Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑ ...

19.02.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.11.2001  -ից մինչեւ   19.02.2002  -ը:
 

(ուժը կորցրել 19.02.02 թիվ 49 որոշում)

i

050.0323.191200

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 323

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հաստատել «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը նոր խմբագրությամբ (այսուհետ` կանոնակարգ 1) և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը» (կցվում են): (1-ին կետը ՀՀ կբ գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի մասով ուժը կորցրել է 27.11.01 թիվ 306 որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

2.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին առընթեր բանկային աուդիտորների որակավորման հանձնաժողովի նախագահի կողմից 1997 թվականի հունիսի 17-ին հաստատված «Հայաստանի Հանրապետությունում բանկային աուդիտորների որակավորման քննությունների (ատեստավորման) անցկացման կարգը»,

i

2.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հուլիսի 15-ի թիվ 135 որոշումը և այդ որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը նոր խմբագրությամբ,

i

2.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 2-ի թիվ 29 որոշումը,

i

2.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 184 որոշումը,

i

2.5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի փետրվարի 14-ի թիվ 25 որոշումը:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կանոնակարգ 1-ով սահմանված կարգով բանկային աուդիտորի վկայականներ են տրվում այն անձանց, որոնք սույն որոշմամբ հաստատված կանոնակարգ 1-ով նախատեսված փաստաթղթերը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես նաև այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացրել համապատասխան փաստաթղթեր մինչև սույն որոշման ընդունման պահը գործող կարգով, սակայն որակավորման քննություն չեն անցել:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել բանկերի ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման տեստերում:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին, վերստուգիչ խմբին և իրավաբանական վարչությանը` համապատասխան գրություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություններ` նշելով սույն որոշմամբ բանկային աուդիտորների որակավորման կարգում կատարված փոփոխությունների մասին, առաջարկելով ներկայացնել համապատասխան թեկնածուներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 1-ի հրատարակումը հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 1-ի թարգմանությունը անգլերեն, ռուսերեն լեզուներով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2000 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 323 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1 ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 1. Ընդհանուր դրույթներ

 

Կանոն 1. Կանոնակարգի կարգավորման առարկան

 

Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի (այդ թվում` դուստր բանկերի) և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հիմնադրման, գրանցման և լիցենզավորման, բանկերի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների ստեղծման ու գրանցման ընթացակարգերը, ինչպես նաև օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) իրավասությանը վերապահված վերոհիշյալ հարաբերությունների հետ առնչվող այլ հարցեր: Սույն կանոնակարգը սահմանում է նաև բանկային աուդիտորի վկայականներ տրամադրելու ընթացակարգը:

 

Կանոն 2. Կանոնակարգի գործողության ոլորտը: Սահմանափակումներ

 

1. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրվող կամ գործող բանկերի, դուստր բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների, այդ թվում` օտարերկրյա բանկերի ներկայացուցչությունների, ինչպես նաև սույն կանոնակարգով սահմանված այլ անձանց վրա:

2. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ կարող են ընդունել միայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի:

 

ԳԼՈՒԽ 2. Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը

 

Կանոն 3. Լիցենզիա ստանալու նախնական հավանության

համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը

 

1. Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար նախաձեռնող անձանց կողմից Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

ա) նախաձեռնող անձանց կամ օտարերկրյա բանկի միջնորդագիրը (հավելվածներ 1, 2),

բ) ստեղծվող բանկի կանոնադրության նախագիծը, իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար` օտարերկրյա բանկի կանոնադրությունը և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրության նախագիծը,

գ) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը (հավելված 3),

դ) եթե նախաձեռնող անձինք կամ օտարերկրյա բանկը հանդես են գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև պատշաճ կարգով տրված լիազորագիրը:

2. Սույն կանոնի 1-ին մասում նախատեսված բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն տպագիր և հայերեն` պատվիրված նամակով:

 

Կանոն 4. Բանկի ֆիրմային անվանումը: Բանկի գտնվելու վայրը

 

1. Բանկն ունի իր հայերեն ֆիրմային անվանումը, որը պետք է բովանդակի` բանկի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք հիմնադիրները համարում են անհրաժեշտ:

2. Բանկը կարող է ունենալ իր լրիվ ֆիրմային անվանումը կամ դրա կրճատ տարբերակը: Բանկի կրճատ ֆիրմային անվանումը պետք է բովանդակի բանկի անվանումը, «բանկ» բառը, կազմակերպական-իրավական տեսակը և ձևը (հապավումներով):

3. Բանկը կարող է ունենալ իր լրիվ ֆիրմային անվանումը կամ դրա հապավումը նաև այլ լեզուներով:

4. Բանկը, որի ֆիրմային անվանումը գրանցված է օրենքով սահմանված կարգով, ունի այն օգտագործելու բացառիկ իրավունք:

5. Բանկի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է: Բանկը բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ է իրականացնում մշտական գործող մարմնի գտնվելու վայրում (գլխավոր գրասենյակ) և մասնաճյուղերում, գործառնական գրասենյակներում (կետերում):

 

Կանոն 5. Բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրության նախագիծը

 

i

1. Բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի (այսուհետ` բանկ) կանոնադրության նախագիծը ներառում է`

ա) հիմնադիր բանկի անվանումը (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում),

բ) բանկի լրիվ և կրճատ ֆիրմային անվանումը,

գ) բանկի գտնվելու վայրը,

դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի համար` տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակները (սովորական և արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի ձևերը, յուրաքանչյուր տեսակի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները,

ե) բանկի հայտարարած կանոնադրական հիմնադրամի չափը,

զ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի համար` մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասի, նրանց ներդրած ավանդների կազմի և կարգի, ավանդները ներդնելու պարտականությունները խախտելու համար պատասխանատվության մասին տեղեկություններ,

է) բանկի կառավարման մարմինների կառուցվածքը, իրավասությունը և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը,

ը) բանկի հիմնադիրների և մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը` ներառյալ այն հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն ընկերության կառավարման մարմինները` պարզ մեծամասնությամբ կամ միաձայն,

թ) տեղեկություններ բանկի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և գործառնական գրասենյակների (կետերի) ստեղծման և լուծարման մասին,

ժ) բանկի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների ցանկը,

ժա) հիմնադիր բանկի կողմից բանկին տրված լիազորությունները (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում),

ժբ) բանկի նկատմամբ հիմնադիր բանկի կողմից հսկողություն իրականացնելու կարգը (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում),

ժգ) բանկի լուծարման կարգը (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում):

2. Կանոնադրության նախագիծը կարող է ներառել նաև օրենքներով և այլ իրավական ակտերով չնախատեսված և դրանց չհակասող այլ դրույթներ:

(5-րդ կանոնը խմբ. 23.10.01 թիվ 280 որոշում)

 

Կանոն 6. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության

i

տնտեսական ծրագիրը

 

1. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված ծրագրի ներկայացմանը հաջորդող առնվազն երկու լրիվ ֆինանսական տարիների համար կազմված տնտեսական գործունեությունը հիմնավորող (նկարագրող) փաստաթուղթ է:

2. Հաշվի առնելով նոր հիմնադրվող բանկերի գործունեության սկզբնական շրջանում բանկային ռիսկերի (այդ թվում` շուկայական, տոկոսային, վարկային, կառավարման (մենեջմենտի) և այլ) առավել մեծ ներգործության, կատարվող կապիտալ ներդրումների զգալի մեծության արդյունքում հավանական կորուստների և վնասների առաջացումը, ինչպես նաև դրա հետ կապված հիմնական տնտեսական նորմատիվների հնարավոր խախտումների կանխարգելման անհրաժեշտությունը` Կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիայի նախնական հավանության նախապատվություն կարող են ունենալ այն նախաձեռնող անձինք, որոնց կազմում ընդգրկված կլինեն միջազգային համբավ (ճանաչում), առաջնակարգ վարկանիշ ունեցող կազմակերպություններ, միջազգային ֆինանսական ինստիտուտներ, կամ որոնց ներկայացրած տնտեսական ծրագրով բանկի կանոնադրական հիմնադրամի չափը կկազմի առնվազն 5 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար:

3. Տնտեսական ծրագիրը (հավելված 3) բաղկացած է հետևյալ բաժիններից`

- ընդհանուր դրույթներ,

- ներքին կազմակերպական կառուցվածքը,

- ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները,

- ակտիվների ու պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը,

- եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկն առաջին երկու ֆինանսական տարում:

6.1. Ընդհանուր դրույթներ.

ա) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը,

բ) նախաձեռնող անձանց կողմից նոր բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ստեղծման նախադրյալները,

գ) տեղեկություններ բանկի հիմնադիրների, առաջարկվող ղեկավարների (հավելված 3, ձև 1), ինչպես նաև այն մասնակիցների մասին, ովքեր ունենալու են բանկի (բացառությամբ բաց բաժնետիրական բանկի) կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն (հավելված 4),

դ) ֆինանսական այն շուկաների նկարագիրը, որոնցում բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը, մասնավորապես`

- շուկաների տնտեսական բնորոշումն ու ուղղությունները,

- փոխատվական կապիտալի շուկայում մրցակցության գործոնների գնահատումն ու բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի մրցունակության հիմնավորումը,

- ֆինանսական շուկայի տարբեր հատվածներում (փոխատվական կապիտալի, ներդրումային, արժեթղթերի) բանկի գործարար ակտիվության ծավալման ուղղությունների կանխատեսումն ու որակական և քանակական գնահատումը, ռազմավարության հիմնական սկզբունքների բնորոշումը,

- բանկային գործունեության ռիսկերի (վարկային, ներդրումային, տոկոսային, արժութային և այլն), դրանց փոփոխությունների միտումների կանխատեսումը և բանկի գործունեության արդյունքների վրա դրանց հեռանկարային ազդեցության գնահատումը:

6.2. Ներքին կազմակերպական կառուցվածքը.

ա) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքի բնութագիրը, կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու նրանց հիմնական ֆունկցիաները, դրանց փոխհարաբերությունների բնութագիրը,

բ) տեխնիկական վերազինման, բանկային տեխնոլոգիաների ներդրման միջոցառումների ծրագիրը,

գ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարման համակարգը, կառավարման մարմինների իրավասությունները,

դ) բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ներքին աուդիտը և վերահսկողությունը,

ե) աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքները:

6.3. Ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները.

ա) բանկի գործունեության հիմնական ուղղությունները, նախատեսվող ֆինանսական գործառնությունների ցանկը և դրանց համառոտ նկարագիրը,

բ) բանկի կողմից ֆինանսական շուկայում նոր տիպի ծառայությունների ներդրումը,

գ) բանկի հաճախորդների խմբի բնութագիրը և ենթադրվող թիվը:

6.4. Ակտիվների և պասիվների մոտավոր կազմն ու կառուցվածքը.

ա) ակտիվների ու պասիվների կազմը և կառուցվածքը առաջիկա 2 ֆինանսական տարվա կտրվածքով, հիմնական միջոցների (անշարժ ակտիվներ) ներդրումը, եկամտաբեր ակտիվների տեսակարար կշիռը,

բ) բանկի կապիտալիզացիայի ռազմավարությունը (ներառյալ` ընդհանուր կապիտալի նախատեսվող մեծության ապահովումն արտաքին և ներքին աղբյուրների հաշվին, շահաբաժինների վճարման քաղաքականությունը, կապիտալի համարժեքության ապահովմանն ուղղվող հիմնական միջոցառումները) առաջիկա երկու ֆինանսական տարվա համար (հավելված 3, ձև 2),

գ) ներգրավվող միջոցների տեսակների (ավանդների, դեպոզիտների և այլն) բնութագիրը (հնարավորության դեպքում` ըստ միջին մեծության և միջին ժամկետայնության), միջոցների ներգրավման պայմանները (տոկոսադրույքները և այլն),

դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի վարկային պորտֆելի մոտավոր նկարագիրը (ճյուղային և ժամկետային կառուցվածքը), վարկային հնարավոր ռիսկերի գնահատումը և այդ ռիսկերի կառավարմանն ուղղված միջոցառումները,

ե) ներդրումային (ինվեստիցիոն) քաղաքականության հիմնական ուղղությունները (պետական և ոչ պետական արժեթղթերում, պարտատոմսերում և այլն), ներդրումային ռիսկերի գնահատումը և դրանց սահմանափակման մեխանիզմները,

զ) արտարժութային գործառնությունները, արտարժութային ռիսկերի գնահատումն ու կառավարումը, այլ ակտիվային գործառնությունների բնութագիրը,

է) ակտիվների ու պարտավորությունների փոխհամաձայնեցված կառավարման սխեման` ըստ ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետների (GAP), այդ թվում` բանկի իրացվելիության ռազմավարությունը, ակտիվների և պարտավորությունների տոկոսադրույքների կառավարումը:

6.5. Եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկը.

ա) եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երկու տարվա համար` հիմնված շուկայի վերլուծության արդյունքների վրա (հավելված 3, ձև 3),

բ) եկամուտների կազմը և կառուցվածքը,

գ) ծախսերի կազմը և կառուցվածքը:

4. Տնտեսական ծրագիրը կարող է բովանդակել նաև այնպիսի տեղեկություններ, որոնք նախաձեռնող անձինք համարում են նպատակահարմար:

5. Տնտեսական ծրագրին կցվում են հաշվեկշռի հաշվարկային նախագծերը գործունեության առաջին երկու ֆինանսական տարիների համար (հավելված 3, ձև 4):

6. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների (բացառությամբ խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների) առաջարկվող թեկնածուի համար պետք է ներկայացվի տեղեկատվություն նաև հետևյալի մասին.

