Սեղմել Esc փակելու համար:
{17.10.2015 - 15.05.2022} ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{17.10.2015 - 15.05.2022} ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆ ...

26.04.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.10.2015  -ից մինչեւ   15.05.2022  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 

040.0304.010411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2011 թվականի N 304-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի և հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` մինչև 2022 թվականի հունիսի 20-ը հաստատել պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը, որում նախատեսել դրույթ` պետական գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի վաղաժամկետ լուծման և դրա հիման վրա նաև գույքային իրավունքների դադարեցման իրավական հնարավորությունների մասին:

(2-րդ կետը փոփ. 05.05.2022 թիվ 611-Ն որոշում)

i

2.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջներն ապահովելու համար համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրի օրինակելի ձևը:

(2.1-ին կետը լրաց. 28.11.13 թիվ 1326-Ն որոշում)

2.2. Սահմանել, որ 2.1-ին կետի պահանջները կիրառվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու համար դիմած համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների նկատմամբ:

(2.2-րդ կետը լրաց. 28.11.13 թիվ 1326-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 1-ը սահմանել լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները:

(3-րդ կետը փոփ. 29.03.12 թիվ 368-Ն որոշում)

i

4. Պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդի բաշխման և հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացման դեպքերի)` օգտագործողի հետ կնքելով նաև սպասարկման պայմանագիր:

(4-րդ կետը փոփ. 10.05.12 թիվ 588-Ն, 10.09.15 թիվ 1069-Ն որոշումներ)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 05.05.2022 թիվ 611-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի փետրվարի 17-ի

N 304-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի (այսուհետ` անշարժ գույք) անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Սույն կարգի իմաստով անշարժ գույք է համարվում պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունները, տարածքները, հանրակացարանային և այլ բնակելի տարածքները:

(1-ին կետը փոփ. 13.08.15 թիվ 924-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 3-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

i

1.1. (1.1-ին կետն ուժը կորցրել է 13.08.15 թիվ 924-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 3-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(1.1-ին կետը լրաց. 27.11.14 թիվ 1332-Ն որոշում)

1.2. (1.2-րդ կետն ուժը կորցրել է 13.08.15 թիվ 924-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 3-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(1.2-րդ կետը լրաց. 27.11.14 թիվ 1332-Ն որոշում)

1.3. (1.3-րդ կետն ուժը կորցրել է 13.08.15 թիվ 924-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 3-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(1.3-րդ կետը լրաց. 27.11.14 թիվ 1332-Ն որոշում)

i

2. Անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, որը ներառում է`

1) անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի մակերեսը` քառակուսի մետրով արտահայտված.

2) անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի գնահատված արժեքը` ըստ գնահատման վերաբերյալ հաշվետվության.

3) անհատույց օգտագործողի անունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը), անձնագրի տվյալները և (կամ) կազմակերպության վերաբերյալ այլ տվյալները.

4) անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման հետ կապված այլ պայմաններ:

(2-րդ կետը փոփ. 28.11.13 թիվ 1326-Ն որոշում)

i

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ են ներկայացվում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող անշարժ գույքի հատակագիծը և լուսանկարները:

(2.1-ին կետը լրաց. 28.11.13 թիվ 1326-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել`

1) համայնքներին.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց.

3) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին.

4) միջազգային կազմակերպություններին.

5) ֆիզիկական անձանց.

6) անհրաժեշտության դեպքում` նաև այլ կազմակերպությունների:

4. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, պետական կառավարչական հիմնարկներին` «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին` «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

5. Սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ և 6.4-րդ կետերով սահմանված չափանիշներին համապատասխանող համայնքներին, կազմակերպություններին և հիմնադրամներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է համապատասխան ոլորտի կամ տարածաշրջանի զարգացմանն ուղղված` սույն որոշման 2.1-ին կետով նախատեսված ծրագրի օրինակելի ձևին համապատասխանող ծրագրի առկայության դեպքում` ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամկետով:

(5-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1332-Ն որոշում)

i

6. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է 5 տարի ժամկետով, եթե դրանց գործունեության հիմնական ցուցանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից այդ կազմակերպությունների գործունեության համար սահմանված չափորոշիչներին, բացառությամբ տպագիր մամուլի կազմակերպությունների, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այլ պայմաններ:

(6-րդ կետը փոփ. 28.11.13 թիվ 1326-Ն, 27.11.14 թիվ 1332-Ն որոշումներ)

i

6.1. Համայնքներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե`

1) առկա է համայնքի ավագանու հավանությանն արժանացած և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին համապատասխանող ծրագիրը.

