Սեղմել Esc փակելու համար:
{02.06.2016 - 31.12.2023} ԹԱՆԿԱՐԺԵՔ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{02.06.2016 - 31.12.2023} ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.06.2016  -ից մինչեւ   31.12.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1916.250107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1916-Ն

 

i

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 13-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 21.12.2023 թիվ 2251-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2006 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1916-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց տեխնիկական պահանջների և գործունեության պայմանների հետ կապված հարաբերությունները:

i

2. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումն ու հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով հարգորոշման ու հարգադրոշմման գործունեություն իրականացնող հաշվառված անձինք (այսուհետ` հաշվառված անձինք):

(2-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 520-Ն որոշում)

i

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվում են հետևյալ եղանակներով`

ա) հարգորոշում հարգափորձական քարի վրա` հարգորոշման ասեղների և (կամ) էտալոնների ու հարգորոշման հակազդուկների օգնությամբ,

բ) հետազոտում ռենտգենային (ռենտգենաֆլուորեսցենտային) անալիզատորի (սպեկտրաչափի) վրա,

գ) կշռուկների, այդ թվում` խմբաքանակի մեջ մտնող մի քանի իրերից վերցված, համաձուլվածքի բաղադրության տարրալուծում` քիմիական քանակական տարրալուծման քայքայիչ մեթոդներով:

(3-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2251-Ն որոշում)

i

4. Հարգափորձական քարի վրա` հարգորոշման ասեղների կամ էտալոնների ու հարգորոշման հակազդուկների օգնությամբ հարգորոշման համար նախատեսվում է թերթավոր սիլիկատային (բնական և արհեստական) քար, որը պետք է լինի սև գույնի, ունենա հարթ, մանրահատիկ կառուցվածք` առանց շերտերի, ունենա բավականաչափ կարծրություն, որը կապահովի թանկարժեք մետաղի քսվածքի անհրաժեշտ խտությունը: Հարգափորձական քարը պետք է կայուն լինի թթուների (ազոտական, աղաթթու, ծծմբական) և դրանց խառնուրդների նկատմամբ:

Նախքան իրերը հարգափորձելը` հարգորոշման քարը պետք է յուղվի ընկույզի, գերչակի կամ վազելինի յուղով և չորացվի ֆիլտրե թղթով:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը և համաձուլվածքները հարգորոշելու համար օգտագործվում են հարգափորձական ասեղներ (էտալոններ)` ըստ հաստատված հարգերի (N 1 ձև): Հարգորոշման ասեղների բռնիչների վրա պետք է դաջված լինեն հարգը և լիգատուրային քաշը: Նոր բաղադրությամբ համաձուլվածքից պատրաստված իրերի հարգորոշման ժամանակ թույլատրվում է օգտագործել պատվիրատուի կողմից տրամադրված, նշված համաձուլվածքի հարգին համապատասխան ոչ ստանդարտ հարգորոշման ասեղներ:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման համար օգտագործվում են N 2 ձևում նշված հակազդուկները:

(4-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2251-Ն որոշում)

5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք բաղկացած են մի քանի երկրորդական և հավելյալ մասերից, հարգորոշման քարի վրա հարգորոշվում են հետևյալ կերպ`

ա) յուրաքանչյուր իրի հիմնական մասը,

բ) երկրորդական և հավելյալ մասերը հարգորոշվում են հերթականությամբ, հաջորդաբար կամ ընտրովի:

6. Հարգորոշման ներկայացված` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի այն մասերը, որոնք հնարավոր չէ հարգորոշել, հարգի համապատասխանությունը մնում է այդ իրն արտադրողի պատասխանատվության ներքո:

7. Նախքան հարգորոշումը պետք է ուշադիր զննել իրերի արտաքին տեսքը և ընտրել քարի վրա հարգորոշվող անհրաժեշտ մասը: Հարգորոշումը կատարվում է իրի հիմնական մասերում, որտեղ զոդում չկա:

i

8. Այն իրերը, որոնք հարգորոշման քարի վրա ստուգման ժամանակ կասկածի տեղիք են տվել, ենթարկվում են անալիզատորի (սպեկտրաչափի) վրա ռենտգենային (ռենտգենաֆլուորեսցենտային) հետազոտության կամ քիմիական տարրալուծման:

(8-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2251-Ն որոշում)

i

9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման քիմիական տարրալուծման մեթոդները սահմանվում են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 10 որոշման 17-րդ կետով սահմանված կարգով:

(9-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2251-Ն որոշում)

10. Թանկարժեք մետաղի հարգորոշումը չպետք է հանգեցնի հետազոտվող իրի կամ դետալի էական վնասմանը: Այն դեպքում, երբ հարգորոշումը հնարավոր չէ իրականացնել առանց իրի կամ նյութի ամբողջականությունը վնասելու, ապա ներկայացված իրի քիմիական տարրալուծումը կատարվում է միայն պատվիրատուի գրավոր համաձայնությամբ` թանկարժեք իրերի ընդունման մասին դիմումի (N 3 ձև) հիման վրա:

i

11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերից քիմիական տարրալուծման համար նմուշները վերցվում են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 10 որոշման 19-րդ կետով սահմանված չափերով` հետևյալ մեթոդներով`

ա) մեծածավալ իրերից (ոչ սնամեջ)` քերելով կամ իրի տարբեր մասերից վերցնելով.