- բանկի ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկերից վերցված վարկերի, այդ թվում` ժամկետանց վարկերի վերաբերյալ,

- թեկնածուի վերաբերյալ առնվազն երկու բնութագիր-երաշխավորագիր:

7. Բանկի գործունեության ցուցանիշերի կանխատեսումների, ղեկավարների, ինչպես նաև բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց կենսագրական տվյալների ներկայացման ձևերը կցվում են:

8. Այլ տեղեկություններ, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված չեն պահանջվող ձևեր, կարող են ներկայացվել ազատ ոճով:

(6-րդ կանոնը խմբ. 27.11.01 թիվ 308 որոշում)

 

Կանոն 7. Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը

 

i

1. Սույն կանոնակարգի 3 կանոնով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո Կենտրոնական բանկը նախնական հավանություն տալու համար քննում է դրանք և օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում կայացնում նախնական հավանություն տալու կամ միջնորդագիրը մերժելու մասին որոշում:

2. Սույն կանոնակարգի 3 կանոնով նախատեսված փաստաթղթերը 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի, եռօրյա (աշխատանքային) ժամկետում` իրավաբանական վարչության կողմից, ու տրվում են եզրակացություններ ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեությունն օրենքներին ու այլ իրավական ակտերին, տնտեսական ծրագիրը սահմանված ձևին համապատասխանելու վերաբերյալ:

Տնտեսական ծրագիրը, ինչպես նաև բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության եզրակացությունները քննարկվում են Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի նիստում: Նախաձեռնող անձինք (նրանց լիազոր ներկայացուցիչը (ներկայացուցիչները)) կամ օտարերկրյա բանկի ներկայացուցիչը նիստին մասնակցելու համար հրավիրվում են գրավոր ձևով:

Հանձնաժողովի եզրակացությունը ոչ ուշ, քան միջնորդագիրն ստանալու 25-րդ (օրացուցային) օրը, ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը միջնորդագիրը մերժում է, եթե առկա է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

(կանոն 7 խմբ. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը

 

Կանոն 8. Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցման համար

i

ներկայացվող փաստաթղթերը

 

Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա) գրանցման դիմում (հավելվածներ 5, 6), բանկի կամ օտարերկրյա բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը հաստատելու և բանկի ղեկավարներ ընտրելու (նշանակելու) վերաբերյալ,

բ) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7),

գ) բանկի կանոնադրությունը կամ օտարերկրյա բանկի կողմից հաստատված օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը,

դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների ցուցակը, բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) և գլխավոր հաշվապահի վավերացված ստորագրությունների նմուշները,

ե) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի երկրորդ մասում նախատեսված հիմքերի բացակայության մասին հայտարարություն (հավելված 4):

Նոր ստեղծվող բանկերը, անկախ բանկի կազմակերպական-իրավական տեսակից, մինչև գրանցման պահը պետք է բանկի կանոնադրական հիմնադրամը համալրելու նպատակով բացեն կուտակման հաշիվ ՀՀ կենտրոնական բանկում: Կուտակման հաշվի միջոցները սառեցվում են և չեն կարող օգտագործվել մինչև բանկի կանոնադրության գրանցումը:

(8-րդ կանոնը խմբ. 13.09.01 թիվ 237 որոշում)

 

Կանոն 9. Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը կամ

գրանցման մերժումը

 

1. Սույն կանոնակարգի 8 կանոնով նախատեսված ամբողջական և բավարար փաստաթղթերը ստանալու պահից օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ գրանցվում է բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը: Կենտրոնական բանկը 5-օրյա (օրացուցային) ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո, օրենքով սահմանված եռօրյա (աշխատանքային) ժամկետում, հիմնադիրներին տալիս է գրանցման վկայական (հավելվածներ 8, 9):

3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) ներկայացվել են ոչ ամբողջական կամ ոչ բավարար փաստաթղթեր:

 

ԳԼՈՒԽ 4. Բանկային գործունեության լիցենզիայի տրամադրումը

 

Կանոն 10. Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները

 

1. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ գրանցված բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին լիցենզիա է տրվում, եթե բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կողմից բավարարվել են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածով նախատեսված պայմանները:

 

Կանոն 11. Բանկի, բանկի մասնաճյուղի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի

տարածքի և տեխնիկական հագեցվածության պահանջները

 

1. Բանկը, բանկի մասնաճյուղը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը պետք է ունենա`

ա) Սեփականության իրավունքով իրեն (կամ հիմնադիր բանկին) պատկանող կամ վարձակալությամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կնքված լինի գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 5 տարի ժամկետով:

բ) Կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց, որի մեջ մտնում են `

- Կանխիկ դրամի և այլ արժեքների, գրավադրված և ի պահ ընդունված արժեքների պահպանության հիմնական դրամապահոց` իր նախադրամապահոցով: Դրամապահոցի բացակայության դեպքում անհրաժեշտ է ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր (եթե բանկը չունի ինկասացիոն ծառայություն) նշված միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման համար, ինչպես նաև որևէ բանկի հետ կնքված պայմանագիր, եթե նշված միջոցները պահպանման են հանձնվելու այլ բանկ կամ այլ բանկի տարածքային ստորաբաժանում:

Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների և պետք է ունենա մեկ զրահապատ, չհրկիզվող դուռ: Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտելու դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը):

Դրամապահոցների տակ նկուղային հարկերի առկայությունն անթույլատրելի է: Եթե դրամապահոցը գտնվում է շենքի վերջին հարկում, կամ դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն, ապա դրամապահոցի առաստաղը պետք է բաժանված լինի վերևի հարկի հատակից (կամ տանիքից) դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտելու և հսկելու առաստաղի ամբողջականությունը:

- Գործառնական դրամարկղեր, հաճախորդներից ստացված դրամի և այլ արժեքների վերահաշվարկման, ինկասատորներից կանխիկ դրամի ընդունման և նրանց կանխիկ դրամի հանձնման, բանկի աշխատակցի հսկողության ներքո հաճախորդի կողմից ստացված գումարի վերահաշվարկման համար համապատասխան պայմաններով ապահովված տարածքներ:

գ) Պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը պետք է լինի պահեստային: Հիմնական էլեկտրասնուցումը շարքից դուրս գալու դեպքում դրամարկղային հանգույցը պետք է ունենա տեղային (լոկալ) էլեկտրասնուցում:

Դրամարկղային հանգույցը պետք է`

- սարքավորված լինի անվտանգության ահազանգման համակարգի անխափան գործունեության ապահովման ցանցով,

- առանձնացված լինի բանկի կառուցվածքային մյուս ստորաբաժանումներից:

Դրամարկղային հանգույցի արտաքին և ներքին տարածքի շուրջօրյա պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Բանկի մասնաճյուղը պետք է ունենա բանկի գլխամասի հետ միացված համակարգչային ցանց Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո Կենտրոնական բանկի խորհրդի` մասնաճյուղի գրանցման մասին որոշմամբ սահմանված ժամկետում:

 

Կանոն 12. Բանկի, բանկի մասնաճյուղի, գործառնական գրասենյակի (կետի),

i

ներկայացուցչության, օտարերկրյա բանկի մասնաճյուղի

ղեկավարների, բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնող

աուդիտորների որակավորման և մասնագիտական համապատասխանության

չափանիշները

 

Բանկի, բանկի մասնաճյուղի, գործառնական գրասենյակի (կետի), ներկայացուցչության, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարները, բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնող աուդիտորները պետք է բավարարեն մասնագիտական համապատասխանության հետևյալ նվազագույն չափանիշներին`

 

1. Բանկի գործադիր տնօրենը, վարչության նախագահը, վարչության անդամները, մասնաճյուղի կառավարիչը և ներկայացուցչության ղեկավարը`

- Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային

քաղաքականության, բանկային և հարկային, միջազգային պրակտիկայում

ընդունված բանկային գործառնությունների իմացություն:

2. Բանկի վարչության անդամները, մասնաճյուղի կառավարիչը և ներկայացուցչության ղեկավարը`

- Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեությունը կանոնակարգող օրենքների և Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի, միջազգային պրակտիկայում ընդունված բանկային գործառնությունների իրականացման կանոնների իմացություն:

3. Բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները`

- բանկային և հարկային օրենսդրության, բանկերի հաշվապահական հաշվառման կանոնների իմացություն:

4. Բանկի և բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահը`

- բանկերի հաշվապահական հաշվառման կանոնների, հարկային օրենսդրության և Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի իմացություն:

5. Օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչը`

- Հայաստանի Հանրապետության բանկային օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի, միջազգային պրակտիկայում ընդունված բանկային գործառնությունների իրականացման կանոնների իմացություն:

6. Օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահը`

- հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների, բանկերի հաշվապահական հաշվառման տեսության, Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության իմացություն:

7. Գործառնական գրասենյակի (կետի) ղեկավարները`

- գործառնական գրասենյակի (կետի) գործառնությունների իրականացման կանոնների իմացություն:

8. Բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնող աուդիտորները`

- բանկային և հարկային օրենսդրություն, բանկերի հաշվապահական հաշվառման կանոնների իմացություն:

(կանոն 12 փոփ. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

Կանոն 13. Բանկային գործունեության լիցենզիան

 

Բանկային գործունեության լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) Կենտրոնական բանկի կողմից բանկերին և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին տրվող բանկային գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է (հավելվածներ 10, 11):

 

ԳԼՈՒԽ 5. Բանկի մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը

 

Կանոն 14. Բանկի մասնաճյուղերի գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը

 

i

1. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի մասնաճյուղերը հիմնադրվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով: Այլ պետությունների տարածքներում բանկերի մասնաճյուղերը հիմնադրվում են տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից` մասնաճյուղի ստեղծման մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի միջնորդագիրը,

բ) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը, կամ արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղ բացելու մասին,

գ) մասնաճյուղի հաստատված կանոնադրությունը` սույն կանոնի 3-րդ մասով նախատեսված դրույթներով,

դ) բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7), ինչպես նաև մասնագիտական համապատասխանության և որակավորման վկայականի պատճենը,

ե) ստեղծվող մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը,

զ) մասնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպես նաև մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշերին համապատասխանելու մասին փաստաթուղթ, բացառությամբ գլխամասի հետ միացված գործող համակարգչային ցանցի, որը միացվում է մասնաճյուղի գրանցվելուց հետո Կենտրոնական բանկի խորհրդի` մասնաճյուղի գրանցման մասին որոշմամբ սահմանված ժամկետում,

է) մասնաճյուղի գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը:

3. Բանկի մասնաճյուղի կանոնադրությունում նշվում են`

ա) հիմնադիր բանկի անվանումը,

բ) մասնաճյուղի լրիվ և կրճատ անվանումը,

գ) մասնաճյուղի գտնվելու վայրը,

դ) մասնաճյուղի ղեկավարների լիազորությունները,

ե) մասնաճյուղի նկատմամբ հիմնադիր բանկի կողմից հսկողություն իրականացնելու կարգը,

զ) բանկի կողմից մասնաճյուղին տրված լիազորությունները,

է) մասնաճյուղի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունները,

ը) մասնաճյուղի լուծարման կարգը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր ստեղծելիս ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը և մասնաճյուղի ստեղծման համառոտ տնտեսագիտական հիմնավորումը, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց հետո հաշվառվում նրա կողմից` ներկայացնելով գրանցման փաստը վկայող փաստաթղթեր:

(կանոն 14 խմբ. 27.06.01 թիվ 173, 23.10.01 թիվ 280 որոշումներ)

 

Կանոն 15. Բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը

 

1. Բանկի մասնաճյուղի տնտեսական ծրագրում պետք է ներկայացվի ստեղծվող մասնաճյուղի նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվություն: Ծրագրում բերված բոլոր կանխատեսումները պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և բխեն բանկի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրից:

2. Բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը հաստատվում է հիմնադիր բանկի իրավասու անձի կողմից:

3. Բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը (հավելված 12) բաղկացած է հետևյալ բաժիններից`

- ընդհանուր դրույթներ,

- ներքին կազմակերպական կառուցվածքը,

- ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները,

- ակտիվների ու պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը,

- եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկը:

15.1. Ընդհանուր դրույթներ.

