխնիկական բնութագրերի (այսուհետ` բնութագիր) հետ միասին ներկայացնում են համապատասխան մարզպետարան` մինչև ընթացիկ տարվա մարտի 10-ը:

5. Մարզպետարանը, ստանալով սուբվենցիայի հայտը և բնութագիրը, ուսումնասիրում է այն և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մասով հայտի վերաբերյալ առարկություններ չունենալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (այսուհետ` նախարարություն): Առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է հայտը և բնութագիրը համապատասխան համայնքի ղեկավարին` լրամշակման: Համայնքի ղեկավարի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակված հայտն ու բնութագիրը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է վերադարձված:

6. Նախարարությունը, ստանալով սուբվենցիայի հայտը և բնութագիրը, երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դրանք ոլորտային պետական կառավարման մարմինների քննարկմանը:

7. Ոլորտային պետական կառավարման մարմինները, ստանալով ծրագրային հայտը և բնութագիրը, երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն են ներկայացնում դրանց վերաբերյալ դիրքորոշումը և դիտողությունները:

8. Նախարարությունը հայտերի և բնութագրերի վերաբերյալ կարծիքներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է համապատասխան մարզպետարաններ:

9. Մարզպետարանները մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում են համապատասխան համայնքներին:

10. Համայնքներն ստացված դիրքորոշումների և դիտողությունների հիման վրա առավելագույնը 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմում են սույն կարգի 12-րդ կետի դրույթների համաձայն սուբվենցիայի ամբողջական փաթեթները և ներկայացնում են համապատասխան մարզպետարաններ:

11. Մարզպետարանները սուբվենցիայի փաթեթն ստանալուց հետո, ստուգելով դրանց համապատասխանությունը սույն կարգի դրույթներին և հայտերով ներկայացվող ծրագրերի իրականացման իրագործելիության և ֆինանսական ցուցանիշների համապատասխանության մասով առարկություններ չունենալու դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում կից գրությամբ փաթեթը ներկայացնում են նախարարություն` մինչև ընթացիկ տարվա մայիսի 15-ը:

12. Սուբվենցիայի ամբողջական փաթեթը ներառում է`

1) սուբվենցիայի հայտը.

2) ծրագրի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ`

ա. Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի ավագանու որոշումը,

բ. Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի ղեկավարի գրությունը,

գ. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի ուղեկցող գրությունը.

3) ծրագիրն իրականացնելու նպատակով կազմակերպված հանրային լսումների արձանագրությունը.

4) շինարարական ծրագրերի դեպքում նախագծանախահաշվային փաստաթղթերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված դրանց վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացությունները և (կամ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան կազմակերպված մրցակցային ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրերը.

5) սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման դեպքում`

ա. դրանց տեխնիկական բնութագրերը, ֆինանսական գնահատականները և առնվազն երեք կազմակերպությունների կողմից տրված գնահարցումները և (կամ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կազմակերպված մրցույթի արդյունքում կնքված պայմանագիրը,

բ. համայնքի ղեկավարի երաշխավորագիրը`

- դրանց առնվազն 10 տարի ժամկետով շահագործման, սպասարկման ու պահպանման ծախսերը հոգալու և այդ ծախսերը համայնքային բյուջեներում նախատեսելու,

- մատուցված ծառայությունները համայնքի բնակչությանը հասանելի լինելու,

- մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտը համայնքային բյուջե մուտքագրելու և այն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղելու վերաբերյալ.

6) մասնավոր հատվածի (կազմակերպություններ, բնակչություն) կողմից համաֆինանսավորման դեպքում տվյալ ծրագրի համաֆինանսավորման հստակ չափի վերաբերյալ տեղեկանքը և (կամ) պայմանագիրը, ինչպես նաև նպատակային ծախսի վերաբերյալ համայնքի ղեկավարի երաշխավորագիրը.