բ) սնամեջ, ֆիլիգրանով և փոքր մասերից զոդված իրերից` լուծմամբ, առանձին օղակների կամ ամբողջ իրի հալմամբ: Միջին հարգի որոշման համար (հիմնական համաձուլվածքը զոդանյութի հետ) իրի առանձին օղակները կամ, անհրաժեշտության դեպքում, ամբողջ իրի տարբեր մասերը ենթարկվում են տարրալուծման կամ հալման.

գ) լարերից վերցվում է 2 նմուշ` կտրելով լարի երկու ծայրից: Կոճերի վրա փաթաթված լարերից տարրալուծում կատարելու դեպքում թույլատրվում է լարի մի ծայրից վերցնել 2 նմուշ: Ընդ որում, նմուշների միջև եղած հեռավորությունը չպետք է պակաս լինի մեկ մետրից.

դ) ոսկյա, արծաթյա, պլատինե և պալադիումե ձուլակտորներից` տաշեղների տեսքով` շաղափելու միջոցով`

1000 գրամից ավելի քաշով ձուլակտորներից` վերևից և ներքևից` մինչև դրանց հաստության կեսը: Կշռուկները վերցվում են ձուլակտորի չորս անկյուններից` սկսած անկյունագծի մեկ քառորդ հեռավորության վրա (N 1 նկար),

50-1000 գրամ քաշով ձուլակտորներից` մինչև դրանց հաստության կեսը: Այս դեպքում` միայն 2 տեղից` սկսած անկյունագծի մեկ քառորդ հեռավորության վրա (N 2 նկար):

Մինչև 50 գրամ քաշով ձուլակտորներից նմուշ վերցվում է ձուլակտորների կենտրոնից` դրանց ամբողջ հաստությամբ միջանցիկ շաղափմամբ (N 3 նկար):

 

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Եթե անկյունագծով կամ կենտրոնից նմուշներ վերցնելն անհնար է` ձուլակտորի փոքր չափերի և ոչ ճիշտ փոխդասավորության (կոնֆիգուրացիա) պատճառով, ապա նմուշներ վերցվում են այն տեղերից, որոնք ապահովում են թանկարժեք մետաղի պարունակության հնարավորինս ճշգրիտ որոշումը:

Ձուլակտորներից մանր տաշեղների ձևով` շաղափելու միջոցով փորձանմուշ վերցվում է փոքր տրամագծով շաղափի միջոցով: Ստացված տաշեղները պետք է լինեն մանրացված և մագնիսի միջոցով այլ տարրերից մաքրված:

Ձուլակտորների հարգը որոշվում է դրա տարրալուծման արդյունքների վերևի և ներքևի թվերի միջին թվաբանականով, եթե այդ արդյունքները չեն գերազանցում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համապատասխան պետական մարմնի տրամադրած թույլատրելի սահմանները:

(11-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2251-Ն որոշում)

12. Թանկարժեք մետաղներ պարունակող թափոնները, որոնք առաջանում են տարրալուծումներ և այլ հարգափորձական աշխատանքներ կատարելիս, յուրաքանչյուր հաշվետու տարվա վերջում պետք է հավաքվեն, ենթարկվեն առաջնային մշակման, տարրալուծվեն և մուտքագրվեն հարգորոշող և հարգադրոշմող կազմակերպության հաշվեկշռում:

13. Փոշենման թանկարժեք մետաղներ պարունակող թափոնից նմուշառումը կատարվում է հետևյալ ձևով`

ա) ընդհանուր քանակությունը դարձվում է բուրգի տեսքով և դրա տարբեր մասերից վերցվում է որոշակի քանակությամբ նմուշ.

բ) վերցված նմուշը խառնվում է, մանրացվում, հավասարաչափ հաստությամբ փռվում սեղանին, և ըստ ստորև ներկայացված սխեմայի կատարվում է նմուշառում, որից հետո` համապատասխան տարրալուծում:

14. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմումը կատարվում է` ելնելով հարգորոշման քարի վրա ստացված հիմնական համաձուլվածքի և քիմիական տարրալուծման (եթե դա կատարվում է) վերջնական արդյունքներից:

Հարգադրոշմման ձևերից են`

ա) մեխանիկականը,

բ) էլեկտրակայծայինը,

գ) լազերայինը:

i

15. Համապատասխան թանկարժեք մետաղի համար Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 10 որոշման 4-րդ կետով սահմանված հարգից ցածր հարգ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգադրոշմվում են տվյալ հարգի ամենամոտ ցածր հարգով կամ վերադարձվում են առանց հարգադրոշմ դնելու:

(15-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2251-Ն որոշում)

16. Տարբերանիշն ու հարգադրոշմը դրվում են իրի վրա, անվանանիշի դրոշմից աջ` համապատասխան հերթականությամբ:

Հարգադրոշմ և տարբերանիշ դնելու համար նախատեսված հարթակը, ինչպես իրերի հիմնական, այնպես էլ երկրորդական ու լրացուցիչ մասերի վրա պետք է լինի արտադրողի կողմից նախապատրաստված:

17. Արտադրողները վերջնական մշակման ժամանակ պարտավոր են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմների և տարբերանիշերի դրոշմվածքները պահպանել դեֆորմացվելուց և վնասվելուց:

Եթե հարգադրոշմի և տարբերանիշի արտատիպը վնասվել է, ապա հարգորոշող և հարգադրոշմող մարմնում վերահարգորոշումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

