Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2019 թվականի N 70-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 7-ի «Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության տրամադրման կանոնները հաստատելու և վարձակալության վճարները սահմանելու մասին» N 414-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ` N 1 Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) N 1 Հավելվածի 6-րդ կետում «նախավճար» բառը փոխարինել «վճար» բառով,

i

2) N 1 Հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետում «նախավճարի» բառը փոխարինել «վճարի» բառով,

i

3) N 1 Հավելվածի 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) պահանջվող վայրում (հասցեում) ենթակառուցվածք (խողովակ) չունի:»,

4) N 1 Հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 17.1 կետով.

i

«17.1 Եթե դիմումը մերժելու հիմք է հանդիսանում սույն կանոնների 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պայմանը, ապա սույն կանոնների 6-րդ կետում նշված վճարը Գերիշխող օպերատորի կողմից ենթակա է վերադարձման դիմում ներկայացրած Օպերատորին:»,

i

5) N 1 Հավելվածի 19-րդ կետում «1-ին ենթակետով նախատեսված պայմանը» բառերը փոխարինել «1-ին կամ 3-րդ ենթակետերով նախատեսված պայմանը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահի տեղակալ`         Մ. Սողոմոնյան

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
27.02.2019
N 70-Ն
Որոշում