Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ...

 

 

110.0369.160615

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        06            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11015233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մայիսի 2015 թվականի N 369-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015-2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի.

2) հանրակրթական հիմնական մասնագիտացված պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 2-ի.

3) հանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 3-ի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչությունների պետերին` փաստաթուղթը, օրենքով սահմանված կարգով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը (պետ` Գ. Եղինյան)` հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել` հիմք ընդունելով հաստատված օրինակելի ուսումնական պլանները:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան)` ապահովել ուսումնական հաստատությունների գործունեությունը` օրինակելի ուսումնական պլանների պահանջներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտին (տնօրեն` Ն. Ղուկասյան)` իրականացնել անհրաժեշտ օժանդակություն ուսումնական հաստատություններին` օրինակելի ուսումնական պլաններով ուսումնական հաստատությունների գործունեությունն ապահովելու նպատակով:

6. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Հավելված 1

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2015 թվականի մայիսի 4-ի

N 369-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015-2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

 

I. ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) 2015-2016 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (այսուհետ` ՈՒսումնական պլան), բացառությամբ Հավելված 1.1-ի 9-րդ աղյուսակի, ունեն երկու` պետական և դպրոցական բաղադրիչ: Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական ուսումնական հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից: Հաստատությունը ՈՒսումնական պլանի հիման վրա դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը(ները):

1. Հաստատության ՈՒսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների, և սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:

2. Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) համաձայնությամբ`

1) արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար,

2) բազմահամակազմ կամ թերբեռնված դասարանների առկայության դեպքում,

3) Նախարարության կողմից երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում:

3. ՈՒսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի տնօրինման կարգը սահմանված է`

1) «Ընդհանրական պարզաբանումներ»-ում,

2) օտար լեզվի ընտրությունը` «Օտար լեզվի ընտրության կարգ»-ում:

4. ՈՒսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2015թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2016թ. մայիսի 27-ին` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

5. Ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է` «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հաստատության 2015-2016 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):

6. ՈՒսումնական պլանի պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչներն ուղղված են հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների յուրացման ապահովմանը:

7. Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ:

8. Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման:

9. ՈՒսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների (գնահատականի) հիման վրա` տարեկան գնահատականները` բացառությամբ սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի (այսուհետ` Հավելված 1) 10-րդ կետով նախատեսված դեպքի:

10. Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանով հաստատված կարգի:

11. Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է:

12. Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:

i

13. ՈՒսումնական տարվա ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2015թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, ձմեռային` 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային` 2016թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

(13-րդ կետը փոփ. 15.01.16 թիվ 06-Ն հրաման)

14. Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2015թ. հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, ձմեռայինը` 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը` 2016թ. մարտի 14-ից 27-ը ներառյալ:

15. Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2015թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, ձմեռայինը` 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 24-ը ներառյալ և գարնանայինը` 2016թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ:

16. Տարածքային կառավարման լիազորված մարմնի (Երևանի քաղաքապետարանի) (այսուհետ` Լիազոր մարմին) ենթակայության հաստատությունների համար սույն հրամանի Հավելված 1-ի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետներում հաստատության նախաձեռնության դեպքում Լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Լիազոր մարմինը փոփոխությունները առնվազն 5 աշխատանքային օր առաջ համաձայնեցնում է Նախարարության հետ:

17. Հաստատությունը (անկախ ենթակայությունից) դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում կարող է նախատեսել մինչև 10 օր տևողությամբ հավելյալ արձակուրդ` բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության` Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Լիազոր մարմինն այդ մասին տեղեկացնում է Նախարարությանը 5 աշխատանքային օրվա ընթացքում:

1) Նախարարության ենթակայության հաստատություններում սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև Հաստատության կողմից հավելյալ արձակուրդի նախատեսումը կատարվում են Հաստատության նախաձեռնությամբ, Նախարարության համաձայնությամբ:

2) Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով Նախարարությանը:

 

II. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

18. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ.

1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ՈՒսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:

2) Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ կամ 8-րդ դասարան), «Ֆերմերային գործ» (11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ և 11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (2-4-րդ դասարաններ, ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի 10-11-րդ դասարաններ), «Հայկական հարցի պատմություն (11-րդ դասարան)», «Հոգեբանություն» (7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում Հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

3) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)` դրանց ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

4) Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ` ելնելով Հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով Նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից:

5) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

6) Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է Հաստատության ուսումնական պլանում և դասացուցակում:

19. ՈՒսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում.

1) 12-րդ դասարանում առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական բոլոր թեմաների ուսումնասիրությունն իրականացվում է առաջին կիսամյակում:

2) 12-րդ դասարանում ՈՒսումնական պլանով նախատեսված ժամաքանակը երկրորդ կիսամյակում հատկացվում է խմբային պարապմունքների միջոցով պետական քննական (ավարտական, միասնական) առարկաների ուսումնական ամբողջ նյութի կրկնությանը: Այդ նպատակով կազմվում է սովորողների խմբային ուսուցման ժամանակացույց:

3) Երկրորդ կիսամյակում քննական առարկաների (բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայի) կրկնությանը հատկացված ժամաքանակը չի կարող պակաս լինել այդ առարկաներին առաջին կիսամյակում ՈՒսումնական պլանով հատկացված ժամաքանակից:

4) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում յուրաքանչյուր դասարանի (խմբի) համար ուսուցումն իրականացվում է խմբային եղանակով` յուրաքանչյուր սովորողի համար շաբաթական 34 ժամ ծավալով:

5) Առաջին կիսամյակում համալրված դասարաններում երկրորդ կիսամյակում «Հայոց լեզու և հայ գրականություն» («Հայոց լեզու», «Հայ գրականություն»), «Մաթեմատիկա» (»Հանրահաշիվ», «Երկրաչափություն»), «Հայոց պատմություն», «Ֆիզկուլտուրա» քննական առարկաների դասաժամերին սովորողների ուսումնառությունը շարունակվում է նույն համակազմով` որպես մեկ ուսումնական խումբ: Սովորողների ուսումնառության արդյունքները դասամատյանում գրանցվում են ըստ ՈՒսումնական պլանի` 12-րդ դասարանի պետական պարտադիր առարկայացանկի:

6) Բնագիտական առարկայի (առարկաների) դասաժամին տվյալ ուսումնական հաստատության 12-րդ դասարանի (դասարանների) բոլոր սովորողները խմբավորվում են` ըստ իրենց կողմից ընտրված բնագիտական առարկայի (առարկաների): Նույն սկզբունքով կատարվում է նաև օտար լեզվի խմբի (խմբերի) ձևավորումը: Եթե Հաստատության բոլոր սովորողների կողմից ընտրվել է մեկ բնագիտական կամ մեկ օտար լեզու առարկա, ապա այդ առարկաների վերաբերյալ անհրաժեշտ գրանցումները կատարվում են դասարանի հիմնական դասամատյանում:

7) Սովորողների կողմից ընտրված բնագիտական առարկաների կամ օտար լեզուների ուսուցման կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով` անհրաժեշտ է ըստ առարկաների ձևավորված յուրաքանչյուր խմբին, անկախ սովորողների թվից, հատկացնել շաբաթական միևնույն քանակի դասաժամ:

8) ՈՒսումնական պլանով նախատեսված ոչ քննական առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են սովորողների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականների հիման վրա` ուստարվա ուսումնական պարապմունքների վերջում:

ա. Քննական առարկաների տարեկան գնահատականները նշանակվում են առաջին և երկրորդ կիսամյակների կիսամյակային գնահատականների միջին թվաբանականի հիման վրա: Երկրորդ կիսամյակի կիսամյակային գնահատականը հաշվարկվում է առաջին կիսամյակի համար սահմանված կիսամյակային գնահատականի ձևավորման կարգով:

բ. Քննական յուրաքանչյուր առարկայից տրվում են ամփոփիչ ստուգման աշխատանքներ: Այդ աշխատանքները տրվում են կրկնվող թեմայի, ինչպես նաև մի քանի բովանդակային ամբողջություն կազմող քննական ծրագրային նյութերի ամփոփումից հետո:

գ. Բանավոր հարցման, գործնական, թեմատիկ, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների գնահատականները լրացվում են դասամատյաններում:

20. Օտար լեզվի ընտրության կարգ.

1) Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասավանդվում է երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներից որևէ մեկը:

2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից և մյուս հիմնական օտար լեզվից) կարելի է դասավանդել դպրոցական բաղադրիչի ժամաքանակի հաշվին` 5-9-րդ դասարաններում (շաբաթական 1.5 կամ 2 ժամ) և 10-12-րդ դասարաններում (շաբաթական 2 ժամ)` Նախարարության կողմից հաստատված չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:

3) Նախարարության կողմից` Հաստատության մանկավարժական խորհրդի և ըստ Հաստատության ենթակայության լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա, կարող է փոխարինվել Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն այլ օտար լեզվով, ինչպես նաև որոշվել նոր հիմնադրված Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն:

 

III. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

21. Հաստատության դասարանների միջին խտությունը սահմանվում է 25-30 սովորող` տարրական և միջին դպրոցի դասարանների համար, 20-25 սովորող` ավագ դպրոցի դասարանների համար` սանիտարական նորմերի պահպանմամբ, ընդ որում, սովորողների թիվը տարրական և միջին դպրոցների դասարաններում չի կարող գերազանցել 35-ը, իսկ ավագ դպրոցում` 30-ը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել Հաստատության լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին` Հաստատության խորհրդի որոշմամբ:

22. Տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների դասաժամերին կարելի է դասարանը բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է:

23. Միջին դպրոցում «Հայոց լեզու» (7-9-րդ դասարաններ), «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (5-9-րդ դասարաններ), «Ինֆորմատիկա» (6-9-րդ դասարաններ` համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է:

Դասարանը նույն կարգով կարող է կիսվել երկու խմբի նաև Նախարարության երաշխավորած «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ, 11-րդ դասարաններ) առարկայի պարապմունքների ժամանակ` դպրոցական բաղադրիչի ժամաքանակը այդ առարկային տրամադրելու դեպքում:

«Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը կիսվում է երկու խմբի` տղաների և աղջիկների` անկախ սովորողների թվից (ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաստատված համապատասխան առարկայական ծրագրով):

24. 10-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների և ավագ դպրոցի արհեստագործական մասնագիտական դասընթացների դասաժամերին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է:

25. Անհրաժեշտության դեպքում Հաստատությունն իրավասու է վերաբաշխելու առարկաների ուսուցմանը ՈՒսումնական պլանով հատկացված ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:

26. 8-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է 2016 թ. հունվար-փետրվար ամիսներին:

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:

27. 6-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» և այլ առարկաների ծրագրերով ամսական առնվազն 1 (մեկ) ժամ ուսուցումը կազմակերպվում է համակարգչային կաբինետում (դրա առկայության դեպքում)` ելնելով յուրաքանչյուր առարկայից մատուցվող ուսումնական նյութի բովանդակային և դասավանդման մեթոդական պահանջներից: Այն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել «Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում» (http://lib.armedu.am) տեղադրված Նախարարության կողմից երաշխավորված էլեկտրոնային ուսումնական նյութերը:

28. 6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներից մեկը հաստատության ընտրությամբ դասավանդվում է առաջին, մյուսը` երկրորդ կիսամյակում:

29. «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների համաժամանակյա թեմաների ուսուցումն ապահովելու նպատակով ուսուցիչներին իրավունք է տրվում մասնակի փոփոխություններ կատարելու նշված առարկաների դասացանկում` պահպանելով յուրաքանչյուր առարկային հատկացված տարեկան ընդհանուր ժամաքանակը:

30. Հաստատությունում, ըստ կրթական ծրագրերի աստիճանների, տարրական, միջին և ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցումը կարող է իրականացվել «Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով», Հաստատության խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասաժամերին` անհատական ծրագրով: Հաստատությունում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների գնահատում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից չի կատարվում:

 

IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 2015-2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

31. Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող առանձին գործող ավագ դպրոցի (այսուհետ` Ավագ դպրոց) օրինակելի ուսումնական պլանները սահմանում են հոսքային ուսուցման ծրագրեր իրականացնող Ավագ դպրոցում միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը` ըստ տարբերակված հոսքերի, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների և սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:

32. Ավագ դպրոցում երաշխավորվում են հոսքերի հետևյալ խմբերը`

1) հիմնական - հումանիտար, բնագիտամաթեմատիկական, արհեստագործական,

2) ընդհանուր:

33. Ավագ դպրոցի X-XII դասարանների ուսպլանները ըստ հոսքերի տրված են.

1) հումանիտար հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի հումանիտար հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում,

2) բնագիտամաթեմատիկական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում,

3) արհեստագործական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի արհեստագործական հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում,

4) ընդհանուր հոսքը` «Հաստատության ուսումնական պլան»-ում (համաձայն Հավելված 1.1-ի Աղյուսակ 1-ի):

34. ՈՒսումնական պարապմունքները Ավագ դպրոցում սկսվում են 2015թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվում 2016 թ. մայիսի 27-ին` ապահովելով ոչ պակաս, քան 34 ուսումնական շաբաթ տասից տասներկուերորդ դասարանների համար:

35. ՈՒսումնական պլանի ընդհանուր հանրակրթական, հոսքային, դպրոցական բաղադրիչներն ուղղված են հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ապահովմանը:

36. Ավագ դպրոցում գործում է գնահատման 10-միավորային սանդղակ: Ընթացիկ գնահատման ժամանակ կարող է կիրառվել նաև գնահատման այլ սանդղակ, որը բերվում է 10-միավորային գրանցման: Պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման սանդղակները բերվում են 10 կամ 20 միավորային գրանցման:

37. Ավագ դպրոցում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է:

38. ՈՒսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների միջոցով` տարեկան գնահատականները` բացառությամբ սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 44-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքի:

39. ՈՒսումնական տարվա ընթացքում 10-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2015թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, ձմեռային` 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային` 2016թ. մարտի 14-ից 20-ը ներառյալ:

40. Ավագ դպրոցի դասարանների միջին խտությունը սահմանվում է 20-25 սովորող (ընդ որում` սովորողների թիվը չի կարող գերազանցել 30-ը):

41. Հոսքային ուսուցման առարկաների դասերին ֆինանսական միջոցների առկայության դեպքում դասարանի միջին խտությունը կարող է սահմանվել 12-15 սովորող` սանիտարական նորմերի պահպանմամբ:

42. Ավագ դպրոցի ՈՒսումնական պլանների ընդհանուր հանրակրթական բաղադրիչի «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների և արհեստագործական մասնագիտական դասընթացների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել երկու խմբի, եթե տվյալ դասարանի սովորողների թիվը 20 և ավելի է:

43. Ավագ դպրոցի միևնույն դասարանում ընդհանուր հանրակրթական բաղադրիչի շրջանակում ուսումնասիրվող երկրորդ օտար լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու) դասաժամին դասարանը կարող է բաժանվել խմբերի` անկախ սովորողների թվից, բայց ոչ ավելի, քան երեք օտար լեզվի (բացի ռուսերենից) համար:

44. ՈՒսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում

1) 12-րդ դասարանում առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական բոլոր թեմաների ուսումնասիրությունն իրականացվում է առաջին կիսամյակում:

2) 12-րդ դասարանում ՈՒսումնական պլանով նախատեսված ժամաքանակը երկրորդ կիսամյակում հատկացվում է խմբային պարապմունքների միջոցով պետական քննական (ավարտական, միասնական) առարկաների ուսումնական ամբողջ նյութի կրկնությանը: Այդ նպատակով կազմվում է սովորողների խմբային ուսուցման ժամանակացույց:

3) Երկրորդ կիսամյակում քննական առարկաների (բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայի) կրկնությանը հատկացված ժամաքանակը չի կարող պակաս լինել այդ առարկաներին առաջին կիսամյակում ՈՒսումնական պլանով հատկացված ժամաքանակից:

4) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում յուրաքանչյուր դասարանի (խմբի) համար ուսուցումը պետք է իրականացվի խմբային եղանակով` յուրաքանչյուր սովորողի համար ապահովելով շաբաթական 34 դասաժամ:

5) Առաջին կիսամյակում համալրված դասարաններում երկրորդ կիսամյակում` «Հայոց լեզու և հայ գրականություն» («Հայոց լեզու», «Հայ գրականություն»), «Մաթեմատիկա» (»Հանրահաշիվ», «Երկրաչափություն»), «Հայոց պատմություն», «Ֆիզկուլտուրա» քննական առարկաների դասաժամերին սովորողների ուսումնառությունը շարունակվում է նույն համակազմով` որպես մեկ ուսումնական խումբ: Սովորողների ուսումնառության արդյունքները դասամատյանում գրանցվում են` ըստ ՈՒսումնական պլանի` 12-րդ դասարանի պետական պարտադիր առարկայացանկի:

6) Բնագիտական առարկայի(ների) դասաժամին տվյալ ուսումնական հաստատության 12-րդ դասարանի(ների) բոլոր սովորողները խմբավորվում են` ըստ իրենց կողմից ընտրված բնագիտական առարկայի(ների): Նույն սկզբունքով կատարվում է նաև օտար լեզվի խմբի (խմբերի) ձևավորումը: Եթե Հաստատության բոլոր սովորողների կողմից ընտրվել է մեկ բնագիտական կամ մեկ օտար լեզու առարկա, ապա այդ առարկաների վերաբերյալ անհրաժեշտ գրանցումները կատարվում են դասարանի հիմնական դասամատյանում:

