Սեղմել Esc փակելու համար:
{16.07.2015 - 30.10.2023} ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{16.07.2015 - 30.10.2023} ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.07.2015  -ից մինչեւ   30.10.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1192.180910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2010 թվականի N 1192-Ն

 

i

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 3-ի

N 1192-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն) ուղարկելու, հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու, հաշվառումից հանելու և հաշվառման փաստաթղթերի պահպանման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 19.10.2023 թիվ 1816-Ն որոշում)

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

i

1) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտ (այսուհետ` քարտ) (N 1 ձև)` հաշվառման փաստաթուղթ, որը լրացնում է քրեական հետապնդման մարմինը` հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգչի հիման վրա.

2) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգիչ (այսուհետ` դասակարգիչ) (N 2 ձև)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քարտը լրացնելու և քարտում նշված տվյալներն ինֆորմացիոն կենտրոնի քարտադարան մուտքագրելու համար.

3) հաշվառում` հետախուզվող տրանսպորտային միջոցի վերաբերյալ լրացված հաշվառման փաստաթղթի ընդունման, դրանում նշված տեղեկությունների մշակման, համակարգման ու պահպանման գործողություններ.

4) հետախուզվող տրանսպորտային միջոցների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է հետախուզվող տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը:

(2-րդ կետը փոփ. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

i

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում քրեական գործով վարույթի ընթացքում տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի որոշումը:

(3-րդ կետը փոփ. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

i

4. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է N 1 ձևի քարտը` դասակարգչի համաձայն և ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար:

(4-րդ կետը փոփ. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

5. Քարտում նշվում են քրեական գործի համարը, քրեական գործի հարուցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը), քրեական հետապնդման մարմնի անվանումը, հետախուզվող տրանսպորտային միջոցի տեխնիկական տվյալները` մակնիշը, մոդելը (ընդունված միջազգային անվանումներով), թողարկման տարեթիվը, տրանսպորտային միջոցի տեսակը, համարանիշը, համարանիշի հիմնագույնը, սեփականության ձևը, ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, առուվաճառքի պայմանագիր և այլն) տվյալները, համարակիր ագրեգատների (շարժիչի, հենասարքի, թափքի (կցորդի) համարները, նույնացման համարը` (VIN), բեռնատար տրանսպորտային միջոցի թափքի (խցիկի) գույնը, տրանսպորտային միջոցի գույնի լրիվ անվանումը, հաշվառման վկայագրի համարը, ինչպես նաև առանձնահատկությունները (վնասվածքները, վերանորոգման հետքերը, պիտակները, տեղակայված լրացուցիչ սարքերը և այլն), տրանսպորտային միջոցի հետախուզման համար հիմք հանդիսացած դեպքի կատարման ամսաթիվը և վայրը, տրանսպորտային միջոցի պատկանելությունը, այսինքն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց անվանումները, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, քաղաքացիությունը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը, դեպքի կատարման նկարագրությունը:

6. Ինֆորմացիոն կենտրոնում ստացված քարտերն ստուգվում են` անհրաժեշտ տեղեկատվության (պարտադիր դաշտերի` մակնիշի և համարակիր ագրեգատների) առկայությունն ապահովելու համար:

7. Անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քարտը հետ է ուղարկում քրեական հետապնդման մարմին, որը քարտում համապատասխան ուղղումներ կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն:

i

8. Ինֆորմացիոն կենտրոնը քարտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է քարտադարան:

(8-րդ կետը փոփ. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

9. Ինֆորմացիոն կենտրոնը հետախուզվող տրանսպորտային միջոցների մասին տվյալները, հաշվառման վերցնելու օրվանից 10 օրվա ընթացքում, եթե տրանսպորտային միջոցը հաշվառումից չի հանվում, հաշվառում են Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) մասնակից պետությունների միջպետական ինֆորմացիոն բանկում:

10. Հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հիմքերն են`

i

1) հետախուզվող տրանսպորտային միջոցի հայտնաբերումը.