2) համայնքի կողմից առաջարկվող ծրագիրը նպատակաուղղված է համայնքի պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանը:

(6.1-ին կետը լրաց. 27.11.14 թիվ 1332-Ն որոշում)

6.2. Հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կողմից առաջարկվող ծրագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրված` պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքին և նպատակաուղղված է պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը` տնտեսական կամ սոցիալական որևէ ոլորտում:

(6.2-րդ կետը լրաց. 27.11.14 թիվ 1332-Ն որոշում)

6.3. Միջազգային կազմակերպություններին (եթե միջազգային պայմանագրերով այլ պայմաններ նախատեսված չեն) անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե Հայաստանի Հանրապետությունում հիմնական գործունեություն իրականացնելու համար միջազգային կազմակերպության կողմից հիմնադրված ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը գրանցված (հավատարմագրված) է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:

(6.3-րդ կետը լրաց. 27.11.14 թիվ 1332-Ն որոշում)

6.4. Սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետում նշված այլ կազմակերպություններին անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե`

1) կազմակերպության կողմից ներկայացվել է անշարժ գույքի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագիր, որը պարունակում է առաջարկվող ներդրումների (ներառյալ` անշարժ գույքի վերանորոգման, շարժական գույքով և սարքավորումներով հագեցման, օգտագործման նպատակների վերաբերյալ) նկարագրությունը, ծավալը (Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված) ու ակնկալվող արդյունքները.

2) կազմակերպության կողմից առաջարկվող ներդրումային ծրագիրը համապատասխանում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրին:

(6.4-րդ կետը լրաց. 27.11.14 թիվ 1332-Ն որոշում)

7. Հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում միայն ֆիզիկական անձանց, եթե նրանք և նրանց հետ համատեղ բնակվող անձինք համարվում են սոցիալապես անապահով և չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող` բնակության համար պիտանի տարածք:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանրակացարանային բնակելի ազատ տարածքների մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

i

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացնում առաջարկություն համապատասխան տարածքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող անձին անհատույց օգտագործման տրամադրելու վերաբերյալ:

(9-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 894-Ն, 10.09.15 թիվ 1069-Ն որոշումներ)

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  10.09.15 թիվ 1069-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով

նախատեսված փոփոխության դեպքում իրար ետևից երկու անգամ

շարադրվում էին «Հայաստանի Հանրապետության կառավարության»

բառերը: ԻՐՏԵԿ-ը հանելի է դրանցից մեկը:

-------------------------------------------------------------------

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

i

10. Անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն` որոշմամբ սահմանված ժամկետով և պայմաններով համապատասխան իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ կնքում է անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ`

1) անհատույց օգտագործման տրամադրված տարածքում օգտագործողի կողմից կամ այլ ծրագրերով անբաժանելի բարելավումները կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի գրավոր համաձայնությամբ` առանց դրանց արժեքի փոխհատուցման.

2) օգտագործողը կատարված անբաժանելի բարելավումների արժեքը հավաստող համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնի տվյալ անշարժ գույքի հաշվապահական հաշվառումն իրականացնող պետական կառավարման մարմին.

3) անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի.

4) պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են համապատասխան իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջոցների հաշվին.

5) պայմանագրի անբաժանելի մաս են համարվում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված` անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար համայնքի, կազմակերպության կամ հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով ստանձնած պարտավորությունները:

(10-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 1332-Ն որոշում)

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու դեպքում անշարժ գույքի օգտագործման պայմանների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն` համապատասխան իրավաբանական ու ֆիզիկական անձանց և կոմիտեի միջև կնքվող պայմանագրի դրույթների համաձայն:

i

11.1. Անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն իրականացնում է անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար ներկայացված ծրագրի պահանջների կատարման ընթացիկ (կիսամյակային) և վերջնական մոնիթորինգ: Ընդ որում, մոնիթորինգի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն կարող է համայնքից, կազմակերպությունից կամ ֆիզիկական անձից պահանջել անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար ներկայացված ծրագրին առնչվող փաստաթղթեր և նյութեր:

(11.1-ին կետը լրաց. 27.11.14 թիվ 1332-Ն որոշում)

11.2. Սույն կարգի 11.1-ին կետին համապատասխան իրականացված մոնիթորինգի արդյունքները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

(11.2-րդ կետը լրաց. 27.11.14 թիվ 1332-Ն որոշում)

i

12. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե են ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին կազմակերպության գործունեության ցուցանիշների համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը: Անհամապատասխանության դեպքում` կազմակերպության անհատույց օգտագործման մասին պայմանագիրը ենթակա է լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(12-րդ կետը փոփ. 28.11.13 թիվ 1326-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2011
N 304-Ն
Որոշում