Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅ ...

20.04.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.04.2009  -ից մինչեւ   20.04.2009  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 27.04.09 թիվ 339-Ա որոշում)

i

041.0315.200409

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2009 թվականի N 315-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Բնական գազ Եվրոպայի համար. անվտանգություն և գործընկերություն» խորագրով էներգետիկ վեհաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի` 2009 թվականի ապրիլի 24-25-ը Սոֆիա այցի կապակցությամբ Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Մանասարյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սոֆիա գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում` նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման հետ կապված ծախսերը կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Մ. Մելքոնյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Շահինյանինը, Ա. Զատիկյանինը և Հ. Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Մովսիսյանինը, Գ. Սարգսյանինը, Թ. Կասյանինը և Տ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) միայն գիշերավարձը` Ն. Նազարյանինը, Տ. Մեհրաբյանինը, Ա. Օսիպովայինը, Ա. Երնջակյանինը և Ա. Ջուլհակյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ`

1) Տ. Սարգսյանի, Դ. Սարգսյանի, Ա. Մովսիսյանի, Գ. Սարգսյանի և Կ. Ղազինյանի` Սոֆիա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին.

2) Ն. Նազարյանի, Տ. Մեհրաբյանի, Ա. Օսիպովայի, Ա. Երնջակյանի և Ա. Ջուլհակյանի` Սոֆիա գործուղման հետ կապված մնացած ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին.

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2009 թվականի ապրիլի 24-ին` Երևան-Սոֆիա, իսկ ապրիլի 25-ին` Սոֆիա-Երևան երթուղիներով:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սոֆիա մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2009 թվականի ապրիլի 20-ի

N 315-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-25-Ը ՍՈՖԻԱ (ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան       - ՀՀ վարչապետ

 

    Դ. Սարգսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Ա. Մովսիսյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար

 

    Գ. Սարգսյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Կ. Ղազինյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Մ. Մելքոնյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության պետ

 

    Ե. Ազարյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության գլխավոր մասնագետ

 

    Վ. Սարգսյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                        արարողակարգի ծառայություն» գործակալության

                        պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար

                        (մեկնում է նախօրոք)

 

    Ա. Զատիկյան       - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

 

    Հ. Կարապետյան     - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան       - ՀՀ վարչապետի օպերատոր

 

    Թ. Կասյան         - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                        լրագրող

 

    Տ. Բաբայան        - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                        օպերատոր

 

    Ն. Նազարյան       - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լրագրող

 

    Տ. Մեհրաբյան      - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լուսանկարիչ

 

    Ա. Օսիպովա        - «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալության թղթակից

 

    Ա. Երնջակյան      - «Արմինֆո» լրատվական գործակալության թղթակից

 

    Ա. Ջուլհակյան     - «Դելովոյ էքսպրես» շաբաթաթերթի թղթակից

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.04.2009
N 315-Ա
Որոշում