030.0565.060500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. Գ. ԲԱԴԻՐՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2000 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած թեկնածության վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ և 95 հոդվածի առաջին մասի 4-րդ կետերով` որոշում եմ.
1. Միքայել Գրիգորի ԲԱԴԻՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ` ազատելով նրան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
6 մայիսի 2000 թ.
ՆՀ-565