ա) բանկի մասնաճյուղի գտնվելու վայրը,

բ) այն նկատառումները, որոնցից ելնելով հիմնադիր բանկը որոշել է մասնաճյուղ բացել,

գ) այն շուկաների նկարագիրը, որոնցում մասնաճյուղը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը,

դ) տեղեկություններ մասնաճյուղին տարածք տրամադրելու և նրա տեխնիկական հագեցվածության մասին:

15.2. Ներքին կազմակերպական կառուցվածքը

ա) մասնաճյուղի կառավարման ներքին կազմակերպական կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների թվարկումը և դրանց միջև փոխհարաբերությունները,

բ) մասնաճյուղի ղեկավարների (կառավարիչ, գլխավոր հաշվապահ) իրավունքներն ու պարտականությունները,

գ) աշխատակազմի մասնագիտական որակավորման մակարդակը, ընդունակությունները և աշխատանքային փորձը:

15.3. Ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները

ա) մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները, հիմնադիր բանկի կողմից թույլատրվող ֆինանսական գործառնությունների ցանկը և դրանց համառոտ նկարագիրը,

բ) մասնաճյուղի հավանական հաճախորդների կազմն ըստ խմբերի:

15.4. Ակտիվների, պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը

Ակտիվների ու պասիվների կազմը և կառուցվածքը առաջիկա ֆինանսական տարվա կտրվածքով, հիմնական միջոցների ներդրումը:

15.5. Եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկը

ա) եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին 2 տարվա համար (հավելված 12, ձև 1),

բ) եկամուտների կազմը և կառուցվածքը,

գ) ծախսերի կազմը և կառուցվածքը:

4. Հիմնադիր բանկի հայեցողությամբ ծրագիրը կարող է բովանդակել նաև այնպիսի տեղեկություններ, որոնք վերջինս նպատակահարմար է համարում տնտեսական ծրագրի հիմնավորման առումով:

5. Անհրաժեշտ կանխատեսումների ներկայացման ձևերը կցվում են:

6. Տնտեսական ծրագրին կցվում է հաշվեկշիռը գործունեության առաջին երկու ֆինանսական տարվա համար (հավելված 12, ձև 2):

7. Այլ տեղեկությունները, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված չեն պահանջվող ձևեր, կարող են ներկայացվել ազատ ոճով:

 

Կանոն 16. Բանկի մասնաճյուղերի գրանցումը կամ գրանցման մերժումը

 

1. Բանկի կողմից բանկի մասնաճյուղի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ մասնաճյուղը գրանցվում է, և տրվում է գրանցման վկայական (հավելված 13):

2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) բանկի մասնաճյուղի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում սույն կանոնակարգի 11 կանոնով նախատեսված պահանջներին,

դ) բանկի մասնաճյուղի ղեկավարների որակավորումը չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին,

ե) բանկը մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում խախտել է հիմնական տնտեսական նորմատիվները, կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով մասնաճյուղի բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող մասնաճյուղի ստեղծմանը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) բանկը մասնաճյուղը ստեղծելու Կենտրոնական բանկի համաձայնությունն ստանալու համար փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում խախտել է հիմնական տնտեսական նորմատիվները, կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով մասնաճյուղի բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

 

Կանոն 17. Բանկի կամ օտարերկրյա բանկի ներկայացուցչության գրանցման

i

համար ներկայացվող փաստաթղթերը: Գրանցումը կամ գրանցման

մերժումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացուցչություններ գրանցելու համար ներկայացուցչություն ստեղծելու մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) հիմնադիր բանկի միջնորդագիրը,

բ) ներկայացուցչություն բացելու հիմնավորումը,

գ) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` ներկայացուցչություն բացելու մասին,

դ) ներկայացուցչության կանոնադրությունը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա բանկի ներկայացուցչություն գրանցելու համար ներկայացվում են սույն կանոնի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը և օտարերկրյա բանկի կանոնադրության պատճենը:

3. Ներկայացուցչությունը գրանցելու միջնորդագիրը ներկայացնելուց հետո օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկի նախագահի հրամանով ներկայացուցչությունը գրանցվում է, և նրան տրվում է գրանցման վկայական (հավելված 14):

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացուցչություններ ստեղծելու համար ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը և ներկայացուցչությունների ստեղծման համառոտ տնտեսագիտական հիմնավորումը, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց հետո հաշվառվում նրա կողմից` ներկայացնելով գրանցման փաստը վկայող փաստաթղթեր:

5. Կենտրոնական բանկի նախագահը կարող է մերժել բանկի կամ օտարերկրյա բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը կամ համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող ներկայացուցչության ստեղծմանը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

(17-րդ կանոնը խմբ. 23.10.01 թիվ 280 որոշում)

 

Կանոն 18. Բանկի գործառնական գրասենյակը (կետը):

Բանկի ավտոմատ գանձման սարքերը (բանկոմատները)

 

1. Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում` օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումը, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում:

2. Բանկի գործառնական գրասենյակներ (կետեր) կարող են բացվել միայն օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, մաքսային սահմաններում` կրպակ-դրամարկղային խցերի ձևով:

3. Կրպակ-դրամարկղային խցերին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են` կրպակի լայնությունը` 2 մ, երկարությունը` 2 մ, բարձրությունը` 2.5 մ: Կրպակն ունի առանձին մուտք` կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք մուտք գործել հնարավոր է միայն հիշյալ դռնով: Դրամարկղային խցի դիմակայուն շինանյութից պատրաստված պատերն ունեն մինչև 1.05 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակին: Հանդիպակաց պատի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում ներսից տեղադրված է հատուկ շարժական արկղ` դրամի փոխանցման համար: Արկղը կառավարվում է աշխատակցի կողմից: Հանդիպակաց պատի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում, դրսի կողմից, տեղադրված է սեղան` գումարի վերահաշվարկման համար:

4. Բանկը պարտավոր է ավտոմատ գանձման սարքի (բանկոմատի) գործարկման պահից եռօրյա ժամկետում գրավոր ձևով Կենտրոնական բանկին ծանուցել այդ մասին` ծանուցման մեջ նշելով ավտոմատ գանձման սարքի (բանկոմատի) գտնվելու տեղի մասին:

 

Կանոն 19. Բանկի գործառնական գրասենյակի (կետի) գրանցումը

 

i

1. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկի գործառնական գրասենյակները (կետերը) ստեղծվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ այլ պետությունների տարածքներում` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող գործառնական գրասենյակները (կետերը) գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի հրամանով` բանկի կողմից գործառնական գրասենյակ ստեղծելու մասին որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

ա) բանկի միջնորդագիրը,

բ) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` գործառնական գրասենյակ (կետ) բացելու մասին,

գ) գործառնական գրասենյակի (կետի) գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը,

դ) գործառնական գրասենյակի (կետի) կանոնակարգը,

ե) բանկի գործառնական գրասենյակի (կետի) ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7),

զ) գործառնական գրասենյակի (կետի) ստեղծման համառոտ տնտեսագիտական հիմնավորումը, որը ներառում է հիմնադրի կողմից նրան տրված լիազորությունները, սպասվելիք եկամուտը և գործառնությունների ծավալը գործունեության առաջին տարում,

է) գործառնական գրասենյակին (կետին) տարածք տրամադրելու, ինչպես նաև գործառնական գրասենյակի (կետի) տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին տեղեկանք,

ը) հիմնադիր բանկից տեղեկանք գործառնական գրասենյակի (կետի) ղեկավարի որակավորման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործառնական գրասենյակներ (կետեր) ստեղծելիս ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը և գործառնական գրասենյակների (կետերի) ստեղծման համառոտ տնտեսագիտական հիմնավորումը, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց հետո հաշվառվում նրա կողմից` ներկայացնելով գրանցման փաստը վկայող փաստաթղթեր:

4. Միջնորդագիրը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկի նախագահի հրամանով գրանցվում է գործառնական գրասենյակը (կետը), և նրան տրվում է գրանցման վկայական (հավելված 15), իսկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին մեկշաբաթյա (օրացուցային) ժամկետում տեղեկացվում է բանկին:

5. Կենտրոնական բանկի նախագահը մերժում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող գործառնական գրասենյակը (կետը) գրանցելու մասին միջնորդագիրը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) գործառնական գրասենյակի (կետի) տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում սույն կանոնակարգի 18 կանոնով սահմանված պահանջներին,

դ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գործառնական գրասենյակի (կետի) բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

6. Կենտրոնական բանկի նախագահը կարող է համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող գործառնական գրասենյակի ստեղծմանը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գործառնական գրասենյակի (կետի) բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

(կանոն 19 խմբ. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

Կանոն 20. Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակները

 

1. Կենտրոնական բանկի նախագահի հրամանով բանկերը ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով Կենտրոնական բանկում կարող են գրանցել ժամանակավոր գործառնական գրասենյակներ: Բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի նախագահը իր հրամանով կարող է սույն կետում նշված ժամկետը երկարաձգել:

2. Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակները համազգային, միջազգային և այլ միջոցառումների ընթացքում իրավունք ունեն` գնել, վաճառել (փոխանակել) արտարժույթ, սպասարկել ճանապարհային չեկեր, վճարային քարտեր և նման այլ բանկային գործիքներ:

i

3. Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակների գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի միջնորդագիրը,

բ) բանկի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` ժամանակավոր գործառնական գրասենյակ հիմնելու մասին,

գ) ժամանակավոր գործառնական գրասենյակ գրանցելու անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկանք,

դ) ժամանակավոր գործառնական գրասենյակի տեխնիկական հագեցվածության մասին տեղեկանք, որն ընդգրկում է հեռախոսային կապի, թղթադրամի իսկությունը ստուգող սարքի, չհրկիզվող պահարանի, ցուցանակի վերաբերյալ տեղեկություններ,

ե) ժամանակավոր գործառնական գրասենյակի գրանցման պետական տուրքի անդորրագիրը:

4. Կենտրոնական բանկը բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակի գրանցման միջնորդագիրը քննարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի նախագահի հրամանով գրանցվում է բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակը, կամ մերժվում է բանկի միջնորդագիրը: Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակի գրանցման միջնորդագիրը կարող է մերժվել, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) գործառնական գրասենյակի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում սույն կանոնի 3-րդ կետում սահմանված պահանջներին:

(կանոն 20 փոփ. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

ԳԼՈՒԽ 6. Փոփոխությունների գրանցումը

 

Կանոն 21. Փոփոխությունների մասին ծանուցումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին գրավոր ծանուցել հետևյալ փոփոխությունների մասին`

ա) բանկի կանոնադրությունում, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունում կատարված փոփոխություններ,

բ) կանոնադրական հիմնադրամում նշանակալից, ինչպես նաև մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու մասնակցություն ունեցող անձանց փոփոխություններ,

գ) ղեկավարների կազմում կատարված փոփոխություններ,

դ) գործունեության վայրի փոփոխություն,

ե) կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխություն,

զ) տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների ստեղծման և լուծարման վերաբերյալ տեղեկություններ,

է) օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված փոփոխություններ:

2. ՀՀ տարածքում գործող բանկերը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղերը սույն կանոնի առաջին մասով նախատեսված փոփոխությունների մասին ծանուցումը կից փաստաթղթերով Կենտրոնական բանկ են ներկայացնում պատվիրված նամակով:

 

Կանոն 22. Բանկի և նրա տարածքային ստորաբաժանումների գործունեության

վայրի փոփոխության, բանկի կանոնադրությունում, բանկի տարածքային

ստորաբաժանումների, օտարերկրյա բանկի մասնաճյուղի

կանոնադրությունում (կանոնակարգում) կատարված փոփոխությունների

գրանցման համար Կենտրոնական բանկ ներկայացվող անհրաժեշտ

փաստաթղթերը, դրանց գրանցումը կամ գրանցման մերժումը

 

1. Բանկի և նրա տարածքային ստորաբաժանումների գործունեության վայրի, բանկի կանոնադրությունում, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունում կատարված փոփոխությունները գրանցելու համար բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը գրավոր ծանուցմանը կից Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

- բանկի փոփոխված կանոնադրությունը, իսկ բանկի տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունում, ինչպես նաև բանկի տարածքային ստորաբաժանումների գործունեության վայրի փոփոխության դեպքում` նաև բանկի տարածքային ստորաբաժանումների փոփոխված կանոնադրությունը (կանոնակարգը),

- իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ:

2. Ընդ որում, բանկի, օտարերկրյա բանկի տարածքային ստորաբաժանումների փոփոխված կանոնադրությունները (կանոնակարգերը) ներկայացվում են 3 օրինակից, իսկ մնացած փաստաթղթերը` 1 օրինակից:

3. Սույն կանոնով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը մեկշաբաթյա (օրացուցային) ժամկետում քննարկվում են Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտում և եռօրյա (աշխատանքային) ժամկետում` իրավաբանական վարչությունում: Բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության եզրակացությունները ոչ ուշ, քան փաստաթղթերը ստանալուց (Կենտրոնական բանկ մուտք լինելուց) հետո 15-րդ օրը, ներկայացվում են Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը:

Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը նշված փաստաթղթերը քննարկելուց հետո եռօրյա (աշխատանքային) ժամկետում փոփոխությունը ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:

4. Կենտրոնական բանկի նախագահը մերժում է միջնորդագիրը, եթե փոփոխությունները ծանուցվել են սահմանված կարգի և ձևի խախտումներով, և կատարված փոփոխությունները հակասում են օրենքներին ու այլ իրավական ակտերին:

5. Հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից:

 

Կանոն 23. Բանկի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի,

գործառնական գրասենյակների (կետերի) և

ներկայացուցչությունների ստեղծման ու լուծարման վերաբերյալ

տեղեկությունների գրանցման համար Կենտրոնական բանկ

ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց գրանցումը կամ

գրանցման մերժումը

 

1. Բանկի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը կատարվում է սույն կանոնակարգի գլուխ 5-ով նախատեսված կարգով:

2. Բանկի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների լուծարման վերաբերյալ տեղեկությունների գրանցման համար բանկը տարածքային ստորաբաժանման լուծարման մասին իրավասու մարմնի կողմից կայացրած որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում գրավոր ծանուցմանը կից Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

