Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐ ...

06.03.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.07.1994  -ից մինչեւ   06.03.1998  -ը:
 

(ուժը կորցրել է բացառությամբ 4-րդ կետի 10.02.98 թիվ 77 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 1994 թ. թիվ 318

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ուղևորատար պետական տրանսպորտով առանձին կատեգորիայի քաղաքացիների արտոնյալ պայմաններով երթևեկության միասնական կարգ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ուղևորատար պետական տրանսպորտով (բացի տաքսիից) առանձին կատեգորիայի քաղաքացիների երթևեկության արտոնությունների ցանկը, համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական օդային ուղևորատար տրանսպորտով առանձին կատեգորիայի քաղաքացիների երթևեկության արտոնությունների ցանկը, համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել ուղևորատար պետական տրանսպորտով առանձին կատեգորիայի քաղաքացիների երթևեկության արտոնությունները հաստատող վկայականների ու կտրոնների միասնական ձևը և կազմակերպել դրանց պատրաստումը.

բ) երկշաբաթյա ժամկետում հաստատել երթևեկության արտոնությունները հաստատող վկայականների ու կտրոնների բաշխման կարգը` այն համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննության առնել և եռամսյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տրանսպորտային ձեռնարկությունների վնասը փոխհատուցելու վերաբերյալ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ու կարգադրությունները, համաձայն թիվ 3 հավելվածի:

5. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ կառավարության 1994 թ.

հուլիսի 14-ի թիվ 318 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ (ԲԱՑԻ ՏԱՔՍԻԻՑ) ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

---------------------------------------------------------------------------

ը/կ   Առանձին կատեգորիայի  Ներքաղաքային   Մերձքաղաքային   Միջքաղաքային

թիվ      քաղաքացիներ       տրանսպորտով    տրանսպորտով     (ներհանրապետական)

թիվ                                                       տրանսպորտով

                                         (մինչև 50 կմ)   (50 կմ-ից

                                                            ավելի)

---------------------------------------------------------------------------

 1          2                 3                4                 5

---------------------------------------------------------------------------

1.  Նախադպրոցական և

դպրոցական տարիքի

    երեխաներ              Անվճար            Անվճար           Անվճար

    մինչև  7 տարեկան                  (տարիքը հաստատող   եթե առանձին      

                                       փաստաթղթով)       նստատեղ չի

                                                         զբաղեցնում:  

                                                         Ուղեվարձը մանկական

                                                         արժեքի չափով`

                                                         եթե առանձին

                                                         նստատեղ է

                                                         զբաղեցնում

                                                         (տարիքը հաստատող

                                                         փաստաթղթով)

 

    7-17 տարեկան          75 տոկոս    Ուղեվարձը տոմսի    Ուղեվարձը տոմսի

                          զեղչով      լրիվ արժեքով:      լրիվ արժեքով:

                          (մշտական    Աշնանային,         Աշնանային, ձմեռային

                          տոմսով)     ձմեռային և  գարնա- և  գարնանային

                                      նային դպրոցական    դպրոցական

                                      արձակուրդների      արձակուրդների

                                      ժամանակ`           ժամանակ`

                                      ուղետոմսի արժեքի   ուղետոմսի արժեքի

                                      50 տոկոս զեղչով    50 տոկոս զեղչով

                                      (տարիքը հաստատող   (տարիքը հաստատող

                                      փաստաթղթով)        փաստաթղթով)

 

2. Ուսանողներ և           65 տոկոս    65 տոկոս զեղչով    Ուղեվարձը տոմսի

   սովորողներ ՀՀ          զեղչով      (ուսանողական       լրիվ արժեքով:

   պետական բարձրագույն    (մշտական    տոմսի              Աշնանային, ձմեռային

   և  միջնակարգ           տոմսով)     ներկայացմամբ`      և  գարնանային

   մասնագիտական                       մշտական            ուսանողական

   ուսումնական                        տոմսով կամ         արձակուրդների

   հաստատությունների,                 երթևեկության       ժամանակ` ուղետոմսի

   քոլեջների, մասնագիտական            կտրոններով)        արժեքի 50 տոկոս

   տեխնիկական                                            զեղչով (ուսանողական

   ուսումնարանների ցերեկային                             տոմսի ներկայացմամբ)

