Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 543-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2019 թվականի N 338-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 543-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում» TFOA4543 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 543-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և որոշման NN 1 և 2 հավելվածներում «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Վիճակագրական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին» բառերը փոխարինել «Ծրագրերի իրականացման վարչությանը (այսուհետ` ԾԻՎ)» բառերով.

i

3) որոշման N 1 հավելվածից հանել «Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական» և «Է. Ավետյան - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն» տողերը և «(համաձայնությամբ)» բառերը.

4) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 7-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ` ԾԻԳ)» բառերը փոխարինել «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում» TFOA4543 դրամաշնորհի ծրագրի իրականացման թիմի համակարգողի (այսուհետ` ծրագրի համակարգող) կողմից» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը,

i

գ. 9-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «խորհրդի անդամների կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության)» բառերով,

i

դ. 10-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «ծրագրի համակարգողի» բառերով,

i

ե. 11-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերով,

i

զ. 15-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենը» բառերը փոխարինել «Խորհրդի քարտուղարը» բառերով,

է. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ԾԻՎ-ի ներկայացուցիչները և հրավիրված պետական այլ պաշտոնյաներ:»,

ը. 20-րդ կետում «ԾԻԳ-ի» բառը փոխարինել «ԾԻՎ-ի» բառով,

i

թ. 25-րդ կետում «7» թիվը փոխարինել «5» թվով, իսկ «, ԾԻԳ-ի գործադիր տնօրենը, մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից» բառերը հանել,

i

ժ. 28-րդ կետից հանել «, մյուս թեկնածուի մասով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 3

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.04.2019
N 338-Ա
Որոշում