- փոփոխությունների վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը,

- բանկի փոփոխված կանոնադրությունը (մասնաճյուղերի և ներկայացուցչությունների համար),

- բանկի տարածքային ստորաբաժանման փոխանցման ակտը և լուծարային հաշվեկշիռը (մասնաճյուղերի համար):

3. Սույն կանոնով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը քննարկվում են սույն կանոնակարգի 22 կանոնով նախատեսված կարգով:

(23-րդ կանոնը խմբ. 27.06.01 թիվ 173, 23.10.01 թիվ 280 որոշումներ)

 

Կանոն 24. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխության

գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և դրանց գրանցումը

 

1. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցելու համար բանկերը ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

ա) կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի լիազոր անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

բ) իրավասու մարմնի որոշումը կանոնադրական հիմնադրամում փոփոխություն կատարելու վերաբերյալ,

գ) բանկի փոփոխված կանոնադրությունը,

դ) բաժնետոմսերի վերջին թողարկման հայտարարագրի գրանցման վերաբերյալ որոշման պատճենը (բաց բաժնետիրական բանկի համար),

ե) սույն կանոնի 4-րդ կետով նախատեսված կուտակման հաշիվը այլ բանկում բացելու դեպքում` համապատասխան գումարի առկայության վերաբերյալ տեղեկանք:

2. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը մեկշաբաթյա (օրացուցային) ժամկետում քննարկվում են Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտում և եռօրյա (աշխատանքային) ժամկետում` իրավաբանական վարչությունում: Բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության եզրակացությունները ոչ ուշ, քան փաստաթղթերը ստանալուց (Կենտրոնական բանկ մուտք լինելուց) հետո 15-րդ օրը, ներկայացվում են Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը:

Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը սույն կանոնակարգով նախատեսված կարգով փաստաթղթերը քննարկելուց հետո եռօրյա (աշխատանքային) ժամկետում փոփոխությունը ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:

3. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխությունը գրանցվում է Կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

4. Բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացման դեպքում, մինչև բանկի փոփոխված կանոնադրության գրանցումը, անկախ բանկի կազմակերպական-իրավական տեսակից, բանկը կանոնադրական հիմնադրամը համալրելու նպատակով պետք է բացի կուտակման հաշիվ ՀՀ կենտրոնական բանկում կամ այլ բանկում: Կուտակման հաշվի միջոցները սառեցվում են և չեն կարող օգտագործվել մինչև բանկի կանոնադրության գրանցումը:

(24-րդ կանոնը խմբ. 13.09.01 թիվ 237 որոշում)

 

Կանոն 25. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն

ունեցող անձանց փոփոխությունների գրանցման համար ներկայացվող

փաստաթղթերը և դրանց գրանցումը

 

1. Իրավաբանական անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու (գործարքը կնքելու) պահից վեցամսյա ժամկետում անձը կամ փոխկապակցված անձինք բանկի միջնորդությամբ դիմում են Կենտրոնական բանկ` դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը.

- իրավաբանական անձի կամ փոխկապակցված անձանց կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար իրավաբանական անձի միջնորդագիրը,

- բանկի միջնորդությունը իրավաբանական անձի կամ փոխկապակցված անձանց կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց փոփոխությունը գրանցելու համար` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

- իրավասու մարմնի որոշումը բանկի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և բանկի փոփոխված կանոնադրությունը, եթե բանկի կանոնադրությունում նշված են բանկի մասնակիցների անունները (անվանումները) և նրանց բաժնեմասը,

- կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի (և նրա հետ փոխկապակցված անձանց) կառավարման բարձրագույն մարմնի որոշումը: Եթե մասնակցությունը ձեռք է բերվում իրար հետ փոխկապակցված անձանց կողմից, ապա պահանջվում է նրանցից յուրաքանչյուրի կառավարման մարմնի որոշումը,

- կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի (և նրա հետ փոխկապակցված անձանց) կանոնադրությունը և գրանցման պահից մինչև նշանակալից մասնակցության գրանցման դիմելու պահը կանոնադրությունում կատարված փոփոխությունները,

- կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի (և նրա հետ փոխկապակցված անձանց) ղեկավարների ցուցակը,

- իրավաբանական անձի և նրա հետ փոխկապակցված անձանց վերջին հաշվետու ժամանակաշրջանի`

- հաշվապահական հաշվեկշիռը,

- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

- դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,

- ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող անկախ աուդիտորական եզրակացությունը` «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքին (օտարերկրյա իրավաբանական անձանց համար` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին) համապատասխան,

- տեղեկանք պետական լիազորված մարմնի կողմից` դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված չլինելու վերաբերյալ (օտարերկրյա իրավաբանական անձանց համար` տեղեկանք տվյալ երկրի իրավասու մարմնից),

- «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 18-ում նշված հիմքերի բացակայությունը հիմնավորող և դրանց հետ առնչվող այլ փաստաթղթեր:

2. Ֆիզիկական անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու (գործարքը կնքելու) պահից վեցամսյա ժամկետում անձը կամ փոխկապակցված անձինք բանկի միջնորդությամբ դիմում են Կենտրոնական բանկ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

- ֆիզիկական անձի կամ փոխկապակցված անձանց կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում,

- բանկի միջնորդությունը անձի կամ փոխկապակցված անձանց կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց փոփոխությունները գրանցելու համար` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

- իրավասու մարմնի որոշումը կանոնադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և փոփոխված կանոնադրությունը, եթե բանկի կանոնադրությունում նշված են բանկի մասնակիցների անունները (անվանումները) և նրանց բաժնեմասը,

- կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց կամ փոխկապակցված անձանց ցուցակը` կատարված փոփոխություններով,

- կենսագրական տվյալներ` սույն կանոնակարգի հավելված 3-ի ձև 1-ին համապատասխան,

- տեղեկանք ֆիզիկական անձի` այլ իրավաբանական անձանց կապիտալում ներդրումների մասին և տվյալ նշանակալից մասնակցության ձեռքբերման տնտեսական շահի մասին,

- «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 18-ում նշված հիմքերի բացակայությունը հիմնավորող և դրանց հետ առնչվող այլ փաստաթղթեր:

3. Սույն կանոնի 1 և 2 կետերով սահմանված փաստաթղթերը կարող են պահանջվել նաև ցանկացած մասնակցության ձեռքբերման դեպքում, եթե բանկի մասնակիցներից յուրաքանչյուրը և նրա բաժնեմասը նշված են բանկի կանոնադրությունում, և մասնակցության փոփոխությունը առաջացնում է կանոնադրության փոփոխություն: Ընդ որում, այդ փաստաթղթերը կարող են պահանջվել բանկի կանոնադրության փոփոխությունը Կենտրոնական բանկում գրանցվելու համար ներկայացվող փաստաթղթերի հետ մեկտեղ:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել դիմումը` տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե`

- խախտվել են օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, այդ թվում` առկա են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 18-ով սահմանված հիմքերը,

- ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

- չեն ներկայացվել կամ թերի են ներկայացվել պահանջվող տեղեկությունները:

5. Սույն կանոնով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը 7 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում են Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտում և եռօրյա (աշխատանքային) ժամկետում` իրավաբանական վարչությունում: Բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության եզրակացությունները ոչ ուշ, քան փաստաթղթերը ստանալուց (Կենտրոնական բանկ մուտք լինելուց) հետո 15-րդ օրը, ներկայացվում են Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը:

Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը փաստաթղթերը քննարկելուց հետո եռօրյա (աշխատանքային) ժամկետում փոփոխությունը ներկայացնում է Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը, որը որոշում է կայացնում անձի կամ փոխկապակցված անձանց կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերման համաձայնություն տալու և համապատասխան փոփոխությունը գրանցելու կամ կատարված փոփոխությանը համաձայնություն չտալու և փոփոխության գրանցումը մերժելու վերաբերյալ:

(կանոն 25 փոփ. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

Կանոն 26. Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն

տոկոսից ավելին ձեռք բերելու նպատակով Կենտրոնական բանկի

նախնական համաձայնությունն ստանալու համար ներկայացվող

փաստաթղթերը և փոփոխությունների գրանցումը

 

1. Իրավաբանական անձը կամ նրա հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) ձեռք բերելու նպատակով Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

- Կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու համար միջնորդագիր.

- Կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի (և նրա հետ փոխկապակցված անձանց) կառավարման բարձրագույն մարմնի որոշումը: Եթե մասնակցությունը ձեռք է բերվում իրար հետ փոխկապակցված անձանց կողմից, ապա պահանջվում է նրանցից յուրաքանչյուրի կառավարման մարմնի որոշումը:

- Կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի (և նրա հետ փոխկապակցված անձանց) կանոնադրությունը.

- Իրավաբանական անձի և նրա հետ փոխկապակցված անձանց վերջին հաշվետու ժամանակաշրջանի`

- հաշվապահական հաշվեկշիռը,

- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

- դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,

- ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող աուդիտորական եզրակացությունը` «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքին (օտարերկրյա իրավաբանական անձանց համար` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին) համապատասխան,

- տեղեկանք պետական լիազորված մարմնի կողմից` դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված չլինելու վերաբերյալ (օտարերկրյա իրավաբանական անձանց համար` տեղեկանք տվյալ երկրի իրավասու մարմնից):

2. Ֆիզիկական անձը կամ նրա հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) ձեռք բերելու նպատակով Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

- կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերելու համար դիմումը,

- կենսագրական տվյալներ` սույն կանոնակարգի հավելված 3-ի ձև 1-ին և հավելված 7-ին համապատասխան:

3. Բանկի կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերող անձը (իրավաբանական անձի դեպքում` կառավարման իրավասու մարմինը) Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի հետ պարտավոր է ներկայացնել նաև իր դիրքորոշումը` բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված վերջին բիզնես-ծրագրում փոփոխություններ կատարելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել դիմումը` տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե`

- ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

- չեն ներկայացվել կամ թերի են ներկայացվել պահանջվող տեղեկությունները,

- տվյալ գործարքն ուղղված է կամ հանգեցնում է ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը,

- տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) հիսուն տոկոսից ավելին ձեռք բերող անձը և նրա հետ փոխկապակցված անձինք ՀՀ բանկային շուկայում տվյալ գործարքի հետևանքով ձեռք են բերում գերիշխող դիրք, որն իրենց հնարավորություն է տալիս կանխորոշելու «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածով սահմանված գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները:

5. Անձը կամ նրա հետ փոխկապակցված անձինք բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու պահից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում, պետք է կնքեն համապատասխան գործարքը: Սահմանված ժամկետում գործարքը չկնքելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը համարվում է ուժը կորցրած:

6. Անձի կամ փոխկապակցված անձանց կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու գործարքը կնքելու պահից բանկը մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին ծանուցում է կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ունեցող անձանց կամ փոխկապակցված անձանց փոփոխությունների մասին` ծանուցման գրությանը կցելով հետևյալ փաստաթղթերը`

- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` վավերացված բանկի կնիքով.

- իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ` օրենքով սահմանված դեպքերում:

8. Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու համար նախնական համաձայնությունը տրվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, իսկ համապատասխան փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

 

Կանոն 27. Բանկի ղեկավարների (բացառությամբ կառուցվածքային

ստորաբաժանումների ղեկավարների) կազմում կատարված

փոփոխությունների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և

դրանց գրանցումը

 

1. Բանկը ղեկավարների (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կազմում կատարված փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

- իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ,

- բանկի նոր ղեկավարների ցուցակը և ղեկավարների ընդհանուր ցուցակը` կատարված փոփոխություններով:

- կենսագրական տվյալներ` սույն կանոնակարգի հավելված 3-ի ձև 1-ին և հավելված 7-ին համապատասխան:

2. Բանկի ղեկավարների (բացառությամբ խորհրդի նախագահի և անդամների, բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կազմում փոփոխություններ կատարելու դեպքում բանկը պարտավոր է նոր նշանակվող կամ ընտրվող ղեկավարների թեկնածուներին նախապես ներկայացնել Կենտրոնական բանկ` նրանց որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով քննություն անցնելու համար:

Նշված պաշտոններում առանց որակավորման վկայականի, որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 ամիս, ընդ որում`

- նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող

բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն` միևնույն պաշտոնի

նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը եռամսյա ժամկետի ընդհատում

և վերսկսում չի նշանակում, և

- նշված եռամսյա ժամկետում բանկի կողմից նշանակված բանկի ղեկավարի

ժամանակավոր պաշտոնակատարը պետք է սույն կանոնակարգով սահմանված կարգով

Կենտրոնական բանկում անցնի որակավորման և մասնագիտական

համապատասխանության քննություն, և բանկը համապատասխան փոփոխությունը

ներկայացնի Կենտրոնական բանկում գրանցման:

3. Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում բանկը նշանակում է ղեկավարներին (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, խորհրդի նախագահի և անդամների) և նշանակման (ընտրման) պահից մեկամսյա ժամկետում ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների մասին գրավոր ծանուցում է Կենտրոնական բանկին` ներկայացնելով սույն կանոնի 1-ին կետում նախատեսված փաստաթղթերը:

4. Բանկի խորհրդի նախագահի և անդամների կազմում կատարված փոփոխությունների դեպքում բանկը խորհրդի նախագահի և անդամների նշանակման պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնի 1-ին կետում նախատեսված փաստաթղթերը: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա, սույն կանոնակարգի 29 կանոնով նախատեսված կարգով, բանկի խորհրդի նախագահը և անդամները համապատասխանաբար կարող են հարցազրույց անցնել Կենտրոնական բանկի խորհրդի և Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի նիստում:

(կանոն 27 փոփ. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

Կանոն 27.1. Բանկի մասնակցի կազմում կատարված փոփոխությունների մասին

տեղեկացումը

 

ՀՀ տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին գրավոր տեղեկացնել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բաժնետերերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից, հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ունեցող, ինչպես նաև գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող (որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող) անձանց (բաժնետերերի, մասնակիցների, փայատերերի) կազմում կատարված փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ նրանց մասին».

