Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ...

 

 

121.0012.190906

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»         09           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12106296

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 օգոստոսի 2006 թվականի N 12-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 -րդ հոդվածի 3-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկելու նպատակով համապատասխան համայնքների ղեկավարներին ներկայացնել մարզպետարանի 3 ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, դասային աստիճանը, մասնագիտությունը:

(2-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 06-Ն, 21.07.09 թիվ 08-Ն հրամաններ)

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 1-ին տեղակալին` սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկելու նպատակով Երևանի քաղաքապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների անունը, ազգանունը, պաշտոնը, դասային աստիճանը, մասնագիտությունը:

(3-րդ կետը լրաց. 21.07.09 թիվ 08-Ն հրաման)

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման

նախարարի

2006թ. օգոստոսի 29-ի

N 12-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

i

(I բաժինը խմբ. 12.05.16 թիվ 05-Ն հրաման)

 

1. Սույն օրինակելի աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովը ղեկավարվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), սույն օրինակելի աշխատակարգով և դրա հիման վրա` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հանձնաժողովի աշխատակարգով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

3. ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 5-րդ և 8.8-րդ կետերով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

4. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնում է համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձը (այսուհետ` լիազորված անձ), որը մրցույթի մասնակիցներին (այսուհետ` մասնակիցներ) բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները: Լիազորված անձը հանձնաժողովի անդամ չի համարվում:

 

I.I. 15000-ԻՑ ՊԱԿԱՍ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(I.I բաժինը խմբ. 12.05.16 թիվ 05-Ն հրաման)

 

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչև հինգ անդամներ և մարզպետարանի երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովում մարզպետարանի ներկայացուցիչ չի կարող լինել տվյալ համայնքի ավագանու անդամը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշվում են համայնքի ավագանու կողմից:

6. Մարզպետարանի ներկայացուցիչների մասին տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարն իր որոշմամբ ստեղծում է հանձնաժողով և հաստատում դրա անհատական կազմը: Հանձնաժողովի անհատական կազմում համայնքի ղեկավարը փոփոխություններ է կատարում, եթե`

1) փոխվել է համայնքի ղեկավարը,

2) ավագանին փոփոխել է հանձնաժողովում ընդգրկված ավագանու անդամների քանակական և (կամ) անհատական կազմը,

3) ներկայացվել է մարզպետարանի այլ ներկայացուցիչ (ներկայացուցիչներ):

7. Հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարն է: Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անհատական կազմի հաստատումից հետո 20-օրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որի ընթացքում ընտրվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում իրականացնում է նրա լիազորությունները:

7.1. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի: Հանձնաժողովի կազմում մասնագետի ընդգրկման հարցը բարձրացվում է հանձնաժողովի նախագահի և (կամ) հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Այդպիսի նախաձեռնության դեպքում հանձնաժողովի նախագահը մրցույթի անցկացման օրվան նախորդող 7-10 օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որում քննարկվում և սույն աշխատակարգի 13-րդ կետին համապատասխան ընդունվում է որոշում` տվյալ մրցույթի (մրցույթների) անցկացման ժամանակ հանձնաժողովի կազմում համապատասխան մասնագետի ընդգրկման մասին: Նշված որոշումն ընդունվելու դեպքում հանձնաժողովը հաստատում է նաև մասնագետի թեկնածությունը:

7.2. Հանձնաժողովի նախագահը մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան 7 օր առաջ հանձնաժողովի անդամներին պատշաճ ծանուցում է մրցույթի անցկացման մասին:

7.3. Ծանուցման մեջ պետք է նշվեն`

1) մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը,

2) այն պաշտոնը (պաշտոնները), որի (որոնց) զբաղեցման համար անցկացվում է մրցույթը,

3) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը:

7.4. Սույն աշխատակարգի 7-րդ և 7.1-ին կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի անդամներին պատշաճ ծանուցվում է աշխատակարգային նիստի անցկացման օրվա, ժամի, վայրի և քննարկվող հարցի (հարցերի) մասին:

8. Լիազորված անձը նշանակվում է համայնքի ղեկավարի որոշմամբ:

 

i

I.II. 15000-ԻՑ ԱՎԵԼԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(I.II բաժինը լրաց. 12.05.16 թիվ 05-Ն հրաման)

 

8.1. Հանձնաժողովի կազմը ընտրվում է այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված 6 թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ`

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանձնաժողովում.