7) տեղեկանք` սուբվենցիայի ծրագրի իրականացման համար ֆոնդային բյուջեում նախատեսված գումարի մասին.

8) այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:

13. Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նախնական քննարկվում են նախարարությունում` հայտերի` սույն կարգի դրույթներին համապատասխանության մասով:

14. Սույն կարգի դրույթներին չհամապատասխանող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ծրագրային հայտի ձևաչափին անհամապատասխան և պահանջվող թերի փաստաթղթերով սուբվենցիայի հայտերը վերադարձվում են համայնքների ղեկավարներին` լրամշակման` ժամկետ սահմանելով 10 աշխատանքային օր, բայց ոչ ուշ, քան սույն կարգով սահմանված սուբվենցիայի հայտերի փաթեթների ընդունման վերջնաժամկետը:

15. Նախարարությունը, ամփոփելով ծրագրային հայտերը և կից փաստաթղթերը, երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիայի ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամներին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ շահագրգիռ մարմինների քննարկմանը:

16. Հանձնաժողովի անդամները, հայտերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ելնելով համայնքի զարգացման և (կամ) հրատապ հարցերի հիմնալուծման վրա ազդեցությունից` տալիս են ծրագրային հայտերի վերաբերյալ եզրակացությունները, այդ թվում` դրական կամ բացասական դիրքորոշումները և ներկայացնում նախարարություն:

17. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ամփոփելով հանձնաժողովի անդամների, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների կողմից հայտերի վերաբերյալ ներկայացված կարծիքները և արդյունքները, ներկայացնում է հանձնաժողովի նիստի քննարկմանը:

18. Հանձնաժողովը նիստի ընթացքում տալիս է հայտի վերաբերյալ դրական, բացասական կամ լրամշակման վերադարձնելու մասին եզրակացություն` ելնելով`

1) տարածքների համաչափ զարգացման միտումներից.

2) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա էական ազդեցությունից.

3) համայնք-մասնավոր համագործակցության առկայությունից:

19. Հանձնաժողովի նիստի ընթացքում յուրաքանչյուր սուբվենցիայի հայտի վերաբերյալ դրական, բացասական կամ լրամշակման վերադարձնելու մասին եզրակացությունը տրվում է հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

20. Լրամշակման վերադարձվող յուրաքանչյուր հայտի լրամշակման ժամկետը սահմանում է հանձնաժողովը, բայց ոչ ավելի, քան 20 աշխատանքային օրը:

21. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում լրամշակված սուբվենցիայի հայտերը քննարկվում են հանձնաժողովի նիստում` հայտերում կատարված փոփոխությունների ներկայացմամբ` հանձնաժողովի քարտուղարի կողմից:

22. Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում նախարարությունը դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան հայտ ներկայացնող համայնքի ղեկավարին` նշելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին սուբվենցիայի տրամադրման տոկոսը և վերջինիս առաջարկում է կազմակերպել գնման մրցակցային գործընթաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և մրցույթի արդյունքներով հաստատված հայտի բյուջեն ներկայացնել նախարարություն:

23. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն` ծրագիրը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան համայնքին սուբվենցիայի տեսքով միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

24. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա տրամադրվում է սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի հետևյալ չափաբաժնով` ըստ ծրագրի հետևյալ ոլորտների`

 

._____________________________________________________________________.