ուսուցման ուսանողներ

և սովորողներ

 

3. 5 և  ավելի երեխա       Անվճար`         -                       -

   ունեցող ծնողներից      (երթևե-

   մեկը                   կության

                          վկայականով)

                          

4. Հաշմանդամներ

Հաշմանդամների բոլոր

   խմբերի                 Անվճար`      Անվճար`           50 տոկոս զեղչով`

                          1-ին խմբի    1-ին խմբի         հոկտեմբերի 1-ից

                          հաշմանդամն   հաշմանդամն        մինչև  մայիսի

                          անվճար       անվճար            31-ը և  մեկ անգամ

                          երթևեկելու   երթևեկելու        տարվա մնացած

                          իրավունքը    իրավունքը         ժամանակահատվածում,

                          կարող է      կարող է           ինչպես նաև  ԲԱՓՀ-ի

                          փոխանցել իր  փոխանցել իր       եզրակացության

                          մերձավորնե-  մերձավորներից     համաձայն`

                          րից  որևէ    որևէ  մեկին       առողջարանային

                          մեկին (եր-   (երթեվեկության    բուժման մեկնելիս

                          թևեկության   վկայականով)       և  վերադառնալիս:

                          վկայականով)                    Նշված

                                                         արտոնությունները

                                                         տարածվում են նաև

                                                         1-ին և 2-րդ խմբերի

                                                         հաշմանդամին

                                                         կամ հաշմանդամ

                                                         երեխային ուղեկցող

                                                         անձի վրա

 

   ՀՀ պաշտպանության        Անվճար`       Անվճար`            Անվճար`

   ժամանակ մարտական      (երթևեկու-    (երթևեկության     (համապատասխան

   գործողությունների     թյան          վկայականով)       տեղեկանքի հիման վրա

   պատճառով հաշմանդամ    վկայականով)                     տրված ուղետոմսով)

դարձած զինծառայողներ,

ինչպես նաև

զինծառայության

ընթացքում զոհված

(մահացած)

զինծառայողների

ընտանիքների անդամներ

 

5. Ծերանոցներում,          Անվճար`       Անվճար`         50 տոկոս զեղչով`

   մանկատներում ապրող    (երթևեկու-    (երթևեկության     (համապատասխան

   պետական լրիվ          թյան          վկայականով)       տեղեկանքով)

   ապահովության          վկայականով)

տակ գտնվող անձինք

 

6. Պատերազմի և             Անվճար`       Անվճար`         Անվճար`

   աշխատանքի հերոսներ,     (երթևեկու-   (երթևեկության    երկկողմանի կարգով

   պատերազմի մասնակիցներ   թյան          վկայականով)     տարին մեկ անգամ

   Նախկին ԽՍՀՄ հերոսներ,   վկայականով)                   (վկայականով և

   սոցիալիստական                                         կտրոնային

   աշխատանքի հերոսներ «Փառքի»                            թերթիկով)

շքանշանի կամ «Աշխատանքային

փառքի» շքանշանի

բոլոր երեք աստիճաններով

պարևատրված անձինք

 

   Հայրենական մեծ պատերազմի  Անվճար`     Անվճար`         50 տոկոս զեղչով`

   մասնակիցներ և  նրանց      (երթևե-    (երթևեկության    երկկողմանի կարգով

   հավասարեցված անձինք,      կության    վկայականով)      տարին մեկ անգամ

   նախկին զինծառայողներ,     վկայականով)                 (վկայականով և

   որոնք Աֆղանստանում և                                  կտրոնային

   այլ երկրների տարածքներում                             թերթիկով)

մասնակցել են

մարտական գործողությունների,

ինչպես նաև Հայրենական

Մեծ պատերազմի

տարիներին թիկունքում

անբասիր և անձնազոհ

աշխատանքի համար նախկին

ԽՍՀՄ շքանշաններով և

մարտական մեդալներով

պարգևատրված անձինք,

Հայրենական մեծ

պատերազմում զոհված

զինծառայողների ծնողներ

և այրիներ

 