ա. երկուսը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.

բ. երկուսը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.

գ. երկուսը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ.

2) 15000-ից ավելի բնակչություն ունեցող այլ համայնքի աշխատակազմի համայնքապետարանի հանձնաժողովում.

ա. երկուսը` համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչներ.

բ. երկուսը` համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ (համայնքի ղեկավար, տեղակալ, խորհրդական, աշխատակազմի համայնքային ծառայողներ).

գ. մեկը` համայնքի ավագանու անդամ.

դ. մեկը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչ:

8.2. Համապատասխան համայնքապետարանի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

8.3. Համակարգչի միջոցով ընտրված թեկնածուին (թեկնածուներին) հանձնաժողովի կազմում ընդգրկելու անհնարինության դեպքում (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով 8.1 կետում նշված հարաբերակցությունը:

8.4. Հանձնաժողովի կազմը հաստատվում է համայնքի ղեկավարի որոշմամբ: Համայնքի ղեկավարի որոշմամբ նշանակվում է լիազորված անձը:

8.5. Մրցույթից առաջ գումարված աշխատակարգային նիստում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է հանձնաժողովի նախագահ:

8.6. Մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի կազմը չի համալրվում:

8.7. Մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի մյուս անդամների քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է հանձնաժողովի նախագահ:

8.8. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները.

1) Երևանի քաղաքապետին առաջադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից, Երևանի քաղաքապետարանից, գիտական և ուսումնական հաստատություններից.

2) 15000-ից ավելի բնակչություն ունեցող մյուս համայնքների ղեկավարներին առաջադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանից, համապատասխան համայնքապետարանից, գիտական և ուսումնական հաստատություններից, ընդ որում` համապատասխան համայնքապետարանը աշխատակազմի ներկայացուցիչներից բացի առաջադրում է նաև համայնքի ավագանու բոլոր անդամների թեկնածությունները:

8.9. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, դասային աստիճանը (առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,

2) համայնքային ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն, որպես հանձնաժողովի անդամ, կարող է մասնակցել:

8.10. Մինչև հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները համայնքի ղեկավարին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի, համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

8.11. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո, համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը ցուցակները տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու համապատասխան կոդավորմամբ զետեղում է համակարգչում:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) համար համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիության ապահովումը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

բ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թափանցիկության ու հրապարակայնության ապահովումը:

10. Հանձնաժողովը`

ա) աշխատակազմից ստանում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը,

մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.

բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և ընդունում որոշում դիմած անձանց մրցույթին մասնակցելու թույլտվության մասին.

գ) մինչև թեստավորումն սկսելն ստուգում է ամփոփաթերթերը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե) անցկացնում է մասնակիցների թեստավորում.

զ) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը) քննարկում է մասնակիցների բողոքները` կապված թեստավորման արդյունքների հետ.

թ) հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

ժ) ընդունում է որոշում է հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

ժա) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

ժբ) կազմում է մասնակիցների գործնական կարողությունների գնահատման թերթեր.

ժգ) հարցազրույցից անմիջապես հետո գնահատում է յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները և հաշվարկում յուրաքանչյուր մասնակցի ստացած դրական բալերի հանրագումարը.

ժդ) ամփոփում է մրցույթի արդյունքները.

ժե) քննարկում է առաջացած հարցերը.

ժզ) հրապարակում է մրցույթի արդյունքները.

