Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ Կ ...

04.02.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2011  -ից մինչեւ   04.02.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.11 թիվ 1918-Ն որոշում)

i

040.0030.170101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2001 թվականի N 30

 

i

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) (1-ին կետի ա ենթակետն ուժը կորցրել է 02.05.03 թիվ 625-Ն որոշում)

բ) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը (կցվում է):

i

2. Սահմանել, որ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց, իսկ հողամասերի օգտագործման (վարձակալության) կամ կառուցապատման պայմանագրով նախատեսված լինելու դեպքում հողամասերի նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեցող սուբյեկտների նախաձեռնությամբ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար կազմվում են հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:

(2-րդ կետը փոփ. 02.05.03 թիվ 625-Ն, 12.05.11 թիվ 772-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել այն համայնքների ցանկերը, որոնց համար նախատեսվում է առաջնահերթ կարգով կազմել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին տրամադրել տվյալ մարզի բոլոր համայնքների կադաստրային քարտեզների էլեկտրոնային տարբերակները (VGS համակարգ):

(4-րդ կետը փոփ. 12.05.11 թիվ 772-Ն որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 9-ամսյա ժամկետում ապահովել մարզի համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների առաջնահերթ կազմումը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(5-րդ կետը փոփ. 06.07.01 թիվ 607 որոշում)

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանութային նյութերի տպագրության (բազմացման) աշխատանքներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 17-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունվարի 17-ի N 30 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ

(կարգն ուժը կորցրել է 02.05.03 թիվ 625-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունվարի 17-ի N 30 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ

 

i

1. Հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (այսուհետ` ժամանակավոր սխեմա) կազմվում է հողամասերի նկատմամբ սույն որոշման 2-րդ կետում նշված իրավունքներ ունեցող սուբյեկտների նախաձեռնությամբ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 12.05.11 թիվ 772-Ն որոշում)

i

2. Ժամանակավոր սխեման կազմվում է կադաստրային քարտեզների, տեղագրական հանույթների դրանց բացակայության դեպքում հողօգտագործման հատակագծերի հիման վրա, A4 ֆորմատ թղթի վրա` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 1:10000 կամ 1:25000 մասշտաբներով` հողամասի (հողամասերի) շրջադարձային կետերի կոորդինատներով (VGS համակարգ):

(2-րդ կետը փոփ. 12.05.11 թիվ 772-Ն որոշում)

3. Ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգելու նպատակով կարող են ստեղծվել հանձնաժողովներ` մարզպետների գլխավորությամբ, որոնց կազմում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:

Հանձնաժողովները` համայնքների ղեկավարների հետ միասին, կադաստրային քարտեզների, տեղագրական հանույթների, դրանց բացակայության դեպքում` հողօգտագործման հատակագծերի վրա համայնքների վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողերից առանձնացնում են հողատարածքներ` օտարման և օգտագործման տրամադրելու նպատակով`

ա) գյուղատնտեսական գործունեության համար,

բ) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար:

Առանձնացված հողատարածքներին տրվում են առանձին համարներ` նշելով օգտագործման տրամադրելու նպատակը, տարածքը (հեկտար) և հողատեսքերի կազմը:

i

4. Համայնքի ղեկավարը պատրաստում է հողաշինարարական գործ ժամանակավոր սխեմայի վերաբերյալ և ներկայացնում մարզպետին` կցելով համապատասխան տեքստային և գրաֆիկական նյութերը, այդ թվում`

1) քաղաքացու կամ իրավաբանական անձի (համասեփականության, օգտագործման (վարձակալության) կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների առկայության դեպքում բոլոր համասեփականատերերի, օգտագործողների (վարձակալների) կամ կառուցապատողների ստորագրությամբ) դիմումը` հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման մասին, որում անհրաժեշտ է նշել`

ա) հողամասի ծածկագիրը,

բ) ամբողջ հողամասի և փոփոխման ենթակա հողամասի մակերեսը,

գ) հողամասի առկա նպատակային և գործառնական նշանակությունը,

դ) փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը.

2) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը.

3) համայնքի ավագանու որոշումը.

4) համայնքի ղեկավարի կարծիքը հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ.

5) հողամասի` սույն կարգի 2-րդ կետով նախատեսված մասշտաբի հատակագիծը` հողամասի շրջադարձային կետերի կոորդինատներով, VGS համակարգում.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթեր:

(4-րդ կետը փոփ. 12.05.11 թիվ 772-Ն որոշում)

i

5. Մարզպետը ժամանակավոր սխեման ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և իր եզրակացության հետ միասին այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն` դրա մասին գրավոր տեղյակ պահելով համայնքի ղեկավարին:

(5-րդ կետը փոփ. 12.05.11 թիվ 772-Ն որոշում)

i

5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը` կից նյութերով, ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` համապատասխան կարծիքի: Նշված պետական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն են ներկայացնում կարծիքներ` որոշման նախագծի վերաբերյալ:

(5.1-ին կետը լրաց. 12.05.11 թիվ 772-Ն որոշում)

5.2. Եթե սույն կարգի 5.1-ին կետում նշված ժամկետում «Հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ չի ներկայացվում կարծիք, ապա այն համարվում է դրական:

(5.2-րդ կետը լրաց. 12.05.11 թիվ 772-Ն որոշում)

5.3. «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ բացասական կարծիք ներկայացնելիս` կարծիքին կցվում է համապատասխան հիմնավորում` հղում կատարելով այն իրավական ակտերին, որոնք հիմք են հանդիսացել բացասական կարծիքի ձևավորման համար:

(5.3-րդ կետը լրաց. 12.05.11 թիվ 772-Ն որոշում)

5.4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը կարծիքներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստացված կարծիքներն ու առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում կատարում համապատասխան փոփոխություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

(5.4-րդ կետը լրաց. 12.05.11 թիվ 772-Ն որոշում)

6. Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի համար կազմված տեքստային և գրաֆիկական նյութերը, Երևանի խորհրդի կողմից հավանության արժանանալուց հետո, համաձայնեցնում է սույն կարգի 5-րդ կետում նշված պետական մարմինների հետ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

i

7. Համայնքի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ժամանակավոր սխեման հաստատվելուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են հողերի օտարումը կամ օգտագործման տրամադրումը` փոփոխելով ժամանակավոր սխեմայով նախատեսված հողերի նպատակային նշանակությունը:

(7-րդ կետը փոփ. 12.05.11 թիվ 772-Ն որոշում)

i

8. Հաստատված ժամանակավոր սխեմաների հիման վրա սահմանված կարգով կազմվում է` բնակելի, հասարակական, արտադրական նշանակության հողերի համար` մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագիծ, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի համար` հողաբաժանման հատակագիծ: Համայնքի ղեկավարը տարվա ընթացքում` սահմանված կարգով օտարված, օգտագործման տրամադրված հողերի, կատարված հողահատկացումների, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա հողային հաշվեկշռում կատարում է համապատասխան փոփոխություններ:

(8-րդ կետը փոփ. 12.05.11 թիվ 772-Ն որոշում)

i

9. Հաստատված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

(9-րդ կետը փոփ. 02.05.03 թիվ 625-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2001
N 30
Որոշում