18. Այն արտադրողները, որոնք ներկայացնում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր` զուգակցված ոչ թանկարժեք մետաղյա մասերով, պարտավոր են այդ մասերի վրա դնել «Մետաղ» դրոշմը` բացառությամբ երկաթյա զսպանակների, ներդիրների և շտիֆտների: «Մետաղ» դրոշմի բացակայության դեպքում ներկայացված իրերը չեն հարգադրոշմվում:

i

19. Եթե թանկարժեք մետաղներից պատրաստված իրերն անհնար է հարգադրոշմել հավաքած տեսքով, ապա արտադրողին թույլատրվում է, համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, իրերը հարգադրոշմման բերել քանդված վիճակով:

(19-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 520-Ն որոշում)

20. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հիմնական մասում են դրոշմվում հարգադրոշմը և տարբերանիշը:

Երկու նույնատիպ մասից բաղկացած` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի (ծխախոտի տուփեր, ականջօղեր, զույգ ճարմանդներ և այլն) երկու մասում էլ դրոշմվում են հարգադրոշմը և տարբերանիշը:

Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնց լրացուցիչ և երկրորդական մասերը հեշտ առանձնացվող են և ամրացված չեն հիմնական մասին, դրոշմվում են հարգադրոշմով և տարբերանիշով: Ամրացված և չառանձնացվող լրացուցիչ մասերը միայն հարգադրոշմվում են, իսկ հիմնական մասը դրոշմվում է հարգադրոշմով և տարբերանիշով:

21. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, որոնք բաղկացած են տարբեր հարգի թանկարժեք մետաղներից, հիմնական մասի վրա դրոշմվում են հարգադրոշմը և տարբերանիշը, իսկ լրացուցիչ մասի վրա դրոշմվում է համապատասխան հարգի հարգադրոշմը: Այն դեպքում, երբ հնարավոր չէ լրացուցիչ մասում դրոշմել հարգադրոշմ, ապա այն դրվում է հիմնական մասում` տարբերանիշի կողքին:

22. Վերականգնված և քաղաքացիների կողմից ներկայացված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգին չհամապատասխանելու դեպքում, քաղաքացու համաձայնության առկայության դեպքում, հարգադրոշմվում են ամենամոտ ցածր հարգով: Համաձայնության բացակայության դեպքում իրերը վերադարձվում են առանց հարգադրոշմման:

23. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը պետք է լինեն ընթեռնելի ու համապատասխանեն օրենքով նախատեսված պահանջներին:

24. Թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված իրերը, որոնք պատված են այլ թանկարժեք մետաղներով, պետք է հարգադրոշմվեն իրի հիմնական մետաղի հարգով:

25. Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն օրենքով սահմանված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը:

26. Հաշվառված անձը տալիս է թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերում թանկարժեք մետաղի պարունակության մասին տեղեկանք (N 4 ձև), որում նշվում են քիմիական տարրալուծման արդյունքում հետազոտվող իրերի և նյութերի անվանումները, հարգերը:

Այն դեպքում, երբ հետազոտման ընթացքում իրերի վրա հայտնաբերվում են Հայաստանի Հանրապետությունում չօգտագործվող կամ ներզոդված դրոշմանիշերի դրոշմահետքեր, անհրաժեշտ է այդ փաստը նշել տեղեկանքում:

27. Թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերը հարգորոշման և հարգադրոշմման համար պետք է հաշվառված անձին ներկայացվեն համաձայն N 5 ձևի դիմում-անդորրագրի, իսկ քիմիական տարրալուծման համար` համաձայն N 6 ձևի դիմում-անդորրագրի:

Ձևերը կազմվում են երկու օրինակից: Աշխատանքներն ավարտվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է պատվիրատուին, իսկ մյուսը մնում է հաշվառված անձի մոտ: NN 5 և 6 ձևերը տպագրվում են մեկ թերթի երկու երեսի վրա:

N 6 ձևի աղյուսակի 8, 9, 10, 14, 15 և 16-րդ սյունակներում նշված թվով իրերը ենթակա են վերադարձման:

28. Իրերը հանձնողի կողմից պետք է տեսակավորված լինեն խմբաքանակներով, որոնք պետք է համապատասխանեն հանձնման-ընդունման փաստաթղթերին:

Իրերի խմբաքանակ համարվում են նույնանուն, միատեսակ, միանման այն իրերը, որոնք ներկայացվել են արժեքների ընդունման մեկ անդորրագրով:

29. Հարգորոշման և հարգադրոշմման ներկայացվող իրերը պետք է ընդունվեն հանձնողի ներկայությամբ` կշռով, քանակով, ծավալով կամ այլ չափումներով:

Ընդունելիս և հանձնելիս թանկարժեք մետաղները կշռվում են առաջին ու երկրորդ կարգի տեխնիկական, ինչպես նաև էլեկտրոնային կշեռքներով, համապատասխան կշռաքարերով` հետևյալ ճշտությամբ`

ա) ոսկե, պլատինե, պալադիումե իրեր`

մինչև 1 կգ`  0,01 գ,

1 կգ և ավելի` 0,1 գ.

բ) ոսկու, պլատինի, պալադիումի համաձուլվածքներ, նախապատրաստվածք`

մինչև 1 կգ`  0,01 գ,

1 կգ և ավելի` 0,1 գ.

գ) ոսկի (ձուլահատիկի ձևով)` 0,01 գ.

դ) ոսկու, պլատինի, պալադիումի ջարդոն` 0,01 գ.

ե) արծաթյա իրեր` 0,1 գ.