(կանոն 27.1 լրաց. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

Կանոն 28. Փոփոխությունների գրանցման համար պահանջվող լրացուցիչ

տեղեկությունները

 

Սույն գլխով նախատեսված փոփոխությունների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանությունը պարզելու նպատակով, բացի յուրաքանչյուր փոփոխության համար սույն գլխով նախատեսված տեղեկություններից, Կենտրոնական բանկի նախագահը Կենտրոնական բանկ փոփոխության գրանցման ներկայացման պահից 15-օրյա ժամկետում անձից կարող է լրացուցիչ պահանջել`

- իրավաբանական անձի (անձանց) հիմնադիր պայմանագիրը, իրավաբանական անձի մասնակիցների կազմը և դրանցում կատարված փոփոխությունները հիմնադրման պահից մինչև գրանցման ներկայացման պահը,

- ոչ ռեզիդենտ անձի համար` պետական գրանցման վկայականը, հարկ վճարողի ռեկվիզիտները,

- գործունեության վերջին երեք տարվա բոլոր ֆինանսական հաշվետվությունները` հաստատված աուդիտորական եզրակացությամբ,

- իրավաբանական անձի նկատմամբ հսկողություն իրականացնող իրավասու մարմինների կողմից վերջին երեք տարվա ընթացքում իրականացված ստուգումների (վերստուգումների) արդյունքում կազմված բոլոր ակտերը (տեղեկանքները) և դրանց հիման վրա կիրառված պատժամիջոցները,

- անձի բանկային ռեկվիզիտները,

- իրավաբանական անձի բոլոր ղեկավարների կազմը և դրանցում կատարված փոփոխությունները հիմնադրման պահից մինչև գրանցման ներկայացման պահը,

- մասնակցության ձեռքբերման հետ կապված բոլոր փաստաթղթերը,

- այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

 

ԳԼՈՒԽ 7. Բանկի ղեկավար պաշտոններում աշխատելու համար թեկնածուների, բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնող աուդիտորների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման ու վկայականի տրամադրման կարգ

 

Կանոն 29. Բանկի ղեկավարների թեկնածուների, բանկերում աուդիտորական

ստուգումներ իրականացնող աուդիտորների որակավորման և

մասնագիտական համապատասխանության ստուգման ու վկայականի

տրամադրման կարգ

 

1. Բանկի, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավարների, բացառությամբ խորհրդի նախագահի, բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնող աուդիտորների (այսուհետև` թեկնածուներ) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից կամ Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի որոշմամբ` այլ կազմակերպության կողմից:

Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից իրականացվում է նաև առանձին քաղաքացիների (այսուհետև` հավակնորդներ) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում:

2. ՀՀ տարածքում գործող բանկի ղեկավար պաշտոններում կարող են աշխատել այն անձինք, որոնց վերաբերյալ բացակայում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածով նախատեսված հիմքերը: Անձը բանկի, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավար (բացառությամբ բանկի խորհրդի անդամ) կարող է աշխատել, եթե նա համապատասխանում է տվյալ պաշտոնում աշխատելու համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման չափանիշներին (հավելված 20):

Որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննությունն անցկացվում է բոլոր հավակնորդների համար, և որակավորման վկայականը կարող է տրվել որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությունն անցած բոլոր դիմորդներին` նշելով դատվածության փաստը:

3. Բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնելու համար Կենտրոնական բանկում որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությանը կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն`

- բարձրագույն տնտեսագիտական կրթություն և աուդիտորի վկայական

ստանալու համար հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա

ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (տնտեսագետի, ֆինանսիստի,

հաշվապահի կամ աուդիտորական կազմակերպությունում որպես մասնագետի,

այդպիսի կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց

տեղակալ)), վերստուգիչի, հարկային տեսուչի, տնտեսագիտական

մասնագիտությամբ գիտական աշխատողի կամ դասախոսի աշխատանքի փորձ, կամ

- բարձրագույն կրթություն և աուդիտորի որակավորման վկայական ստանալու

համար հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին յոթ տարվա ընթացքում

առնվազն հինգ տարվա մասնագիտական (տնտեսագետի, ֆինանսիստի, հաշվապահի

կամ աուդիտորական կազմակերպությունում որպես մասնագետի, այդպիսի

կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ)),

վերստուգիչի, հարկային տեսուչի, տնտեսագիտական մասնագիտությամբ գիտական

աշխատողի կամ դասախոսի աշխատանքի փորձ:

Բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնելու համար Կենտրոնական բանկում որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությանը չեն կարող մասնակցել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատարանի վճռով զրկված անձինք:

4. Բանկերի գործառնական գրասենյակների (կետերի) ղեկավարների որակավորումը կատարվում է բանկի կողմից` սույն կանոնակարգի 12 կանոնով սահմանված չափանիշներին համապատասխան:

5. Օտարերկրյա բանկի դուստր բանկի խորհրդի նախագահը և անդամները, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի միջնորդագիրը (թեկնածուի վերաբերյալ),

բ) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7),

գ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 3, ձև 1),

դ) դիպլոմի պատճենը (առկայության դեպքում):

6. Բանկի ղեկավարների, բանկային աուդիտորների թեկնածուների, ինչպես նաև հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը և համապատասխան որակավորման վկայականի տրամադրումն իրականացվում է սույն կանոնով սահմանված կարգով: Ընդ որում, հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարի վճարման դեպքում:

7. Քննությունն անցկացվում և որակավորման ու մասնագիտական համապատասխանության վկայական (այսուհետև` վկայական) տրվում է հետևյալ պաշտոններում որպես ղեկավար աշխատելու համար.

ա) բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահ),

բ) բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ,

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ,

դ) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

ե) բանկի վարչության անդամ, մասնաճյուղի կառավարիչ,

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

է) բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ,

ընդ որում`

- բանկի գործադիր տնօրենի վկայական ստացած անձը կարող է աշխատել բանկի

վարչության անդամ, մասնաճյուղի կառավարիչ.

- բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի վկայական ստացած անձը կարող

է աշխատել բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ.

- բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի վկայական

ստացած անձը կարող է աշխատել բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:

Բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնելու համար Կենտրոնական բանկ դիմած դիմորդներին, ովքեր սույն կանոնով սահմանված կարգով անցնում են որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությունը, տրվում է բանկային աուդիտորի վկայական:

8. Բանկի խորհրդի նախագահի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստում` հարցազրույցի ձևով:

Հարցազրույցի արդյունքների հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը արձանագրում է բանկի խորհրդի նախագահի համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

9. Բանկի խորհրդի անդամների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի նիստում` հարցազրույցի ձևով:

10. Սույն կանոնակարգին կից 3-րդ և 7-րդ հավելվածներով բանկի ղեկավարների համար սահմանված փաստաթղթերի տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովն արձանագրում է բանկի խորհրդի անդամների համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին:

11. Սույն կանոնի 7-րդ կետով սահմանված բանկի ղեկավարների, բանկային աուդիտորների թեկնածուների, ինչպես նաև հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն անցկացվում է 2 փուլով`

- գրավոր (տեստային) քննություն. ընդ որում, տեստի յուրաքանչյուր

հարցին պատասխանելու համար ղեկավարի թեկնածուին (հավակնորդին)

հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե.

- բանավոր (հարցազրույցի ձևով) քննություն, որն անցկացվում է

հանձնաժողովի նիստում:

12. Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա: Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից և ենթակա չեն հրապարակման:

Տեստում պարունակվող հարցերի ցանկը կազմվում է` ելնելով բանկային և հարկային օրենսդրությունից (օրենքներ և այլ իրավական ակտեր), ինչպես նաև բանկային գործի տեսությունից:

Տեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին 1 անգամ:

Տեստերը կարող են վերանայվել նաև անհրաժեշտության դեպքում` Կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ:

13. Տեստերը և դրանցում պարունակվող հարցերի թիվը տարբերակվում են ըստ քննություն հանձնող ղեկավարների թեկնածուների և հավակնորդների (ելնելով նրանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշներից) հետևյալ խմբերի`

ա) բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ (100 հարց),

բ) բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (80 հարց),

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ (100 հարց),

դ) բանկի գլխավոր հաշվապահ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (100 հարց),

ե) բանկի մասնաճյուղի կառավարիչ, վարչության անդամներ (80 հարց),

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (80 հարց),

է) բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ (80 հարց),

ը) բանկային աուդիտոր (100 հարց):

14. Սույն կանոնով սահմանված գրավոր (տեստային) քննությանը չեն մասնակցում բանկի ղեկավարների և բանկային աուդիտորների այն թեկնածուները (հավակնորդները), ովքեր ունեն ճանաչում ունեցող առաջնակարգ վերապատրաստման կենտրոնների (ինստիտուտների, դպրոցների) վերապատրաստման մասնագիտական վկայականներ: Սույն կետով սահմանված առաջնակարգ վերապատրաստման կենտրոնների ցանկը հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

15. Տեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը` զրո միավոր:

16. Բանկի ղեկավարների, բանկային աուդիտորների թեկնածուների և հավակնորդների տեստային քննությունն անցկացվում է Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի առնվազն 3 անդամի ներկայությամբ:

17. Բանկի ղեկավարների, բանկային աուդիտորների թեկնածուներին և հավակնորդներին թույլատրվում է մասնակցել տեստային քննությանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում: Գրավոր քննության ժամանակ թեկնածուներին (հավակնորդին) արգելվում է օգտվել օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուսների հետ:

18. Գրավոր քննությանը հատկացված ժամանակի ավարտից հետո թեկնածուն (հավակնորդը) պարտավոր է տեստը պատասխաններով հանձնել Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի պատասխանատու անձին:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում հավակնորդը զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

19. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի անդամներն ամփոփում են մինչև Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի նիստը և ներկայացնում թեկնածուներին (հավակնորդներին):

20. Տեստերի հարցերի գնահատումը և ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ`

- եթե սույն կանոնի 7-րդ կետով սահմանված բանկի ղեկավարի, բանկային

աուդիտորի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է միավորների առավելագույն

թվի մինչև 61 տոկոսը, ապա նա չի մասնակցում հանձնաժողովի բանավոր

քննությանը, և հանձնաժողովն արձանագրում է, որ առաջադրված թեկնածուն

իր որակավորմամբ և մասնագիտորեն չի համապատասխանում Կենտրոնական բանկի

կողմից սահմանված չափանիշներին.

- եթե սույն կանոնի 7-րդ կետով նախատեսված բանկի ղեկավարի, բանկային

աուդիտորի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է միավորների առավելագույն

թվի 61 և ավելի տոկոսը, ապա նա մասնակցում է հանձնաժողովի նիստին`

բանավոր (հարցազրույց) ստուգում անցնելու համար:

Տեստային քննության արդյունքները գնահատվում են հինգ բալանոց սանդղակով: Ընդ որում, 61-68% ճիշտ պատասխանները գնահատվում են 1 բալ, 69-76%-ը` 2 բալ, 77-84% -ը` 3 բալ, 85-92%-ը` 4 բալ, 93-100 %-ը` 5 բալ:

21. Բանավոր քննության արդյունքները գնահատվում են հինգ բալանոց համակարգով, և գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահին է ներկայացնում տվյալ պաշտոնում աշխատելու համար տվյալ անձի համապատասխանելիության վերաբերյալ եզրակացություն: Բացասական եզրակացության դեպքում հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ներկայացնել նաև այն փաստերը, որոնց ուսումնասիրության արդյունքում վերջինս հանգել է տվյալ եզրակացության:

22. Գրավոր քննության արդյունքում հավաքած բալերին գումարվում է` ֆինանսաբանկային համակարգում 2 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային փորձի առկայության դեպքում` 1 բալ:

23. Տեստային և բանավոր քննության արդյունքներով Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը տվյալ անձի որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`

ա) դրական եզրակացություն, եթե բանկի ղեկավարի, բանկային աուդիտորի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է 8 և ավելի բալ և հանձնաժողովի հիմնավոր կարծիքով համապատասխանում է տվյալ պաշտոնում աշխատելու համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման չափանիշներին (հավելված 20),

բ) բացասական եզրակացություն, եթե բանկի ղեկավարի, բանկային աուդիտորի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է 8-ից քիչ բալ, կամ հավաքել է 8 և ավելի բալ, բայց հանձնաժողովի հիմնավոր կարծիքով չի համապատասխանում տվյալ պաշտոնում աշխատելու համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման չափանիշներին (հավելված 20):