2) քրեական գործի վարույթի կարճումից հետո դրա արխիվային պահպանման ժամկետը լրանալը.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքի վաղեմության ժամկետի լրանալուց հետո 10 տարի անցնելը, բայց ոչ շուտ, քան քրեական գործի արխիվային պահպանման ժամկետը լրանալը:

(10-րդ կետը փոփ. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

i

11. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված հիմքի առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար` նշելով հաշվառումից հանելու հիմքը և ամսաթիվը:

(11-րդ կետը փոփ. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

i

12. Ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանում է քրեական հետապնդման մարմնի գրության հիման վրա, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հիմքերի առկայության դեպքում` ինքնուրույն:

(12-րդ կետը փոփ. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

13. Ինֆորմացիոն կենտրոնը հաշվառումից հանված` հետախուզվող տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հանում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական ինֆորմացիոն բանկի հաշվառումից:

i

14. Հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և արխիվացվում են արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

i

15. Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները քարտադարանից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ֆիզիկական և իրավաբանական անձինք քարտադարանից կարող են ստանալ իրենց պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ առկա տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով: Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների, իրավաբանական անձանց գրությունները կամ ֆիզիկական անձանց դիմումները ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

(15-րդ կետը լրաց. 19.06.14 թիվ 594-Ն, 08.07.15 թիվ 745-Ն, 19.10.2023 թիվ 1816-Ն որոշումներ)

16. Քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները և դրանց պատասխանները ձևակերպվում են գրությամբ: Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեցող պետական մարմինների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հարցումներին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(16-րդ կետը լրաց. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

17. Հարցումն էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալներն էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Քարտադարանի ավտոմատացված համակարգից էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

(17-րդ կետը լրաց. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

18. Հետախուզվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ քարտադարանում առկա` սույն կարգի N 1 ձևի քարտի 4-17-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ենթակա է հրապարակման Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:

(18-րդ կետը լրաց. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

._________________________________________________________________________.

|1. Քրեական գործի համարը ______ 2. Հարուցման ամսաթիվը (00/աա.տտ)_________ |

|                                                                         |

|3. Քրեական հետապնդման մարմնի անվանումը __________________________________|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|4. Մակնիշը, մոդելը _______ 5. Թողարկման տարեթիվը ._.  6. Տրանսպորտային   |

|                                                 ._.  միջոցի ._.         |

|                                                      տեսակը ._.         |

|7. Համարանիշը _______ 8. Համարանիշի հիմնագույնը ._. 9. Սեփականության     |

|                                                ._.    ձևը  ._.          |

|                                                            ._.          |

|Ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի (սեփականության իրավունքի  |

|պետական գրանցման վկայականը, առուվաճառքի պայմանագիրը  և  այլն)            |

|տվյալները ______________________________________________________________ |

|                                                                         |

|10. Շարժիչի համարը _____________ 11. Հենասարքի (շասսի) համարը __________ |

|                                                                         |

|12. Թափքի (կցորդի) համարը ______ 13. Բեռնատար ՏՄ թափքի (խցիկի) գույնը ._.|

|                                                                      ._.|

|                            ._________________________________.          |

|14. Նույնացման համարը (VIN) ._________________________________.          |

|                                                                         |

|15. Գույնի լրիվ անվանումը ________ 16. Հաշվառման վկայագրի համարը ___N____|

|                                                                         |

|17. Առանձնահատկությունները _____________________________________________ |

|                                                                         |

|------------------------------------------------------------------------ |

|18. Դեպքի կատարման ամսաթիվը _____________ 19. Դեպքի կատարման վայրը ._.   |

|                                                                   ._.   |

._________________________________________________________________________.

