i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2018 թվականի N 177-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը`
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ` 00006023) իրականացվող` 25,000,000 դրամ արժողությամբ «Հայկական կարմիր խաչի ընկերության կենտրոնական գրասենյակի ծառայությունների մատուցման կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Ա. Միրզոյան |
2018 թ. սեպտեմբերի 10
Երևան |
|
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. սեպտեմբերի 10-ի
N 177-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
ՀԿԽԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|1. |Ծրագրի նպատակը և |Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) |
| |ակնկալվող արդյունքը|կենտրոնական գրասենյակի ծառայությունների մատուցման|
| | |կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների իրականացում` |
| | |ՀԿԽԸ-ի շահառուներին մատուցվող ծառայությունների |
| | |բարելավված միջավայրի ստեղծման նպատակով |
|___|___________________|_________________________________________________|
|2. |Ծրագիրը |ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային |
| |բարեգործական |արտոնություններից օգտվելու նպատակով |
| |որակելու նպատակը | |
|___|___________________|_________________________________________________|
|3. |Բարեգործը |Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ), Ավստրիական |
| | |կարմիր խաչ, Իտալական կարմիր խաչ, Իսլանդական |
| | |կարմիր խաչ, Իսպանական կարմիր խաչ, Գերմանական |
| | |կարմիր խաչ, ՄԱԿ-ի փախստականների գերագույն |
| | |հանձնակատարի հայաստանյան գրասենյակ |
|___|___________________|_________________________________________________|
|4. |Ծրագիրը կատարողը |Հայկական կարմիր խաչի ընկերություն, ՀՎՀՀ` 00006023|
|___|___________________|_________________________________________________|
|5. |Ծրագրի իրականացման |քաղ. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պարոնյան |
| |վայրը և բնագավառը |21/1, սոցիալական բնագավառ |
|___|___________________|_________________________________________________|
|6. |Ծրագրի բյուջեն |25 000 000 դրամ |
|___|___________________|_________________________________________________|
|7. |Բարեգործություն |Հայկական կարմիր խաչի ընկերության |
| |ստացողը |սոցիալ-հոգեբանական, առաջին օգնության, բնակչության|
| | |տեղաշարժի, երիտասարդական ուղղությունների և այլ |
| | |ծրագրերի շրջանակներում ընդգրկված շահառուները |
|___|___________________|_________________________________________________|
|8. |Ծրագրի իրականացման |01.08.2018 թ.-31.10.2018 թ. |
| |տևողությունը | |
|___|___________________|_________________________________________________|
|9. |Միջոցառումների |Հայկական կարմիր խաչի ընկերության 1-ին հարկի |
| |նկարագրությունը և |ծառայությունների մատուցման կենտրոնի |
| |ժամկետները, |հիմնանորոգման աշխատանքներ, որի համար նախատեսված է|
| |անհրաժեշտ |01.08.2018 թ.-31.10.2018 թ. ժամանակահատված և |
| |ֆինանսական |25 000 000 դրամ ֆինանսական միջոցներ: |
| |միջոցների ծավալը | |
|___|___________________|_________________________________________________|
|10.|Ձեռք բերվող |Հայկական կարմիր խաչի ընկերության 1-ին հարկի |
| |ապրանքների, |ծառայությունների մատուցման կենտրոնի |
| |ծառայությունների |հիմնանորոգման աշխատանքներ, որի համար նախատեսված |
| |համառոտ նկարագիրը, |են 25 000 000 դրամ ֆինանսական միջոցներ: |
| |ծավալները և | |
| |նախատեսվող գինը | |
|___|___________________|_________________________________________________|
|11.|Ծրագրի իրականացման |Չեն նախատեսվում: |
| |հետ կապված | |
| |կազմակերպչական | |
| |ծախսերը | |
|___|___________________|_________________________________________________|
|12.|Համագործակցությունը|Ծրագրի իրականացման ընթացքում պետական կառավարման, |
| |պետական կառավարման,|տեղական ինքնակառավարման մարմինների և այլ |
| |տեղական |կազմակերպությունների հետ համագործակցություն չի |
| |ինքնակառավարման |նախատեսվում: |
| |մարմինների, այլ | |
| |կազմակերպություննե-| |
| |րի հետ | |
|___|___________________|_________________________________________________|
|13.|Ծրագրի |Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 |
| |արդյունավետության |թվականի հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված |
| |նկատմամբ |բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և |
| |վերահսկողության |գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով |
| |մեխանիզմների |կներկայացվեն տեղեկություններ: |
| |նկարագրությունը |Վերանորոգման աշխատանքները ՀԿԽԸ-ի կողմից. մշտական |
| | |հսկվելու են, նախագիծը ենթարկվելու է |
| | |փորձաքննության, իրականացվելու է շինարարական |
| | |աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն, |
| | |ինչպես նաև հեղինակային հսկողություն: |
._________________________________________________________________________.