Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆ ...

 

04.09.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2024 թվականի N 1983-Ա

 

ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան 104 հասցեում գտնվող անշարժ գույքից 18,09 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշակունյաց պող. թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքից 985,86 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1566474), Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքից 188,76 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 2184009), Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքից 33,73 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 2203520), Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Հրազդան քաղաքում գտնվող անշարժ գույքից 115,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 016828), Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, քաղաք Էջմիածին- Չոբանքարա խճուղի 23 հասցեում գտնվող անշարժ գույքից 2199,58 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N Գ 12032018-01-0001), Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 30/3 հասցեում գտնվող անշարժ գույքից 186,23 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N Գ 18122020-01-0001), Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Հառիճ համայնքում գտնվող անշարժ գույքից 54 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1389924), Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Տավրոսի 20 փող. թիվ 50 հասցեում գտնվող անշարժ գույքից 70,94 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1920985), Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Նարեկացու 5 հասցեում գտնվող անշարժ գույքից 85,99 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1641842) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար` 286.210.1016083) (այսուհետ` կազմակերպություն)` կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

(1-ին կետը փոփ. 04.09.2025 թիվ 1248-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`

1) կազմակերպության կողմից, սույն որոշման 1-ին կետով սահմանված նպատակով գույքը չօգտագործելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

2) պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                   Տ. Խաչատրյան

 

2024 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.12.2024
N 1983-Ա
Որոշում