զ) արծաթի համաձուլվածքներ, նախապատրաստվածք, ջարդոն` 1,0 գ:

Կշեռքներն առնվազն տարեկան մեկ անգամ ենթակա են պարտադիր կշռաչափման:

30. Ներկայացված իրերի քաշի կամ քանակի` դիմում-անդորրագրի տվյալներին անհամապատասխանության դեպքում իրերն ընդունվում են փաստացի քաշով և քանակով, որոնք ընդունողը նշում է դիմում-անդորրագրի «Ծանոթագրություն» սյունակում, ինչը հաստատվում է ընդունողի և հանձնողի ստորագրություններով:

31. Դիմում-անդորրագրերը պահվում են հարգորոշող և հարգադրոշմող մարմնում: Ոչ ճիշտ ձևակերպված դիմում-անդորրագրերը հաշվառված անձի կողմից չեղյալ են համարվում և կարվում` ըստ հերթականության` մյուս բոլոր անդորրագրերի հետ: Հարգորոշող և հարգադրոշմող մարմնում փաստաթղթերի պահպանման ժամկետը 5 տարի է: Հարգորոշման և հարգադրոշմման աշխատանքների արդյունքները գրանցվում են դիմում-անդորրագրերի երրորդ օրինակի հակառակ կողմում և ստորագրվում աշխատանքները կատարող աշխատողների կողմից:

32. Հարգորոշման և հարգադրոշմման աշխատանքների կատարումից հետո` թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերը դիմում-անդորրագրի առաջին օրինակի հետ վերադարձվում են պատվիրատուին` դիմում-անդորրագրի երկրորդ օրինակի վրա հաշվառված անձի գրավոր թույլտվության առկայության դեպքում:

33. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերն ստացողին հանձնելիս` դիմում-անդորրագրի առաջին և երկրորդ օրինակների հակառակ կողմում դրվում է դրոշմ (կամ մակագրվում է)` «Արժեքները հանձնված են», որից հետո անդորրագրի առաջին օրինակը վերադարձվում է իրերն ստացողին: Իրերը վերադարձնելիս` դիմում-անդորրագրերին կցված բոլոր փաստաթղթերի վրա (լիազորագիր, անվանացանկ և այլն) պետք է դրվի դրոշմ (կամ մակագրվի) «Արժեքները հանձնված են»:

34. Հաշվառված անձն իր գործունեության համար պետք է ունենա նվազագույն տեխնիկական հագեցվածություն`

ա) հարգորոշման սեղան և էտալոնային ասեղներ,

բ) հարգադրոշմման սարքավորումներ,

գ) մուֆելային վառարան (1000-1100 օC տաքացնող),

դ) ջրի թորման սարք,

ե) միկրոանալիտիկ կշեռքներ,

զ) քիմիական լաբորատորիայի ամաններ,

է) անհրաժեշտ քիմիկատներ և հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

35. Հարգորոշման և հարգադրոշմման մարմնում եղած պահոցները, չհրկիզվող պահարանները, որտեղ պահվում են արժեքները (հարգադրոշմներ, հարգափորձական ասեղներ և այլն, իսկ առանձին դեպքերում` նաև ընդունված արժեքները) աշխատանքային օրվա վերջում կողպվում են և կնքվում այն աշխատողի անձնական կնիքով, որը պատասխանատու է արժեքների պահպանման համար:

36. Հաշվառված անձին ներկայացվող` թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի հարգորոշման ու հարգադրոշմման աշխատանքների և դրանց վճարի հաշվառումը կատարվում է հատուկ գրքում (N 7 ձև):

Տարրալուծումների հաշվառումը կատարվում է համապատասխան գրքում (N 8 ձև):

Գրքերը պետք է լինեն համարակալված, կարված և կնքված: Հարգորոշողները և հարգադրոշմողները պարտավոր են կատարել կատարված աշխատանքների օրական գրանցում: Հարգափորձական աշխատանքների հաշվառումը կատարվում է յուրաքանչյուր պատվիրատուի համար առանձին: Կատարվում է նաև հաշվառման տարանջատում` ըստ թանկարժեք մետաղների տեսակների:

 

(հավելվածը փոփ. 19.05.16 թիվ 520-Ն որոշում)

 

Ձև N 1

 

i

ՀԱՐԳԱՓՈՐՁԱԿԱՆ ԱՍԵՂՆԵՐ

 

.______________________________________.

|  Ոսկի  |  Արծաթ | Պլատին | Պալադիում |

| (հարգ) | (հարգ) | (հարգ) |   (հարգ)  |

|________|________|________|___________|

|333     |750     |585     |500        |

|________|________|________|___________|

|375     |800     |850     |850        |

|________|________|________|___________|

|500     |830     |900     |           |

|________|________|________|___________|

|578     |875     |950     |           |

|________|________|________|___________|

|583     |925     |        |           |

|________|________|________|___________|

|585     |960     |        |           |

|________|________|________|___________|

|750     |999     |        |           |

|________|________|________|___________|

|875     |        |        |           |

|________|________|________|___________|

|916     |        |        |           |

|________|________|________|___________|

|958     |        |        |           |

|________|________|________|___________|

|999     |        |        |           |

.______________________________________.

