040.1778.080104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 2003 թվականի N 1778-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 246-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «2003 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 246-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
i
«է) չի թույլատրվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց ու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող մարմինների միջև կնքված` պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքների կատարման վերաբերյալ` համապատասխան պայմանագրերի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերած` իրենց պահանջի իրավունքի զիջումն այլ անձանց` առանց պարտապանի համաձայնության»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետին համապատասխան լրացում կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի և բուժհաստատությունների միջև կնքվելիք օրինակելի պայմանագրում:
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմինների ղեկավարներին` երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետին համապատասխան լրացում կատարել իրենց և բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների միջև կնքված պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագրերում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