Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.03.2006  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.2018 ՆՀ-230-Ա հրամանագիր)

i

030.0768.311200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում գործարարության աջակցման, ներդրումների խթանման և վարչարարական խոչընդոտների վերացման նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Գործարարության աջակցման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

i

2. Սահմանել, որ խորհրդի կազմում ընդգրկված գործարար համայնքի ութ ներկայացուցիչների անհատական կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով` 2-րդ հավելվածում նշված գործարարների ցանկից: Ռոտացիան կատարվում է տարեկան մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(2-րդ կետը փոփ. 06.08.01 ՆՀ-902, 08.06.04 ՆՀ-104-Ա հրամանագրեր)

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Գործարարության աջակցման խորհրդի կանոնադրությունը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

31 դեկտեմբերի 2000 թ.

ՆՀ-768

 

Հավելված 1

 

i

ՀՀ Նախագահի

2000 թ. դեկտեմբերի 31-ի

ՆՀ-768 հրամանագրի

 

ԿԱԶՄ

i

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի փոխնախագահ)

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Երևանի քաղաքապետ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (խորհրդի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

Գործարար համայնքի ութ ներկայացուցիչ:

(կազմը փոփ. 06.08.01 ՆՀ-902, 30.10.02 ՆՀ-1196-Ա, 13.03.03 ՆՀ-1284-Ա հրամանագրեր)

 

Հավելված 2

 

i

ՀՀ Նախագահի

2000 թ. դեկտեմբերի 31-ի

ՆՀ-768 հրամանագրի

 

ՑԱՆԿ

i

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ

 

«Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

«Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան Գյումրիի հիդրոէլեկտրակայան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն

«Ամերիկյան առևտրի պալատը Հայաստանում» իրավաբանական անձանց միության նախագահ

«Արմենիա Թի Վի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Ամերիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Արպեգ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն

«Բիզնես Սուփորթ Սենթր» ՓԲԸ-ի տնօրեն

«Բիո-քիմ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն

«Գեղարդ մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրեն

«Գլաս ՈՒորլդ Քամփնի» ապակետարայի արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

«Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն

«Գրանթ Տորնթոն Ամիօ» ՍՊԸ-ի տնօրեն

«Դի Սի Էյ Հայաստանի ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ

«Դոլմամա» ՍՊԸ-ի տնօրեն

«Եվրոթերմ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ

«Երևանկահույք» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ

«Երևանի քիմիադեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն

«Էլեկտրասարք» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն

«Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

«Էկոպեռլիտ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն

«Էյ Դաբլյու Այ» ՍՊԸ-ի տնօրեն

«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

«Լեդա Կամպուս» ՍՊԸ-ի նախագահ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» հասարակական կազմակերպության նախագահ

«Լիկվոր» դեղագործական ընկերություն» ՍՊԸ-ի տնօրեն

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն» հասարակական կազմակերպության նախագահ

«Հայաստանի Բանկերի Միություն» իրավաբանական անձանց միության նախագահ

«Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկ» կոոպերատիվ բանկի գլխավոր տնօրեն

«Հայաստանի շինարարների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ

«Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն

«Հայաստանում առևտրական գործունեությամբ զբաղվող Եվրոպական ընկերությունների միություն» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն

Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն

«Հերմես-Արտ» ՍՊԸ-ի տնօրեն

«Մովսիսյան» բնական քարերի մշակման ձեռնարկություն» ՍՊԸ-ի նախագահ

«Մուլտի-Ագրո» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն

«Շինանյութ Ներկրողների Միություն» հասարակական կազմակերպության նախագահ

«Ռուսալ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

«ՍԻՍ Նատուրալ» ՍՊԸ-ի նախագահ

«Սոլարեն» ՍՊԸ-ի տնօրեն

«Վիլիջ Գրուպ» ՍՊԸ-ի նախագահ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ

«Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն» Եվրոպական Միության կողմից TACIS-ի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրի հայաստանյան տնօրեն

«Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն

«Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Ֆրստ Թրավըլ Ընդ Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն

 

(կազմը խմբ. 30.10.02 ՆՀ-1196-Ա, փոփ. 13.03.03 ՆՀ-1284-Ա, 08.06.04 ՆՀ-104-Ա, 20.03.06 ՆՀ-60-Ա հրամանագրեր)

 

 

pin
ՀՀ Նախագահ
31.12.2000
N ՆՀ-768
Հրամանագիր