 

(1-ին ձևը փոփ. 21.12.2023 թիվ 2251-Ն որոշում)

 

Ձև N 2

 

i

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱԿԱԶԴՈՒԿՆԵՐԸ

 

1. Հակազդուկներ` ոսկու համար

1.1. Ոսկու քլորային հակազդուկ

375 հարգի (3.8% Pd պարունակող) ոսկու հարգորոշման համար օգտագործվում է ոսկու քլորային հակազդուկ, որը պարունակում է 6.0 գ/լ ոսկի:

583/585 հարգի սպիտակ ոսկու հարգորոշման համար օգտագործվում է ոսկու քլորային հակազդուկ, որը պարունակում է 18,0 գ/լ Au: 583/585 հարգի սպիտակ ոսկու հարգորոշման համար, որը պարունակում է Ni և Zn, օգտագործվում է ոսկու քլորային հակազդուկ, որը պարունակում է 27.0 գ/լ Au:

Ոսկու քլորային հակազդուկը պատրաստվում է 999.9 հարգի մետաղական ոսկուց կամ ոսկու քրոլաջրածնական թթվից:

1.2. Հակազդուկ, որի հիմքում ընկած է K-ի բիքրոմատ և պղնձի քլորիդ:

Տարբեր հարգերի ոսկյա իրերի հարգորոշման համար օգտագործվում են հետևյալ բաղադրությամբ հակազդուկներ, որոնց հիմքում ընկած է K2Cr2O7 (կալիումի բիքրոմատ և CuCl2 (պղնձի քլորիդ)`

 

    ա) K2Cr2O7             -   5.0 գ,

       CuCl2               -  10.0 գ,

       թորած ջուր          - 100   մլ,

       H2SO4 (d=1.83)      -   6.0 մլ.

    բ) K2Cr2O7             -  10.0 գ,

       CuCl2               -   5.0 գ,

       թորած ջուր          - 100   մլ,

       H2SO4 (d=1.9)       -   9.0 մլ:

 

1.3 Թթվային հակազդուկներ

 

.___________________________________________________.

|NN |Ոսկու հարգը| Ազոտական թթու| Աղաթթու |Թորած ջուր|

|ը/կ|           |              |(d=1.19) |          |

|___|___________|______________|_________|__________|

|1. |375        | 59.5 մլ      |  -      |40.5 մլ   |

|___|___________|______________|_________|__________|

|2. |(2-րդ կետն ուժը կորցրել է 21.12.2023 թիվ 2251-Ն որոշում)

|___|___________|______________|_________|__________|

|3. |500        |100.0 մլ      |         |   -      |

|___|___________|______________|_________|__________|

|4. |583/585    | 46.0 մլ      |4 կաթիլ  |54.0 մլ   |

|___|___________|______________|_________|__________|

|5. |750        | 59.3 մլ      |1.1 մլ   |39.6 մլ   |

|___|___________|______________|_________|__________|

|6. |916        | 70.4 մլ      |1.3 մլ   |28.3 մլ   |

|___|___________|______________|_________|__________|

|7. |958        | 78.7 մլ      |2.0 մլ   |19.3 մլ   |

|___|___________|______________|_________|__________|

|8. |999        | 78.7 մլ      |2.0 մլ   |19.3 մլ   |

.___________________________________________________.

 

2. Հակազդուկներ` արծաթի համար

2.1. Կալիումի բիքրոմատի հակազդուկ

    Բաղադրությունը` կալիումի բիքրոմատ       -   9.4 գ,

                    ծծմբական թթու (d=1.8)   -   6.8 մլ,

                    թորած ջուր              - 100.0 մլ:

 

Հակազդուկ պատրաստելու համար K2Cr2O7-ը լուծում են թորած ջրում` ավելացնելով ծծմբական թթու:

2.2. Կալիումի հեքսաֆեռոցիանատի հակազդուկ

Հակազդուկը պատրաստելու համար պատրաստում են 2 լուծույթ`

1-ին լուծույթ` 44.0 գ կալիումի ֆեռոցիանատը լուծում են 100.0 մլ թորած ջրում:

2-րդ լուծույթ` նոսրացված ծծմբական թթու (1:4):

Հակազդուկը պատրաստում են աշխատանքից առաջ` երկու լուծույթները խառնելով հետևյալ հարաբերությամբ` 20 մլ` 1-ին լուծույթից, և 5.0 մլ` 2-րդ լուծույթից:

2.3. Ag-ի նիտրատի հակազդուկ

 

._________________________________________________________________________.

|NN |Արծաթի հարգը| Արծաթի նիտրատ| Թորած ջուր|       Ծանոթագրություն       |

|ը/կ|            |              |           |                             |

|___|____________|______________|___________|_____________________________|

|1. |800         |    0.50 գ    |100.0 մլ   |Արծաթի նիտրատի հակազդուկին   |

|___|____________|______________|___________|ավելացնում են ազոտական թթու` |

|2. |830         |    0.52 գ    |100.0 մլ   |այն դեպքում, երբ անհրաժեշտ է |

|___|____________|______________|___________|համապատասխան հարգի արծաթի    |

|3. |875         |2.5-3.0  գ    |100.0 մլ   |համաձուլվածքի ռեակցիան       |

|___|____________|______________|___________|ուժեղացնել:                  |

|4. |925         |    0.77 գ    |100.0 մլ   |                             |

|___|____________|______________|___________|                             |

|5. |960         |    0.8  գ    |100.0 մլ   |                             |

|___|____________|______________|___________|                             |

|6. |999         |    0.83 գ    |100.0 մլ   |                             |

._________________________________________________________________________.

 

3. Արծաթ-պալադիումային համաձուլվածքների հակազդուկներ

Արծաթ-պալադիումային համաձուլվածքների Cpllg 810-190 և Cpllg 750-250 համար օգտագործվում են`

3.1. 750 հարգի ոսկու համար նախատեսված թթվային լուծույթ, որը նորացված է թորած ջրով` 1:1 հարաբերությամբ:

3.2. Կալիումի յոդիդի հակազդուկով, որը նախատեսված է պլատինի համար:

4. Հակազդուկներ` պլատինի համար

Հարգափորձական քարի վրա 950 հարգի պլատինե իրերի և համաձուլվածքների համար օգտագործվում են`

4.1. 958 հարգի ոսկու համար նախատեսված թթվային հակազդուկներ

4.2. Կալիումի յոդիդի հակազդուկ

    Բաղադրությունը` կալիումի յոդիդ          - 10.0 գ,

                    ազոտական թթու (d=1.4)   - 25.0 մլ,

                    աղաթթու (d=1.19)        - 75.0 մլ:

Հակազդուկ պատրաստելու համար 10.0 գ կալիումի յոդիդը լուծում են 100.0 մլ նշված թթուների խառնուրդի մեջ:

5. Հակազդուկներ` պալադիումի համար

5.1. Հարգափորձական քարի վրա 500 հարգի պալադիումե իրերի հարգորոշման համար օգտագործվում է կալիումի յոդիդի հակազդուկ, որը նախատեսված է նաև պլատինի համար (4.2-րդ կետ):

5.2. 850 հարգի իրերի և համաձուլվածքների համար` նույն հակազդուկը (4.2-րդ կետ), որը նորացված է թորած ջրով` 3:1 հարաբերությամբ:

 

(2-րդ ձևը փոփ. 21.12.2023 թիվ 2251-Ն որոշում)

 

Ձև N 3

________________________________

(հաշվառված անձի անվանումը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Արժեքների ____________________________________________ ընդունման մասին

(հարգորոշում, տարրալուծում, հարգադրոշմում

և այլն)

ումից ________________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

________________________________________________________________

              (գործունեության իրականացման վայրը կամ բնակության վայրը)

 

.________________________________________________________________________.

|NN | Մետաղի | Իրի անվանումը   | Թիվը   | Քաշը   |   Ծանոթագրություն     |

|ը/կ| տեսակը |                 | (հատ)  | (գրամ) |                       |

|___|________|_________________|________|________|_______________________|

|___|________|_________________|________|________|_______________________|

|___|________|_________________|________|________|_______________________|

|___|________|_________________|________|________|_______________________|

|___|________|_________________|________|________|_______________________|

|___|________|_________________|________|________|_______________________|

|___|________|_________________|________|________|_______________________|

|______________________________|________|________|_______________________|

|              Ընդամենը        |        |        |                       |

.________________________________________________________________________.

 

Իրեր (իր) ներկայացնող ___________________ _______________________

                           (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

_____ ____________ 200 թ.

 

Ձև N 4

i

________________________________

(հաշվառված անձի անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման

N _____ հաշվառված անձը քիմիական տարրալուծման հիման վրա

հաստատում է թանկարժեք մետաղների հետևյալ պարունակությունը իրերում

(ձուլակտորների, տաշեղների, զարդերի և այլն), որոնք

ներկայացված են _____ __________ 200 թ.

________________________________________________________________

        (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

.________________________________________________________________________.

|NN | Իրի անվանումը  |Կշռուկների թիվը  |     Պարունակությունը (հարգը)    |

|ը/կ|                |և  յուրաքանչյուրի|_________________________________|

|   |                |քաշը (գրամ)      |ոսկի   |արծաթ  |պլատին |պալադիում|

|   |                |                 |(հարգ) |(հարգ) |(հարգ) | (հարգ)  |

|___|________________|_________________|_______|_______|_______|_________|

|___|________________|_________________|_______|_______|_______|_________|

|___|________________|_________________|_______|_______|_______|_________|

|___|________________|_________________|_______|_______|_______|_________|

|___|________________|_________________|_______|_______|_______|_________|

|___|________________|_________________|_______|_______|_______|_________|

|___|________________|_________________|_______|_______|_______|_________|

|___|________________|_________________|_______|_______|_______|_________|

.________________________________________________________________________.

 

Հաշվառված անձ  ___________________ _______________________

                         (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

    Կատարող             ___________________  _______________________

                         (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

_____ ____________ 200 թ.

 

(4-րդ ձևը փոփ. 19.05.16 թիվ 520-Ն որոշում)

 

Ձև N 5

 

________________________________

(հաշվառված անձի անվանումը)

____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

ԴԻՄՈՒՄ-ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N _____

 

Խնդրում ենք ընդունել ________________________________________________

(պատվիրատու, գործունեության իրականացման վայրը

կամ բնակության վայրը)

 

թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը` հարգորոշման և

հարգադրոշմման համար:

 

._______________________________________________________________

|NN |    Իրի անվանումը   |Թանկարժեք| Թիվը  | Քաշը  |Ներկայացված|

|ը/կ|                    |  մետաղի | (հատ) | (գրամ)|  հարգը    |

|   |                    |անվանումը|       |       |           |

|___|____________________|_________|_______|_______|___________|

|___|____________________|_________|_______|_______|___________|

|___|____________________|_________|_______|_______|___________|

|___|____________________|_________|_______|_______|___________|

|___|____________________|_________|_______|_______|___________|

|___|____________________|_________|_______|_______|___________|

|___|____________________|_________|_______|_______|___________|

|__________________________________|_______|_______|___________|

|    Ընդամենը                      |       |       |           |

._______________________________________________________________

.__________________________________ .____________________________________.

|NN |   Իրի անվանումը   |Թանկարժեք| |  Ընդունողի նշումները | Հարգորոշման |

|ը/կ|                   |  մետաղի | |______________________|     և       |

|   |                   |անվանումը| |թիվը |քաշը  |ծանոթա-  |հարգադրոշմման|

|   |                   |         | |(հատ)|(գրամ)|գրություն|   արժեքը    |

|   |                   |         | |     |      |         |   (դրամ)    |

|___|___________________|_________| |_____|______|_________|_____________|

|___|___________________|_________| |     |      |         |             |

|___|___________________|_________| |     |      |         |             |

|___|___________________|_________| |     |      |         |             |

|___|___________________|_________| |     |      |         |             |

|___|___________________|_________| |     |      |         |             |

|___|___________________|_________| |     |      |         |             |

|_________________________________| |     |      |         |             |

|    Ընդամենը                     | |     |      |         |             |

.__________________________________ .____________________________________.

