Սեղմել Esc փակելու համար:
«ԷԿՈՍ-Մ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԿՈՍ-Մ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ Թ ...

 

21.03.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2019 թվականի N 124-Ա

 

«ԷԿՈՍ-Մ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ԷԿՈՍ-Մ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել (գրանցման համարը` 286.120.1048406) «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն) բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:

2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 10 տարի:

(2-րդ կետը փոփ. 21.03.2024 թիվ 388-Ա որոշորմ)

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԷԿՈՍ-Մ» փակ բաժնետիրական ընկերության և «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 2-օրյա ժամկետում «ԷԿՈՍ-Մ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.

2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը 1-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

(նախաբանը փոփ. 21.03.2024 թիվ 388-Ա որոշորմ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.02.2019
N 124-Ա
Որոշում