24. Բանկը կարող է ներկայացնել անձին քննության միայն այն դեպքում, եթե վերջինս նշանակված է տվյալ պաշտոնին որպես ժամանակավոր պաշտոնակատար: Սույն պահանջը չի տարածվում նոր հիմնադրվող բանկերի, դրանց և գործող բանկերի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածուների վրա:

Որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած անձի թեկնածությունը բանկը կարող է կրկին առաջադրել ոչ շուտ, քան 6 ամիս հետո` ներկայացնելով գրավոր միջնորդագիր: Ընդ որում, գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, Կենտրոնական բանկի նախագահի հրամանով, որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած թեկնածուին կարող է թույլատրվել 6 ամսվա ընթացքում հանձնել կրկնակի քննություն:

25. Թեկնածուի կամ հավակնորդի վերաբերյալ գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին` հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի նախագահի հրամանի հիման վրա լրացվում և ղեկավարի թեկնածուին (հավակնորդին) տրվում է որակավորման ու մասնագիտական համապատասխանության վկայական (հավելված 16 և 17):

Բանկի ղեկավարի, բանկային աուդիտորի թեկնածուի (հավակնորդի) կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի հիմնավոր կարծիքով անհարգելի պատճառով վկայականը չստանալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով քննության արդյունքները չեղյալ են համարվում:

26. Սույն կանոնով նախատեսված բանկի ղեկավարների վկայականները տրվում են դրանց տրամադրման պահից հաշված 3 տարի, իսկ բանկային աուդիտորների որակավորման վկայականները` 2 տարի 6 ամիս ժամկետով:

Որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո Կենտրոնական բանկը գրանցումից հանում է բանկի ղեկավարին (բանկային աուդիտորին), եթե վերջինս չի ստացել որակավորման նոր վկայական կամ բանկի կառավարման իրավասու մարմնի կողմից չի նշանակվել բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (բանկի ղեկավարի համար):

Կենտրոնական բանկի նախագահը, հաշվի առնելով ՀՀ կառավարության լիազորած մարմնի աուդիտորների հաշվետվությունների քննարկման արդյունքների հիման վրա ներկայացված առաջարկությունները, կարող է աուդիտորի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:

Կենտրոնական բանկի նախագահը, հաշվի առնելով բանկի գործադիր տնօրենի, վարչության անդամների, խորհրդի նախագահի և անդամների, բանկի գլխավոր հաշվապահի որակավորման վկայականի գործողության ընթացքում բանկի կողմից բանկային օրենսդրության խախտումների, ինչպես նաև նշված ղեկավարների նկատմամբ կիրառված պատժամիջոցների բացակայությունը, կարող է խորհրդի նախագահի և անդամների, բանկի գործադիր տնօրենի, վարչության անդամների, բանկի գլխավոր հաշվապահի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել երեք տարով` առանց որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման:

27. Բանկի, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավարների, բացառությամբ խորհրդի անդամների, ինչպես նաև հավակնորդների որակավորման վկայականը Կենտրոնական բանկի կողմից ուժը կորցրած է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում`

ա) որակավորման քննություններին մասնակցելու թույլտվության համար պահանջվող փաստաթղթերում կեղծ և անարժանահավատ տեղեկություններ ներկայացնելու միջոցով որակավորման վկայական ստանալու փաստի հաստատումը,

բ) ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը,

գ) Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից այն փաստի հաստատումը, որ թեկնածուն (հավակնորդը) որակավորման վկայականի ստացման օրվանից մեկ տարվա ընթացքում չի իրականացրել համապատասխան գործունեություն,

դ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բանկի ղեկավարն իրականացնում է չհիմնավորված ռիսկային գործունեություն, որի արդյունքում բանկի ֆինանսական վիճակն ակնհայտ խորացող վատթարացման միտումներ է դրսևորում,

ե) որակավորման վկայականի ժամկետի լրանալը:

28. Բանկային աուդիտորի որակավորման վկայականը Կենտրոնական բանկի կողմից ուժը կորցրած է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում`

ա) աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու թույլտվության համար պահանջվող փաստաթղթերը կեղծելու միջոցով աուդիտորի որակավորման վկայական ստանալու փաստի հաստատումը,

բ) ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը,

գ) Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից այն փաստի հաստատումը, որ աուդիտորը բանկային աուդիտորի որակավորման վկայականի ստացման օրվանից երկու տարվա ընթացքում չի իրականացրել աուդիտորական գործունեություն,

դ) բանկային աուդիտորի որակավորման վկայականի ժամկետի լրանալը:

29. Բանկի, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավարների, բացառությամբ խորհրդի անդամների, ինչպես նաև հավակնորդների ու բանկային աուդիտորի որակավորման վկայականը կորցնելու դեպքում նրանք պարտավոր են 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովին: Կորցրած վկայականը Կենտրոնական բանկի կողմից համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն տրվում է որակավորման նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով:

30. Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը վարում է դիմումների և տրված որակավորման վկայականների հաշվառման մատյաններ:

Դիմումների հաշվառման մատյանում գրանցվում են ղեկավարի, բանկային աուդիտորի թեկնածուի (հավակնորդի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները, և կատարվում է նշում դրական կամ բացասական եզրակացություն տալու մասին:

Տրված որակավորման վկայականների հաշվառման մատյանում գրառվում են վկայական ստացած անձանց անունը, ազգանունը, հասցեն, դիմումի գրանցման համարը, հանձնաժողովի համապատասխան արձանագրության համարը և ամսաթիվը, որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը:

Վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ կամ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում տրված վկայականը համարվում է անվավեր և վերադարձվում է հանձնաժողովին:

31. Թեկնածուների և հավակնորդների հարցը քննարկվում է հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում.

ա) բանկի միջնորդագիրը (բանկի ղեկավարի թեկնածուի համար) կամ դիմում (հավակնորդի համար)` սահմանված ձևով (հավելված 18, 19),

բ) բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի), գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի պատճենները (առկայության դեպքում),

գ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 3, ձև 1),

դ) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7),

ե) բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ բանկի կառավարման իրավասու մարմնի որոշման կամ հրամանի պատճենը (բանկի ղեկավարի թեկնածուի համար),

զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարի վճարումը հավաստող փաստաթուղթ (հավակնորդների համար):

Սույն կետով նախատեսված փաստաթղթերից բացի, բանկային աուդիտորի որակավորման վկայական ստանալու հավակնորդները ներկայացնում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

Ընդ որում, հավակնորդը կարող է դիմել Կենտրոնական բանկ` նաև մեկից ավելի ղեկավարների համար նախատեսված քննությունների մասնակցելու և համապատասխան վկայականներ ստանալու համար:

Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը քննություններն անցկացնում է փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

32. Բանկի խորհրդի նախագահը և անդամները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի միջնորդագիրը (թեկնածուի վերաբերյալ),

բ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 3, ձև 1),

գ) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7):

(կանոն 29 խմբ. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

ԳԼՈՒԽ 8. Եզրափակիչ դրույթներ

 

Կանոն 30. Կանոնակարգի ուժի մեջ մտնելը և գործողությունը

 

1. Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 19-ից:

2. Սույն կանոնակարգի ցանկացած կանոնում կատարվող փոփոխության դեպքում այդ կանոնը փոխարինվում է փոփոխությունը ներառող նոր կանոնով` ներքևում «փոփոխված համապատասխան որոշմամբ» նշումով, իսկ կանոնը ուժը կորցրած ճանաչվելու կամ նոր կանոն սահմանվելու դեպքում վերահամարակալում չի կատարվում, սակայն ներքևում կատարվում է համապատասխանաբար «ուժը կորցրած համապատասխան որոշմամբ» նշումը, կամ նոր կանոնը համարակալվում է նախորդ կանոնի համարով վերևում համապատասխան ցուցիչով:

3. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «Կանոնակարգ 1»:

 

Հավելված 1

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ

(բանկ հիմնադրելու համար)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն -------------------

 

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Հարգելի պարոն ------------------------------

 

Մենք` ներքոստորագրյալներս, որոշում ենք ընդունել

_______________________________________________________________

բանկի կազմակերպական-իրավական տեսակը և անվանումը

 

բանկ ստեղծելու մասին:

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք բանկային գործունեության լիցենզիա ստանալու նախնական հավանության համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը ------էջ):

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Խնդրում ենք բանկային գործունեության լիցենզիա ստանալու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախնական հավանությունը:

 

Միջնորդագիրը ներկայացնող նախաձեռնող անձինք

 

Ստորագրություն  անուն, ազգանուն  անձնագրի սերիան, համարը,

ում կողմից և երբ է տրված ______________  _______________  _________________________ ______________  _______________  _________________________

 

«» ___________ 200 թ.

 

Հավելված 2

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ

(օտարերկրյա բանկի մասնաճյուղ հիմնադրելու համար)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն -------------------

 

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Հարգելի պարոն ________________________

 

_______________________________________________________________

                       օտարերկրյա բանկի անվանումը

 

բանկի _________________________________________________________

կառավարման իրավասու մարմնի անվանումը

 

որոշում է ընդունել ՀՀ տարածքում մասնաճյուղ ստեղծելու վերաբերյալ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք բանկային գործունեության լիցենզիա ստանալու նախնական հավանության համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը էջ):

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Խնդրում ենք բանկային գործունեության լիցենզիա ստանալու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախնական հավանությունը:

 

_________________________________________________________________

Օտարերկրյա բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

 

Հավելված 3

 

Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի

գործունեության տնտեսական ծրագրի ձև

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Ներքին կազմակերպական կառուցվածքը

Բաժին 3. Ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները

Բաժին 4. Ակտիվների ու պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը

Բաժին 5. Եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկը

 

Կանխատեսումների ձևեր

 

Բանկի նշանակալից մասնակցություն ունեցող անձի, առաջարկվող ղեկավարների կենսագրական տվյալներ (կանխատեսումներ) (ձև1)

Բանկի կապիտալի հաշվարկը (կանխատեսումներ) (ձև 2)

Եկամուտների և ծախսերի նախահաշվարկներ (կանխատեսումներ) (ձև 3)

Հաշվեկշռի հաշվարկային նախագծեր (կանխատեսումներ) (ձև 4)

 

Ձև 1

 

Բանկի առաջարկվող ղեկավարների, նշանակալից մասնակցություն

ունեցող անձի, բանկային աուդիտորի կենսագրական տվյալներ

 

1. ____________________________________________________________ (առաջադրվող պաշտոնը)

 

2. Ընդհանուր տեղեկատվություն

 

    Անունը, ազգանունը, հայրանունը              _______________________

 

    Սեռը                                       _______________________

 

    Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը          _______________________

 

    Ծննդավայրը                                 _______________________

 

    Քաղաքացիությունը                           _______________________

 

    Ընտանեկան դրությունը տվյալ պահին           _______________________

 

Անձնագրի սերիան և համարը

(օտարերկրյա անձանց համար, օրինակ,

    սոցիալական պաշտպանվածության համարը)        _______________________

 

Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին) _______________________

 

    Հեռախոսահամարներ                           _______________________

 

3. Նշեք այժմ և նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ինչպես նաև դրանք կրելու ժամանակաշրջանը

 

Անունը, ազգանունը ______________ Կրելու ժամանակը ________________

 

4. Կրթություն, որակավորում

.__________________________________________________________________.

| ՈՒսումնական հաստատության| Գտնվելու| Հաճախումների    | Գիտական    |

| (այդ թվում` դպրոցի)     | վայրը   | ժամանակաշրջանը  | աստիճանները|

| անվանումը               |         | (-----թ-ից      |            |

|                         |         | մինչև  ------թ.)|            |

|_________________________|_________|_________________|____________|

|_________________________|_________|_________________|____________|

|_________________________|_________|_________________|____________|

|_________________________|_________|_________________|____________|

.__________________________________________________________________.

 

5. Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում

6. Աշխատանքային փորձը վերջին 5 տարիներին (համաձայն հավելված 7-ում բերված աղյուսակի)

7. Տեղեկություններ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 18 և 22 հոդվածների 2-րդ մասերով նշված հիմքերի բացակայության մասին

 

8. Մանրամասնորեն նկարագրեք Ձեր դերը և պատասխանատվության ոլորտը որպես ղեկավար կամ մասնակից

 

9. Նշեք այն բանկը (բանկերը), այլ ֆինանսական հաստատությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում ունեցել եք կամ ունեք նշանակալից մասնակցություն, հանդիսացել եք կամ հանդիսանում եք ղեկավար

 

10. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատած կամ աշխատող անձանց վերաբերյալ տվյալները, եթե այդպիսիք կան

 

.____________________________________________________.

|    |                 | Աշխատանքի |       |         |

|  N | Անուն, ազգանուն | բնույթը   | Հասցե | Հեռախոս |

|    |                 | կամ       |       |         |

|    |                 | զբաղեցրած |       |         |

|    |                 | պաշտոնը   |       |         |

|____|_________________|___________|_______|_________|

|  1.|                 |           |       |         |

|____|_________________|___________|_______|_________|

|  2.|                 |           |       |         |

|____|_________________|___________|_______|_________|

|  3.|                 |           |       |         |

|____|_________________|___________|_______|_________|

|  4.|                 |           |       |         |

.____________________________________________________.

