Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ...

24.04.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.07.2016  -ից մինչեւ   24.04.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

i

040.0144.170209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 144-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթների պահանջի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրակայանների և ջերմային ցանցերի նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հունվարի 15-ի

N 144-Ն որոշման

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` ՏԿ) պահանջները տարածվում են գործող ու վերակառուցվող էլեկտրակայանների վառելիքատրանսպորտային, կաթսայատուրբինային և քիմիական արտադրամասերի, ջերմաուժային, մեխանիկական և ջրամշակման սարքավորումների, ջրամատակարարման համակարգերի, ջերմային ավտոմատիկայի և չափումների սարքվածքների (ՋԱՉ), ինչպես նաև ջերմային ցանցերի, ջերմային հանգույցների, ջեռուցման կաթսայատների շահագործումով, նորոգումով, կարգաբերումով և փորձարկումով զբաղվող անձնակազմի վրա:

i

2. Հիմնական և օժանդակ ջերմամեխանիկական սարքավորումների, տեխնոլոգիական պրոցեսների մեքենայացման և ավտոմատացման միջոցների նախագծումը, շինարարությունը և շահագործման, կարգաբերման ու փորձարկման կազմակերպումը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով ուժի մեջ մտած ՍՆԻՊ II-58 -75 «Ջերմային էլեկտրակայաններ», ՍՆԻՊ 3.05.03-85 «Ջերմային ցանցեր» և ՍՆԻՊ 2.04.07-86 շինարարական նորմերին, ջերմային էլեկտրակայանների և ցանցերի նախագծման սանիտարական նորմերին, ճնշման տակ աշխատող անոթների համար սահմանված նորմերին, աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգի (ԱԱՍՀ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1605-Ն որոշման, սույն ՏԿ-ի և արտադրող գործարանի հրահանգների պահանջներին:

(2-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 696-Ն որոշում)

3. Էլեկտրասարքավորումը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշման և շահագործվի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջներին:

4. Ջերմային ավտոմատիկայի, ջերմատեխնիկական չափումների և պաշտպանության սարքվածքները պետք է համապատասխանեն սույն ՏԿ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջներին:

5. Աշխատանքներում օգտագործվող մեխանիզմները, բեռնամբարձ մեքենաները, հարմարանքներն ու գործիքները պետք է լինեն փորձարկված և շահագործվեն աշխատանքի անվտանգության ստանդարտների, գործիքներով ու հարմարանքներով աշխատելու անվտանգության, ինչպես նաև արտադրող գործարանների հրահանգների պահանջներին համապատասխան: Շահագործման ընթացքում կիրառվող բոլոր չափման միջոցները ենթակա են չափագիտական հսկողության` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, իսկ այն օբյեկտները, որոնց վրա տարածվում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի դրույթները, ապա դրանց նկատմամբ պետք է կիրառվեն նշված օրենքով սահմանված պահանջները:

6. Սույն ՏԿ-ի պահանջները պարտադիր են և դրանցից շեղումներ չի թույլատրվում ինչպես գործող, այնպես էլ նոր ներդրվող սարքավորումների սպասարկման ժամանակ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործողության մեջ են դրվում սարքավորումների տեխնիկական շահագործման և աշխատանքի պաշտպանության նոր նորմատիվներ: Աշխատանքում այրվող, պայթյունավտանգ և վնասակար նյութեր օգտագործելիս` պետք է ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Վնասակար նյութերի սահմանաքանակները հաստատելու մասին» N 1852-Ն որոշման, ինչպես նաև ԳՕՍՏ 12.1.004 ԱԱՍՀ «Հրդեհային անվտանգություն: Ընդհանուր պահանջներ», ԳՕՍՏ 12.1.010 ԱԱՍՀ «Պայթյունաանվտանգություն: Ընդհանուր պահանջներ», ԳՕՍՏ 12.1.007.0 ԱԱՍՀ «Վնասակար նյութեր: Դասակարգումը և անվտանգության ընդհանուր պահանջները»: Բանվորների և ծառայողների աշխատանքի պաշտպանության հրահանգները պետք է համապատասխանեցվեն սույն ՏԿ-ի պահանջներին: Հրահանգներում անպայման պետք է նշվեն կիրառվող այրվող, պայթյունավտանգ և վնասակար նյութերի հատկությունները և անվտանգության միջոցները` դրանց հետ աշխատելու ժամանակ:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

7. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) աշխատանքային գոտի` հատակի կամ հարթակի մակարդակից 2 մ բարձրությամբ տարածությունը, որտեղ գտնվում են աշխատողների ժամանակավոր կամ մշտական տեղերը.