|Ծրագրի ոլորտը                |Հայաստանի Հանրապետության պետական       |

|                             |բյուջեից տրամադրվող սուբվենցիայի       |

|                             |չափաբաժինը, տոկոս                      |

|                             |_______________________________________|

|                             |Մայրա-   |Մայրա-   |Մայրա-   |Սահմանա- |

|                             |քաղաքից  |քաղաքից  |քաղաքից  |մերձ և   |

|                             |մինչև    |60 կմ-ից |100 կմ-ից|(կամ)    |

|                             |60 կմ    |ավելի և  |ավելի    |բարձր    |

|                             |հեռավո-  |մարզկենտ-|հեռավո-  |լեռնային |

|                             |րություն |րոնից    |րություն |բնակավայր|

|                             |ունեցող  |մինչև    |ունեցող  |         |

|                             |բնակավայր|30 կմ    |բնակավայր|         |

|                             |         |հեռավո-  |         |         |

|                             |         |րություն |         |         |

|                             |         |ունեցող  |         |         |

|                             |         |բնակավայր|         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Բնակավայրի փողոցների         |   45    |    50   |    55   |    60   |

|կառուցում/նորոգում,          |         |         |         |         |

|ասֆալտապատում                |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Խմելու ջրամատակարարման,      |   55    |    60   |    65   |    70   |

|ինչպես նաև  ջրահեռացման      |         |         |         |         |

|համակարգի կառուցում/նորոգում |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Ոռոգման համակարգի            |   55    |    60   |    65   |    70   |

|կառուցում/նորոգում           |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Փողոցային լուսավորության     |   50    |    55   |    60   |    65   |

|համակարգի կառուցում/նորոգում |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Վերականգնվող էներգետիկա, այդ |   45    |    50   |    55   |    60   |

|թվում` արևային  ֆոտովոլտային |         |         |         |         |

|կայանների տեղադրում          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Բնակավայրերի գազաֆիկացում    |   50    |    55   |    60   |    65   |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Մանկապարտեզների կառուցում,   |   50    |    55   |    60   |    65   |

|վերակառուցում/նորոգում       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Հասարակական շենքերի          |   30    |    35   |    40   |    45   |

|(մշակույթի տուն, համայնքային |         |         |         |         |

|կենտրոններ և  այլն)          |         |         |         |         |

|կառուցում/վերանորոգում       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Բազմաբնակարան շենքերի        |   45    |    50   |    55   |    60   |

|ընդհանուր բաժնային           |         |         |         |         |

|սեփականության գույքի նորոգում|         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Այգիների, պուրակների         |   30    |    35   |    40   |    45   |

|կառուցում/բարեկարգում        |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Մեքենասարքավորումների        |   40    |    45   |    50   |    55   |

|ձեռքբերում                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Աղբավայրերի բարեկարգում կամ  |   35    |    40   |    45   |    50   |

|փակում                       |         |         |         |         |

._____________________________________________________________________.

 

25. Սուբվենցիան համայնքին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ բաժնով սահմանված ընթացակարգին համապատասխան:

26. Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հայտերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորվում են մրցութային փուլի արդյունքներով հաստատված հայտի ընդհանուր գումարի համապատասխան տոկոսի չափով:»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի հունվարի 31-ի

N 62-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 16-ի

N 1708-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅՏ

Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական

ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների

 

._____________________________________________________________________.

