Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2019 թվականի N 681-Լ

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-127-02.05.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 5

Երևան

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-127-02.05.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում է`

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է համայնքի ավագանու լիազորություններից հանել համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՀՈԱԿ) ղեկավարներին համաձայնություն տալու լիազորությունը, իսկ նախագծի 2-րդ հոդվածով համայնքի ղեկավարի ընդհանուր լիազորություններից հանել ՀՈԱԿ-ի ղեկավարների նշանակման և ազատման լիազորությունը: Սակայն, հարկ է նշել, որ նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 35.1-ին հոդվածի 11-րդ մասի համաձայն` մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ եզրակացությունն աշխատակազմի կողմից ուղարկվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Հիշյալ նորմերի վերլուծությունից ելնելով` առաջարկում ենք նախագծով հստակեցնել պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետից հանել «Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ» բառերը: Մինչդեռ ներկայացվող նախագծի կարգավորման առարկայից դուրս է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների, բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելու հարցերը: ՈՒստի, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնում նշանակելու կարգավորումները տրվում են նախագծի 35.1-ին հոդվածում:

3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է օրենքը լրացնել 35.1-ին հոդվածով, ինչի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը`

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նշված օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, Գյումրի և Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները: Մինչդեռ, նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ սահմանվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը, որը չի կարող հանդիսանալ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորման առարկա:

Բացի այդ, կարգում անհրաժեշտ է նախատեսել մրցույթի կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող լրացուցիչ կարգավորումներ, ինչը հնարավորություն կտա ապահովելու մրցույթի անցկացման թափանցիկությունը, օբյեկտիվությունը և միաժամանակ խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից:

Այսպես` անհրաժեշտ է նախատեսել, թե ինչ ժամկետում են ընդունվում մրցույթին մասնակցելու մասին հայտերը հայտարարությունները հրապարակվելուց հետո: Անհրաժեշտ է նաև նախատեսել, թե երբ է նշանակվում մրցույթը` հայտերն ընդունելու ավարտից հետո: Բացի այդ, անհրաժեշտ է նախատեսել բոլոր թեկնածուների հետ քննարկման անցկացման համար որոշակի ժամկետ` օրինակ, 30 րոպե կամ 1 ժամ: Նախագծի համաձայն` մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում թեկնածուն ներկայացնում է նաև իր աշխատանքային ծրագիրը: Այդ առումով հարցազրույցի անցկացման չափանիշները հստակեցնելու և սուբյեկտիվիզմի գործոնը վերացնելու համար գտնում ենք, որ հարցազրույցի ընթացքում պետք է քննարկվի միայն թեկնածուի կողմից ներկայացված աշխատանքային ծրագիրը: Բացի այդ, անհրաժեշտ է նախատեսել մրցույթի ձայնագրմանը վերաբերող դրույթներ, ինչը նույնպես կապահովի մրցույթի անցկացման օբյեկտիվությունը:

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև հետևյալը`

1) 35.1-ին հոդվածի 11-րդ մասի համաձայն` եզրակացությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնում: Նկատի ունենալով օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները, պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե որ պաշտոնատար անձի մասին է խոսքը.

2) 35.1-ին հոդվածի դրույթները վերաբերում են համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին և այդ պաշտոնին նշանակվելուն: Նախագծով առաջարկվող օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը համայնքի ավագանու որոշմամբ նշանակում և ազատում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին` բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների: Նախագծով առաջարկվող կարգավորումների դեպքում նախագծում բացակայում են համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնից ազատելու վերաբերյալ դրույթները, որոնք անհրաժեշտ է նախատեսել:

Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ նշված կարգավորումները պետք է տեղ գտնեն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգում, սակայն մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման դետալացված նկարագրությունը նպատակահարմար չէ կատարել օրենքում: Այդ առումով առաջարկում ենք նախագծով սահմանել, որ մրցույթի անցկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: Այդ նպատակով առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածը հանել, իսկ 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի առաջին նախադասությունը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «` բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով: Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մարմինը» բառերով:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2019
N 681-Լ
Որոշում