ժէ) մրցույթի արդյունքների հրապարակումից հետո նույն օրը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմին է ներկայացնում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին եզրակացություն.

ժը) աշխատակազմին է հանձնում թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը.

ի) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից հաստատված իր աշխատակարգով և թեստավորման արդյունքների հետ կապված իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(10-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 06-Ն, 20.06.12 թիվ 06-Ն հրամաններ)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

12. Նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

13. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

14. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` սահմանված կարգի համաձայն.

դ) մինչև թեստավորումն սկսելը` հանձնաժողովի անդամների ներկայությամբ ստուգում և ստորագրում է ամփոփաթերթերը, ինչպես նաև ստուգում և իր ստորագրությամբ վավերացրած թերթը փակցնում է քվեարկության համար նախատեսված արկղի վրա.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

15. Հանձնաժողովի անդամը`

ա) ստորագրում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը.

բ) թեստավորման աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և կարող է հարցեր տալ մասնակիցներին` բարձրաձայն հայտարարելով պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալով ճիշտ պատասխանը.

դ) հարցազրույցի արդյունքում գնահատում է յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները` մասնակիցների գործնական կարողությունների գնահատման թերթերում.

ե) մասնակցում է յուրաքանչյուր մասնակցի ստացած դրական բալերի հանրագումարի հաշվարկմանը.

զ) ստորագրում է մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում` ստորագրության կողքին գրառում է` «հատուկ կարծիքը կցվում է», և հանձնաժողովի նախագահին է հանձնում իր կողմից ստորագրված հատուկ կարծիքը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք.

ը) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(15-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 06-Ն հրաման)

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

i

16. Մրցույթը համարվում է ավարտված` հանձնաժողովի կողմից աշխատակազմին մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին եզրակացություն տալու կամ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում ընդունելու պահից:

(16-րդ կետը փոփ.. 12.05.16 թիվ 05-Ն հրաման)

17. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(17-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 06-Ն հրաման)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման

նախարարի

2006թ. օգոստոսի 29-ի

N 12-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

i

(I բաժինը խմբ. 12.05.16 թիվ 05-Ն հրաման)

 

1. Սույն օրինակելի աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց (այսուհետ` համայնքային ծառայողներ) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովը ղեկավարվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), սույն օրինակելի աշխատակարգով և դրա հիման վրա` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հանձնաժողովի աշխատակարգով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

3. ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 5-րդ և 8.8-րդ կետերով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

4. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնում է համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձը (այսուհետ` լիազորված անձ), որը ատեստավորվող համայնքային ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները: Լիազորված անձը հանձնաժողովի անդամ չի համարվում:

 

i

I.I. 15000-ԻՑ ՊԱԿԱՍ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(I.I բաժինը խմբ. 12.05.16 թիվ 05-Ն հրաման)

 

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչև հինգ անդամներ և մարզպետարանի երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովում մարզպետարանի ներկայացուցիչ չի կարող լինել տվյալ համայնքի ավագանու անդամը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշվում են համայնքի ավագանու կողմից:

6. Մարզպետարանի ներկայացուցիչների մասին տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարն իր որոշմամբ ստեղծում է հանձնաժողով և հաստատում դրա անհատական կազմը: Հանձնաժողովի անհատական կազմում համայնքի ղեկավարը փոփոխություններ է կատարում, եթե`

1) փոխվել է համայնքի ղեկավարը,

2) ավագանին փոփոխել է հանձնաժողովում ընդգրկված ավագանու անդամների քանակական և (կամ) անհատական կազմը,

3) ներկայացվել է մարզպետարանի այլ ներկայացուցիչ (ներկայացուցիչներ):

7. Հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարն է: Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անհատական կազմի հաստատումից հետո 20-օրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որի ընթացքում ընտրվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում իրականացնում է նրա լիազորությունները:

7.1. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի: Հանձնաժողովի կազմում մասնագետի ընդգրկման հարցը բարձրացվում է հանձնաժողովի նախագահի և (կամ) հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Այդպիսի նախաձեռնության դեպքում հանձնաժողովի նախագահը մրցույթի անցկացման օրվան նախորդող 7-10 օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որում քննարկվում և սույն աշխատակարգի 13-րդ կետին համապատասխան ընդունվում է որոշում` տվյալ ատեստավորման անցկացման ժամանակ հանձնաժողովի կազմում համապատասխան մասնագետի ընդգրկման մասին: Նշված որոշումն ընդունվելու դեպքում հանձնաժողովը հաստատում է նաև մասնագետի թեկնածությունը:

7.2. Հանձնաժողովի նախագահը ատեստավորման անցկացումից ոչ ուշ, քան 7 օր առաջ հանձնաժողովի անդամներին պատշաճ ծանուցում է ատեստավորման անցկացման մասին:

7.3. Ծանուցման մեջ պետք է նշվեն`

1) ատեստավորման անցկացման օրը, ժամը և վայրը,

2) այն պաշտոնը (պաշտոնները), որը (որոնք) զբաղեցնող համայնքային ծառայողները ատեստավորվում են,

3) ատեստավորվող համայնքային ծառայողների թիվը:

7.4. Սույն աշխատակարգի 7-րդ և 7.1-ին կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի անդամներին պատշաճ ծանուցվում է աշխատակարգային նիստի անցկացման օրվա, ժամի, վայրի և քննարկվող հարցի (հարցերի) մասին:

8. Լիազորված անձը նշանակվում է համայնքի ղեկավարի որոշմամբ:

 

i

I.II. 15000-ԻՑ ԱՎԵԼԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(I.II բաժինը խմբ. 12.05.16 թիվ 05-Ն հրաման)

 

8.1. Հանձնաժողովի կազմը ընտրվում է այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված 6 թեկնածուներից` յուրաքանչյուր ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ`

1) Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովում.

ա. երկուսը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.

բ. երկուսը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.

գ. երկուսը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ.

2) 15000-ից ավելի բնակչություն ունեցող այլ համայնքի համայնքապետարանի հանձնաժողովում.

ա. երկուսը` համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչներ.

բ. երկուսը` համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ (համայնքի ղեկավար, տեղակալ, խորհրդական, աշխատակազմի համայնքային ծառայողներ).

գ. մեկը` համայնքի ավագանու անդամ.

դ. մեկը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչ:

8.2. Համապատասխան համայնքապետարանի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը, ատեստավորումն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:

8.3. Համակարգչի միջոցով ընտրված թեկնածուին (թեկնածուներին) հանձնաժողովի կազմում ընդգրկելու անհնարինության դեպքում (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով 8.1 կետում նշված հարաբերակցությունը:

8.4. Հանձնաժողովի կազմը հաստատվում է համայնքի ղեկավարի որոշմամբ: Համայնքի ղեկավարի որոշմամբ նշանակվում է լիազորված անձը:

8.5. Ատեստավորումից առաջ գումարված աշխատակարգային նիստում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է հանձնաժողովի նախագահ:

8.6. Ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի կազմը չի համալրվում:

8.7. Ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի մյուս անդամների քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է հանձնաժողովի նախագահ:

8.8. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները.

1) Երևանի քաղաքապետին առաջադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից, Երևանի քաղաքապետարանից, գիտական և ուսումնական հաստատություններից.