 

Քարտի դարձերեսը

 

._________________________________________________________________________.

|20. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, ________________________ |

|իրավաբանական անձի անվանումը ____________________________________________ |

|                                                                         |

|21. Ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը _______________________ |

|                                                                         |

|22. Ծննդյան ամսաթիվը (00/աա.տտ)_________ 23. Անձնագրի համարը ___________ |

|                                                                         |

|24. Պետական կամ տեղական                                                  |

|ինքնակառավարման մարմնի, կամ __________________ __________ ______________ |

|իրավաբանական անձի գտնվելու  (հանրապետությունը)  (մարզը)    (բնակավայրը)  |

|վայրը կամ ֆիզիկական անձի    __________________ __________ ______________ |

|բնակության վայրը                 (փողոցը)        (շենքը)   (բնակարանը)   |

|                                                                         |

|25. Քաղաքացիությունը _____________________                               |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|26. Դեպքի նկարագրությունը ______________________________________________ |

|________________________________________________________________________ |

|________________________________________________________________________ |

._________________________________________________________________________.

 

Քարտի լրացման ամսաթիվը ___________________

 

Քարտը լրացրեց ___________________________ Պետ _______________________

                   (պաշտոնը, կոչումը)                (կոչումը, ազգանունը,

                                                       ստորագրությունը)

                  ___________________________

                  (ազգանունը, ստորագրությունը)

 

Հեռախոսահամարը _____________________

 

Ձև N 2

 

i

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏԻ

 

.________________________________________________________________.

|Համարը|Ծածկագիրը|Քարտի բաղադրիչների անվանումները                |

|______|_________|_______________________________________________|

|1     |թիվ      |քրեական գործի համարը                           |

|______|_________|_______________________________________________|

|2     |ամսաթիվ  |քրեական գործի հարուցման օրը, ամիսը, տարեթիվը   |

|______|_________|_______________________________________________|

|3     |տեքստ    |քրեական հետապնդման մարմնի անվանումը            |

|______|_________|_______________________________________________|

|4     |տեքստ    |տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը           |

|______|_________|_______________________________________________|

|5     |թիվ      |թողարկման տարեթիվը                             |

|______|_________|_______________________________________________|

|6     |         |տրանսպորտային միջոցի տեսակը`                   |

|______|_________|_______________________________________________|

|      |01       |  մարդատար ավտոմեքենա                          |

|______|_________|_______________________________________________|

|      |02       |  բեռնատար ավտոմեքենա                          |

|______|_________|_______________________________________________|

|      |03       |  ավտոբուս                                     |

|______|_________|_______________________________________________|

|      |04       |  մոտոցիկլետ, մոտոսայլակ, մոտորոլլեր           |

|______|_________|_______________________________________________|

|      |05       |  կցորդ (կիսակցորդ)                            |

|______|_________|_______________________________________________|

|      |06       |տրակտորներ և  ինքնագնաց մեքենաներ              |

|______|_________|_______________________________________________|

|7     |թիվ      |հաշվառման համարանիշը                           |

|______|_________|_______________________________________________|

|8     |         |հաշվառման համարանիշի հիմնագույնը (ֆոնը)`       |

|______|_________|_______________________________________________|

|      |01       |  սպիտակ                                       |

|______|_________|_______________________________________________|

|      |02       |  սև                                           |

|______|_________|_______________________________________________|

|      |03       |  դեղին                                        |

|______|_________|_______________________________________________|

|      |04       |  կարմիր                                       |

|______|_________|_______________________________________________|

|      |05       |  կապույտ                                      |

|______|_________|_______________________________________________|

|      |06       |համարանիշ չի տրվել                             |

|______|_________|_______________________________________________|

|      |07       |համարանիշ չի ունեցել                           |

|______|_________|_______________________________________________|

|9     |         |սեփականության ձևը`                             |

|______|_________|_______________________________________________|

|      |01       |  պետական                                      |

|______|_________|_______________________________________________|

|      |02       |  մասնավոր                                     |

|______|_________|_______________________________________________|

|      |03       |  համայնքային                                  |

|______|_________|_______________________________________________|

|10    |թիվ      |շարժիչի համարը                                 |

|______|_________|_______________________________________________|

|11    |թիվ      |հենասարքի (շասսի) համարը                       |

|______|_________|_______________________________________________|

|12    |թիվ      |թափքի (կցորդի կամ կիսակցորդի) համարը           |

|______|_________|_______________________________________________|

|13    |         |բեռնատար տրանսպորտային միջոցի թափքի (խցիկի)    |

|      |         |գույնը`                                        |

|______|_________|_______________________________________________|

|      |01       |  սպիտակ                                       |

|______|_________|_______________________________________________|

|      |02       |  կարմիր                                       |

|______|_________|_______________________________________________|

|      |03       |  դեղին                                        |

|______|_________|_______________________________________________|

|      |04       |  կանաչ                                        |

|______|_________|_______________________________________________|

|      |05       |  կապույտ                                      |

|______|_________|_______________________________________________|

|      |06       |  շագանակագույն                                |

|______|_________|_______________________________________________|

|      |07       |  սև                                           |

|______|_________|_______________________________________________|

|      |08       |  բազմագույն                                   |

|______|_________|_______________________________________________|

|      |09       |  այլ գույն                                    |

|______|_________|_______________________________________________|

|14    |թիվ, տառ |տրանսպորտային միջոցի նույնացման համարը (VIN)   |

|______|_________|_______________________________________________|

|15    |տեքստ    |տրանսպորտային միջոցի գույնի լրիվ անվանումը     |

|______|_________|_______________________________________________|

|16    |թիվ      |հաշվառման վկայագրի համարը (տեխ. անձնագիր)      |

|______|_________|_______________________________________________|

|17    |տեքստ    |առանձնահատկություններ (վնասվածքներ,            |

|      |         |վերանորոգման հետքեր, լրացուցիչ սարքավորումներ  |

|      |         |և  այլն)                                       |

|______|_________|_______________________________________________|

|8     |ամսաթիվ  |դեպքի կատարման օրը, ամիսը, տարեթիվը            |

|______|_________|_______________________________________________|

|19    |         |դեպքի կատարման վայրը`                          |

|______|_________|_______________________________________________|

|      |01       |  փողոց                                        |

|______|_________|_______________________________________________|

|      |02       |  հրապարակ, զբոսայգի, պուրակ                   |

|______|_________|_______________________________________________|

|      |03       |  բակ                                          |

|______|_________|_______________________________________________|

|      |04       |  պահպանվող ավտոկանգառ                         |

|______|_________|_______________________________________________|

|      |05       |  չպահպանվող ավտոկանգառ                        |

|______|_________|_______________________________________________|

|      |06       |  ավտոկայան, երկաթուղային կայարան              |

|______|_________|_______________________________________________|

|      |07       |  օդանավակայան                                 |

|______|_________|_______________________________________________|

|      |08       |  խանութ, շուկա                                |

|______|_________|_______________________________________________|

|      |09       |  ճանապարհ, մայրուղի                           |

|______|_________|_______________________________________________|

|      |10       |  մերձքաղաքային գոտի                           |

|______|_________|_______________________________________________|

|      |11       |  այլ վայրեր                                   |

|______|_________|_______________________________________________|

|20    |տեքստ    |պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի,    |

|      |         |իրավաբանական անձի անվանումը                    |

|______|_________|_______________________________________________|

|21    |տեքստ    |ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը   |

|______|_________|_______________________________________________|

|22    |ամսաթիվ  |ֆիզիկական անձի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը    |

|______|_________|_______________________________________________|

|23    |թիվ      |ֆիզիկական անձի անձնագրի համարը (սերիա, համար)  |

|______|_________|_______________________________________________|

|24    |տեքստ    |պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի,    |

|      |         |իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական    |

|      |         |անձի բնակության վայրը                          |

|______|_________|_______________________________________________|

|25    |տեքստ    |ֆիզիկական անձի քաղաքացիությունը                |

|______|_________|_______________________________________________|

|26    |տեքստ    |դեպքի նկարագրությունը                          |

.________________________________________________________________.

 

(2-րդ ձևը փոփ. 19.06.14 թիվ 594-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.09.2010
N 1192-Ն
Որոշում