Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ԿԱՆԱՉ ՏՆԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՏԱՌԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ԿԱՆԱՉ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Վառելիքաէներգետիկ ներկայիս ճգնաժամի պայմաններում հանրապետության առանձին շրջաններում տեղ են գտել ծառերի ու թփերի ապօրինի հատումների բազմաթիվ դեպքեր, որոնք կատարվում են տեղական իշխանությունների բացահայտ թողտվության պայմաններում: Այդ օրինախախտումների կանխման ուղղությամբ արդյունավետ պայքար չի ծավալվում ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ իրավապահ մարմինների կողմից: Պատշաճ մակարդակի վրա չի գտնվում այդ մարմինների ու Հայաստանի Հանրապետության կառավարության համակարգի համապատասխան գերատեսչությունների համագործակցությունը ապօրինի ծառահատումները կանխելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում:

Հանրապետության անտառապատ տարածքների, կանաչ տնկարկների պահպանությունն ուժեղացնելու և ապօրինի ծառահատումները կանխելու հարցում պետական մարմինների գործունեությունը կոորդինացնելու, առաջիկա ձմռան նախապատրաստական աշխատանքներում նրանց պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով, որոշում ե մ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը`

տեսչական ծառայությունների միջոցով ուժեղացնել վերահսկողությունը ապօրինի ծառահատումները կանխելու, հանրապետության անտառապատ տարածքների, կանաչ տնկարկների պահպանությունն ապահովելու ուղղությամբ.

ձեռնարկված միջոցների և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում խստորեն ուժեղացնել պետական վերահսկողությունն իրենց տարածքներում ապօրինի ծառահատումներն իսպառ վերացնելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այդ նպատակով`

միջոցներ ձեռնարկել ապահովելու Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության տեսչական ծառայությունների, գյուղատնտեսության նախարարության, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների), դատախազության փոխհամաձայնեցված գործունեությունը.

շահագրգիռ հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անհատ քաղաքացիների մասնակցությամբ պարբերաբար քննության առնել ապօրինի ծառահատումների դեմ մղվող պայքարին, շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցեր:

3. Սահմանել, որ ապօրինի ծառահատումների կանխման, անտառապատ տարածքների, կանաչ տնկարկների պահպանության պատասխանատվությունը դրվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների և գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների) պետերի վրա:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության, գյուղատնտեսության նախարարություններին «Հայանտառ» անտառատնտեսական արտադրական միավորմանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին`

անտառներում, ավտոմոբիլային ճանապարհների հողաշերտերում, քաղաքային այգիներում, պուրակներում` ծառերի, պաշտպանական կանաչ տնկարկների ապօրինի հատումները կանխելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել շուրջօրյա հերթապահություն-շրջագայություն.

համախմբել բոլոր ուժերը ավարտելու 1992 թվականին նախատեսված սանիտարական ծառահատումները և ամենասեղմ ժամկետում կազմակերպել որպես վառելափայտ գոյացած փայտանյութի վաճառքը բնակչությանը:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների) ուժերով օժանդակել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության տեսչական ծառայությունների կողմից իրականացվող ապօրինի ծառահատումները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին.

ուժեղացնել հսկողությունը անտառանյութի փոխադրումների օրինականությունն ապահովելու ուղղությամբ:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության բնապահպան դատախազությանը`

i

ապօրինի ծառհատումների կանխման գործում սերտորեն համագործակցել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության տեսչական ծառայությունների, տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների և ներքին գործերի բաժինների (վարչությունների) հետ.

իրավախախտման յուրաքանչյուր փաստի կապակցությամբ ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելով նաև հասցված վնասի լրիվ փոխհատուցումը:

7. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության, ներքին գործերի նախարարություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` հանրապետությունում ապօրինի ծառահատումների դեմ մղվող պայքարին առավել գործուն մասնակցություն ունեցած կազմակերպություններին, պատասխանատու անձանց ու քաղաքացիներին արժանացնել խրախուսանքի.

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ուժեղացնել օպերատիվ հսկողությունը հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, մյուս գերատեսչությունների, հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից շրջակա միջավայրի պահպանությունն օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան իրականացնելու նկատմամբ.

քննության առնել`

ա) 1992-1993 թվականների ձմռանը հանրապետության բնակչությանը կենցաղային կարիքների նպատակով վառելանյութի, այդ թվում` փայտանյութի վաճառքի կազմակերպման հարցը` սահմանելով սեփական ռեսուրսների իրականացման հստակ մեխանիզմներ,

բ) «Հայանտառ» անտառատնտեսական արտադրական միավորման և կառավարության համակարգի բնապահպան մյուս ծառայությունների գերատեսչական ենթակայության նպատակահարմարության և դրանց փոխհամագործակցության արդյունավետության բարձրացման հարցերը,

գ) բնապահպան ոստիկանություն ստեղծելու նպատակահարմարության հարցը.

երկշաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ապօրինի անտառահատման, շրջակա բնական միջավայրի պահպանության կանոնների խախտման համար պատասխանատվությունը ուժեղացնելու նպատակով քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

անհրաժեշտ նյութական պայմաններ ստեղծել սույն հրամանագրից բխող միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով:

9. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

8 նոյեմբերի 1992 թվական

ՆՀ-169

 

 

pin
ՀՀ Նախագահ
08.11.1992
N ՆՀ-169
Հրամանագիր