|Ծրագրի անվանումը    |Ծրագրի անվանումը պետք է հնարավորինս հստակ       |

|                    |արտացոլի ծրագրի էությունը:                      |

|____________________|________________________________________________|

|Մարզ                |Մարզի անվանումը:                                |

|____________________|________________________________________________|

|Համայնքը/համայնքները|Համայնքի անվանումը: Խոշորացված համայնքների      |

|                    |դեպքում մասնակից բնակավայրերի անվանումները:     |

|____________________|________________________________________________|

|Համայնքի/բնակավայրի |....կմ»», կմ                                  |

|հեռավորությունը     |                                                |

|մայրաքաղաք Երևանից, |                                                |

|ինչպես նաև          |                                                |

|մարզկենտրոնից       |                                                |

|____________________|________________________________________________|

|Համայնքի/բնակավայրի |.... մարդ                                       |

|բնակչությունը       |                                                |

|____________________|________________________________________________|

|Սահմանամերձ, բարձր  |Նշել, եթե համայնքը հանդիսանում է սահմանամերձ և  |

|լեռնային համայնք/   |(կամ) բարձր լեռնային համայնք                    |

|բնակավայրի          |                                                |

|____________________|________________________________________________|

|Համայնքի բնակավայրի |Ներկայացնել համայնքի (բնակավայրի)               |

|ենթակառուցվածքների  |ջրամատակարարման, ջրահեռացման,                   |

|վերաբերյալ հակիրճ   |էլեկտրագազամատակարարման, ոռոգման, փողոցային     |

|տեղեկատվություն     |լուսավորության վիճակի վերաբերյալ                |

|                    |տեղեկատվություն:                                |

|____________________|________________________________________________|

|Ծրագրի ընդհանուր    |Մանրամասն նկարագրել, թե որոնք են այն առկա       |

|նկարագրությունը և   |կոնկրետ խնդիրները, որոնք պետք է լուծել ծրագրի   |

|դրա իրականացման     |ընդհանուր նպատակին և  ակնկալվող արդյունքներին   |

|անհրաժեշտությունը   |հասնելու համար: Խնդիրները պետք է լինեն          |

|                    |հնարավորինս կոնկրետ, չափելի և  իրատեսական:      |

|                    |Ներկայացնել ծրագրի իրականացման անհրաժեշտությունը|

|                    |հիմնավորող բացատրագիր:                          |

|____________________|________________________________________________|

|Ծրագրի ակնկալվող    |Նշել այն արդյունքները, որոնց պետք է հասնել      |

|արդյունքները, որոնց |ծրագրի շրջանակներում վերջինիս իրականացման       |

|միջոցով պետք է      |նպատակին հասնելու համար:                        |

|հասնել ծրագրի       |Ներկայացնել ծրագրերի համապատասխանելիությունը    |

|իրականացման         |համայնքի զարգացման ռազմավարության հետ և  դրանց  |

|նպատակին            |իրագործման շոշափելի ազդեցությունը միջնաժամկետ և |

|                    |երկարաժամկետ կտրվածքով:                         |

|                    |Ներկայացնել, թե ծրագրի իրականացման արդյունքում  |

|                    |ինչպե՞ս կփոխվի համայնքի բնակչության ապրելակերպը |

|                    |և  կյանքի որակը ծրագրի ավարտից հետո` միջնաժամկետ|

|                    |և  երկարաժամկետ ազդեցությունները: Հիմնավորել`   |

|                    |ցույց տալով կապը ծրագրի շրջանակներում լուծվող   |

|                    |խնդիրների և  իրականացվող գործունեության         |

|                    |արդյունքների հետ:                               |

|                    |Սպասվող արդյունքների\նկարագրությունը պետք է     |

|                    |լինի հնարավորինս կոնկրետ, իրատեսական, գնահատելի |

|                    |և  չափելի:                                      |

|____________________|________________________________________________|

|Ծրագրի արդյունքներին|Մանրամասն նկարագրել ծրագրի շրջանակներում        |

|հասնելու            |նախատեսվող գործողություններն ու միջոցառումները, |

|գործողությունները և |դրանց ժամկետները և  ծախսերը, որոնք պետք է լինեն |

|միջոցառումները      |հստակ և  չափելի:                                |

|                    |Մանրամասն ներկայացնել իրականացվող աշխատանքների  |