7. Պատգամավորներ,

պատգամավորության

թեկնածուներ

   ՀՀ Գերագույն խորհրդի       Անվճար`     Անվճար`        Անվճար`

   պատգամավորներ            (պատգամավո-   (պատգամավո-    (պատգամավորական

                            րական         րական          վկայականով)

                            վկայականով)   վկայականով)

 

   ՀՀ շրջանային              Անվճար`          -               -

   խորհուրդների             համապատասխան

   պատգամավորներ            շրջանի

                            վարչական

                            տարածքում

                            (պատգամավորական

                            վկայականով)

 

   ՀՀ քաղաքային,             Անվճար`          -               -

   քաղաքի շրջանային         համապատասխան

   խորհուրդների             քաղաքի վարչական

   պատգամավորներ            տարածքում

                            (պատգամավորաական

                            վկայականով)

 

   ՀՀ ավանային,               Անվճար`         -               -

գյուղական խորհուրդների   համապատասխան

   պատգամավորներ            ավանի, գյուղական

                            խորհրդի

                            վարչական

                            տարածքում

                            (պատգամավորական

                            վկայականով)

 

   ՀՀ Գերագույն խորհրդի       Անվճար`             Անվճար`        Անվճար`

   պատգամավորության         գրանցումից         գրանցումից      գրանցումից

   թեկնածուներ              հետո, համապատաս-   հետո, համապա-   հետո,

                            խան ընտրական       տասխան ընտրա-   համապատասխան

                            օկրուգի սահման-    կան օկրուգի     ընտրական

                            ներում, իսկ ընտ-   սահմաններում,   օկրուգի

                            րական օկրուգի      իսկ ընտրական    սահմաններում,

                            սահմաններից դուրս  օկրուգի սահ-    իսկ ընտրական

                            բերվելու դեպքում`  մաններից դուրս  օկրուգի

                            ընտրական օկրուգ    բնակվելու դեպ-  սահմաններից

                            ուղևորվելու  և     քում` ընտրական  դուրս

                            բնակության վայր    օկրուգ          բնակվելու

                            վերադառնալու       ուղևորվելու     դեպքում`

                            համար              և  բնակության   ընտրական

                            պատգամավորության   վայր վերադառ-   օկրուգ

                            թեկնածուի          նալու համար     ուղևորվելու

                            վկայականով)        (պատգամավորու-  և  բնակության

                                               թյան թեկնածուի  վայր

                                               վկայականով)     վերադառնալու

                                                               համար

                                                               (պատգամավոր-

                                                               ության

                                                               թեկնածուի

                                                               վկայականով)

 

   Պատգամավորների           Անվճար`                 -               -

   տեղական                 գրանցումից

   խորհուրդների            հետո,

   պատգամավորության        համապատասխան

   թեկնածուներ             տեղական

                           խորհրդի

                           սահմաններում,

                           իսկ ընտրական

                           օկրուգի

                           սահմաններից

                           դուրս բնակվելու

                           դեպքում` ընտրական

                           օկրուգ ուղևորվելու

                           և բնակության վայր

                           վերադառնալու համար

                           (պատգամավորության

                           թեկնածուի

                           վկայականով)

 

8. Զինծառայողներ                -              Անվճար`        Անվճար`

                                             արձակուրդի      արձակուրդի

                                             անցկացման       անցկացման

                                             վայր մեկնելիս:  վայր

                                             Նրան ուղեկցող   մեկնելիս:

                                             ընտանիքի ան-    Նրան ուղեկվող

                                             դամները` 50     ընտանիքի

                                             տոկոս զեղչով    անդամները` 50

                                                             տոկոս զեղչով

 

  Ժամկետային               Անվճար             Անվճար`            -

  զինվորական ծառայության                     (ինչպես նաև

  զինծառայողներ                              գյուղական

                                             վայրերում

                                             ընդհանուր

                                             օգտագործման

                                             ավտոմոբիլային

                                             տրանսպորտով)

 

9. Բռնադատվածներ           Անվճար`               -            Անվճար

i

                        (երթևեկության

                        վկայականով)

 

10. Չաշխատող

    կենսաթոշակառուներ   50 տոկոս զեղչով          -              -

                        (մշտական տոմսով)

 

