Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2019 թվականի N 74-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) տեքստում և NN 2, 3, 5 և 6 հավելվածներում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը` «Առողջապահության նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ որոշման 2.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերը փոխարինել «Առողջապահության նախարարին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերով.

2) N 2 հավելվածի`

i

ա. 13-րդ կետում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով,

i

բ. 14-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «,անհրաժեշտության դեպքում` խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանած (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափի մասին այլ գործատուի (որի հետ, ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ, վարձու աշխատողն աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) տված տեղեկանքը, եթե հաշվարկային ժամանակահատվածում եղել են ամիսներ, որոնց ընթացքում վարձու աշխատողն այլ գործատուի մոտ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.» բառերով,

գ. 14-րդ կետի 3-րդ ենթակետը «աշխատելու» բառից հետո լրացնել «(այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատող լինելու)» բառերով,

դ. 14-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. ըստ անհրաժեշտության (եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ վարձու աշխատողը նաև անհատ ձեռնարկատեր է)` հարկային մարմնի տված, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ իր գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի (շահութահարկի), օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա ընթացքում բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու կամ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածի, իսկ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը` հաշվետու ժամանակաշրջանի եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի:»,

i

ե. 27-րդ կետում «անցնելը» բառը փոխարինել «անցնելու ամիսը» բառերով,

զ. 28-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (գործատուների) կողմից հաշվարկած եկամուտը, եթե մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու առաջին օրվա դրությամբ վարձու աշխատողն այլ գործատուի մոտ ևս գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում.»,

է. 28-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվան նախորդող տարվա` օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը, եթե վարձու աշխատողը, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը (բացառությամբ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքերի), իսկ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը` սույն կարգի 28.1-ին կետում նշված եկամուտը:»,

i

ը. 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28.1-ին կետով.

«28.1. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ն առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկելու համար հիմք է ընդունվում եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտը` բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների: Այս դեպքում`

1) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա ընթացքում եկամտային հարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար, որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ, ընդունվում է օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը.

2) օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի` հաշվարկային ժամանակահատված ներառված յուրաքանչյուր ամսվա համար, որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ, ընդունվում է օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:»,

i

թ. 29-րդ կետում «կետի 1-ին և 2-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «կետում» բառով, իսկ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, որն այդ օրվա դրությամբ որոշակի ժամկետով դադարեցրել է գործունեությունը (բացառությամբ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետում նշված դեպքի), և գործունեությունը վերսկսելու ժամկետն ավարտվում է ավելի վաղ, քան հղիության և ծննդաբերության արձակուրդը:»,

i

ժ. 30-րդ կետը «շուտ լուծելու» բառերից հետո լրացնել «կամ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցրած լինելու դեպքում` գործունեությունը վերսկսելու» բառերով,

ժա. 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Վարձու աշխատողի մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա (վաղաժամ ծննդաբերության դեպքում` 70 օրվա) համար հաշվարկված մայրության նպաստի չափից:»,

i

ժբ. 32-րդ կետում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով,

ժգ. 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«34. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության նպաստը վճարվում է օրենքով սահմանված ժամանակաշրջանի բոլոր օրացուցային օրերի համար, սակայն մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը` նոտարի պաշտոնից ազատվելը: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության նպաստ չի վճարվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնավարումն ավարտելու օրվանից հետո:»,

i

ժդ. 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1-ին, 34.2-րդ և 34.3-րդ կետերով.

«34.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցնելու դեպքում` գործունեությունը դադարեցնելու օրվանից, բացառությամբ սույն կարգի 34.2-րդ կետում նշված դեպքի:

34.2. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ է տրվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրերի համար:

34.3. Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օր է համարվում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որպես անհատ ձեռնարկատեր անձին հաշվառումից հանելու օրը: Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված` որևէ օրվանից սկսած` անորոշ ժամկետով կամ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրն է, իսկ նոտարի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրը հղիության և ծննդաբերության արձակուրդի առաջին օրն է: Եթե անաշխատունակության թերթիկը ներկայացվել է նրանում նշված ժամկետից հետո, սակայն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա նոտարի հղիության և ծննդաբերության արձակուրդը տրվում է այն օրվանից, երբ նոտարը չի ներկայացել աշխատանքի, սակայն ոչ ավելի վաղ, քան անաշխատունակության թերթիկում նշված` հղիության և ծննդաբերության պատճառով ծագած ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը:»,

i

ժե. 36-րդ կետի 1-ին ենթակետը «հաշվառման համարը,» բառերից հետո լրացնել «իր անվամբ բացված` ցանկացած» բառերով,

ժզ. 36-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հարկային մարմնի տված` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, իր գործունեությունն անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի (շահութահարկի), օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա ընթացքում բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու կամ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածի, իսկ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի.»,

ժէ. 36-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) ըստ անհրաժեշտության` մայրության նպաստ նշանակելու և վճարելու համար հարկային մարմնի տված տեղեկանքը` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի, որպես օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված անձ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գործունեությունը դադարեցված լինելու մասին` համաձայն սույն կարգով սահմանված ձևի:»,

i

ժը. 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 37.1-ին կետով.