2) աշխատատեղ` բոլոր տեղերը, որտեղ աշխատողը պետք է գտնվի, կամ ուր նա պետք է գնա իր աշխատանքի կապակցությամբ, և որոնք գտնվում են գործատուի ուղղակի կամ անուղղակի հսկողության տակ.

3) աշխատատեղի նախապատրաստում` աշխատատեղում կատարվող անհրաժեշտ գործողություններ` սարքավորման անջատում, դատարկում, հովացում, լվացում, օդափոխություն, կանխելու համար սխալմամբ նրա ներառումն աշխատանքի, ավելցուկային ճնշման, բարձր ջերմաստիճանի, վնասակար, պայթյունահրդեհավտանգ, ագրեսիվ ու ռադիոակտիվ նյութերի բացակայության ստուգում, վտանգավոր գոտիների ցանկապատում, աշխատատեղում անվտանգության նշանների կախում, որոնք ապահովում են աշխատանքների անվտանգ կատարումը.

4) աշխատանքներ բարձրության վրա` աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ աշխատողը գտնվում է գետնի, ծածկերի, աշխատանքային տախտակամածների մակերևույթներից 1,3 մ և ավելի բարձրության վրա և 2 մ-ից պակաս հեռավորության վրա` բարձրությունից ընկնելու սահմանից.

5) աշխատանքների ղեկավար` մասնագետ, որն իրականացնում է կարգագրով կամ կարգադրությամբ կատարվող աշխատանքների ղեկավարումը.

6) աշխատանքներն իրագործող` բրիգադի ղեկավար` կարգագրով կամ կարգադրությամբ աշխատանքներ կատարելու ժամանակ.

7) ապահովիչ կափույր` սարքվածք, որն ապահովում է կաթսայում, անոթում, խողովակում և այլն, միջավայրի ճնշումը սահմանվածից ավելի բարձրանալը.

8) սեռնամբարձ մեքենաներ` բոլոր տեսակի ամբարձիչները, էքսկավատոր-ամբարձիչները, վերհանները, վերելակները, բազմաճախարակները, կարապիկները, որոնք ծառայում են մարդկանց և բեռների բարձրացման համար.

9) բրիգադ` երկու և ավելի մարդկանցից կազմված խումբ` ներառյալ աշխատանքներն իրագործողը.

10) գազավտանգ տեղեր` տարողությունները, խոռոչները, շինությունները, կառույցները, տարածքի հատվածամասերը և այլն, որոնց աշխատանքային գոտու օդում հնարավոր է վնասակար և պայթյունավտանգ գազերի թույլատրելի սահմանայինից մեծ խտացումներ.

11) խումբ` խումբը` ըստ էլեկտրաանվտանգության` աշխատողի էլեկտրաանվտանգության որակավորման աստիճանը.

12) կարգագիր` կարգագիր-թույլտվություն` աշխատանքներ կատարելու համար.

13) կրկնական թույլտվություն` թույլտվություն այն աշխատատեղի համար, որտեղ մինչև այդ տվյալ կարգագրով կատարվել է աշխատանք.

14) մշտական աշխատատեղ` տեղ, որտեղ աշխատանքային ժամանակի մեծ մասը (50%-ից ավելի) կամ 2 ժամից ավելի անընդհատ գտնվում է աշխատողը: Եթե աշխատանքը կատարվում է աշխատանքային գոտու տարբեր կետերում, ապա մշտական աշխատատեղ է համարվում ամբողջ աշխատանքային գոտին.

15) պայթյունի կափույր` սարքվածք, որը պահպանում է հնոցի և կաթսայի գազուղիների տարրերն ավերումից, երբ այրման արգասիքների ճնշումը գերազանցում է սահմանվածը.

16) պտտվող մեխանիզմներ` էլեկտրական կամ այլ շարժաբերներով պոմպերը, ծխաքաշները, օդափոխիչները, սնուցիչները, ջարդիչները և այլն.

