Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-123-3 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2019 թվականի N 680-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Պ-123-30.04.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Պ-123-30.04.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 5

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Պ-123-30.04.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (այսուհետ` նախագիծ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է հետևյալը.

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) լրացվող 192-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն աշխատավարձը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով և կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ` բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի նշած բանկային հաշվին դրամական փոխանցումով:

Օրենսգրքով աշխատավարձի վճարման այլընտրանքային եղանակների նախատեսումն ինքնանպատակ չէ, այլ պայմանավորված է նրանով, որ գործատուն և աշխատողը պետք է հնարավորություն ունենան իրենց համար նախընտրելի եղանակով, թե՛ սուբյեկտիվ և թե՛ օբյեկտիվ պատճառներից ելնելով, ընտրեն աշխատավարձի վճարման կանխիկ կամ անկանխիկ ձևը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ Հայաստանի Հանրապետության հարյուրավոր բնակավայրերում, որտեղ չկան բանկային մասնաճյուղեր կամ բանկոմատներ, արդեն իսկ տասնյակ հազարավոր մարդիկ իրենց աշխատավարձն ստանում են անկանխիկ եղանակով, արդարացված չէ: Նախագծով առաջարկվող` 10 և ավելի աշխատակիցներ ունեցող գործատուների կողմից բացառապես անկանխիկ եղանակով աշխատավարձի վճարումը նմանատիպ բնակավայրերում աշխատող բազմաթիվ այլ անձանց համար գործնականում կարող է էական խոչընդոտներ և դժվարություններ առաջացնել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ, որով մասնավորապես առաջարկվում է կիրառել օրենքով և աշխատանքային պայմանագրերով սահմանված աշխատավարձերի վճարումն անկանխիկ եղանակով իրականացնելու փուլային եղանակ` անկախ գործատուների մոտ գրանցված աշխատողների թվից:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է առայժմս ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մշակվող և առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2019
N 680-Լ
Որոշում