Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ Ի ...

 

 

020.1451.020419

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 ապրիլի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված` «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի փետրվարի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

i

1. «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Դուշանբեում:

Արձանագրությամբ «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրի (Համաձայնագիր) 9-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրվում է նոր խմբագրությամբ, համաձայն որի` «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհուրդն իր աշխատանքում առաջնորդվում է Կանոնակարգով, որը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է»:

Արձանագրությամբ Համաձայնագիրը լրացվում է «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհրդի մասին կանոնակարգ» վերտառությամբ հավելվածով, որով, մասնավորապես, սահմանվում են Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհրդի (Խորհուրդ) խնդիրների և գործառույթների, իրավունքների, աշխատանքի կազմակերպման ու կարգի, ինչպես նաև Խորհրդի քարտուղարության և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Արձանագրությամբ Համաձայնագիրը լրացվում է նաև 10.1-րդ հոդվածով, համաձայն որի` «Համաձայնագրի մասնակիցների համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս»:

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

- ապահովել, որ Խորհրդի անդամներին փոխարինող անձանց Խորհրդի նիստերին ուղարկելիս նրանց լիազորությունները հաստատված լինեն,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունները և գերատեսչությունները Խորհրդին տրամադրեն նրա կողմից հայցվող տեղեկությունը, որի հասանելիությունը չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Խորհրդի որոշումների կատարման մասին տեղեկություն, որն անհրաժեշտ է Խորհրդի գործառույթների կատարման համար,

- ապահովել, որ արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար պատասխանատու` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները ցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն Խորհրդի աշխատանքներին,

- ապահովել, որ Խորհրդի նիստերը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնելու դեպքում` դրանց հետ կապված ֆինանսական ծախսերը կատարվեն Հայաստանի Հանրապետության պետական իշխանության համապատասխան մարմնի հաշվին:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության կատարելագործմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2015 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված` «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                    Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

2 ապրիլի 2019 թվականի

ՍԴՈ-1451

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 02 ապրիլի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.04.2019
N ՍԴՈ-1451
Որոշում