Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

26 հոկտեմբերի 2000 թվականի N 46

 

i

34. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 627 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքների արդյունքները, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և շահագործման որոշ հարցերի կանոնակարգման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`

ա) իրականացնել միջոցառումներ հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների հետ փոքր ծավալներով տնտեսավարող սուբյեկտներին սպասարկման վարձավճարներից ազատելու կամ դրանք զգալիորեն իջեցնելու ուղղությամբ.

բ) օժանդակել Գերմանա-հայկական հիմնադրամին ՀԴՄ-ների ձեռքբերման վարկային ծրագրի իրականացման գործում.

գ) տնտեսավարող սուբյեկտների համար պարբերաբար կազմակերպել ՀԴՄ-ների շահագործման ուսուցման անվճար դասընթացներ.

դ) յուրաքանչյուր եռամսյակ, մինչև դրան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկություններ կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ ներդրված ՀԴՄ-ների թվի և դրանցում գրանցված ֆիսկալային հասույթների վերաբերյալ.

ե) 2001 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա վերլուծել ՀԴՄ-ների ներդրման և շահագործման գործնական կիրառելիության փորձը և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այդ գործընթացի կատարելագործման վերաբերյալ:

զ) մեկամսյա ժամկետում վերլուծել կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների իրական ապրանքաշրջանառության ծավալները բնութագրող ցուցանիշները և դրանց գնահատման մասին տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 315 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ (մասնավորապես, հասույթների չգրանցման դեպքերում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածով նախատեսված պատասխանատվության կիրառման առումով):

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Անհատ ձեռներեցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն անհատ ձեռնարկատերերին վարձու աշխատող ունենալու հնարավորություն ընձեռելու համար համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.2000
N 46
Արձանագրային որոշում