Ծանոթագրություն. ԱՊՀ անդամ պետությունների տարածքով Հայրենական

մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես

նաև նրանց հավասարեցված անձանց տրանսպորտով

երթևեկության արտոնությունների հարցը կարգավորվում է

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների 1993

թվականի մարտի 12-ի «Հայրենական մեծ պատերազմի

հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց

հավասարեցված անձանց արտոնյալ երթևեկության

իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի

համապատասխան դրույթներով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

հուլիսի 14-ի թիվ 318 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

--------------------------------------------------------------------------

ը/կ    Առանձին կատեգորիայի                   Ներհանրապետական երթուղիներով

թիվ      քաղաքացիներ

թիվ

--------------------------------------------------------------------------

1              2                                          3

--------------------------------------------------------------------------

1.  Հաշմանդամներ բոլոր խմբերի                      50 տոկոս զեղչով`

                                             հոկտեմբերի 1-ից մինչև մայիսի

                                             31-ը և մեկ անգամ տարվա

                                             մնացած ժամանակահատվածում,

                                             ինչպես նաև բժշկաաշխատանքային

                                             փորձաքննական հանձնաժողովի

                                             (ԲԱՓՀ) եզրակացության համաձայն

                                             առողջարանային բուժման

                                             մեկնելիս և վերադառնալիս:

                                             Նշված արտոնությունները

                                             տարածվում են նաև 1-ին և 2-րդ

                                             խմբի հաշմանդամին կամ

                                             հաշմանդամ երեխային ուղեկցող

                                             անձի վրա:

 

2. ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական                 Անվճար

գործողությունների ընթացքում

հաշմանդամ դարձած զինծառայողներ,

ինչպես նաև զինվորական ծառայության

ընթացքում զոհված (մահացած)

զինծառայողների ընտանիքի անդամներ

 

3. Մինչև  7 տարեկան երեխաներ                         Անվճար`

                                              առանց առանձին նստատեղի

                                              հատկացման

 

4. ՀՀ պետական բարձրագույն և  միջնակարգ            50 տոկոս զեղչով`

   մասնագիտական ուսումնական                   աշնանային, ձմեռային և

   հաստատությունների, քոլեջների,              գարնանային արձակուրդների

   մասնագիտական տեխնիկական ուսումնարանների    ժամանակ

ցերեկային ուսուցման ուսանողներ և

սովորողներ, բոլոր տեսակի դպրոցների

աշակերտներ

 

5. Նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական            Անվճար`

   աշխատանքի հերոսներ, «Փառքի» շքանշանի       տարին մեկ անգամ երկկողմանի

   կամ «Աշխատանքային փառք» շքանշանի           կարգով

բոլոր երեք աստիճաններով պարգևատրված

անձինք

 

6. Հայրենական մեծ  պատերազմի մասնակիցներ,         50 տոկոս զեղչով`

   նրանց հավասարեցված անձինք, նախկին          տարին մեկ անգամ երկկողմանի

   ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական          կարգով

ծառայության այլ պարտականություններ

կատարելիս զոհվելու, կոնտուզիա կամ

խեղում ստանալու կամ ռազմաճակատում

գտնվելու հետ կապված հիվանդության

հետևանքով զոհված զինծառայողների

ծնողներ և այրիներ

 

7. Զինծառայողներ                                  Անվճար`

                                              արձակուրդի  անցկացման վայր

                                              մեկնելիս

 

8. Զինծառայողներին ուղեկցող ընտանիքի              50 տոկոս զեղչով`

   անդամներ                                   արձակուրդի անցկացման վայր

                                              մեկնելիս

 

9. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ             Անվճար

 

Ծանոթագրություն. ԱՊՀ անդամ պետությունների տարածքով Հայրենական մեծ

պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև

նրանց հավասարեցված անձանց օդային տրանսպորտով

երթևեկության արտոնությունների հարցը կարգավորում է

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների 1993

թվականի մարտի 12-ի «Հայրենական մեծ պատերազմի

հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց

հավասարեցված անձանց արտոնյալ երթևեկության

իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի

համապատասխան դրույթներով:

 

/հավելված 3 չի բերվում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.1994
N 318
Որոշում