Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ...

12.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.04.2015  -ից մինչեւ   12.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 1848-Ա որոշում)

041.0345.260411

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2011 թվականի N 345-Ա

 

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 21-ի N 521-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի (այսուհետ` հանձնաժողով) կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

i

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյնին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական Հովհաննես Ազիզյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

(2-րդ կետը փոփ. 12.12.11 թիվ 1192-Ա, 14.11.12 թիվ 1116-Ա, 31.07.13 թիվ 672-Ա, 03.04.15 թիվ 256-Ա որոշումներ)

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 521-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - ՀՀ վարչապետի 14.11.12 թվականի N 1116-Ա որոշման 1-ին կետի

1-ին ենթակետի համաձայն 1-ին կետի 3-րդ ենթակետում «Արտակ Ազիզյան»

բառերը պետք է փոխարինել «Կարեն Գասպարյան» բառերով: Սակայն

որոշման 1-ին կետը ենթակետեր չունի: Համապատասխան ենթակետ ունի

որոշման 2-րդ կետը որտեղ և ԻՐՏԵԿ-ի կողմից կատարվել է

փոփոխությունը:

---------------------------------------------------------------------

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2011 թվականի ապրիլի 26-ի

N 345-Ա որոշման

 

ՑԱՆԿ

i

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարության աշխատակազմ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ մշակույթի նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

Հայաստանի զարգացման հիմնադրամ

 

(ցանկը փոփ. 30.08.11 թիվ 817-Ա, 14.11.12 թիվ 1116-Ա, 03.04.15 թիվ 256-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.04.2011
N 345-Ա
Որոշում