|                    |ծավալները (այդ թվում` շինարարական աշխատանքների, |

|                    |ասֆալտապատման, խողովակների, հաղորդալարերի,      |

|                    |լուսատուների (ԼԵԴ), նկարագրություններն ու       |

|                    |ծավալները (չափերը):                             |

|____________________|________________________________________________|

|Ծրագրի իրականացման  |Ներկայացնել, թե ծրագրի իրականացումն ինչ         |

|արդյունքում         |ազդեցություն կունենա համայնքին սեփականության    |

|համայնքին           |իրավունքով պատկանող հիմնական միջոցների արժեքի   |

|սեփականության       |վրա, մասնավորապես, նշելով, որ գույքը, որի վրա   |

|իրավունքով պատկանող |պլանավորվում է ազդեցությունը, սեփականության     |

|հիմնական միջոցների  |իրավունքով պատկանում է համայնքին:               |

|արժեքի ավելացում    |                                                |

|                    |Նշել, որ ծրագրով նախատեսվող ծախսերը կապիտալ     |

|                    |բնույթի են:                                     |

|____________________|________________________________________________|

|Ծրագրի ազդեցությունը|- Նշել ուղղակի շահառուների քանակը:              |

|համայնքի և          |- Նշել շահառուների վրա ծրագրի իրականացման       |

|շահառուների վրա     |արդյունքում եկամտի ավելացման, և  (կամ)          |

|                    |խնայողությունների ավելացման և  (կամ)            |

|                    |հարմարավետության ապահովման չափը:                |

|                    |- Խմելու ջրի և  ջրահեռացման համակարգի դեպքում`  |

|                    |նշել ծրագրի արդյունքում համակարգից օգտվող տնային|

|                    |տնտեսությունների թիվը, ջրամատակարարման որակը և  |

|                    |տևողությունը`  ժ/օր, ջրի կորստի նվազեցման չափը: |

|                    |- Ոռոգման համակարգի դեպքում` նշել ծրագրի        |

|                    |արդյունքում ոռոգվող տարածքը` հա և  համակարգից   |

|                    |օգտվող գյուղացիական տնտեսությունների թիվը:      |

|                    |- Փողոցների ասֆալտապատման և  փողոցային          |

|                    |լուսավորության դեպքում` նշել փողոցի գլխավոր կամ |

|                    |երկրորդային լինելը, փողոցի նպատակային           |

|                    |կիրառությունը, դպրոցին, արդյունաբերական         |

|                    |տարածքին, զբոսաշրջային վայրերին հարակից լինելը: |

|                    |- Հանրային շենքերում ֆոտովոլտային կայանների     |

|                    |տեղադրման դեպքում նշել շահառուների թիվը,        |

|                    |արտադրվող էներգիայի քանակը, էներգախնայողության  |

|                    |չափը, արտադրվող էներգիայի մասնաբաժինն ընդհանուր |

|                    |էլեկտրաէներգիայի ծախսի մեջ:                     |

|                    |- Մեքենասարքավորումների ձեռքբերման դեպքում նշել |

|                    |դրանց շահագործումից օգտվող բնակչության թիվը,    |

|                    |սպասարկվող տարածքի չափը և  կցել կնքված          |

|                    |երաշխավորագիրը` մեքենասարքավորումների սպասարկման|

|                    |և  պահպանման ծախսերի, դրանց շահագործումից       |

|                    |ստացվող եկամուտները համայնքային բյուջե ուղղելու |

|                    |և  համայնքի բնակչության համար դրանց             |

|                    |հասանելիության վերաբերյալ:                      |

|                    |- Հանրային շենքերի վերանորոգման/կառուցման       |

|                    |դեպքում նշել շահառուների թիվը, սպասարկվող       |

|                    |համայնքների/բնակչության թիվը, ստեղծվող          |

|                    |աշխատատեղերի թիվը, այլընտրանքի առկայությունը:   |

|                    |- Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում`   |

|                    |շահառուների թիվը, զբոսաշրջային կենտրոնից կամ    |

|                    |պատմամշակութային հուշարձաններից հեռավորությունը,|

|                    |տարածք այցելող զբոսաշրջիկների թիվը/տարեկան:     |

|                    |- այլ:                                          |

|____________________|________________________________________________|

|Ծրագրի իրականացման  |Նշել ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվող      |

|ընթացքում և         |ժամանակավոր/հիմնական աշխատատեղերը:              |

|արդյունքում ստեղծվող|Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվող       |