7) Սովորողների կողմից ընտրված բնագիտական առարկաների կամ օտար լեզուների ուսուցման կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով` անհրաժեշտ է ըստ առարկաների ձևավորված յուրաքանչյուր խմբին, անկախ սովորողների թվից, հատկացնել շաբաթական միևնույն քանակի դասաժամ:

8) ՈՒսումնական պլանով նախատեսված ոչ քննական առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են սովորողների` առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականների հիման վրա` ուստարվա ուսումնական պարապմունքների վերջում:

ա. Քննական առարկաների տարեկան գնահատականները նշանակվում են առաջին և երկրորդ կիսամյակների կիսամյակային գնահատականների միջին թվաբանականի հիման վրա: Երկրորդ կիսամյակի կիսամյակային գնահատականը հաշվարկվում է առաջին կիսամյակի համար սահմանված կիսամյակային գնահատականի ձևավորման կարգով:

բ. Քննական յուրաքանչյուր առարկայից տրվում են ամփոփիչ ստուգման աշխատանքներ: Այդ աշխատանքները տրվում են կրկնվող թեմայի, ինչպես նաև մի քանի բովանդակային ամբողջություն կազմող քննական ծրագրային նյութերի ամփոփումից հետո:

գ. Բանավոր հարցման, գործնական, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքների գնահատականները լրացվում են դասամատյաններում:

45. Օրինակելի ուսումնական պլանների կառուցվածքը.

Հոսքային (խորացված) ուսուցման ՈՒսումնական պլանները կազմված են ընդհանուր հանրակրթական, հոսքային (արհեստագործական հոսքում` մասնագիտական) և դպրոցական բաղադրիչներից:

1) Ընդհանուր հանրակրթական բաղադրիչը ներառում է հանրակրթական ուսումնական առարկան(երը) և յուրաքանչյուր առարկայի համար նախատեսված շաբաթական ժամաքանակները` ըստ դասարանների: Ընդհանուր հանրակրթական առարկաները պարտադիր են տվյալ հոսքի (ենթահոսքի) համար:

2) Հոսքային բաղադրիչով սահմանված ժամաքանակը տրամադրվում է խորացված ուսուցմամբ առարկաների դասավանդմանը, իսկ արհեստագործական հոսքում` մասնագիտական դասընթացներին: Հոսքային բաղադրիչում ընդգրկված առարկաները (դասընթացները) ուղղված են սովորողի հետագա մասնագիտական կրթության հիմքերի ստեղծմանը և հանրակրթությունից մասնագիտական կրթության անցման շարունակականության ապահովմանը, իսկ արհեստագործական հոսքի պարագայում` նախնական մասնագիտական կրթության որևէ որակավորման ձեռքբերմանը:

3) Դպրոցական բաղադրիչը հոսքային ուսուցման դեպքում ընդգրկում է հետագա մասնագիտական կրթության նախապատրաստմանն ուղղված ընտրովի առարկաները, դասընթացները և դրանց ուսուցման համար ըստ դասարանների նախատեսված ժամաքանակները: Այս բաղադրիչը տնօրինում է դպրոցը` ղեկավարվելով Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկով:

4) Ավագ դպրոցը ՈՒսումնական պլանների հիման վրա ընդհանուր հանրակրթական, հոսքային, դպրոցական բաղադրիչների տնօրինմամբ մշակում է յուրաքանչյուր հոսքի` տվյալ ուստարվա ենթահոսքերի իր ուսումնական պլանները: Ենթահոսքերի ուսումնական պլանները կազմելիս դպրոցն ընդհանուր հանրակրթական և հոսքային բաղադրիչներով նախատեսված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը հատկացնում է դպրոցական բաղադրիչին:

5) Ընդհանուր հանրակրթական, հոսքային և դպրոցական բաղադրիչները ֆինանսավորվում են պետական բյուջեից:

6) 10-12-րդ դասարաններում դասարանի շաբաթական ուսումնական պարտադիր բեռնվածությունը բոլոր հոսքերում սահմանվում է 34 դասաժամ:

46. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգը հոսքային ուսուցմամբ դասարաններում

1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը տրամադրվում է Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկի, տվյալ հոսքային ուսուցմամբ դասարանի ընդհանուր հանրակրթական բաղադրիչի և հոսքային ուսուցման առարկաներին:

Ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ հոսքերի համար կարող են երաշխավորվել լրացուցիչ հետևյալ` «Գրաբար» (11-րդ դասարան), «Արտասահմանյան գրականություն» (11-րդ դասարան), «Բանահյուսություն» (հին և միջնադարյան շրջան, 11-րդ դասարան), «Ճարտասանություն» (11-րդ դասարան), «Արևմտահայերեն» (10-րդ կամ 11-րդ դասարան), «Պետության և իրավունքի հիմունքներ» (11-րդ դասարան), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հնագիտություն» (10-րդ դասարան), «Ազգագրություն» (10-րդ դասարան), «Հայաստանի հարակից երկրների պատմություն» (11-րդ դասարան), «Կրոնի պատմություն» (11-րդ դասարան), «Արվեստի պատմություն» (10-11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (բնագիտամաթեմատիկական հոսք, 10-11-րդ դասարաններ), «Քրիստոնեական բարոյագիտություն» (12-րդ դասարան), «Բարոյագիտություն» (11-րդ դասարան), «Տրամաբանություն (11-րդ դասարան), «Թվային համակարգեր» (10-րդ դասարան), «Երկրաչափության հիմունքներ» (12-րդ դասարան), «Դիսկրետ մաթեմատիկայի տարրեր» (11-րդ դասարան), «Աստղագիտություն» (10-11-րդ դասարաններ), «Ռադիոէլեկտրոնիկա» (11-րդ դասարան), «Բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ» (10-11-րդ դասարաններ), «Կիրառական քիմիա» (11-րդ դասարան), «Գիտական ճանաչողության հիմունքներ» (11-րդ դասարան), «Բնական գիտությունները և մաթեմատիկան» (10-րդ դասարան), «Բնագիտական մտքի պատմություն» (11-րդ դասարան), «Երկրագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Քերականություն և բառագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Գրականություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Մասնագիտական կողմնորոշում» (10-րդ կամ 11-րդ դասարան) առարկաների ուսուցումը` Հաստատության կողմից դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

2) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)` դրանց ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

47. 10-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է 2016 թ. հունվար-փետրվար ամիսներին:

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:

48. Օտար լեզվի ընտրության կարգ.

1) Ավագ դպրոցում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու:

2) Հաստատության ընտրությամբ երրորդ (հիմնական և մյուս օտար լեզվից բացի) օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) կարելի է դասավանդել Նախարարության կողմից հաստատված համապատասխան առարկայական չափորոշիչներով և ծրագրերով (շաբաթական 2 ժամ), ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:

3) Ավագ դպրոցը դասավանդվող օտար լեզուն կարող է փոխարինել այլ օտար լեզվով` Նախարարության որոշմամբ: Նախարարությունը քննարկում է Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի առաջարկությունը օտար լեզվի փոխարինման վերաբերյալ և կայացնում համապատասխան որոշում:

4) Նոր հիմնադրված Ավագ դպրոցում դասավանդվող երկրորդ օտար լեզուն հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ որոշում է Նախարարությունը:

49. Հավելված 1.1-ի աղյուսակների պարզաբանումներ.

1) Հավելված 1.1-ի Աղյուսակ 2-ում`

ա. «1» նշագրումը նշանակում է, որ որպես խորացված ուսուցման առարկաներ` սովորողն ընտրում է բերված ցանկից մինչև չորս առարկա ներառյալ:

բ. «2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:

գ. «Օտար լեզու-1» և «Ռուսաց լեզու-1» առարկաներն ընտրելու դեպքում սովորողը չի ուսումնասիրում «Օտար լեզու-2» և «Ռուսաց լեզու-2» առարկաները:

2) Սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) ընտրում է որոշակի թվով առարկաներ` համաձայն` սույն ուսումնական պլանի 49-րդ կետի 1-ին ենթակետի ա. պարբերության պարզաբանման: Այդ դեպքում սովորողը չի ուսումնասիրում ՈՒսումնական պլանի ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված միևնույն առարկաները:

3) Հումանիտար հոսքի որևէ ենթահոսքի առարկաների` հոսքային և ընդհանուր հանրակրթական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը տրվում է ՈՒսումնական պլանի դպրոցական բաղադրիչին: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը բաշխվում է սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի մաս IV-ի «Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգի» համաձայն` պահպանելով տվյալ դասարանի համար ՈՒսումնական պլանով սահմանված շաբաթական ժամաքանակը:

4) Ավագ դպրոցի հումանիտար հոսքի ՈՒսումնական պլանով (համաձայն Հավելված 1.1-ի Աղյուսակ 2-ի)`

ա. 10-րդ դասարանում բնագիտական առարկաներից մեկն ուսումնասիրվում է հարակից առարկաների ծրագրով (շաբաթական 2 ժամ), իսկ մնացած երեք բնագիտական առարկաները, համապատասխանաբար, այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով:

բ. 11-րդ դասարանում հումանիտար հոսքի ենթահոսքերից յուրաքանչյուրի սովորողներն ընտրում են չորս բնագիտական առարկաներից երկուսը, ընդ որում` այդ առարկաներից մեկն ուսումնասիրվում է բնագիտական հոսքի հարակից առարկաների, իսկ մյուսը` հումանիտար հոսքի ծրագրով:

գ. 12-րդ դասարանում բնագիտական առարկայի ուսումնասիրությունը շարունակվում է 11-րդ դասարանում սովորողի ընտրած բնագիտական հոսքի հարակից առարկայի ծրագրով:

դ. 11-րդ դասարանում դպրոցական բաղադրիչում ձևավորված ժամաքանակից 0.5 ժամ կարող է հատկացվել «Հասարակագիտություն» առարկային` հանրակրթական դպրոցի ընդհանուր հոսքի համար նախատեսված ծրագրով ուսուցում կազմակերպելու նպատակով (համաձայն Հավելված 1.1-ի Աղյուսակ 1-ի):

5) Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի ՈՒսումնական պլանով (համաձայն Հավելված 1.1-ի Աղյուսակ 3-ի)`

ա. «1» նշագրումը նշանակում է, որ որպես խորացված ուսուցման առարկաներ` սովորողն ընտրում է բերված ցանկից մինչև երեք առարկա ներառյալ:

բ. «2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:

գ. «3» նշագրումը նշանակում է, որ «Օտար լեզու-1» առարկան ընտրելու դեպքում սովորողը չի ուսումնասիրում «Օտար լեզու-2» առարկան:

6) Հավելված 1.1-ի Աղյուսակ 3-ում`

ա. Սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) առարկա(ներ) ընտրելու դեպքում չի ուսումնասիրում ՈՒսումնական պլանի Ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված միևնույն առարկան(երը):

բ. Բնագիտամաթեմատիկական հոսքի որևէ ենթահոսքի առարկաների` հոսքային և ընդհանուր հանրակրթական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը տրվում է ՈՒսումնական պլանի դպրոցական բաղադրիչին: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը բաշխվում է սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի մաս IV-ի «Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգի» համաձայն` պահպանելով տվյալ դասարանի համար ՈՒսումնական պլանով սահմանված շաբաթական ժամաքանակը:

գ. Եթե սովորողը խորացված ուսուցմամբ ընտրում է մեկ բնագիտական առարկա, ապա 10-րդ դասարանում ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված մնացած երեք բնագիտական առարկաներից մեկը` շաբաթական 2 ժամով, ուսումնասիրում է բնագիտական հոսքի հարակից («Աշխարհագրություն» առարկայի դեպքում` ընդհանուր) առարկայական ծրագրերով, իսկ մյուս երկու բնագիտական առարկաները` այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով: 11-րդ դասարանում մեկ բնագիտական առարկայի խորացված ուսուցումը շարունակելու դեպքում մնացած երկու բնագիտական առարկաներից մեկն ուսումնասիրում է այդ առարկայի` բնագիտական հոսքի հարակից առարկայական ծրագրով, իսկ մյուսը` այդ առարկայի` հումանիտար հոսքի ծրագրով: 12-րդ դասարանում մեկ բնագիտական առարկայի խորացված ուսուցումը շարունակելու դեպքում սովորողը կարող է շարունակել ևս մեկ բնագիտական առարկայի ուսումնասիրությունը` հարակից առարկայական ծրագրով:

դ. Եթե սովորողը խորացված ուսուցմամբ ընտրում է երկու բնագիտական առարկա, ապա ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված բնագիտական առարկաներից մյուս երկուսը 10-րդ դասարանում ուսումնասիրում է այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով: 11-րդ դասարանում երկու բնագիտական առարկաների խորացված ուսուցումը շարունակելու դեպքում մնացած մեկ բնագիտական առարկան ուսումնասիրում է այդ առարկայի` հումանիտար հոսքի ծրագրով: 12-րդ դասարանում սովորողը շարունակում է միայն խորացված ուսուցմամբ երկու բնագիտական առարկաների ուսումնասիրությունը:

ե. Եթե սովորողը չի ընտրում խորացված ուսուցմամբ որևէ բնագիտական առարկա, ապա 10-րդ դասարանում բնագիտական առարկաներից մեկն ուսումնասիրում է այդ առարկայի` հարակից («Աշխարհագրություն» առարկայի դեպքում` ընդհանուր) առարկայական ծրագրով (10-րդ դասարանում` շաբաթական 2 ժամ), իսկ մնացած երեք բնագիտական առարկաները, համապատասխանաբար, այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով: 11-րդ դասարանում բնագիտական առարկաներից մեկը սովորողն ուսումնասիրում է բնագիտական հոսքի հարակից առարկայական ծրագրով, իսկ մյուս երկուսը` այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով: 12-րդ դասարանում սովորողը բնագիտական մեկ առարկայի ուսումնասիրությունը շարունակում է 11-րդ դասարանում բնագիտական հոսքի հարակից առարկայական ծրագրով ուսումնասիրած առարկան:

զ. 11-12-րդ դասարաններում «Հասարակագիտություն» առարկան ուսումնասիրվում է հանրակրթական դպրոցի հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված ծրագրով:

է. Եթե սովորողը 12-րդ դասարանում չի ուսումնասիրում «Օտար լեզու-1» առարկան, ապա շարունակում է ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված «Օտար լեզու-2» և «Ռուսաց լեզու» առարկաների համապատասխան ծրագրերի ուսումնասիրությունը:

ը. «Համաշխարհային պատմություն» առարկան ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է ընդգրկվել ընդհանուր հանրակրթական բաղադրիչի առարկայացանկում և ուսումնասիրվել առարկայի` ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար երաշխավորված ծրագրով (համաձայն Հավելված 1.1-ի Աղյուսակ 3-ի):

7) Հավելված 1.1-ի Աղյուսակ 4-ում`

ա. «1» նշագրումը նշանակում է, որ մասնագիտական դասընթացներ (առարկաներ) են համարվում դպրոցի կողմից իրականացվող նախամասնագիտական ուսումնական ծրագրերը:

բ. «2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:

8) Ավագ դպրոցի արհեստագործական հոսքի ՈՒսումնական պլանով (համաձայն Հավելված 1.1-ի Աղյուսակ 4-ի)`

ա. 10-րդ դասարանում բնագիտական առարկաներից մեկն ուսումնասիրվում է բնագիտական հոսքի` հարակից («Աշխարհագրություն» առարկայի դեպքում` ընդհանուր) առարկաների ծրագրերով (շաբաթական 2 ժամ), իսկ մնացած երեք բնագիտական առարկաները, համապատասխանաբար, այդ առարկաների` հումանիտար հոսքի համար նախատեսված ծրագրերով:

բ. 11-րդ դասարանում սովորողներն ընտրում են չորս բնագիտական առարկաներից երկուսը, ընդ որում` այդ առարկաներից մեկն ուսումնասիրվում է բնագիտական հոսքի` հարակից առարկաների ծրագրով, իսկ մյուսը` հումանիտար հոսքի համար նախատեսված ծրագրով:

գ. 12-րդ դասարանում բնագիտական առարկայի ուսուցումը շարունակվում է 11-րդ դասարանում սովորողների ընտրած` բնագիտական հոսքի հարակից առարկայի ծրագրով:

դ. Մասնագիտական դասընթացների ժամաքանակը ներառում է նաև պրակտիկ ուսուցման ժամերը: ՈՒսումնական պլանով 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ժամաքանակը Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ հատկացվում է ուսումնական պրակտիկայի կազմակերպմանը և պետական ավարտական քննական առարկաների կրկնությանը:

ե. «Համաշխարհային պատմություն» առարկան դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է ընդգրկվել ընդհանուր հանրակրթական բաղադրիչի առարկայացանկում և ուսումնասիրվել առարկայի` ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար երաշխավորված ծրագրով (համաձայն Աղյուսակ 4-ի):