2) 15000-ից ավելի բնակչություն ունեցող մյուս համայնքների ղեկավարներին առաջադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանից, համապատասխան համայնքապետարանից, գիտական և ուսումնական հաստատություններից, ընդ որում` համապատասխան համայնքապետարանը աշխատակազմի ներկայացուցիչներից բացի առաջադրում է նաև համայնքի ավագանու բոլոր անդամների թեկնածությունները:

8.9. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, դասային աստիճանը (առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,

2) համայնքային ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող համայնքային ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն, որպես հանձնաժողովի անդամ, կարող է մասնակցել:

8.10. Մինչև հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները համայնքի ղեկավարին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի, համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

8.11. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո, համապատասխան համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը ցուցակները տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու համապատասխան կոդավորմամբ զետեղում է համակարգչում:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հանձնաժողովի խնդիրը ատեստավորման միջոցով` որոշումն է իր զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողի համապատասխանության, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարության:

10. Հանձնաժողովը`

ա) աշխատակազմից ստանում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը, ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ցանկը և այդ համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և դրանց վերաբերյալ առկա առարկությունները.

բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

գ) մինչև թեստավորումն սկսելն ստուգում է ամփոփաթերթերը.

դ) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.

ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 20.06.12 թիվ 06-Ն հրաման)

զ) սահմանված կարգով կազմում է թեստերը` թեստավորման փուլն անցկացնելու համար.

է) անցկացնում է համայնքային ծառայողների թեստավորում.

ը) ստուգում և գնահատում է համայնքային ծառայողների թեստավորման առաջադրանքները.

թ) հաստատում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ժ) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված համայնքային ծառայողների բողոքները.

ժա) հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած հանայնքային ծառայողների ցուցակը.

ժբ) ընդունում է որոշում է հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

ժգ) համայնքային ծառայողի հետ անցկացնում է հարցազրույց.

ժդ) կազմում է ատեստավորվողների գործնական կարողությունների գնահատման թերթեր.

ժե) կազմում է քվեաթերթեր.

ժզ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

ժէ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր համայնքային ծառայողի վերաբերյալ ընդունում է որոշում.

ժը) ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ժթ) յուրաքանչյուր համայնքային ծառայողի վերաբերյալ կազմում է ատեստավորման թերթ.

ի) (ի ենթակետն ուժը կորցրել է 20.06.12 թիվ 06-Ն հրաման)

իա) աշխատակազմին է հանձնում թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաստաթղթերի փաթեթը.

իբ) իրականացնում է օրենքով, սույն օրինակելի աշխատակարգի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից հաստատված` իր աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(10-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 06-Ն, 20.06.12 թիվ 06-Ն հրամաններ)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

12. Նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

i

13. Ընդունված է համարվում Հանձնաժողովի այն որոշումը, որն ստացել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները: Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորվող համայնքային ծառայողի ատեստավորման հարցազրույցի փուլի ավարտից հետո անցկացված քվեարկության արդյունքներով ստացված ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում «համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» որոշումը:

(13-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 05-Ն հրաման)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

14. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` սահմանված կարգի համաձայն.

դ) մինչև թեստավորումն սկսելը հանձնաժողովի անդամների ներկայությամբ ստուգում և ստորագրում է ամփոփաթերթերը, ինչպես նաև ստուգում և իր ստորագրությամբ վավերացրած թերթը փակցնում է քվեարկության համար նախատեսված արկղի վրա.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

15. Հանձնաժողովի անդամը`

ա) ստորագրում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը.

բ) թեստավորման աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և կարող է հարցեր տալ ատեստավորվող համայնքային ծառայողներին.

դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր համայնքային ծառայողի համար անցկացվող քվեարկությանը.

զ) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է` «հատուկ կարծիքը կցվում է», հանձնաժողովի նախագահին է հանձնում իր կողմից ստորագրված հատուկ կարծիքը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք.

ը) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(15-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 06-Ն, 20.06.12 թիվ 06-Ն հրամաններ)

 

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

16. Ատեստավորումը համարվում է ավարտված` հանձնաժողովի կողմից ատեստավորման արդյունքները հրապարակվելու պահից:

(16-րդ կետը փոփ. 20.06.12 թիվ 06-Ն հրաման)

17. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(17-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 06-Ն հրաման)

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
29.08.2006
N 12-Ն
Հրաման