Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.12.1992  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1993 թվականի փետրվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ սահմանել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկման կարգը` այն տարածելով նաև նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, պետական անվտանգության կոմիտեի, ներքին գործերի նախարարության համակարգերից կենսաթոշակի անցած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում սահմանել,

i

ա) սոցիալական ապահովության իրավունքներից ու երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց տրամադրման կարգն ու պայմանները,

բ) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների ամսական դրամական բավարարման հավելավճարների նշանակման կարգն ու չափերը,

գ) երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում արտոնյալ պայմաններով ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները,

դ) զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնող վճարումների տեսակների ցանկը,

ե) զինծառայողների նյութական, պարենային և գույքային ապահովության կարգն ու պայմանները,

զ) այն պաշտոնների ցանկը, որոնք կարող են զբաղեցվել զինծառայողների կողմից` պետական կառավարման մարմիններ, հիմնարկներ, ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ նրանց գործուղվելու դեպքում,

է) լրացուցիչ տարեկան արձակուրդի իրավունք տվող զինվորական ծառայության տեսակների ցանկը,

ը) ծառայության անցկացման վայրում գերատեսչական բուժհիմնարկների բացակայության կամ անհետաձգելի դեպքերում զինծառայողներին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բուժհիմնարկներում անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու դեպքում համապատասխան նախարարության (գերատեսչության) միջոցների հաշվին բուժման ծախսերի փոխհատուցման կարգն ու պայմանները,

թ) զինծառայողներին առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգն ու պայմանները,

ժ) ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում բնակելի տարածությունների վարձակալության համար զինծառայողներին դրամական փոխհատուցման կարգն ու պայմանները,

ժա) մշտական բնակության բնակելի մակերես չունեցող կամ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատական կամ կոոպերատիվ բնակելի տան շինարարության համար տրամադրված վարկերի մարման կարգը,

ժբ) ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու ծախսերի փոխհատուցման կարգն ու պայմանները,

ժգ) զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:

15 դեկտեմբերի 1992 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
15.12.1992
N ՀՆ-0744-I
Որոշում