ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-12-Ո-16
2025 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված ՀՕ-392-Ն օրենքը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների դատավորների կողմից, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանում այդպիսի գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) Որոշման 1-ին հավելվածի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից, ի լրումն քրեական մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործեր» վերտառությամբ աղյուսակի 3-րդ տողի «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր» բառերը փոխարինել «Կիբերհանցագործությունների վերաբերյալ վարույթներ» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից, ի լրումն քրեական մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել նոր` 4-րդ տողով` հետևյալ բովանդակությամբ.
._____________________________________________________________________.
|4.|Մասնավոր մեղադրանքով վարույթներ |
._____________________________________________________________________.
«,
i
3) Որոշման 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. փետրվարի 10
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2025 թվականի փետրվարի 10-ի
թիվ ԲԴԽ-12-Ո-16 որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018 թվականի հուլիսի 9-ի
թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ, Ի ԼՐՈՒՄՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
._____________________________________________________________________.
|Դատարանի անվանումը| Տվյալ դատարանում առանձին տեսակի գործեր քննող |
| | դատավորների քանակը |
|__________________|__________________________________________________|
|Երևան քաղաքի |Անչափահասների մասնակցությամբ գործեր |5|
|առաջին ատյանի |________________________________________________|_|
|ընդհանուր |Կիբերհանցագործությունների վերաբերյալ վարույթներ |5|
|իրավասության |________________________________________________|_|
|քրեական դատարան |Մասնավոր մեղադրանքով վարույթներ |5|
|__________________|________________________________________________|_|
|Երևան քաղաքի |Գնումների հետ կապված վեճերով գործեր |9|
|առաջին ատյանի | | |
|ընդհանուր | | |
|իրավասության | | |
|քաղաքացիական | | |
|դատարան | | |
|__________________|________________________________________________|_|
|Լոռու մարզի առաջին|ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի |2|
|ատյանի ընդհանուր |պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր | |
|իրավասության |________________________________________________|_|
|դատարան |Կորպորատիվ վեճերով գործեր |2|
| |________________________________________________|_|
| |Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ |2|
| |գործեր | |
| |________________________________________________|_|
| |Անչափահասների մասնակցությամբ գործեր |2|
| |________________________________________________|_|
| |Կիբերհանցագործությունների վերաբերյալ վարույթներ |2|
| |________________________________________________|_|
| |Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ |7|
| |նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը | |
| |չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի | |
| |վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ | |
| |________________________________________________|_|
| |Մասնավոր մեղադրանքով վարույթներ |2|
|__________________|________________________________________________|_|
|Շիրակի մարզի |ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի |2|
|առաջին ատյանի |պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր | |
|ընդհանուր |________________________________________________|_|
|իրավասության |Կորպորատիվ վեճերով գործեր |2|
|դատարան |________________________________________________|_|
| |Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ |2|
| |գործեր | |
| |________________________________________________|_|
| |Անչափահասների մասնակցությամբ գործեր |2|
| |________________________________________________|_|
| |Կիբերհանցագործությունների վերաբերյալ վարույթներ |2|
| |________________________________________________|_|
| |Մասնավոր մեղադրանքով վարույթներ |2|
|__________________|________________________________________________|_|
|Գեղարքունիքի մարզի|Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ |4|
|առաջին ատյանի |նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը | |
|ընդհանուր |չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի | |
|իրավասության |վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ | |
|դատարան |________________________________________________|_|
| |Մասնավոր մեղադրանքով վարույթներ |2|
|__________________|________________________________________________|_|
|Արարատի և Վայոց |Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ |7|
|ձորի մարզերի |նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը | |
|առաջին ատյանի |չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի | |
|ընդհանուր |վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ | |
|իրավասության |________________________________________________|_|
|դատարան |Մասնավոր մեղադրանքով վարույթներ |2|
|__________________|________________________________________________|_|
|Սյունիքի մարզի |Մասնավոր մեղադրանքով վարույթներ |2|
|առաջին ատյանի | | |
|ընդհանուր | | |
|իրավասության | | |
|դատարան | | |
|__________________|________________________________________________|_|
|Կոտայքի մարզի |Մասնավոր մեղադրանքով վարույթներ |2|
|առաջին ատյանի | | |
|ընդհանուր | | |
|իրավասության | | |
|դատարան | | |
|__________________|________________________________________________|_|
|Արագածոտնի մարզի |Մասնավոր մեղադրանքով վարույթներ |2|
|առաջին ատյանի | | |
|ընդհանուր | | |
|իրավասության | | |
|դատարան | | |
|__________________|________________________________________________|_|
|Արմավիրի մարզի |Մասնավոր մեղադրանքով վարույթներ |2|
|առաջին ատյանի | | |
|ընդհանուր | | |
|իրավասության | | |
|դատարան | | |
|__________________|________________________________________________|_|
|Տավուշի մարզի |Մասնավոր մեղադրանքով վարույթներ |2|
|առաջին ատյանի | | |
|ընդհանուր | | |
|իրավասության | | |
|դատարան | | |
._____________________________________________________________________.
«:
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 10 փետրվարի 2025 թվական: