Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

14.09.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   14.09.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 13.09.2019 թիվ 1295-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2019 թվականի N 264-Ա

 

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման գործընթացը համակարգելու նպատակով`

1. Ստեղծել բարեփոխումների քննարկման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) հանձնաժողովի աշխատանքների համակարգումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից, իսկ հանձնաժողովի քարտուղարության և գործունեության հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության կողմից.

2) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, տվյալ նիստի օրակարգում ներառված հարցերից և ոլորտներից ելնելով, կարող է հանձնաժողովի նիստին, որպես հրավիրյալ, ներգրավել նաև մինչև երկու այլ պաշտոնատար անձանց և (կամ) փորձագետ.

3) հանձնաժողովի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.

4) անհրաժեշտության դեպքում եռամսյակը մեկ անգամ հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 18

ք. Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. մարտի 18-ի

N 264-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի աշխատանքները

                         համակարգող)

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ

 

    Բ. Թունյան         - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական

                         հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

                         

    Ա. Մելքոնյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության

                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.03.2019
N 264-Ա
Որոշում