17) հերթապահ անձնակազմ` հերթափոխի հերթապահությունում գտնվող անձինք, որոնց թույլատրվում է կատարել սարքավորման օպերատիվ կառավարումը և օպերատիվ փոխարկումները.

18) ջերմամեխանիկական սարքավորում` ջերմաուժային, մեխանիկական և ջրամշակման սարքավորում, ինչպես նաև այդ սարքավորման վրա տեղադրված ջերմային ավտոմատիկայի և ջերմատեխնիկական չափումների սարքվածքներ.

19) սարքավորման սպասարկում` տեխնոլոգիական սարքավորման նորոգումը, կարգաբերումը և փորձարկումը, ինչպես նաև այդ սարքավորման գործարկման-կարգաբերման աշխատանքները.

20) ստորգետնյա կառույցներ` ջերմային խցերը, անցանելի և կիսաանցանելի խուղակները, հավաքիչները և հորերը.

21) վարչատեխնիկական անձնակազմ` ղեկավարները, արտադրամասերի, տեղամասերի, կազմակերպության լաբորատորիաների պետերը, նրանց տեղակալները, ճարտարագետները, տեխնիկները, վարպետները, որոնք զբաղվում են սարքավորումների շահագործմամբ և սպասարկմամբ.

22) նորոգող և կարգաբերող անձնակազմ` աշխատողների խումբ, որը կատարում է էներգակայանքների տեխնիկական սպասարկում, նորոգում, կարգաբերում և փորձարկում.

23) վտանգավոր բեռներ` նյութերը և առարկաները, որոնք պահելու, բարձրացնելու, տեղափոխելու և փոխադրելու ժամանակ կարող են պայթյունի, հրդեհի պատճառ դառնալ, կամ վնասել փոխադրամիջոցները, սարքավորումները, սարքվածքները, պահեստները, շենքերն ու կառույցները, ինչպես նաև վնասել մարդկանց և կենդանիների առողջությանը կամ մահաբեր լինել.

24) վերնաշխատ աշխատանքներ` գետնի մակերևույթից, ծածկից, աշխատանքային հարթակներից 5 մ-ից և ավելի բարձրության վրա, ուղղակիորեն կառուցվածքներից, սարքավորումից, մեքենաներից ու մեխանիզմներից կատարվող աշխատանքները` նրանց տեղադրման, շահագործման և նորոգման ժամանակ: Ընդ որում, աշխատողին բարձրությունից ընկնելուց պաշտպանվելու հիմնական միջոցն ապահովիչ գոտին է.

25) օպերատիվ-նորոգող անձնակազմ` նորոգող անձնակազմի թվից կազմված աշխատողների խումբ, որն իրավունք ունի ուղղակիորեն ներգործելու էներգակայանքների կառավարման օրգանների վրա:

 

3. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Ջերմամեխանիկական սարքավորումներն սպասարկելու համար աշխատանքի ընդունվող անձինք պետք է անցնեն նախնական բժշկական զննում և հետագայում պարբերաբար` էներգակազմակերպության անձնակազմի համար սահմանված ժամկետներում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշման պահանջների:

9. ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներից ելնելով` 18 տարին չլրացած անձանց արգելվում է ներգրավել ծանր և վնասակար պայմաններով հետևյալ աշխատանքներում`

1) կաթսաների մաքրում.

2) կաթսայատուրբինային արտադրամասերի և վառելիքի մատուցման սարքավորումների նորոգում.

3) ջերմային էլեկտրակայանների գազատուրբինային կայանքների, վառելիքի մատուցման, կաթսայատուրբինային արտադրամասերի սարքավորումների շահագործում.

4) ջերմային էլեկտրակայանների գործող արտադրամասերում ստուգիչ-չափիչ սարքերի և ավտոմատիկայի սպասարկում.

5) ջերմային ցանցերի ստորգետնյա ջերմատարների և կառույցների, ջերմաֆիկացման մուտքերի սպասարկում.

6) իոնացնող ճառագայթման գոտում սարքավորումների շահագործում և նորոգում.

7) գազաէլեկտրաեռակցում.

8) մշտական հողային աշխատանքներում.

9) վառելիքատրանսպորտային արտադրամասերի երկաթուղային տրանսպորտի շարժակազմի, գծանցների, սլաքավարի պահակետի և հողալիրի շահագործում.

