Սեղմել Esc փակելու համար:
{26.09.2015 - 19.08.2020} ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{26.09.2015 - 19.08.2020} ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.09.2015  -ից մինչեւ   19.08.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0827.210606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2006 թվականի N 827-Ն

 

i

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հունիսի 1-ի

N 827-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

i

1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման գործընթացը` «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով:

(1-ին կետը փոփ. 30.12.10 թիվ 1751-Ն, 10.09.15 թիվ 1018-Ն որոշումներ)

i

2. Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս` հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները (2 օրինակից):

Լուսանկարների բացակայության դեպքում հայտարարատուն իր միջոցներով, մաքսային հսկողության ներքո, իրականացնում է մշակութային արժեքների լուսանկարումը` անձամբ կամ իր կողմից հրավիրված լուսանկարչի օգնությամբ:

Լուսանկարները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` լիազորված պետական մարմին) սահմանած պահանջներին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 30.12.10 թիվ 1751-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն որոշումներ)

i

3. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը մշակութային արժեքները համեմատում է լուսանկարների հետ` դրանց դարձերեսներին լրացնելով մշակութային արժեքների վրա առկա, ինչպես նաև տեսանելի (ֆիզիկապես բնութագրելի) տվյալները (տեսակը, անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, չափերը (քաշը), բաղկացուցիչ մասերի թիվը, վիճակը): Մշակութային արժեքների առանձին տվյալների` հեղինակի, ստեղծման ժամանակի, ստեղծման վայրի, նյութի ճշգրտման անհնարինության դեպքում նշվում է «անհայտ» բառը:

(3-րդ կետը փոփ. 30.12.10 թիվ 1751-Ն որոշում)

4. Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս` մաքսային ձևակերպումների առանձին գործողություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից դուրս:

i

5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը լուսանկարների դարձերեսներին լրացված տվյալները շրջագծում է, հաստատում անձնական կնիքով և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպում դրանց ժամանակավոր ներմուծումը` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով:

Օտարերկրյա պետության մշակութային արժեքների պահպանության (արտահանման, ներմուծման կամ շրջանառության) լիազորված պետական մարմնի կողմից տրված (վավերացված)` նվագարանի լուսանկարով վկայականի առկայության դեպքում նվագարանի ժամանակավոր ներմուծման մաքսային ձևակերպումներն իրականացվում են այդ վկայականի տվյալների հիման վրա` առանց նվագարանի լուսանկարներ ներկայացնելու պահանջի: Մաքսային ձևակերպումներն իրականացնող մարմնում լուսանկարի փոխարեն պահվում է նվագարանի վկայականի լուսապատճենը:

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կնքված մշակութային արժեքների լուսանկարների մեկ օրինակը պահվում է մաքսային մարմնում, մեկը տրվում է հայտարարատուին:

Մշակութային արժեքների կնքված լուսանկարները հիմք են հետագայում մաքսային ձևակերպումների նպատակով դրանց նույնականացման համար: Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինն իրավասու է իրականացվող աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավելու պետական իրավասու մարմինների մասնագետների և փորձագետների:

(5-րդ կետը փոփ. 30.12.10 թիվ 1751-Ն, 10.09.15 թիվ 1018-Ն որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 30.12.10 թիվ 1751-Ն որոշում)

i

7. Վերանորոգելու (այսուհետ` վերականգնելու) նպատակով մշակութային արժեք «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծելիս հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը վերականգնվող մշակութային արժեքի մասին տեղեկանք ստանալու համար լիազորված պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ, որում պետք է նշվեն հայտարարատուի անունը կամ անվանումը, բնակության վայրը, հեռախոսահամարը և մշակութային արժեքի ներմուծման նպատակը.

2) մշակութային արժեքի վերականգնման պայմանագրի պատճենը, որում պետք է նշում լինի այն մասին, որ վերականգնումն իրականացնում է պայմանագրի կողմ հանդիսացող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, և որ վերականգնման արդյունքը պետք է հանձնվի հայտարարատուին կամ նրա կողմից նշված երրորդ անձին: Բացի դրանից` պայմանագրում պետք է ներառված լինեն նաև վերականգնվող մշակութային արժեքի, ինչպես նաև վերականգնման արդյունքի մանրամասն նկարագրությունները (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը).

