Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2019 թվականի N 684-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-128-02.05.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 5

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-128-03.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 381-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն և լրացում` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման մեջ (այսուհետ` որոշում) արտահայտված իրավական դիրքորոշումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հիմքում դրված մոտեցումը համարում է ընդունելի, սակայն գտնում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև հետևյալ դիտարկումները`

1) որոշման 4.3-րդ կետում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) իրավակարգավորման ամբողջական վերլուծությունից հետևում է, որ այն պարունակում է նաև վերաքննիչ բողոքին ներկայացվող զուտ բովանդակային, պահանջներ: Այսպես` բողոք բերող անձը պարտավոր է շարադրել «բողոքի հիմքերը և պահանջը», «վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ` որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը», «առկայության դեպքում` այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները, և որոնք պետք է հետազոտվեն վերաքննիչ դատարանում, այդ թվում` նաև առաջին ատյանի դատարանում նախօրոք չհետազոտված ապացույցները:

Նման պայմաններում ակնհայտ է, որ վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծեր»:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նշված դիրքորոշումից, ի թիվս այլնի, բխում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերում սահմանված իրավակարգավորումները դիտարկվում են որպես զուտ բովանդակային պահանջներ, հետևաբար, այս առումով վրա հասնող հետևանքները պետք է նույնաբովանդակ լինեն, այն է` դրսևորվեն վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու ձևով: Այնինչ, նախագծով նշված երկու իրավակարգավորումները դիտարկվում են որպես ոչ թե վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու, այլ` վերադարձնելու հիմքեր, ինչը, մեր կարծիքով, վիճահարույց է, քանի որ վերաքննիչ բողոքի հիմքերը չնշելը նշանակում է, որ ինքնին վերաքննիչ բողոքի բովանդակությունը բացակայում է: Հետևաբար, գտնում ենք, որ քննարկվող պահանջներն անհրաժեշտ է միավորել մեկ կետում` դրանք դիտարկելով որպես վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքեր, իսկ բողոքի պահանջն առանձնացնել` հստակեցնելով, որ վերջինս պետք է բխի վերաքննիչ դատարանի լիազորություններից.

2) նախագծով դատավարության մասնակցին հնարավորություն է տրվում վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող` բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման դեպքում վերացնելու այն և վերաքննիչ բողոքը նորից ներկայացնելու դատարան: Մինչդեռ, որոշման 4.3-րդ կետում արձանագրվել է. «Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջն է, որ, հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս, օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր: Հետևաբար, այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը կարևորում է ոչ միայն իրավունքի իրացման կարգի` օրենքով նախատեսման փաստը սոսկ, այլև նման կարգի արդյունավետությունը, այսինքն` օրենքի նորմերում բովանդակվող իրավակարգավորիչ այնպիսի միջոցների, ձևերի առկայությունը և դրանց գործադրման հնարավորությունը, որոնք կերաշխավորեն սահմանադրորեն կանխորոշված նպատակի լիարժեք իրացումը` կոնկրետ դեպքում հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածների պահանջները:»: Այս համատեքստում հարկավոր է նշել, որ նախագծով առաջարկվող` օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումից պարզ չէ, թե վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո ինչ ժամկետներում դատավարության մասնակիցը պետք է շտկի առկա թերությունները: Միաժամանակ պարզ չէ, թե ինչ որոշում է կայացնելու վերաքննիչ դատարանը, եթե վերաքննիչ բողոքն այն ներկայացրած անձին վերադարձնելուց հետո վերջինս չշտկի համապատասխան թերությունները և բողոքը նույն կամ այլ թերություններով ներկայացնի դատարան: Հիշյալ դեպքում գտնում ենք, որ անհրաժեշտ է նախատեսել իրավական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք կբացառեն անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահումը և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելը` առանց թերությունները շտկելու: Մասնավորապես, առաջարկում ենք օրենսդրորեն ամրագրել, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում առկա բոլոր առերևույթ սխալները, իսկ թույլ տրված սխալները վերացնելու և որոշումն ստանալու օրվանից հետո տասնհինգօրյա ժամկետում բողոքը վերաքննիչ դատարան կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված` սկզբնական ներկայացնելու օրը, իսկ սխալների շտկման անվերջ շրջապտույտը բացառելու նպատակով սահմանել, որ բողոքը կրկին բերելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում Անհրաժեշտ է նաև նախատեսել, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել` դիմելով վճռաբեկ դատարան` օրենսգրքով սահմանված կարգով.

3) նախագծի ընդունման դեպքում օրենսգրքի 381-րդ հոդվածի 6-րդ մասի խմբագրությունը մնում է անփոփոխ: Նշված քրեադատավարական նորմի համաձայն` վերաքննիչ դատարանն ստորադաս դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կարող է մերժել միայն այն դեպքում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջները, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ բողոքը բերվել է սույն օրենսգրքի 376.1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված դատական ակտի դեմ, որի հիմքերի բավարարության հարցը վերաքննիչ դատարանը լուծում է կոլեգիալ կազմով: Ստացվում է, որ վերաքննիչ դատարանը նույն հիմքով կարող է ինչպես մերժել, այնպես էլ` առանց քննության թողնել վերաքննիչ բողոքը, ինչը խնդրահարույց ենք համարում իրավական որոշակիության սկզբունքի իրացման տեսանկյունից: Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագիծն ընդունելի կհամարի խնդրահարույց դրույթները խմբագրելուց հետո:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2019
N 684-Լ
Որոշում