ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2019 թվականի N 127-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 624 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 624 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.
«12.1. Հանձնաժողովի անդամներից մեկը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը փոխարինում է հանձնաժողովի նախագահին` նրա բացակայության ժամանակ:»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. փետրվարի 13-ի
N 127-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
1999 թ. սեպտեմբերի 3-ի
N 544-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Սարգսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
առաջին տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գ. Դավթյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության
գրասենյակի ղեկավար
Ա. Մկրտչյան - ՀՀ պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի
ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»: