Սեղմել Esc փակելու համար:
{11.09.2015 - 15.10.2023} ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.09.2015 - 15.10.2023} ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.09.2015  -ից մինչեւ   15.10.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

050.0332.131212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        12            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012446

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2012 թվականի թիվ 332-Ն

 

i

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Նպատակ ունենալով խթանել ներդրումային ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների և իրականացվող գործունեության տեսակների քանակի և ծավալի աճը`

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Թույլատրել ներդրումային ընկերություններին, որպես ներդրումային ընկերության գործունեության հետ սերտորեն առնչվող լրացուցիչ գործունեության տեսակ` իրականացնել.

1) ֆինանսական շուկայի և ներդրումային ծառայությունների վերաբերյալ ֆինանսական գրագիտության բարձրացման հետ կապված գործունեություն,

2) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն, եթե ներդրումային ընկերությունը մատուցում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն:

(1-ին կետը փոփ. 22.09.2023 թիվ 167-Ն որոշում)

1.1. (1.1-ին կետն ուժը կորցրել է 22.09.2023 թիվ 167-Ն որոշում)

i

2. Ներդրումային ընկերությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված լրացուցիչ գործունեության իրականացման համար պարտավոր է այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին` այդ ծառայությունների մատուցումը սկսելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով գործունեության իրականացման կարգը և պայմանները սահմանող ներքին իրավական ակտերը: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված լրացուցիչ գործունեության իրականացման դեպքում ներկայացվում է նաև կրթական ծրագիրը:

(2-րդ կետը փոփ. 22.09.2023 թիվ 167-Ն որոշում)

3. Ներդրումային ընկերությունը սույն որոշման 2-րդ կետով սահմանված փաստաթղթերի փոփոխությունները պարտավոր է ներկայացնել Կենտրոնական բանկ` փոփոխությունները տեղի ունենալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ. 22.09.2023 թիվ 167-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 22.09.2023 թիվ 167-Ն որոշում)

i

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 22.09.2023 թիվ 167-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.11.2012
N 332-Ն
Որոշում