 

    Ղեկավար _________________    Նշված իրերը հանձնեց _________________

            (պատվիրատու                              (պատվիրատու

             (ստորագրությունը)                         (ստորագրությունը)

    Կ.Տ.                            Ընդունեց _____________________________

                                             (հաշվառված անձ

                                                   (ստորագրությունը)

_____ ___________ 200  թ.

 

Գրառումներ կատարված աշխատանքների վերաբերյալ

 

.__________________________________________________________________________

|   |   Հարգորոշումը   |          Իրերի քիմիական տարրալուծում             |

|   |   հարգորոշման    |                                                  |

|   |     քարի վրա     |                                                  |

|   |__________________|__________________________________________________|

|NN |թիվը |քաշը  |հարգը| քիմիական   |վերցվել են   |  վերցվել է  |թանկարժեք|

|ը/կ|(հատ)|(գրամ)|     |տարրալուծման|իրեր քիմիական|    0.25 գ   |մետաղի   |

|   |     |      |     | եղանակը    |տարրալուծման |   կշռաչափ   |գնդիկների|

|   |     |      |     |            |_____________|_____________|քաշը`    |

|   |     |      |     |            |թիվը  |քաշը  |թիվը  |քաշը  |999.9    |

|   |     |      |     |            |(հատ) |(գրամ)|(հատ) |(գրամ)|հարգի    |

|___|_____|______|_____|____________|______|______|______|______|_________|

| 1 |  2  |   3  |  4  |      5     |   6  |   7  |   8  |   9  |    10   |

|___|_____|______|_____|____________|______|______|______|______|_________|

|___|_____|______|_____|____________|______|______|______|______|_________|

|___|_____|______|_____|____________|______|______|______|______|_________|

|___|_____|______|_____|____________|______|______|______|______|_________|

|___|_____|______|_____|____________|______|______|______|______|_________|

.__________________________________________________________________________

._________________________________________________________________________.

|  Իրերի քիմիական տարրալուծում     |Հարգադրոշմված իրեր|  Դրված  |Ծանոթա-  |

|__________________________________|__________________|դրոշմների|գրություն|

|որոշված|մնացորդների   |մետաղա-    |թիվը | քաշը |հարգը|  թիվը   |         |

|հարգը  |քաշը քիմիական |խառնուրդի  |(հատ)|(գրամ)|     |  (հատ)  |         |

|       |տարրալուծումից|կորուստները|     |      |     |         |         |

|       |    հետո      |տարրա-     |     |      |     |         |         |

|       |              |լուծումից  |     |      |     |         |         |

|       |              |  հետո     |     |      |     |         |         |

|_______|______________|___________|_____|______|_____|_________|_________|

|   11  |      12      |     13    |  14 |  15  | 16  |    17   |    18   |

|_______|______________|___________|_____|______|_____|_________|_________|

|_______|______________|___________|_____|______|_____|_________|_________|

|_______|______________|___________|_____|______|_____|_________|_________|

|_______|______________|___________|_____|______|_____|_________|_________|

|_______|______________|___________|_____|______|_____|_________|_________|

._________________________________________________________________________.

 

Աշխատանքները կատարել են`

 

Հարգորոշում քարի վրա _____________     Քիմիական տարրալուծում _____________

                       (կատարող)                               (կատարող)

Հարգադրոշմում        _____________

                       (կատարող)

Նշված իրերը հանձնեց _________________  Ընդունեց ________________________

                    (հաշվառված անձ              (պատվիրատու

                    (ստորագրությունը)            (ստորագրությունը)

 

Ձև N 6

 

________________________________

(հաշվառված անձի անվանումը)

____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

ԴԻՄՈՒՄ-ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N _______

 

Ընդունված է տարրալուծման ____________________________________________

(պատվիրատու)

____________________________________________

                              (գործունեության իրականացման վայրը կամ

                                         բնակության վայրը)

 

Համաձայն դիմումի` _____ _________ 200 թ.

 

.________________________________________________________________________.

|NN |    Իրի անվանումը       |Թիվը  |Քաշը  |Տարրալուծման| Ծանոթագրություն|

|ը/կ|                        |(հատ) |(գրամ)|   վարձը    |                |

|   |                        |      |      |   (դրամ)   |                |

|___|________________________|______|______|____________|________________|

|___|________________________|______|______|____________|________________|

|___|________________________|______|______|____________|________________|

|___|________________________|______|______|____________|________________|

|___|________________________|______|______|____________|________________|

|____________________________|______|______|____________|________________|

|    Ընդամենը                |      |      |            |                |

.________________________________________________________________________.

