Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԴՐԱՄԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԴՐԱՄԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀ ...

01.01.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.07.1995  -ից մինչեւ   01.01.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.01 թվականից` 22.09.00 թիվ 253 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 1995 թվականի թիվ 134

 

i

«Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգը և «Հայաստանի Հանրապետության դրամանիշերը փորձազննման ընդունելու և փոխանակելու» կարգը հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

i

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» հրահանգը (կցվում է):

/1-ին կետն ուժը կորցրել է 13.02.96 թիվ 29 որոշում/

i

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության դրամանիշերը փորձազննման ընդունելու և փոխանակելու» կարգը (կցվում է) :

/2-րդ կետն ուժը կորցրել է 13.02.96 թիվ 29 որոշում/

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1194 թվականի մարտի 11-ի թիվ 8 որոշմամբ հաստատված «Հայկական դրամի և մետաղադրամի վճարունակության հատկանիշների որոշման և փոխանակման վերաբերյալ» կարգը:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստների բաժնին` մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթադրամի և մետաղադրամի փորձազննման հանձնաժողով ստեղծելու մասին:

 

ԿԱՐԳ

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ՓՈՐՁԱԶՆՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

/ուժը կորցրել է 13.02.96 թիվ 29 որոշում/

 

1. Թղթադրամների և մետաղադրամների ընդունման և մշակման ժամանակ, անկախ հաշվելու ձևից, գանձապահները, ղեկավարվելով դրամների և մետաղադրամների վճարունակության հատկանիշների կանոններով, պարտավոր են հետևելու դրանց իսկությանը և վճարունակությանը:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը պարտավոր են իրավաբանական և ֆիզիկական անձանցից փոխանակման ընդունել վճարունակության հատկանիշներով`

ա) հնամաշ ճանաչված դրամները ,

բ) փոխանակման ենթակա դրամները:

2. Վճարունակության հատկանիշներով հնամաշ և փոխանակման ենթակա որակված թղթադրամների և մետաղադրամների փոխանակումը կատարվում է անմիջապես դրանց ընդունման պահին` առանց հաշվապահական հաշվանցումների, անվճար:

3. Եթե գանձապահը դժվարանում է որոշել դրամի իսկությունը, վերջնական վճիռը կայացնում է դրամարկղի վարիչը կամ բանկի կառավարիչը:

Սխալ փոխանակում կատարելու համար գանձապահը նյութական պատասխանատվություն է կրում և պարտավոր է փոխհատուցել սխալ փոխանակած գումարի չափով:

4. Փոխանակված դրամների վրա դրվում է «փոխանակված է» դրոշմը, նշվում է բանկի անվանումը, ամսաթիվը և փոխանակող գանձապահի ստորագրությունը:

5. Փոխանակված և հնամաշ դրամները հավաքվում են ըստ տեսակների և պահվում գործառնական դրամարկղում, մյուս դրամներից առանձին:

6. Փոխանակված դրամները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստների բաժին են առաքվում ինկասատորների միջոցով, ինքնաբեր կամ անվանական արժեքով գնահատված փոստային առաքումով` կից գրությամբ: Նամակում գրվում է առաքող բանկի անվանումը, առաքման ամսաթիվը, առաքվող գումարը` թվերով և բառերով, ինչպես նաև նշվում է` գումարը փոխարինել կանխիկ դրամով, թե փոխանցել թղթակցային հաշվին (նշելով հաշվի համարը): Նամակը ստորագրվում է բանկի նախագահի (բաժանմունքի կառավարչի), գլխավոր հաշվապահի և դրամարկղի վարիչի կողմից:

7. Վերոհիշյալ նամակը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկն ինկասատորների հետ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստների բաժին, երկրորդը` ինկասատորներին` արժեքներն ընդունելու և հանձնելու համար, իսկ երրորդը կցվում է դրամարկղային փաստաթղթերին:

8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում արժեքների համար պատասխանատու պաշտոնատար անձինք ստորագրում են երկրորդ օրինակի վրա, գումարը ինկասատորից ընդունելու համար այն կնքում ու հանձնում են ինկասատորներին: Այդ փաստաթուղթը ինկասատորը հանձնում է իր տեղամասին:

9. Եթե փոխանակված դրամներն ուղարկվում են արժեքավոր փոստային առաքումով, նամակը կազմվում է երկու օրինակից:

10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստների բաժինը փոխանակված դրամները մուտքագրում է շրջանառու դրամարկղ և նույն օրը կամ ստացած գումարի չափով հաշվանցում է առաքող բանկի թղթակցային հաշվին և գլխամասային բանկին ուղարկում է մուտքի օրդերի մի օրինակը, կամ նրա պահանջով փոխանակում է նույն գումարի դրամներով:

11. Եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում «փոխանակված է» դրոշմով դրամներն ընդունելիս գանձապահը (թերթ առ թերթ հաշվելով) որևէ դրամի փոխանակումը համարում է սխալ, ապա այն առանձնացնում է, գումարը պակասեցնում այդ դրամի (դրամների) անվանական արժեքի չափով և հանձնում է փորձազննման: Փորձագետի կողմից իսկությունը հաստատվելու դեպքում գումարը վերականգնվում է:

12. Եթե փոխանակման են ներկայացվում այնպիսի դրամներ, որոնք, ըստ վճարունակության հատկանիշների, ենթակա չեն փոխանակման և ընդունվում են փորձազննման, քաղաքացուն տրվում է անդորրագիր, գումարը մուտքագրվում է հետհաշվեկշռային 9960 «այլ արժեքներ և փաստաթղթեր» հաշվին:

Ընդունված դրամները 5 օրվա ընթացքում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` փորձազննման:

Քաղաքացին այդպիսի դրամները կարող է անձամբ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փորձազննման հանձնաժողովին: Փորձազննման հանձնաժողովի կողմից դրանք ստուգվում են 10 օրվա ընթացքում, որից հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստների բաժինն անմիջապես պարտավոր է փորձազննման արդյունքների` փոխանակման կամ մերժման մասին հայտնել դիմողին:

13. Եթե դրամը չի փոխանակվել, դրամի վրա փորձազննման հանձնաժողովի կողմից դրվում է «փոխանակումը մերժված է» դրոշմը: Նրա որոշումը համարվում է վերջնական: «Փոխանակումը մերժված է» դրոշմով դրամները դիմողի պահանջով կարող են վերադարձվել, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում մնացած այդպիսի դրամները դասվում են ոչնչացման ենթակա դրամների շարքը:

14. Սույն կարգը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերում պետք է ցուցադրվի դրամարկղերի մոտ` ի տես բոլորի:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի վարչության

1995 թվականի հուլիս 29-ի

թիվ 134 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

/ուժը կորցրել է 13.02.96 թիվ 29 որոշում/

 

1. Վճարունակ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած թղթադրամները, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված նկարագրին, և որոնց իսկությունը կասկած չի հարուցում, պահպանված են թղթադրամների ամբողջությունը, թղթադրամների դիմերեսին անվանական արժեքն արտահայտող բառերը և թվերը, սերիան, համար` ամբողջությամբ և չունեն պաշտպանական հատկանիշների միտումնավոր փչացման հետքեր:

2. Վճարունակ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած մետաղադրամները, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված նկարագրին, որոնց իսկությունը կասկած չի հարուցում, պահպանված են մետաղադրամների ամբողջությունը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և անվանական արժեքն արտահայտող թիվը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք (անկախ սեփականության ձևից) սույն կարգի 1-ին կետում նշված դրամանիշերից բացի, պարտավոր են վճարման ընդունել նաև այն թղթադրամները, որոնք`

ա) ունեն աննշան ծակոտիկներ, փոքր պատռվածքներ, մաշվածություն, բծեր, մատիտով և թանաքով գրառումներ.

բ) պատռված են և սոսնձված անվիճելիորեն միևնույն թղթադրամի տարբեր մասերը (պատռված թղթադրամները սոսնձվում են դիմերեսի հակառակ կողմից).

գ) ներկոտված են, կորցրել են նախնական գույները, ունեն աննշան այրվածքներ: Իրավաբանական անձիք պարտավոր են սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված վնասվածքներով թղթադրամներն առանձնացնել, շրջանառության մեջ բաց չթողնել և հասույթի հետ հանձնել սպասարկող բանկին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են շրջանառության համար պիտանի դրամանիշերից տեսակավորել և հնամաշների շարքը հաշվեգրել.

- 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված վնասվածքներ ունեցող թղթադրամները

- դեֆորմացված, տափակացված, ծակծկված, կտրատված, քիմիական ազդեցություն կրած, կրակից վնասված մետաղադրամները:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են անվիճելի կարգով ընդունել և փոխանակել սույն կարգի 1-ին կետի պահանջներին չբավարարող այն թղթադրամները, որոնց իսկությունը կասկած չի հարուցում, չունեն միտումնավոր փչացման հետքեր և պահպանված են`

ա) 10, 25 և 50 դրամ արժողությամբ թղթադրամների համարը, դիմային մասի կենտրոնում գտնվող անվանական արժեքն արտահայտող բառերը և թվեր` ամբողջությամբ, ինչպես նաև թղթադրամի կեսից ավելին:

բ) 100, 200 և 500 դրամ արժողությամբ թղթադրամների համարը, սերիայի երկրորդ տառը, դիմերեսի կենտրոնում գտնվող անվանական արժեքն արտահայտող բառերը և թվեր` լրիվ և ջրանշան` Հայաստանի Հանրապետության զինանշանի ամբողջական պատկերով:

գ) 1000 դրամ արժողությամբ թղթադրամների համարը, սերիան, դիմերեսի կենտրոնում գտնվող անվանական արժեքն արտահայտող բառերը և թվեր` լրիվ, ջրանշան` Հայաստանի Հանրապետության զինանշանի ամբողջական պատկերով և ուղղաձիգ պաշտպանական ներգիծը:

6. Այն թղթադրամները, որոնք չեն պահպանել սույն կարգի 5-րդ կետի յուրաքանչյուր թղթադրամի համար համապատասխան ենթակետում նշված պահանջներից մեկը, սակայն բավարարում են մնացած պահանջներին և պահպանել են մակերեսի 2/3-ից ավելին, ընդունվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստների բաժին` փորձազննությամբ դրանց փոխանակման հնարավորությունը որոշելու համար:

7. Սույն կարգը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերում պետք է ցուցադրվի դրամարկղերի մոտ` ի տես բոլորի:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
29.07.1995
N 134
Որոշում