10) քլորացնող սարքավորումների սպասարկում.

11) բեռնամբարձ մեքենաների և մեխանիզմների սպասարկում` որպես կռունկավարներ, մեքենավարներ, առասանասարքերի ու ճոպանասարքերի սպասարկողներ.

12) գազի սարքավորումների և ստորգետնյա գազամուղների սպասարկում.

13) հայլեռտեխհսկողության վերահսկմանը ենթակա անոթների և խողովակաշարի սպասարկում.

14) ջրասուզական և ջրասուզական ու ստորջրյա աշխատանքների սպասարկում.

15) ավտոփոխադրամիջոցների, էլեկտրա- և ավտոբեռնիչների վարում, էթիլացված բենզինով ավտոմեքենաների նորոգում, ավտոդողերի սարում և ապասարում.

16) ռենտգենա, - գամմա, - արատադիտում.

17) վերնաշխատ.

18) պայթյունավտանգ նյութերի պահում, փոխադրում և օգտագործում.

19) բաց սնդիկի հետ.

20) օդաճնշական գործիքների և շինտեղակայման ատրճանակի կիրառմամբ.

21) վառելիքաքսուքային և պայթյունավտանգ նյութերի, թունաքիմիկատների, թթուների և ալկալիների, քլորի և քլորակրի մասնագիտացված պահեստների սպասարկում.

22) նավթամթերքների հետ.

23) կապված դեռահասների համար սահմանված նորմերից ավելի ծանրությունների բարձրացման և տեղափոխման հետ:

10. Կանայք չեն թույլատրվում այն աշխատանքների կատարմանը, որոնք դասվում են աշխատանքի ծանր և վնասակար պայմաններ ունեցող արտադրությունների, մասնագիտությունների և աշխատանքների թվին` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի:

11. Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի արտադրամասերի սարքավորումներն սպասարկող անձինք պետք է իմանան և կատարեն սույն Տկ-ի պահանջներն իրենց գրաված պաշտոնին կամ մասնագիտությանը համապատասխան:

12. Անձնակազմը, որն իր աշխատանքում օգտագործում է պաշտպանիչ միջոցներ, պարտավոր է իմանալ և կատարել ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման պահանջները:

13. Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի հիմնական արտադրամասերի սարքավորումներն սպասարկող անձանց և այն անձանց, որոնք թույլ են տրված կատարելու հատուկ աշխատանքներ, գիտելիքների ստուգման վկայականում պետք է լինի գրառում դրա մասին:

14. Հատուկ աշխատանքներ են համարվում`

1) վերնաշխատ.

2) ճնշման տակ աշխատող անոթների սպասարկման.

3) կրակի հետ և գազավտանգ.

4) աշխատանքները սնդիկի հետ.

5) աշխատանքներն էլեկտրաօդաճնշական և հղկիչ գործիքներով.

6) առաստանային սարքերի սպասարկումը.

7) ավտոտրանսպորտային հաղորդակցուղիների և սարքավորումների սպասարկումը.

8) հատակից ղեկավարվող բեռնամբարձ մեխանիզմների հետ աշխատանքները.

9) ավտոբեռնիչներով և էլեկտրաբեռնիչներով ծանրությունների տեղափոխումը.

10) աշխատանքները մետաղամշակման և հղկող հաստոցների վրա:

Հատուկ աշխատանքների ցանկը կարող է լրացվել կազմակերպության ղեկավարության որոշմամբ` հաշվի առնելով տեղային պայմանները:

15. Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի անձնակազմի ուսուցումը և որակավորման բարձրացումը պետք է կատարվի կազմակերպության կողմից սահմանված կարգին համապատասխան:

16. Անձնակազմը, որին թույլատրվում է սպասարկելու ջերմամեխանիկական այն սարքավորումները, որոնցում տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվում են այրվող, պայթյունավտանգ և վնասակար նյութեր, պետք է իմանա այդ նյութերի հատկությունները և նրանց հետ վարվելու անվտանգության կանոնները:

17. Գազավտանգ տեղերում գտնվող սարքավորումներն սպասարկող, ինչպես նաև վնասակար նյութերի հետ շփվող անձնակազմը պետք է իմանա`

1) արտադրամասում (շրջանում) գազավտանգ տեղերի ցանկը.

2) վնասակար նյութերի թունավոր ազդեցությունը և նրանցով թունավորման նշանները.