 

11. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող ոչ ռեզիդենտ անձի գործունեության համառոտ նկարագիրը, սեփական միջոցների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների մասին հայտարարագիրը, ակնկալիքները

 

12. Հայտարարություն օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից` քրեական հանցանքներ և կարգապահական պատժամիջոցներ չունենալու վերաբերյալ

 

13. Այլ տեղեկություններ

 

14. Հավաստիացնում եմ, որ սույն կենսագրական տվյալներում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` Կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

 

/ստորագրություն/ /ամսաթիվը

 

(հավելված 3 ձև 1 խմբ. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

Ձև 2

ԲԱՆԿԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ

(կանխատեսումը)

(հազ. դրամ)

 

ԿԱՊԻՏԱԼ                                     Առաջիկա տարիներ

Հիմնական կապիտալ                            I տարի  II տարի

Կանոնադրական հիմնադրամ                      ______  _____

Գլխավոր պահուստ                             ______  _____

Չբաշխված շահույթ (եկամուտների պահուստ)      ______  _____

Ընդամենը` հիմնական կապիտալ                  ______  _____

 

Լրացուցիչ կապիտալ                           ______  _____

Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ    ______  _____

Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային

տարբերությունների պահուստ                   ______  _____

Այլ պահուստներ                              ______  _____

Երկարաժամկետ ստորադաս փոխառություններ       ______  _____

Ընդամենը` լրացուցիչ կապիտալ                 ______  _____

Ընդամենը` ընդհանուր կապիտալ

(հիմնական կապիտալ + լրացուցիչ կապիտալ)      ______  _____

Որակական գնահատականներ 1. Հարաբերակցությունը հիմնական կապիտալի

   և  ռիսկով կշռված ակտիվների միջև  (%)     ______  _____

2. Հարաբերակցությունն ընդհանուր կապիտալի

   և  ռիսկով կշռված ակտիվների միջև  (%)     ______  _____

3. Հարաբերակցությունը հիմնական կապիտալի

   և  միջին ընդհանուր ակտիվների միջև        ______  _____

 

Ձև 3

 

Եկամուտների և ծախսերի նախահաշվարկներ

(կանխատեսումներ)

(հազ. դրամ)

# Անվանումը                                           Առաջիկա տարիներ

                                                      I տարի  II տարի

 

1.   Տոկոսային եկամուտներ                                 X      X

1.1  Թղթակցային հաշիվներից ստացված տոկոսներ 1.2 ՀՀ ԿԲ-ում տեղաբաշխված ավանդներից ստացված տոկոսներ 1.3 Բանկերում և այլ ֆինանսավարկային

կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից

ստացված տոկոսներ 1.4 Տեղաբաշխված վարկերի դիմաց ստացված տոկոսներ 1.5 Օվերդրաֆտից, օվերնայթից ստացված տոկոսներ 1.6 Վարկային քարտերից ստացված տոկոսներ 1.7 Պետական գանձապետական արժեթղթերից ստացված տոկոսներ,

այդ թվում` հետգնման պայմանագրերով տնօրինվող

արժեթղթերից 1.8 Այլ արժեթղթերից ստացված տոկոսներ 1.9 Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերից ստացված տոկոսներ 1.10 Լիզինգից և ֆակտորինգից ստացված տոկոսներ 1.11 Այլ տոկոսային եկամուտներ

Ընդամենը տոկոսային եկամուտներ

 

2.   Տոկոսային ծախսեր                                     X      X

2.1  Թղթակցային հաշիվների, ցպահանջ ավանդների և այլ

ցպահանջ պարտավորությունների դիմաց վճարված տոկոսներ 2.2 ՀՀ ԿԲ-ից ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ 2.3 Հետգնման պայմանագրերի գծով պարտավորությունների դիմաց

վճարված տոկոսներ 2.4 Բանկերից և այլ ֆինանսավարկային կազմակերպություններից

ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ 2.5 Ներգրավված ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ 2.6 Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված

միջոցների դիմաց վճարված տոկոսներ 2.7 Օվերդրաֆտի, օվերնայթի դիմաց վճարված տոկոսներ 2.8 Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով 2.9 Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերի դիմաց

վճարված տոկոսներ 2.10 Լիզինգի դիմաց վճարված տոկոսներ 2.11 Ստորադաս փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ 2.12 Այլ տոկոսային ծախսեր

Ընդամենը տոկոսային ծախս

 

Զուտ տոկոսային եկամուտներ

3.   Ոչ տոկոսային եկամուտներ                              X      X

3.1  Ստացված զուտ կոմիսիոն գումարներ 3.2 Գանձապետարանի սպասարկումից ստացված եկամուտներ 3.3 Ներդրումներից ստացված շահաբաժիններ 3.4 Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ 3.5 Արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտներ 3.6 Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական (բացասական)

փոխարժեքային տարբերություն 3.7 Բանկի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալությունից

ստացված վարձավճարներ 3.8 Հիմնական միջոցների օտարումից ստացված զուտ եկամուտներ 3.9 Վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ 3.10 Ստացված տույժեր, տուգանքներ 3.11 Այլ ոչ տոկոսային եկամուտներ

Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ

 

4.   Ոչ տոկոսային ծախսեր                                  X      X

4.1  Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ 4.2 Գործուղման ծախսեր 4.3 Կենսաթոշակային, զբաղվածության և սոցիալական

ապահովագրության համար վճարներ 4.4 Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ 4.5 Ամորտիզացիոն մասհանումներ 4.6 Բանկի շենքի վարձակալության վճար 4.7 Գովազդային, ներկայացուցչական ծախսեր 4.8 Աուդիտային և այլ խորհրդատվական ծառայությունների

գծով ծախսեր 4.9 Համակարգչային ծրագրերի, սարքավորումների սպասարկման

և պահպանման գծով ծախսեր 4.10 Կապի և հաղորդակցական միջոցների գծով ծախսեր 4.11 Վճարված տույժեր, տուգանքներ 4.12 Այլ ոչ տոկոսային ծախսեր

Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր

 

Զուտ ոչ տոկոսային եկամուտներ 5.  Հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների

     պահուստներին                                         X      X

5.1  Վարկերի գծով վարկերի և դեբիտորական պարտքերի

հնարավոր կորուստների պահուստին 5.2 Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստին 5.3 Պարտքերի գծով վարկերի և դեբիտորական պարտքերի

հնարավոր կորուստների պահուստին

Ընդամենը հատկացումներ

 

6.   Դուրս գրված ակտիվների վերադարձ                       X      X

6.1  Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստի

հաշվին հետհաշվեկշիռ դուրս գրված վարկերի վերադարձ 6.2 Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների

ծածկման պահուստին մասհանված, սակայն դեռևս

հետհաշվեկշիռ դուրս չգրված վարկերի վերադարձ 6.3 Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստի

հաշվին դուրս գրված արժեթղթերի մարում 6.4 Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների

ծածկման պահուստի հաշվին հետհաշվեկշիռ դուրս գրված

պարտքերի վերադարձ 6.5 Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների

ծածկման պահուստին մասհանված, սակայն դեռևս հետհաշվեկշիռ

դուրս չգրված պարտքերի վերադարձ

Ընդամենը վերադարձ

 

Զուտ մասհանումներ

 

Շահույթ մինչև հարկվելը Շահութահարկ Զուտ շահույթ Հաշվարկված շահաբաժիններ

այդ թվում`

արտոնյալ բաժնետոմսերի գծով

սովորական բաժնետոմսերի գծով Չբաշխված շահույթ

 

Ձև 4

 

ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

(կանխատեսումներ)

(հազ. դրամ)

Առաջիկա տարիներ

   Ակտիվներ                                          I տարի II տարի

Կանխիկ դրամական միջոցներ Մնացորդներ Կենտրոնական բանկում Թղթակցային հաշիվներ Արժեթղթեր վերավաճառքի համար Պահանջներ այլ բանկերի նկատմամբ Հաճախորդներին տրված վարկեր, այդ թվում`

կարճաժամկետ վարկեր

երկարաժամկետ վարկեր Այլ բանկերին տրված վարկեր Այլ բանկերում ներդրված ավանդներ Այլ բանկային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ Երկարաժամկետ ներդրումներ Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը) այդ թվում`

շենքեր և շինություններ

համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը) Այլ ակտիվներ Ընդամենը` ակտիվներ

 

Պասիվներ Թղթակցային հաշիվներ Ցպահանջ ավանդներ Ավանդներ բանկերից Ժամկետային ավանդներ Ստացված վարկեր Բանկի կողմից թողարկված արժեթղթեր Այլ պարտավորություններ Ստորադաս փոխառություններ Կանոնադրական հիմնադրամ Գլխավոր պահուստ Եկամուտների պահուստներ Վերագնահատման պահուստներ Այլ պահուստներ Ընդամենը` պասիվներ

 

Հավելված 4

 

ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՄՔԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎ

 

Նշանակալից մասնակցություն ունեցող անձի անունը, ազգանունը կամ անվանումը

Հասցեն կամ գտնվելու վայրը

Ծննդյան թիվը կամ ստեղծման ամսաթիվը

Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության վերաբերյալ

Նշանակալից մասնակցության չափը ------------%-ներով

 

Հայտարարություն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի

18 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի բացակայության մասին

Հայտարարություն «Բանկերի և բանկային գործունեության մասին»

ՀՀ օրենքի 40 հոդվածում նշված միջոցների բացակայության մասին

 

1. 2. 3. 4. 5. 6.

 

Նախաձեռնող անձինք

 

Ստորագրություն անուն, ազգանուն ամսաթիվ անձնագրային տվյալներ ______________ _______________ _______ ____________________ ______________ _______________ _______ ____________________

 

Հավելված 5

 

ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ___________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի պարոն __________________

 

Մենք` ____________________________________________________

բանկի անվանումը և կազմակերպական-իրավական տեսակը

 

նախաձեռնող ներքոստորագրյալներս, ստացել ենք _______________

ամիս ամսաթիվը

 

բանկային գործունեության լիցենզիայի նախնական հավանությունը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք բանկի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը ------էջ):

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Խնդրում ենք գրանցել բանկը:

 

Բանկի ստեղծման նախաձեռնող անձինք`

 

Ստորագրություն  անուն, ազգանուն  անձնագրի սերիան, համարը,

ում կողմից և երբ է տրված ______________  _______________  _________________________ ______________  _______________  _________________________

 

«» ___________ 200 թ.

 

Հավելված 6

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ___________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի պարոն _______________

 

___________________________________________________________ բանկը

օտարերկրյա բանկի անվանումը ամիսը, ամսաթիվը

 

ստացել է Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղ հիմնադրելու համար բանկային գործունեության լիցենզիայի նախնական հավանություն:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք բանկի մասնաճյուղի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը էջ):

Հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:

Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Խնդրում ենք գրանցել բանկի մասնաճյուղը:

 

________________________________________________________________

Օտարերկրյա բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

«» ___________ 200 թ.

 

Հավելված 7

 

ԲԱՆԿԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

__________________________________________________

           (բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի անվանումը)

 

բանկի __________________________________________________________

ղեկավարի պաշտոնը, ղեկավարի անունը, ազգանունը

 

աշխատանքային գործունեության վերաբերյալ

 

Աշխատանքային գործունեությունը

.____________________________________________________________________.

| N | Կազմակերպության | Գտնվելու | Աշխատանքի |Պաշտոնը|Ծանոթագրություն|

|   | (ձեռնարկության) | վայրը    | ընդունման |       |               |

|   | անվանումը       |          | և  ազատման|       |               |

|   |                 |          | ժամկետները|       |               |

|___|_________________|__________|___________|_______|_______________|

| 1.|                 |          |           |       |               |

|___|_________________|__________|___________|_______|_______________|

| 2.|                 |          |           |       |               |

|___|_________________|__________|___________|_______|_______________|

| 3.|                 |          |           |       |               |

.____________________________________________________________________.

(հավելված 7 խմբ. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

Հավելված 8

 

ՀՀ զինանշան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Ք. ԵՐԵՎԱՆ

 

Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ---- թվականի թիվ --- որոշմամբ

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ --

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` սույն վկայականը տրվում է --------------------------------------------------- բանկին (անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը)

_____________________________________________

           (բանկի հասցեն)

Գրանցման համարը _________________________ Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ ______________

 

«» ___________200 թ.

Կ.Տ.

 

Հավելված 9

 

ՀՀ զինանշան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

Ք. ԵՐԵՎԱՆ

 

Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ---- թվականի թիվ --- որոշմամբ

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ --

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` սույն վկայականը տրվում է օտարերկրյա բանկի ------ մասնաճյուղին: ______________________ _______________________

(օտարերկրյա բանկի մասնաճյուղի հասցեն)

 

Գրանցման համարը ______________________

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ________

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ ________________

____________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Հավելված 10

 

ԲԱՆԿԻՆ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

__________________

 

Լիցենզիան տրվել է ____ __________________ թ.

Լիցենզիայում փոփոխություն է կատարվել ____ __________________ թ.

____ __________________ թ.

____ __________________ թ.

 

Բանկային գործունեության լիցենզիա թիվ ____

 

Սույն լիցենզիան տրվում է --------------------------------------------

(բանկի անվանումը և կազմակերպական-իրավական տեսակը) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայկական դրամով և արտարժույթով բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար:

(10-րդ հավելվածը խմբ. 23.10.01 թիվ 277 որոշում)

 

Հավելված 11

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

__________________

 

Լիցենզիան տրվել է ____ __________________ թ.

Լիցենզիայում փոփոխություն է կատարվել ____ __________________ թ.