|աշխատատեղեր         |հիմնական աշխատատեղերը, այդ թվում` մասնավոր      |

|                    |հատվածի կամ համայնքապետարանի կողմից նախատեսվող  |

|                    |հիմնական աշխատատեղերի քանակը և  դրանց           |

|                    |նկարագրությունը:                                |

|____________________|________________________________________________|

|Համայնքի նախորդ     |Նախորդ տարվա բյուջեն` ... դրամ.                 |

|տարվա բյուջեն և     |                                                |

|բյուջեի կատարողականը|Ներկայացնել նախորդ տարվա բյուջեն, ծախսերը և     |

|                    |կատարողականը` առանձնացնելով բյուջեի վարչական և  |

|                    |ֆոնդային մասերը, իսկ բյուջեի ֆոնդային մասից     |

|                    |ծախսերը ներկայացնել առանձին բացվածքով:          |

|                    | ._____________________________________________.|

|                    | |                          |Պլանը|Փաս-  |Տոկո-||

|                    | |                          |     |տացին |սը   ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |Ընդամենը` համայնքի բյուջեի|     |      |     ||

|                    | |եկամուտները               |     |      |     ||

|                    | |այդ թվում`                |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |- Վարչական բյուջեի        |     |      |     ||

|                    | |եկամուտներ, որից`         |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |- Սեփական եկամուտներ      |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |- Ֆոնդային բյուջեի        |     |      |     ||

|                    | |եկամուտներ                |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |Ընդամենը` համայնքի բյուջեի|     |      |     ||

|                    | |ծախսեր, որից`             |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |- Վարչական բյուջեի ծախսեր |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |- Ֆոնդային բյուջեի ծախսեր |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |Համայնքի ֆոնդային բյուջեի |     |      |     ||

|                    | |փաստացի ծախսերը, որից`    |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |- ճանապարհաշինություն     |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |- ջրամատակարարում         |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |- փողոցային լուսավորու-   |     |      |     ||

|                    | |թյուն                     |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |- գյուղատնտեսություն      |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |-                         |     |      |     ||

|                    | |__________________________|_____|______|_____||

|                    | |-                         |     |      |     ||

|                    | ._____________________________________________.|

|                    |                                                |

|____________________|________________________________________________|

|Համայնքի ընթացիկ    |...... դրամ.                                    |

|տարվա բյուջեն       |Ներկայացնել ընթացիկ տարվա կանխատեսվող           |

|                    |եկամուտները, պլանավորված ծախսերը` առանձնացնելով |

|                    |բյուջեի վարչական և  ֆոնդային մասերը, իսկ բյուջեի|

|                    |ֆոնդային մասից պլանավորված ծախսերը ներկայացնել  |

|                    |առանձին բացվածքով:                              |

|                    |.______________________________________________.|

|                    ||                                        |Պլանը||

|                    ||________________________________________|_____||

|                    ||Ընդամենը` համայնքի բյուջեի եկամուտների  |     ||

|                    ||պլանավորում                             |     ||

|                    ||այդ թվում`                              |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||- Վարչական բյուջեի եկամուտներ, որից`    |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||- սեփական եկամուտներ                    |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||- Ֆոնդային բյուջեի եկամուտներ           |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||Ընդամենը` համայնքի բյուջեի ծախսեր,      |     ||

|                    ||որից`                                   |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||- Վարչական բյուջեի ծախսեր               |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||- Ֆոնդային բյուջեի ծախսեր               |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||Համայնքի ֆոնդային բյուջեի պլանավորված   |     ||

|                    ||ծախսերը, որից`                          |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||-                                       |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||-                                       |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||-                                       |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||-                                       |     ||