3) վերականգնվող մշակութային արժեքի 2 լուսանկար:

(7-րդ կետը փոփ. 30.12.10 թիվ 1751-Ն, 10.09.15 թիվ 1018-Ն որոշումներ)

8. Հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին:

(8-րդ կետը լրաց. 30.12.10 թիվ 1751-Ն որոշում)

i

9. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում) 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է վերականգնման նպատակով ժամանակավորապես ներմուծվող մշակութային արժեքի մասին համապատասխան տեղեկանք: Տեղեկանքում նշվում են վերականգնվող մշակութային արժեքի տվյալները (տեսակը, անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, չափերը (քաշը), բաղկացուցիչ մասերի թիվը, վիճակը): Տեղեկանքին կցվում է վերականգնվող մշակութային արժեքի լուսանկարը` կնքված և վավերացված ստորաբաժանման բաժնի պետի կողմից:

Հայտերի, ինչպես նաև տեղեկանքների հաշվառման համար ստորաբաժանումը վարում է լիազորված պետական մարմնի կողմից հաստատված գրանցամատյաններ:

(9-րդ կետը փոփ. 30.12.10 թիվ 1751-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն որոշումներ)

10. Հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքն ու լուսանկարը (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը) ներկայացնում է մաքսային մարմին` մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար:

(10-րդ կետը լրաց. 30.12.10 թիվ 1751-Ն որոշում)

i

11. Մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքի և լուսանկարի (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերի` լուսանկարի կամ նկարի) հիման վրա մաքսային մարմինը մշակութային արժեքը ձևակերպում է «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով:

(11-րդ կետը փոփ. 30.12.10 թիվ 1751-Ն, 10.09.15 թիվ 1018-Ն որոշումներ)

12. Վերականգնված մշակութային արժեքը վերաարտահանելու համար հայտարարատուն ստորաբաժանում է ներկայացնում այն և դրա վերականգնման աշխատանքների հաջորդական ընթացքի յուրաքանչյուր քառորդ փուլը փաստող մեկական ու վերջնական տեսքի 2-ական լուսանկար:

(12-րդ կետը լրաց. 30.12.10 թիվ 1751-Ն որոշում)

i

13. Ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում մշակութային արժեքը համեմատում է դրա սկզբնական, ինչպես նաև վերականգնման ընթացքի հաջորդական փուլերն ու ավարտը փաստող լուսանկարների հետ և անհամապատասխանությունների բացակայության դեպքում տալիս է տեղեկանք այն մասին, որ վերաարտահանվող մշակութային արժեքը «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունքն է:

(13-րդ կետը փոփ. 30.12.10 թիվ 1751-Ն, 10.09.15 թիվ 1018-Ն որոշումներ)

i

14. Սույն կարգի 13-րդ կետի գործողությունն իրականացնելուց հետո մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող մեկ լուսանկարը և նույնականությունը հավաստող տեղեկանքը վավերացվում և կնքվում է ստորաբաժանման բաժնի պետի կողմից ու տրամադրվում հայտարարատուին` մաքսային մարմին ներկայացնելու համար:

(14-րդ կետը փոփ. 30.12.10 թիվ 1751-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն որոշումներ)

15. Մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող լուսանկարի տվյալների և նույնականությունը հավաստող տեղեկանքի հիման վրա մաքսային մարմինը ձևակերպում է մշակութային արժեքի վերաարտահանումը:

(15-րդ կետը լրաց. 30.12.10 թիվ 1751-Ն որոշում)

i

16. «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված մշակութային արժեքին չհամապատասխանող` վերաարտահանման համար այլ մշակութային արժեք ներկայացնելու դեպքում ստորաբաժանման բաժնի պետը դրա մասին անհապաղ գրավոր իրազեկում է իրավասու մարմիններին:

(16-րդ կետը փոփ. 30.12.10 թիվ 1751-Ն, 10.09.15 թիվ 1018-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2006
N 827-Ն
Որոշում