«37.1. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարում իրականացրել է գործունեության մեկից ավելի տեսակներ, որոնցից մեկը կամ մի քանիսը պետք է հարկվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված շրջանառության հարկով և արտոնագրային հարկով կամ դրանք իրականացվել են օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածում, ապա մայրության նպաստը հաշվարկելիս` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամտին ավելացվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկ վճարած, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար:»,

ժթ. 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«42. Ծառայությունն ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից հաշվարկում է օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքերում, ինչպես նաև, եթե`

1) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը չունի ժամանակավոր անաշխատունակության առաջացման տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ, իսկ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2019 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ.

2) ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա ընթացքում վճարել է շահութահարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով.

3) միջին ամսական եկամուտը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:»,

i

ի. 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 42.1-ին կետով.

«42.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա (վաղաժամ ծննդաբերության դեպքում` 70 օրվա) համար հաշվարկված մայրության նպաստի չափից:»,

i

իա. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և եկամտային հարկի մասին տեղեկանքի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև

___________________________________

(ստորաբաժանման անվանումը)

                                                                              

ՏԵՂԵԿԱՆՔ N ______   _____ ________ 20 ____ թ.

                                                                              

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՏԱՐՎԱ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱ ՀԱՄԱՐՎՈՂ ԵԿԱՄՏԻ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                
2. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը  
3. Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը  
4. Հանրային ծառայությունների համարանիշը կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը  
5. Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը  
6. Ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես (անորոշ կամ որոշակի ժամկետով) դադարեցնելու օրը, ամիսը  
7. Գործունեությունն սկսելու (վերսկսելու) օրը, ամիսը, տարեթիվը  
8. Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարին)  
9. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու օրը, ամիսը  
10. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը  
11. Ձեռնարկատիրական գործունեությունը որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքում գործունեությունը վերսկսելու օրը, ամիսը, տարին  
12. Հաշվետու ժամանակաշրջանի եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների) չափը, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը  
13. Հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների) չափը, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է 2019 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո  
14. Եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դրույքաչափով եկամտային հարկ վճարելու դեպքում` հաշվետու ժամանակաշրջանում`  
- վճարված եկամտային հարկի գումարը (թվերով և տառերով)  
- եկամտային հարկ վճարած ամիսների թիվը  
15. Հաշվետու ժամանակաշրջանում բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամկետները`  
- ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու` օրը, ամիսը, տարեթիվը  
- ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը դադարելու` օրը, ամիսը, տարեթիվը  
16. Եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է 2019 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկ վճարած լինելու դեպքում` հաշվետու ժամանակաշրջանում`  
- վճարված շահութահարկի գումարը (թվերով և տառերով)  
- շահութահարկ վճարած ամիսների թիվը  
17. Հաշվետու ժամանակաշրջանում «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածը`  
- սկիզբը` օրը, ամիսը, տարեթիվը  
- ավարտը (եթե հարկային արտոնությունները դադարել են)` օրը, ամիսը, տարեթիվը  

 

 

Ստորաբաժանման ղեկավար _______________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կատարող _______________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)».

 

3) N 8 հավելվածի`

i

ա. 3-րդ կետում և 7-րդ կետի 1-ին ենթակետում «աշխատանքային» բառը փոխարինել «օրացուցային» բառով,

բ. 9.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ (բացառությամբ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքերի) հանդիսացող վարձու աշխատողը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում վերսկսում է ժամանակավորապես (անորոշ կամ որոշակի ժամկետով) դադարեցված ձեռնարկատիրական գործունեությունը կամ դադարեցնում է ձեռնարկատիրական գործունեությունը (անհատ ձեռնարկատերը հանվում է հաշվառումից) կամ որպես նոտար ավարտում է պաշտոնավարելը (ազատվում է նոտարի պաշտոնից) կամ նոտարն ընդհատում է հղիության և ծննդաբերության արձակուրդը:»,

i

գ. 9.2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «ժամանակավորապես» բառը փոխարինել «անորոշ կամ որոշակի ժամկետով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.2019
N 74-Ն
Որոշում