|                    ||________________________________________|_____||

|                    ||-                                       |     ||

|                    |.______________________________________________.|

|____________________|________________________________________________|

|Համայնքի ընթացիկ    |                                         |      |

|տարվա բյուջեի       |                                         |      |

|նախագծով կանխատեսվող|                                         |      |

|բյուջետային մուտքերի|                                         |      |

|(ներառյալ ֆինանսական|                                         |      |

|համահարթեցման       |                                         |      |

|դոտացիայի գծով      |                                         |      |

|կանխատեսվող         |                                         |      |

|մուտքերը) հաշվին    |                                         |      |

|նշված ծրագրի        |                                         |      |

|իրականացման         |                                         |      |

|անհնարինության      |                                         |      |

|հիմնավորումը        |                                         |      |

|(համապատասխան       |                                         |      |

|հաշվարկներով        |                                         |      |

|____________________|________________________________________________|

|Ծրագրի ընդհանուր    |___________ դրամ (100%)                         |

|բյուջեն             |                                                |

|____________________|________________________________________________|

|Համայնքի կողմից     |___________ դրամ (____%)                        |

|ներդրվող մասնաբաժնի |                                                |

|չափը                |                                                |

|____________________|________________________________________________|

|Այլ ներդրողներ      |___________ դրամ (____%) նշել ներդրողի անունը:  |

|____________________|________________________________________________|

|Ծրագրի իրականացման  |Սկիզբը ____________20...թ. Տևողությունը  ______ |

|տևողությունը        |                                                |

|____________________|________________________________________________|

|Ծրագրի ծախսերը      |Մանրամասն ներկայացնել ծախսերը` կցելով ՀՀ        |

|                    |օրենսդրությամբ սահմանված կարգով                 |

|                    |նախագծանախահաշվային փաստաթղթերը:                |

|                    |Ծրագրով նախատեսվող ծախսերը պետք է լինեն         |

|                    |իրատեսական, ֆինանսական հաշվարկները և            |

|                    |նախահաշիվները` հնարավորինս հստակ, հիմնավոր և    |

|                    |մանրամասն:                                      |

|                    |Սարք-սարքավորումների ձեռքբերման դեպքում         |

|                    |ներկայացնել հնարավորինս հստակ, հիմնավոր և       |

|                    |մանրամասն տեխնիկական բնութագրերը, ֆինանսական    |

|                    |գնահատականները և  առնվազն երեք                  |

|                    |կազմակերպությունների կողմից տրված               |

|                    |գնահարցումները:                                 |

|____________________|________________________________________________|

|Ամսաթիվ             |____ ___________20___թ.                         |

._____________________________________________________________________.

 

Այլ տեղեկություններ ծրագրի մասին (նշել այն լրացուցիչ հանգամանքները, որոնք կարող են ցույց տալ ծրագրի կարևորությունը, ակնկալվող արդյունքների ազդեցությունը համայնքի և տարածաշրջանի զարգացման վրա, այլ հանգամանքներ, որոնք կարող են հաշվի առնվել ծրագիրը գնահատելու ընթացքում):

 

Համայնքի տնտեսական պատասխանատու

Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը

 

_____________________________________________________________________

 

Համայնքի ղեկավար ______________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.»:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2019 թվականի հունվարի 31-ի

N 62-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 16-ի

N 1708-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական

ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման

գործընթացում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության

արժանացած ծրագրերի իրականացման ընթացքի և մշտադիտարկման

 

._____________________________________________________________________.