 

Նշված իրերը հանձնեց _________________ Ընդունեց _________________

                         (պատվիրատու                (հաշվառված անձ

                         (ստորագրությունը)           (ստորագրությունը)

 

_____ ___________ 200 թ.

 

Ձև N 7

 

Հաշվառված անձ ________________

 

ԳԻՐՔ

ՀԱՐԳԱՓՈՐՁԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

.________________________________________________________________________

|NN |Իրերի    |Պատվիրատուի    |Ընդունված |Հարգորոշված է |Տարրալուծման է |

|ը/կ|ընդունման|անվանումը      |են իրեր   |քարի վրա (հատ)|ենթարկվել      |

|   |ամսաթիվը |(ֆիզիկական անձի|__________|              |կուպելավորման  |

|   |         |համար` անունը, |հատ |գրամ |              |եղանակով (հատ) |

|   |         |ազգանունը)     |    |     |              |               |

|   |         |և  դիմում -    |    |     |              |               |

|   |         |անդորրագրի     |    |     |              |               |

|   |         | համարը        |    |     |              |               |

|___|_________|_______________|____|_____|______________|_______________|

| 1 |   2     |      3        | 4  |  5  |       6      |       7       |

.________________________________________________________________________

._________________________________________________________________________.

|Տարրալուծման|Դրված են|այդ թվում`|Հարգա-  |Հարգա-     |Իրերի   |Ծանոթա-   |

|է ենթարկվել |դրոշմներ|էլեկտրա-  |փորձական|փորձական   |հանձնման|գրություն |

|քիմիական    | (հատ)  |կայծային  |վճարը   |վճարի      |ամսաթիվը|          |

|եղանակով    |        | (հատ)    |(դրամ)  |մուծման    |        |          |

|(հատ)       |        |          |        |փաստաթղթի  |        |          |

|            |        |          |        |համարը և   |        |          |

|            |        |          |        |ամսաթիվը   |        |          |

|____________|________|__________|________|___________|________|__________|

|    8       |   9    |    10    |   11   |    12     |   13   |     14   |

._________________________________________________________________________.

 

Գրառումներ կատարված աշխատանքների վերաբերյալ

 

.__________________________________________________________________________

|NN |Տարրալուծման |Որոշման ենթակա|Տարրալուծման|Տարրալուծում-|Տարրալուծման |

|ը/կ|ենթակա նյութի|   մետաղներ   |   մեթոդը   |ների թիվը    |համար ծախսվել|

|   |  անվանումը  |     (հատ)    |            |  (հատ)      |է կշռուկ     |

|   |             |              |            |             |_____________|

|   |             |              |            |             |քանակ | գրամ |

|___|_____________|______________|____________|_____________|______|______|

| 1 |      2      |      3       |     4      |      5      |  6   |  7   |

|___|_____________|______________|____________|_____________|______|______|

|___|_____________|______________|____________|_____________|______|______|

|___|_____________|______________|____________|_____________|______|______|

|___|_____________|______________|____________|_____________|______|______|

|___|_____________|______________|____________|_____________|______|______|

|___|_____________|______________|____________|_____________|______|______|

.__________________________________________________________________________

._________________________________________________________________________.

|Տարրալուծումից հետո|    Տարրալուծման   |Տարրալուծումից հետո|   Ծանոթա-   |

|ստացված մաքուր     |    արդյունքները   |մնացորդը (գրամ)    |  գրություն  |

|մետաղի քաշը (գրամ) |    տոկոսով կամ    |                   |             |

|                   |      հարգերով     |                   |             |

|___________________|___________________|___________________|             |

|ոսկի|արծաթ|պլատինի |ոսկի|արծաթ|պլատինի |ոսկի|արծաթ|պլատինի |             |

|    |     |խմբի    |    |     |խմբի    |    |     |խմբի    |             |

|    |     |մետաղներ|    |     |մետաղներ|    |     |մետաղներ|             |

|____|_____|________|____|_____|________|____|_____|________|_____________|

| 8  |  9  |   10   | 11 | 12  |   13   | 14 |  15 |   16   |      17     |

|____|_____|________|____|_____|________|____|_____|________|_____________|

|____|_____|________|____|_____|________|____|_____|________|_____________|

|____|_____|________|____|_____|________|____|_____|________|_____________|

|____|_____|________|____|_____|________|____|_____|________|_____________|

|____|_____|________|____|_____|________|____|_____|________|_____________|

._________________________________________________________________________.

 

Հաշվառված անձ  ___________________

(ստորագրությունը)

Նշված իրերը հանձնեց ___________________    Ընդունեց _____________________

                     (կատարող                       (պատվիրատու

                      (ստորագրությունը)               (ստորագրությունը)

 

Ձև N 8

 

Հաշվառված անձ ________________

 

ԳԻՐՔ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________

|NN |Պատվիրատուի անվանումը |Տարրալուծման   |Տարրալուծման|Տարրալուծման    |

|ը/կ|(ֆիզիկական անձի համար`|ենթարկված իրերի|  եղանակը   |համար վերցված   |

|   |անունը, ազգանունը)    |անվանումները   |            |իրերի թիվը (հատ)|

|   |դիմում-անդորրագրի     |               |            |                |

|   |համարը, ամսաթիվը      |               |            |                |

|___|______________________|_______________|____________|________________|

| 1 |         2            |       3       |     4      |        5       |

._________________________________________________________________________

._________________________________________________________________________.

|Վերցված է   |Որոշված հարգը կամ| Մետաղահատիկի|Ծախսվել է   |Ծանոթագրություն|

|կշռուկ      |թանկարժեք մետաղի | քաշը (գրամ) |արծաթ (գրամ)|               |

|____________|պարունակությունը |             |            |               |

|թիվը | քաշը |     (տոկոս)     |             |            |               |

|(հատ)|(գրամ)|                 |             |            |               |

|_____|______|_________________|_____________|____________|_______________|

|  6  |   7  |        8        |      9      |     10     |       11      |

._________________________________________________________________________.

 

Ա.Թ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2006
N 1916-Ն
Որոշում