9) Ռուսերենով ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական դպրոցի (դասարանի) ՈՒսումնական պլանի (համաձայն Հավելված 1.1-ի Աղյուսակ 6-ի)` «Մայրենի» առարկայի դասաժամերը 1-ին դասարանի 1-ին կիսամյակում հատկացվում են բանավոր խոսքի զարգացմանը, 2-րդ կիսամյակում` տառուսուցմանը:

10) Ռուսերենով ուսուցմամբ և ասորերենի ուսումնասիրմամբ դասարանների ՈՒսումնական պլանով (հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 8-ի)`

ա. 6-9-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմությանը» լրացուցիչ դասաժամեր չեն հատկացվում:

բ. Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում «Մայրենի» (հայերեն) առարկայի դասաժամերը 1-ին դասարանի 1-ին կիսամյակում հատկացվում են բանավոր խոսքի զարգացմանը, 2-րդ կիսամյակում` տառուսուցմանը:

11) Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցման ՈՒսումնական պլանով (համաձայն Հավելված 1.1-ի Աղյուսակ 9-ի)`

ա. Ռուսերենով ուսուցման դեպքում ռուսաց լեզվին տրվում են հայերենի համար հատկացված դասաժամերը` ապահովելով նույն ժամաքանակի սահմաններում նաև ռուս գրականության ուսուցումը, իսկ ռուսերենի համար նախատեսված ժամաքանակը տրվում է հայոց լեզվի ուսուցմանը:

բ. Տնային պայմաններում ուսուցում կազմակերպվում է բնակավայրը սպասարկող բուժհիմնարկի փաստաթղթերի հիման վրա (եթե բուժման ընթացքը տնային պայմաններում շարունակվելու է մեկ ամսից ավելի)` ըստ Հաստատության ենթակայության` համապատասխան Լիազորված մարմնի գիտությամբ:

գ. Տնային պայմաններում ուսուցման կազմակերպումն իրականացնում է այն Հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը:

դ. Տնային պայմաններում ուսուցում կազմակերպող ուսուցիչները վճարվում են դրույքաչափով, եթե ուսուցումը նախատեսվում է ամբողջ ուստարվա համար, մնացած դեպքերում` ժամավճարով:

ե. Հիվանդանոցներում երկարատև բուժվող երեխաների ուսուցումը կազմակերպվում է` ըստ դասարանների` նույն կարգի պահպանմամբ, տվյալ բուժհաստատությունը սպասարկող ուսումնական հաստատության կողմից (համաձայն Հավելված 1.1-ի Աղյուսակ 9-ի):

 

Հավելված 1.1

 

Աղյուսակ 1

 

Հաստատության ուսումնական պլան

 

._____________________________________________________________________.

|ՈՒսումնական առարկաներ |        Շաբաթական ժամերի քանակը               |

|                      |______________________________________________|

|                      |I |II|III|IV | V |VI |VII|VIII|IX | X |XI |XII|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Մայրենի               | 7| 8|  8|  8|  7|  6|  -|   -|  -|  -|  -|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Հայոց լեզու           | -| -|  -|  -|  -|  -|  3|   2|  2|  2|  2|  2|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Գրականություն         | -| -|  -|  -|  -|  -|  2|   3|  3|  -|  -|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Հայ գրականություն     | -| -|  -|  -|  -|  -|  -|   -|  -|  3|  3|  3|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Ռուսաց լեզու          | -| 2|  2|  3|  3|  3|  3|   3|  3|  2|  2|  2|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Օտար լեզու            | -| -|  2|  2|  2|  2|  2|   2|  2|  2|  2|  2|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Մաթեմատիկա            | 4| 4|  4|  4|  5|  5|  -|   -|  -|  -|  -|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Երաժշտություն         | 2| 1|  1|  1|  1|0.5|0.5|   -|  -|  -|  -|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Կերպարվեստ            | 2| 1|  1|  1|  1|0.5|0.5|   -|  -|  -|  -|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Ես և  շրջակա աշխարհը  | -| 1|  1|  2|  -|  -|  -|   -|  -|  -|  -|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Հայրենագիտություն     | -| -|  -|  -|  1|  -|  -|   -|  -|  -|  -|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Բնագիտություն         | -| -|  -|  -|  2|  2|  -|   -|  -|  -|  -|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Աշխարհագրություն      | -| -|  -|  -|  -|  1|  1|   2|  -|  2|  1|  1|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Հայաստանի աշխարհ.     | -| -|  -|  -|  -|  -|  -|   -|  2|  -|  -|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Հայոց պատմություն     | -| -|  -|  -|  -|1.5|1.5| 1.5|1.5|  2|  2|  2|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Համաշխարհային պատմ.   | -| -|  -|  -|  -|  1|  1|   1|  1|  2|  1|  1|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Հայոց եկեղեցու պատմ.  | -| -|  -|  -|  1|  1|  1|   1|  1|  1|  1|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Հասարակագիտություն    | -| -|  -|  -|  -|  -|  -|   1|  1|  2|  2|  2|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Հանրահաշիվ            | -| -|  -|  -|  -|  -|  3|   3|  3|2.5|2.5|2.5|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Երկրաչափություն       | -| -|  -|  -|  -|  -|  2|   2|  2|1.5|1.5|1.5|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Ինֆորմատիկա           | -| -|  -|  -|  -|  1|  1|   1|  1|  1|  1|  1|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Ֆիզիկա                | -| -|  -|  -|  -|  -|  2|   2|  2|  3|  3|  3|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Քիմիա                 | -| -|  -|  -|  -|  -|  1|   2|  2|  2|  2|  1|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Կենսաբանություն       | -| -|  -|  -|  -|  -|  2|   2|  2|  2|  2|  2|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Տեխնոլոգիա            | 2| 2|  1|  1|  1|  1|  2|   -|  -|  -|  -|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|ՆԶՊ                   | -| -|  -|  -|  -|  -|  -|   1|  1|  1|  1|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Ֆիզկուլտուրա          | 3| 2|  2|  2|  3|  3|  3|   3|  3|  3|  3|1.5|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Շախմատ                | -| 2|  2|  2|  -|  -|  -|   -|  -|  -|  -|  -|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Դպրոցական բաղադրիչ    | -| 1|  2|  2|  2|2.5|2.5| 2.5|2.5|  -|  2|6.5|

|______________________|__|__|___|___|___|___|___|____|___|___|___|___|

|Ընդամենը              |20|24| 26| 28| 29| 31| 34|  35| 35| 34| 34| 34|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Ավագ դպրոցի հումանիտար հոսքի ուսումնական պլան