|NN | Գործողությունը       |Փաստաթուղթը     |Մշտադիտարկման գործընթացը |

|ը/կ|                      |                |                         |

|___|______________________|________________|_________________________|

|1. |Հայտարարություն և     |տպագրված        |Համապատասխան համայնքի    |

|   |հրավեր գնումների      |հայտարարության  |կողմից ներկայացվում է    |

|   |մասին (սուբվենցիայի   |և  հրավերի      |համապատասխան մարզպետարան:|

|   |տրամադրման պաշտոնական |տեքստը          |                         |

|   |հայտարարությունից     |                |                         |

|   |հետո)                 |                |                         |

|___|______________________|________________|_________________________|

|2. |Գնումների արդյունքներն|արձանագրու-     |Համապատասխան համայնքի    |

|   |ամփոփող նիստերի       |թյունների       |կողմից ներկայացվում է    |

|   |արձանագրությունը      |պատճենները      |համապատասխան             |

|   |                      |                |մարզպետարան:             |

|___|______________________|________________|_________________________|

|3. |Կապալառու             |պայմանագրի      |Համապատասխան համայնքի    |

|   |կազմակերպության       |պատճենը         |կողմից ներկայացվում է    |

|   |հետ պայմանագրի        |                |համապատասխան մարզպետարան:|

|   |կնքում                |                |Մարզպետարանը ներկայացնում|

|   |                      |                |է ՀՀ տարածքային          |

|   |                      |                |կառավարման և  զարգացման  |

|   |                      |                |նախարարություն:          |

|___|______________________|________________|_________________________|

|4. |Սկզբնական գումարի     |փոխանցման       |Համապատասխան համայնքի    |

|   |փոխանցում             |փաստաթղթերի     |կողմից ներկայացվում է    |

|   |                      |փաթեթի պատճենը  |համապատասխան մարզպետարան:|

|___|______________________|________________|_________________________|

|5. |Իրականացված           |հանձնման -      |Համապատասխան համայնքի    |

|   |աշխատանքների          |ընդունման ակտերի|կողմից ներկայացվում է    |

|   |կատարողական ակտերի    |և  վճարման      |համապատասխան մարզպետարան:|

|   |կազմում և             |անդորրագրի      |                         |

|   |համապատասխան          |պատճենը         |                         |

|   |վճարումների կատարում  |                |                         |

|___|______________________|________________|_________________________|

|6. |Կատարված աշխատանքների |հաշվետվու-      |Իրականացվում է           |

|   |քանակի և  որակի ճշտման|թյուններ,       |համապատասխան             |

|   |այցելություններ       |լուսանկարներ,   |մարզպետարանի, ինչպես նաև |

|   |                      |հոդվածներ և     |ՀՀ տարածքային կառավարման |

|   |                      |այլն            |և  զարգացման             |

|   |                      |                |նախարարության և          |

|   |                      |                |ոլորտային                |

|   |                      |                |գերատեսչությունների      |

|   |                      |                |մասնագետների կողմից:     |

|___|______________________|________________|_________________________|

|7. |Անհրաժեշտ գումարի     |գրության պատճենը|Համապատասխան համայնքի    |

|   |հայցման գրություն     |                |կողմից ներկայացվում է    |

|   |(համայնքային          |                |համապատասխան մարզպետարան:|

|   |գումարների իրացումից  |                |Մարզպետարանը ներկայացնում|

|   |հետո)                 |                |է ՀՀ տարածքային          |

|   |                      |                |կառավարման և  զարգացման  |

|   |                      |                |նախարարություն:          |

|___|______________________|________________|_________________________|

|8. |Ավարտական ակտի և      |ավարտական ակտ և |Համապատասխան համայնքի    |

|   |վերջնական վճարման     |վճարման         |կողմից ներկայացվում է    |

|   |կատարում              |անդորրագիր      |համապատասխան մարզպետարան:|

|   |                      |                |Մարզպետարանը ներկայացնում|

|   |                      |                |է ՀՀ տարածքային          |

|   |                      |                |կառավարման և  զարգացման  |

|   |                      |                |նախարարություն:          |

|___|______________________|________________|_________________________|

|9. |Ծրագրի փակում         |ծրագրի փակման   |Համապատասխան համայնքի    |

|   |                      |վերաբերյալ      |կողմից ներկայացվում է    |

|   |                      |(լուսանկարներով,|համապատասխան մարզպետարան:|

|   |                      |հոդվածներով և   |Մարզպետարանը ներկայացնում|

|   |                      |այլն)           |է ՀՀ տարածքային          |

|   |                      |                |կառավարման և  զարգացման  |

|   |                      |                |նախարարություն:          |

._____________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2019
N 62-Ն
Որոշում