Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅ ...

 

 

040.0256.160304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2004 թվականի N 256-Ն

 

i

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.05.06 թիվ 860-Ն, 02.06.11 թիվ 761-Ն որոշումներ)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 16.04.15 թիվ 386-Ն որոշում)

i

(2-րդ կետը փոփ. 07.11.13 թիվ 1225-Ն որոշում)

i

3. Հարկային մարմնի պետին` սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման համապատասխան հրահանգները:

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնությունների կիրառման վերաբերյալ:

(որոշման վերնագիրը փոփ. 26.05.06 թիվ 860-Ն, 02.06.11 թիվ 761-Ն որոշումներ)

(որոշումը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 26-ի

N 256-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Համաշխարհային բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կամ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի կառավարության միջև կնքված վարկային (դրամաշնորհային) պայմանագրերով, ինչպես նաև Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև կնքված` զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագրով (այսուհետ` համաձայնագրեր) իրականացվող ծրագրերի նկատմամբ: Սույն կարգը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կամ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի կառավարության միջև կնքված` ստորև նշված համաձայնագրերի շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ`

1) 1998 թվականի հուլիսի 27-ի «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր.

2) 1998 թվականի հուլիսի 27-ի «1997 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր.

3) 1999 թվականի սեպտեմբերի 13-ի «1999-2000 թվականների ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր:

2. Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունները կիրառվում են այդ համաձայնագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից:

3. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունները:

4. Համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում ծրագիր իրականացնող կազմակերպության հետ (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում` անմիջապես ծրագրի բաղադրիչ հանդիսացող ծրագիրը համակարգող գրասենյակի կամ ծրագիր իրականացնողների (ենթաբաղադրիչների) հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:

5. Սույն կարգի իմաստով` «տրամադրվող միջոցներ» են համարվում արտաքին աղբյուրներից ստացվող միջոցները:

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

6. Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունները նշանակում են`

1) հարկվող շրջանառության ազատում ավելացված արժեքի հարկից.

2) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից.

3) Հայաստանի Հանրապետության հարկային գործակալի ազատում` Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկը (շահութահարկ, եկամտային հարկ) պահելու պարտավորությունից:

7. Ավելացված արժեքի հարկը`

1) ավելացված արժեքի հարկից (այսուհետ` ԱԱՀ) ազատվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`

ա. ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների ներմուծումը` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը,

բ. անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը, եթե, ըստ նշված պայմանագրի, ապրանքները մատակարարվելու են ծրագիր իրականացնող կազմակերպությանը` առանց միջնորդավորման,

գ. անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ),

դ. անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը.

2) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրանքներ մատակարարող, աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր).

3) նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

4) նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` սահմանված կարգով:

8. Շահութահարկը`

1) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`

ա. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից),

բ. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներն ազատվում են իրենց վճարված եկամուտներից շահութահարկի վճարման պարտավորությունից, եթե համաձայնագրերով նախատեսված է ոչ ռեզիդենտի ազատում շահութահարկից,

գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում, և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

9. Եկամտային հարկը`

1) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարվող եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահումից.

2) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին եկամուտ վճարող անձը պարտավոր է եկամուտ վճարելիս եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկը հաշվարկել, պահել (գանձել) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե համաձայնագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

3) այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա (պասիվ եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտներից վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) չի իրականացվել, ապա նշված ֆիզիկական անձինք եկամտային հարկի գծով պարտավորությունները կատարում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

10. Մաքսատուրքը`

1) մաքսատուրքից ազատվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`

ա. ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների ներմուծումը` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը,

բ. անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը, եթե, ըստ նշված պայմանագրի, ապրանքները մատակարարվելու են ծրագիր իրականացնող կազմակերպությանը` առանց միջնորդավորման:

11. Սույն կարգի 7-րդ և 10-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառվում են նաև Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման համար պատվիրատու կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում կառավարման գործառույթ իրականացնող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում անմիջապես ծրագրի բաղադրիչ հանդիսացող ծրագիրը համակարգող գրասենյակի նկատմամբ:

12. Սույն կարգի 7-րդ և 10-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին` «Անվճար» նշմամբ ներմուծվող ապրանքների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում, որում նշվում են միջազգային համաձայնագրի և վարկային ծրագրի անվանումները, ապրանքներն ստացող կազմակերպության տվյալները (լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման (պետական հաշվառման) համարը), ներմուծվող ապրանքների համառոտ նկարագրությունը, քանակը, արժեքը: Սույն կետով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2004 թվականի ընթացքում իրականացված գործարքների նկատմամբ:

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

13. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու համար Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր:

14. Սույն կարգի 7-րդ և 10-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու համար ծրագրեր իրականացնող կազմակերպությունը լրացնում է տեղեկանքը` համաձայն ձևի: Տեղեկանքը կարող է ներբեռնվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջից և լրացվել տպագիր կամ ձեռագիր տարբերակներով:

15. Ծրագրեր իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում համաձայնագրի պատճենը` ներառյալ բյուջեն` բացված տեսքով (բյուջեի բացվածքը) (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Սկզբնական հաստատված բյուջեում փոփոխությունների կամ լրացումների կատարման դեպքում ներկայացվում են փոփոխված օրինակը և, անհրաժեշտության դեպքում, նաև բյուջեում կատարված փոփոխությունները կամ լրացումները հաստատող փաստաթուղթը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Բյուջեի բացվածքը, ինչպես նաև բյուջեում կատարված փոփոխությունները կամ լրացումները ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով:

16. Ծրագրեր իրականացնող կազմակերպությունը տեղեկանքը լրացնում է հետևյալ փաստաթղթերի հիման վրա`

1) մրցութային հանձնաժողովի (մրցութային եղանակով գնումների դեպքում) որոշումը և մրցույթի արդյունքների հաստատման վերաբերյալ ծրագրի կառավարման խորհրդի (եթե այդպիսին պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ) կամ ծրագիր իրականացնող կազմակերպության որոշումը.

2) ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը, համապատասխան բեռնամաքսային հայտարարագրերը:

17. Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում`

1) ծրագրեր իրականացնող կազմակերպությունը լրացնում է տեղեկանքը` 2 օրինակից, ստորագրում և մեկ օրինակը տրամադրում է մատակարարին (կապալառուին, ծառայություններ մատուցողին), իսկ մեկ օրինակը պահում է իր մոտ.

2) ծրագրեր իրականացնող կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում տվյալ եռամսյակի ընթացքում իր կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման մասին տեղեկանքների պատճենները.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ներառված լինելը համաձայնագրում և գործողության բյուջեում, քանակական հատկանիշների համապատասխանությունը համաձայնագրին ու գործողության բյուջեին և անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ծրագրեր իրականացնող կազմակերպությանը.

4) ծրագրեր իրականացնող կազմակերպությանը սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված տեղեկանքում առկա անհամապատասխանության մասին տեղեկություն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ուղղված տեղեկանք.

5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործողության բյուջեի կամ դրա որևէ տողի սպառման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է ծրագրեր իրականացնող կազմակերպությանը` նշելով, որ վերջինս տվյալ գործողության բյուջեի մասով տեղեկանք տրամադրելու իրավունք այլևս չունի:

18. Ծրագրի իրականացման նպատակով ծրագիր իրականացնող կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ծրագրեր իրականացնող կազմակերպությունը`

1) լրացնում է տեղեկանքը, ստորագրում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում է նաև`

ա. ծրագիր իրականացնող կազմակերպության և այդ անձի միջև կնքված պայմանագրի պատճենը (նույն պայմանագրի շրջանակում իրականացվող գործողությունների դեպքում պայմանագրի պատճենը մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում),

բ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է ծրագիր իրականացնող կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը:

19. Ծրագրի իրականացման նպատակով ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում ծրագիր իրականացնող կազմակերպությունը`

1) լրացնում է տեղեկանքը, ստորագրում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում է նաև`

ա. ծրագիր իրականացնող կազմակերպության կնքած ապրանքների մատակարարման պայմանագրի պատճենը (նույն պայմանագրի շրջանակում իրականացվող գործողությունների դեպքում պայմանագրի պատճենը մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում),

բ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է ծրագիր իրականացնող կազմակերպությունը` անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է:

20. Սույն կարգում նշված տեղեկանքը և փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ:

21. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է արտոնության կիրառումը, եթե սույն կարգի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով սահմանված դեպքերում ներկայացված տեղեկանքը չի համապատասխանում համաձայնագրին կամ գործողության բյուջեին, իսկ սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով սահմանված փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

22. Սույն կարգով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրահանգում է համապատասխան մաքսատանը կամ մաքսային կետին սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառելու մասին:

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ N

 

____ ____________ 20 թ.

 

1. Միջազգային պայմանագրի և վարկային (դրամաշնորհային) ծրագրի անվանումները, բյուջեի համապատասխան տողը ___________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

2. Ծրագիր իրականացնող կազմակերպության (և այլ պատվիրատու կազմակերպության) անվանումը, գտնվելու վայրը ________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

3. Մատակարար (կապալառու, ծառայություններ մատուցող) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը, բնակության վայրը __________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

4. Ներմուծվող ապրանքների ընդհանուր գինը և, եթե դրա վճարումը, բացի միջազգային պայմանագրով նախատեսված արտաքին աղբյուրներից ստացվող վարկային (դրամաշնորհային) միջոցներից, կատարվել է (նախատեսվում է կատարել) նաև այլ միջոցների հաշվին, ապա առանձին նշել նաև արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին վճարված (վճարվելիք) գումարը (թվերով և փակագծերում` տառերով) __________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

5. Երկրի ներսում ձեռք բերվող ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) ընդհանուր գինը և, եթե դրա վճարումը, բացի միջազգային պայմանագրով նախատեսված արտաքին աղբյուրներից ստացվող վարկային (դրամաշնորհային) միջոցներից, կատարվել է (նախատեսվում է կատարել) նաև այլ միջոցների հաշվին, ապա առանձին նշել նաև արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին վճարված (վճարվելիք) գումարը (թվերով և փակագծերում` տառերով) __________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

6. Ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) համառոտ նկարագրությունը, քանակը, ծավալը ____________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

7. Ապրանքների մատակարարման (ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման) հիմքերը` պայմանագրեր, հաշվարկավճարային փաստաթղթեր և այլն _______

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Ծրագիր իրականացնող կազմակերպության

պատասխանատու անձ _____________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(կարգը խմբագրվել է 16.04.15 թիվ 386-Ն որոշում)

 

(կարգը փոփ. 26.05.06 թիվ 860-Ն, 02.06.11 թիվ 761-Ն, 10.03.05 թիվ 438-Ն, 25.08.05 թիվ 1358-Ն, 26.05.06 թիվ 860-Ն, 07.11.13 թիվ 1225-Ն որոշումներ)

 

(կարգը խմբագրվել է 16.04.15 թիվ 386-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.02.2004
N 256-Ն
Որոշում