X-XII դասարաններ

 

._________________________________________________________________.

|Առարկայախումբ      |    Առարկա                      |Շաբաթական   |

|                   |                                |ժամերի      |

|                   |                                |քանակը      |

|                   |                                |____________|

|                   |                                |  X |XI |XII|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Հոսքային բաղադրիչ               |    |   |   |

|___________________|________________________________|____|___|___|

|Խորացված ուսուցմամբ|Հայոց լեզու-1                   |   2|  2|  3|

|առարկաներ (1)      |________________________________|____|___|___|

|                   |Հայ գրականություն-1             |   3|  4|  5|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Հայոց պատմություն-1             |   3|  5|  8|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Համաշխ. պատմություն-1           |   3|  5|  8|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Օտար լեզու-1                    |   3|  5|  8|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Ռուսաց լեզու-1 (Ռուսաց լեզու,   |   3|  3|  3|

|                   |Ռուս գրականություն)             |    |   |   |

|                   |________________________________|____|___|___|

|                   |Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ |    |   |   |

|___________________|________________________________|____|___|___|

|Ընդհանուր          |Հայոց լեզու                     |   2|  2|  2|

|հանրակրթական       |________________________________|____|___|___|

|առարկաներ          |Հայ գրականություն               |   2|  3|  3|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Հայոց պատմություն               |   2|  2|  2|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Համաշխ. պատմություն             |   2|  1|  1|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Հասարակագիտություն              |   2|1.5|  1|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Օտար լեզու-2                    |   2|  2|  2|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Ռուսաց լեզու-2                  |   2|  2|  2|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Հայոց եկեղեցու պատմություն      |   1|  1|  -|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Մաթեմատիկա (Հանրահաշիվ և  մաթ.  |   3|  3|  3|

|                   |անալիզի տարրեր, Երկրաչափություն)|    |   |   |

|                   |________________________________|____|___|___|

|                   |Բնագիտական առարկա 2             |   2|  1|  1|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Բնագիտական առարկա 2             |   1|  1|  -|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Բնագիտական առարկա 2             |   1|  -|  -|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Բնագիտական առարկա 2             |   1|  -|  -|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Ինֆորմատիկա                     |   1|  1|  -|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Ֆիզկուլտուրա                    |   3|  3|1.5|

|                   |________________________________|____|___|___|

|                   |ՆԶՊ                             |   1|  1|  -|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Դպրոցական բաղադրիչ              |    |   |   |

|___________________|________________________________|____|___|___|

|Ընդամենը           |                                |  34| 34| 34|

._________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի ուսումնական պլան

X-XII դասարաններ

 

._________________________________________________________________.

|Առարկայախումբ      |    Առարկա                      |Շաբաթական   |

|                   |                                |ժամերի      |

|                   |                                |քանակը      |

|                   |                                |____________|

|                   |                                |  X |XI |XII|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Հոսքային բաղադրիչ               |    |   |   |

|___________________|________________________________|____|___|___|

|Խորացված ուսուցմամբ|Մաթեմատիկա (Հանրահաշիվ և  մաթ.  |   7|  8|  8|

|առարկաներ (1)      |անալիզի տարրեր,                 |    |   |   |

|                   |Երկրաչափություն) -1             |    |   |   |

|                   |________________________________|____|___|___|

|                   |Ֆիզիկա - 1                      |   4|  5|  8|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Քիմիա - 1                       |   4|  5|  8|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Կենսաբանություն -1              |   4|  5|  8|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Աշխարհագրություն -1             |   3|  5|  8|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Ռուսաց լեզու-1 (Ռուսաց լեզու,   |   3|  3|  3|

|                   |Ռուս գրականություն)             |    |   |   |

|                   |________________________________|____|___|___|

|                   |Օտար լեզու -13                  |   3|  5|  8|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ |    |   |   |

|___________________|________________________________|____|___|___|

|Ընդհանուր          |Հայոց լեզու                     |   2|  2|  2|

|հանրակրթական       |________________________________|____|___|___|

|առարկաներ          |Հայ գրականություն               |   2|  2|  2|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Հայոց պատմություն               |   2|  2|  2|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Հասարակագիտություն              |   2|1,5|  1|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Մաթեմատիկա (Հանրահաշիվ և  մաթ.  |   5|  5|  5|

|                   |________________________________|____|___|___|

|                   |անալիզի տարրեր, Երկրաչափություն)|    |   |   |

|                   |________________________________|____|___|___|

|                   |Բնագիտական առարկա 2             |   2|  2|  1|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Բնագիտական առարկա 2             |   1|  1|  -|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Բնագիտական առարկա 2             |   1|  1|  -|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Բնագիտական առարկա 2             |   1|  -|  -|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Ինֆորմատիկա                     |   1|  2|  1|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Օտար լեզու-2                    |   2|  2|  2|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Ռուսաց լեզու                    |   1|  1|  1|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Ֆիզկուլտուրա                    |   3|  3|1.5|

|                   |________________________________|____|___|___|

|                   |ՆԶՊ                             |   1|  1|  -|

|                   |________________________________|____|___|___|

|                   |Դպրոցական բաղադրիչ              |    |   |   |

|___________________|________________________________|____|___|___|

|Ընդամենը           |                                |  34| 34| 34|

._________________________________________________________________.

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.05.2015
N 369-Ն
Հրաման