____ __________________ թ.

____ __________________ թ.

 

Բանկային գործունեության լիցենզիա թիվ ___

 

Սույն լիցենզիան տրվում է -------------------------------------------

(օտարերկրյա բանկի մասնաճյուղի անվանումը) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայկական դրամով և արտարժույթով բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար:

 

Օտարերկրյա բանկի մասնաճյուղը ՀՀ տարածքում կարող է ավանդներ ընդունել միայն Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի:

(11-րդ հավելվածը խմբ. 23.10.01 թիվ 277 որոշում)

 

Հավելված 12

 

ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎ

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Ներքին կազմակերպական կառուցվածքը

Բաժին 3. Ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները

Բաժին 4. Ակտիվների ու պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը

Բաժին 5. Եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկը

 

Կանխատեսումների ձևեր

 

Եկամուտների և ծախսերի նախահաշվարկներ (կանխատեսումներ) (ձև 1)

Հաշվեկշռի հաշվարկային նախագծեր (կանխատեսումներ) (ձև 2)

 

Ձև 1

Եկամուտների և ծախսերի նախահաշվարկներ

(կանխատեսումներ)

(հազ. դրամ)

 

#             Անվանումը                              Առաջիկա տարիներ

                                                     I տարի II տարի

1.   Տոկոսային եկամուտներ 1.1 Տեղաբաշխված վարկերի դիմաց ստացված տոկոսներ 1.2 Օվերդրաֆտից, օվերնայթից ստացված տոկոսներ 1.3 Վարկային քարտերից ստացված տոկոսներ 1.4 Պետական գանձապետական արժեթղթերից ստացված տոկոսներ,

այդ թվում`

հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթերից 1.5 Այլ արժեթղթերից ստացված տոկոսներ 1.6 Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերից

ստացված տոկոսներ 1.7 Լիզինգից և ֆակտորինգից ստացված տոկոսներ 1.8 Այլ տոկոսային եկամուտներ

Ընդամենը տոկոսային եկամուտներ

 

2.   Տոկոսային ծախսեր                                  X      X

2.1  Բանկերից և այլ ֆինանսավարկային կազմակերպություններից

ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ 2.2 Ներգրավված ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ 2.3 Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված

միջոցների դիմաց վճարված տոկոսներ 2.4 Օվերդրաֆտի, օվերնայթի դիմաց վճարված տոկոսներ 2.5 Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով 2.6 Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերի դիմաց

վճարված տոկոսներ 2.7 Լիզինգի դիմաց վճարված տոկոսներ 2.8 Ստորադաս փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ 2.9 Այլ տոկոսային ծախսեր

Ընդամենը տոկոսային ծախս

 

Զուտ տոկոսային եկամուտներ

3.   Ոչ տոկոսային եկամուտներ                           X      X

3.1  Ստացված զուտ կոմիսիոն գումարներ 3.2 Գանձապետարանի սպասարկումից ստացված եկամուտներ 3.3 Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ 3.4 Արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտներ 3.5 Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական (բացասական)

փոխարժեքային տարբերություն 3.6 Հիմնական միջոցների օտարումից ստացված զուտ եկամուտներ 3.7 Վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ 3.8 Ստացված տույժեր, տուգանքներ 3.9 Այլ ոչ տոկոսային եկամուտներ

Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ

 

4.   Ոչ տոկոսային ծախսեր                               X      X

4.1  Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ 4.2 Գործուղման ծախսեր 4.3 Կենսաթոշակային, զբաղվածության և սոցիալական

ապահովագրության համար վճարներ 4.4 Ամորտիզացիոն մասհանումներ 4.5 Համակարգչային ծրագրերի, սարքավորումների սպասարկման

և պահպանման գծով ծախսեր 4.6 Կապի և հաղորդակցական միջոցների գծով ծախսեր 4.7 Վճարված տույժեր, տուգանքներ 4.8 Այլ ոչ տոկոսային ծախսեր

Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր

 

Զուտ ոչ տոկոսային եկամուտներ

5.   Հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների       X      X

պահուստներին 5.1 Վարկերի գծով վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր

կորուստների պահուստին 5.2 Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստին 5.3 Պարտքերի գծով վարկերի և դեբիտորական պարտքերի

հնարավոր կորուստների պահուստին

Ընդամենը հատկացումներ

 

6.   Դուրս գրված ակտիվների վերադարձ                    X      X

6.1  Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստի հաշվին

հետհաշվեկշիռ դուրս գրված վարկերի վերադարձ 6.2 Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների

ծածկման պահուստին մասհանված, սակայն դեռևս հետհաշվեկշիռ

դուրս չգրված վարկերի վերադարձ 6.3 Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստի հաշվին

դուրս գրված արժեթղթերի մարում 6.4 Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների

ծածկման պահուստի հաշվին հետհաշվեկշիռ դուրս գրված

պարտքերի վերադարձ 6.5 Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների

ծածկման պահուստին մասհանված, սակայն դեռևս հետհաշվեկշիռ

դուրս չգրված պարտքերի վերադարձ

Ընդամենը վերադարձ

 

Զուտ մասհանումներ

 

Շահույթ մինչև հարկվելը

 

________________________________________________________________

(Հիմնադիր բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

«» ___________200 թ.

 

Ձև 2

ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

(կանխատեսումներ)

(հազ. դրամ)

 

Առաջիկա տարիներ

            Ակտիվներ                                 I տարի II տարի

Կանխիկ դրամական միջոցներ Հաճախորդներին տրված վարկեր, այդ թվում`

կարճաժամկետ վարկեր

երկարաժամկետ վարկեր Այլ բանկային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը) այդ թվում`

շենքեր

համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը) Այլ ակտիվներ Ընդամենը` ակտիվներ

 

Պասիվներ Թղթակցային հաշիվներ Ցպահանջ ավանդներ Ավանդներ բանկերից Ժամկետային ավանդներ Այլ պարտավորություններ Հիմնական միջոցների վերագնահատում Կրեդիտորներ և այլ պարտավորություններ Ընդամենը` պասիվներ

 

Հավելված 13

 

ՀՀ զինանշան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Ք. ԵՐԵՎԱՆ

 

Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ---- թվականի թիվ --- որոշմամբ

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ --

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն վկայականը տրվում է __ բանկի __ մասնաճյուղին: ___________________________________________ (մասնաճյուղի հասցեն) Գրանցման համարը ______________________ Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ________

 

Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ ________________

 

___ ____________ 200 թ. Կ.Տ.

 

Հավելված 14

 

ՀՀ զինանշան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ Ք. ԵՐԵՎԱՆ

 

Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ---- թվականի թիվ --- որոշմամբ

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ --

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` սույն վկայականը տրվում է բանկի ներկայացուցչությանը: _________________________________________ (ներկայացուցչության հասցեն)

 

Գրանցման համարը ---------------------- Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ________

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ _______________

 

____ ___________ 200...թ.

Կ.Տ.

 

Հավելված 15

 

ՀՀ զինանշան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ (ԿԵՏԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ Ք. ԵՐԵՎԱՆ

 

Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ---- թվականի թիվ --- որոշմամբ

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ --

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` սույն վկայականը տրվում է բանկի գործառնական ____________________________________________ գրասենյակին (կետին): (բանկի գործառնական գրասենյակի (կետի) հասցեն)

 

Գրանցման համարը ______________________

 

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ________

 

Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ ______________

 

___ ____________ 200 թ. Կ.Տ.

 

Հավելված 16

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 200 թ. թիվ __ հրամանի (Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի 200 թ. թիվ արձանագրություն)`

 

______________________________________________________ - ին անուն, ազգանուն անձնագրային տվյալներ

 

տրվել է բանկի ____________________________ պաշտոնում (պաշտոններում)

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը աշխատելու համար որակավորման դրական եզրակացություն:

 

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև «» _____________ 200 թ.:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ ______________

 

___ ____________ 200 թ.

 

Հավելված 17

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 200 թ. թիվ հրամանի (Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի 200 թ. թիվ արձանագրություն)`

 

______________________________________________________ - ին

անուն, ազգանուն անձնագրային տվյալներ

 

տրվել է բանկային աուդիտորի որակավորման դրական եզրակացություն:

 

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև «» _____________ 200 թ.:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ ______________

 

___ ____________ 200 թ.

 

Հավելված 18

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն __________________

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու բանկի __________________________

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար որակավորման քննությանը:

 

Կից ներկայացնում եմ`

բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը (եթե ունեք),

գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե ունեք),

կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 3, ձև 1),

ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարի վճարումը հավաստող փաստաթուղթ:

 

    Դիմող`    _____________________        __________________

                  անուն, ազգանուն            ստորագրություն

 

(հավելված 18 խմբ. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

Հավելված 19

 

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն __________________

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու բանկային աուդիտորի որակավորման քննությանը:

 

Կից ներկայացնում եմ`

բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը (եթե ունեք),

կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 3, ձև 1)

 

    Դիմող`    _____________________        __________________

                  անուն, ազգանուն            ստորագրություն

 

(հավելված 19 խմբ. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

Հավելված 20

 

Բանկի ղեկավարների որակավորման չափանիշներ

 

Բանկի ղեկավարները պետք է բավարարեն որակավորման հետևյալ չափանիշներին.

ա) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների բացակայությունը,

բ) բարեխղճությունը, ազնվությունը և անկաշառությունը,

գ) որպես ղեկավար աշխատելու գործնական ունակությունները,

դ) բանկային և գործարար շրջանակներում ունեցած հեղինակությունը և բարի համբավը,

ե) կոնկրետ իրավիճակներում կառավարչական որոշումներ կայացնելու ունակությունը,

զ) ղեկավարելու (կառավարելու) կարողությունները, ինչպես նաև հաղորդակցման ունակությունները:

(հավելված 20 լրաց. 27.06.01 թիվ 173 որոշում)

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2000 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 323 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(կանոնակարգն ուժը կորցրել է 27.12.01 թիվ 306 որոշում)

 

Հոդված 1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն աշխատանքի կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով), որպես Կենտրոնական բանկում գործող մշտական հանձնաժողովի, գործունեության կարգը:

 

Հոդված 2. Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի շրջանակը

 

Հանձնաժողովը քննարկում է`

- բանկերին և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին նախնական հավանություն տալու, գրանցելու և լիցենզավորելու հարցերը.

- բանկերի մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի), ներկայացուցչությունների, ինչպես նաև օտարերկրյա բանկերի ներկայացուցչությունների գրանցման հարցերը.

- այլ անձանց լիցենզավորման հարցերը.

- սույն կանոնակարգով նախատեսված փոփոխությունների գրանցման հարցերը.

- բանկի ղեկավարների (բացառությամբ բանկի խորհրդի նախագահի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) որակավորման և մասնագիտական համապատասխանության հարցերը.

- բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնող աուդիտորների որակավորման վկայականի տրամադրման հարցերը.

- սույն աշխատանքի կանոնակարգով և Կենտրոնական բանկի այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններից բխող հարցեր:

 

Հոդված 3. Հանձնաժողովի կազմը

 

1. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

- բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենը - հանձնաժողովի անդամ, նախագահ,

- իրավաբանական վարչության պետը (գլխավոր իրավական խորհրդական) - հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ,

- բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի տեղակալը - հանձնաժողովի անդամ,

- տեսչական վերահսկողության վարչության պետը - հանձնաժողովի անդամ,

- փաստաթղթային վերահսկողության վարչության պետը - հանձնաժողովի անդամ,

- իրավաբանական վարչության վարույթների և պայմանագրերի բաժնի պետը - հանձնաժողովի անդամ,

- լիցենզավորման և բանկային ռեգիստրի բաժնի պետը - հանձնաժողովի անդամ,

- Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչության պետը,

- Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչը,

- ՀՀ պետական եկամուտների նախարարության լիազոր ներկայացուցիչը,

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության լիազոր ներկայացուցիչը:

2. Սույն կանոնի 1 կետում նշված վերջին չորս անդամները մասնակցում են միայն հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկված այն հարցերի քննարկմանը, որոնք վերաբերում են բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնող աուդիտորների որակավորման վկայականի տրամադրմանը: Սույն կետով նախատեսված հանձնաժողովի անդամներն ունեն հանձնաժողովի մյուս անդամների հետ հավասար ձայնի իրավունք:

3. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև Կենտրոնական բանկի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Հայաստանի բանկերի միության և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի ներկայացուցիչները: Հանձնաժողովի նիստերին մասնակցում է նաև հանձնաժողովի նիստերն արձանագրող քարտուղարը:

 

Հոդված 4. Հանձնաժողովի նիստերի գումարման և որոշումների

ընդունման կարգը

 

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն շաբաթը մեկ անգամ:

Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են քարտուղարի կողմից: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները և քարտուղարը: Նիստի արձանագրությունը պատրաստվում է նիստի օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում:

2. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

3. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների 2/3-ը` չհաշված հոդված 3-ի 2 կետով նախատեսված հանձնաժողովի անդամներին, իսկ հոդված 3-ի 2 կետում նախատեսված հարցերի քննարկման դեպքում հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների 2/3-ը` ներառյալ հոդված 3-ի 2 կետով նախատեսված հանձնաժողովի անդամներից առնվազն 2-ը:

4. Հանձնաժողովը որոշում է կայացնում բաց քվեարկության արդյունքներով` նիստին ներկա գտնվող անդամների ձայների 2/3-ով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահողի ձայնը որոշիչ է:

5. Հանձնաժողովի նիստից հետո ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով պատրաստվում է Կենտրոնական բանկի նախագահի հրամանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.12.2000
N 323
Որոշում