3) գազավտանգ տեղերում գտնվելու և աշխատանքներ կատարելու կանոնները.

4) շնչառական օրգանների պաշտպանության միջոցներից օգտվելու կանոնները.

5) հրդեհավտանգ նյութերը և դրանք հանգցնելու եղանակները.

6) վնասակար նյութերից տուժած անձանց գազավտանգ տեղերից տարահանման կանոնները և նրանց նախաբժշկական օգնություն ցույց տալու եղանակները:

18. Բնական գազով աշխատող կաթսայակայանքները և գազի տնտեսությունն սպասարկող անձնակազմը, բացի սույն ՏԿ-ում շարադրված պահանջներից, պետք է իմանա և կատարի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջները:

19. Ամբողջ անձնակազմը պետք է ապահովված լինի հատուկ արտահագուստով ու կոշիկներով և կատարվող աշխատանքի բնույթին համապատասխան` անհատական պաշտպանական միջոցներով և պարտավոր է աշխատանքի ժամանակ օգտվել դրանցից:

20. Անձնակազմը պետք է աշխատի բոլոր կոճակները կոճկված արտահագուստով: Հագուստը պետք է չունենա ճոճվող մասեր, որոնք կարող են բռնվել մեխանիզմների շարժվող (պտտվող) մասերով: Արգելվում է քշտել արտահագուստի թևքերը և ծալել երկարաճիտ կոշիկների ճտքերը: Թունավոր և ագրեսիվ նյութերով աշխատելու, կաթսաների տաքացման մակերևույթները խարամից մաքրելու, ինչպես նաև էլեկտրագազաեռակցման, աղյուսապատման, մեկուսացման աշխատանքների, սորուն և փոշոտող նյութերի բեռնաթափման և բեռնման ժամանակ անդրավարտիքը պետք է հագնել երկարաճիտք կոշիկների վրայից: Աշխատանքի մեջ գտնվող էներգետիկ սարքավորումների սրահներում, հորերում, խցերում, անցուղիներում, թունելներում, շինարարական հարթակում և նորոգման գոտում գտնվելու ժամանակ անձնակազմը պետք է հագնի ծնոտատակի գոտիով կոճկված պաշտպանիչ սաղավարտ: Մազերը պետք է հավաքվեն սաղավարտի տակ:

21. Ամբողջ արտադրական անձնակազմը պետք է գործնականում ուսուցված լինի լարման տակ ընկած մարդուն էլեկտրական հոսանքի ազդեցությունից ազատելու, նրան նախաբժշկական օգնություն ցույց տալու, ինչպես նաև այլ դժբախտ պատահարներից տուժածներին նախաբժշկական օգնություն ցույց տալու եղանակներին:

 

II. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

3. ՏԱՐԱԾՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

 

22. Յուրաքանչյուր կազմակերպությունում պետք է մշակվի և ամբողջ անձնակազմին ի գիտություն հայտնվի կազմակերպության տարածքում դեպի աշխատավայր շարժվելու անվտանգ երթուղիները և հրդեհի կամ վթարային իրավիճակի դեպքում տարահանման ծրագրերը: Էլեկտրակայանի տարածքում և կազմակերպության արտադրական շինություններում, դրանցում տեղադրված սարքավորումների սպասարկման հետ առնչություն չունեցող անձանց գտնվելն առանց ուղեկցող անձի, արգելվում է:

23. Կազմակերպության տարածքում և արտադրական շինություններում փոխադրական ճանապարհների կազմակերպումը և պահպանումը պետք է համապատասխանեն ԱԱՍՀ-ի ԳՕՍՏ 12.3.020 «Կազմակերպություններում բեռների տեղափոխման գործընթացը: Աշխատանքի անվտանգության ընդհանուր պահանջներին»:

24. Ինչպես արտադրական շինությունների ու կառույցների ներսում, այնպես էլ դրսում, դրանց հարող տարածքում եղած բոլոր անցումները, երթանցները, մուտքերը և ելքերը պետք է լինեն լուսավորված, ազատ և անվտանգ` հետիոտնի և փոխադրամիջոցների համար: Արգելվում է անցումներն ու երթանցները ծանրաբեռնել կամ օգտագործել բեռների պահեստավորման համար: Անցումները, երթանցները և անցուղիները, ինչպես նաև սանդուղքներն ու հարթակները և նրանց բազրիքները միշտ պետք է լինեն սարքին վիճակում և մաքուր, իսկ բաց օդում գտնվողները` մաքրվեն ձյունից ու սառույցից և ծածկվեն ավազով: Մազութի տնտեսության տարածքի թմբապատման ներսը, ինչպես նաև դատարկող սարքերը, յուրաքանչյուր ձյան գալուց հետո, պետք է մաքրվեն: Հարթակների և անցումների երեսարկը և դրանց բազրիքները պետք է հուսալի ամրացվեն: Նորոգման ժամանակ հանված բազրիքների փոխարեն պետք է արվի ժամանակավոր ցանկապատ: Նորոգման ժամանակ հանված բազրիքներն ու երեսարկը, դրա ավարտից հետո պետք է անհապաղ տեղադրվեն և հուսալի ամրացվեն:

25. Երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրամիջոցների շարժման գոտում, շենքերի բոլոր դարբասների և դռների մոտ, պետք է տեղադրվեն ցանկապատող սյունիկներ և բազրիքներ, ճաղաշարեր, ինչպես նաև ԳՕՍՏ Ռ 52290 «Ճանապարհային նշաններ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ»-ին համապատասխանող ճանապարհային նշաններ, կամ էլ լուսավորված ցուցանակներ: Դարբասների վրա պետք է լինեն սևեռիչներ` նրանց ինքնակամ բացումը և փակումը բացառելու համար: Ավտոմեքենաների և այլ փոխադրամիջոցների համար պետք է սահմանվեն կազմակերպության տարածքում և շենքերի ներսում շարժման թույլատրելի արագություններ: Շարժման սահմանափակ արագության գոտիները, փոխադրամիջոցների կանգառների և շրջադարձերի տեղերը, պետք է նշվեն ցերեկային ու գիշերային ժամերին լավ երևացող, համապատասխան ճանապարհային նշաններով: Հաղորդակցման ուղիների և կառույցների տակ գտնվող ավտոփոխադրամիջոցների երթանցների մոտ պետք է տեղադրվեն եզրաչափային բարձրությունը և լայնությունը սահմանափակող նշաններ:

26. Գնացքների, մանևրային գնացքակազմերի, գնացքաքարշերի շարժման, վագոնների անջատման ժամանակ պետք է նախօրոք հեռանալ անվտանգ տեղ (ճամփեզր կամ ուղեմեջ)` եզրային ռելսից առնվազն 2 մ հեռու:

27. Արգելվում է գազատար ուղիների տակ կառուցել արհեստանոցներ, սանիտարակենցաղային և այլ շինություններ:

28. Միջհարկային ծածկերը, հատակները, անցուղիները և գետնախորշերը պետք է պահվեն սարքին վիճակում: Հատակի վրա եղած բոլոր բացվածքները պետք է ցանկապատվեն: Հորերի, գետնախորշերի և խցերի կափարիչները և եզրերը, ինչպես նաև անցուղիների ծածկերը, պետք է կատարվեն ակոսված երկաթից, հատակին կամ գետնի մակերևույթին հավասար և հուսալի ամրացվեն:

29. Խցերում և անցուղիներում պետք է պահպանել մաքրություն, գետնախորշերից կանոնավոր պոմպահանել ջուրը և թույլ չտալ անցումների ծանրաբեռնում:

30. Շինարարական կառուցվածքների վերափոխումը և դրանցում անցքերի բացումը, առանց այդ աշխատանքների կատարման նախագծային փաստաթղթերի, արգելվում է:

31. Անցուղիներում սպասարկող անձնակազմի ազատ անցումն արգելափակող խուլ միջնորմների տեղադրում չի թույլատրվում: Բացառիկ դեպքերում, երբ անցուղու բաժանումը առանձին հատվածամասերի անհրաժեշտ է տեխնոլոգիական պայմաններով, օրինակ, երբ տեղադրվում է երկաթբետոնե վահանային անշարժ հենարան, բաժանող միջնորմից առաջ և հետո, պետք է արվեն ելքեր դեպի գետնի մակերևույթ:

32. Յուրաքանչյուր կազմակերպությունում (արտադրամասում, տեղամասում) պետք է լինի հատակագիծ, որի վրա պետք է նշված լինեն նորոգման հարթակների տեղերը և դրանց թույլատրելի բեռնվածությունները: Արտադրամասերում (տեղամասերում) պետք է հստակ նշված լինեն հարթակների սահմանները, իսկ ցուցնակներում նշված լինեն դրանց վրա թույլատրելի բեռնվածությունները:

33. Լուսավորվածության աստիճանը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով ուժի մեջ մտած ՀՀՇՆ II-8.03-96 «Արհեստական և բնական լուսավորություն» պահանջներին:

34. Այն շինություններում, որտեղ չի բացառվում այրվող գազերի, պայթյունավտանգ նյութերի գոլորշու ներհոսք, լուսավորության համար պետք է օգտագործվի պայթյունից պաշտպանված լուսատու արմատուր: Արտադրական շինություններում պետք է լինեն վթարային լուսավորություն և լուսավորության ցանց` 12 Վ լարումով:

35. Աղմուկի մակարդակն աշխատատեղերում չպետք է գերազանցի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում N 2-III-11.3-2002 սանիտարական նորմերը հաստատելու մասին» N 138 հրամանի պահանջները:

36. Թրթռումների մակարդակն աշխատատեղերում չպետք է գերազանցի ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) հիգիենիկ նորմերը N 2.2.4-009-06 հաստատելու մասին» N 533-Ն հրամանի պահանջները:

37. Օդափոխության, օդի լավորակման և օդային ջեռուցման համակարգերը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանով ուժի մեջ մտած ՀՀՇՆ IV -12.02.01-04 «ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» և ապահովեն պահանջվող օդափոխանակությունը` առողջապահական նորմերին համապատասխան:

38. Կազմակերպությունների արտադրական շինությունների աշխատանքային գոտու օդը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 12.1.005 ԱԱՍՀ «Օդափոխության համակարգեր: Աշխատանքային գոտու օդի նկատմամբ ընդհանուր սանիտարահիգենիկ պահանջներ»:

39. Յուրաքանչյուր կազմակերպության արտադրամասում պետք է վարել «Արտադրամասում աշխատանքի պայմանների սանիտարատեխնիկական տեղեկաթերթիկ», որում պետք է արտացոլվեն աշխատանքի գոյություն ունեցող պայմանները, ինչպես նաև նշված լինեն այն արտադրական տեղամասերն ու աշխատատեղերը, որոնք չեն բավարարում աշխատանքի անվտանգության նորմերը, կանոնները, ստանդարտները և այդ պայմաններում աշխատողների թիվը:

40. Սանիտարատեխնիկական տեղեկաթերթիկի (տեղեկաթերթիկ) տվյալները պետք է օգտագործվեն աշխատանքի պաշտպանության ամենամյա համաձայնագրերի, աշխատանքի պայմանների բարելավման և պաշտպանության համալիր ծրագրերի, կոլեկտիվ պայմանագրերի, սանիտարաառողջարարական միջոցառումների, կազմակերպության կոլեկտիվի սոցիալական զարգացման ծրագրերի համապատասխան բաժինների կազմման ժամանակ:

41. Կազմակերպության հրամանով պետք է նշանակվեն անձինք, որոնք պատասխանատու են յուրաքանչյուր արտադրամասում տեղեկաթերթիկը ժամանակին լրացնելու համար: Արտադրամասում տեղեկաթերթիկը ժամանակին և ճիշտ լրացնելու գործընթացը կազմակերպում է այդ ստորաբաժանման պետը, իսկ ամբողջ կազմակերպության համար` նրա գլխավոր ճարտարագետը:

42. Թթուն, ալկալին, ֆոսֆատը, ազդանյութերը և այլ նյութեր պետք է պահվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանով ուժի մեջ մտած ՍՆԻՊ II 58-75 «Ջերմային էլեկտրակայաններ» պահանջներին համապատասխանող պահեստային շինություններում:

43. Սնդիկը պետք է պահվի արտադրող գործարանի փաթեթավորումով, հատուկ պահեստներում, որոնք սարքավորված են այնպիսի շինություններին ներկայացվող պահանջներին համապատասխան, որոնց օդի մեջ կարող են մուտք գործել սնդիկի գոլորշիները: Պահեստներում պետք է լինի անոթների և հարմարանքների պաշար` սնդիկն անվտանգ կշռաբաշխելու և փոխադրելու համար: Սնդիկը պետք է փոխադրվի միայն չկոտրվող անոթներով:

44. Նյութերը, որոնք պարունակում են դյուրավառ, պայթյունավտանգ և թունավոր բաղադրամասեր, պետք է պահվեն այլ շինություններից մեկուսացված և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանով ուժի մեջ մտած ՀՀՇՆ IV-11-03-02-04 (ՄՍՆ 3.02.02-02) «Պահեստային շենքեր», ՀՀՇՆ II-8.04.01-97 «Շենքերի ու կառուցվածքների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի պահանջներին համապատասխանող հատուկ պահեստներում:

45. Արտադրական սենքերում արգելվում է պահել բենզին, կերոսին, սպիրտ, լաքեր ու ներկեր, լուծիչներ, նոսրացուցիչներ և այլ դյուրավառ նյութեր` բացառությամբ մեկ օրվա սահմաններում պահանջվող ոչ մեծ քանակների: Այդ նյութերի քանակը և նրանց պահելու տեղը պետք է համաձայնեցվի տեղային հրշեջ պաշտպանության ծառայությունների հետ: Նյութերը պետք է պահվեն մետաղյա ամուր տարողություններում, արտադրամասի հատուկ պահոցներում, որոնց դռների վրա պետք է կախվեն ծխելը և բաց կրակի օգտագործումն արգելող (ԳՕՍՏ Ռ 12.4.026 ԱԱՍՀ «Ազդանշանային գույներ և անվտանգության նշաններ») անվտանգության նշաններ: Աշխատատեղերի մոտ քսանյութերը թույլատրվում է պահել հատուկ մետաղյա փոքր բաքերում և յուղամաններում: Դյուրավառ նյութերը պետք է պահվեն արտադրական շինություններից դուրս գտնվող հատուկ պահեստներում: Այդ պահեստների դռների վրա պետք է կախվեն անվտանգության նշաններ, որոնք նախազգուշացնում են դյուրավառ նյութերի առկայության մասին և արգելում են բաց կրակի օգտագործումն ու ծխելը:

46. Ոչ մեծ քանակությամբ (մինչև 2-3 լիտր) ալկալիները և թթուները (բացի ֆտորաջրածնայինից) պետք է պահվեն կիպահղկված խցաններով ապակյա տարողություններում (շշերում)` օդափոխությամբ ապահովված առանձին շինություններում: Ֆտորաջրածնային (ֆլուորիտային) թթուն պետք է պահվի պոլիէթիլենային անոթներում կամ պարաֆինապատված շշերում: Շշերը պետք է տեղավորվեն կողովներում կամ փայտյա կավարամածներում: Շշի և կողովի (կավարամածի) միջև եղած տարածությունը պետք է լցվի փայտի տաշեղով կամ ծղոտով: Ծծմբական և ազոտական թթուներով շշերը պահելու համար փայտանյութի օգտագործումը թույլատրվում է միայն հրակայուն նյութերով մշակելուց հետո: Շշերը կավարամածից (կողովից) պետք է հանել միայն դատարկելուց հետո: Թթուներով լցված շշերով կողովները (կավարամածները) պետք է դասավորվեն հատակի վրա, մեկ շարքով: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա թթվի անվանապիտակ: Թթուներից դատարկված շշերը պետք է պահվեն համանման պայմաններում:

47. Էլեկտրակայանների արտադրամասերում պետք է նախատեսվեն տեղեր` էլեկտրաեռակցման սարքավորումների տեղադրման համար և պետք է լինի կենտրոնացված բաշխիչ ցանց` գազա-էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման համար:

48. Նյութերը, իրերը, սարքավորումը և դրա մասերը, որոնք գտնվում են նորոգման աշխատանքների տեղում` շինությունից դուրս, պետք է դասավորվեն տոփանված հարթ հրապարակներում, որոնք ձմռանն անհրաժեշտ է մաքրել ձյունից և սառույցից: Պետք է միջոցներ ձեռնարկել թվարկված առարկաների ինքնակամ տեղաշարժերը կանխելու համար: Նյութերը դարալանջերի վրա դասավորելու դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն այդ տարածքները մակերևութային ջրերից պաշտպանելու համար: Նյութերի և սարքավորումների հեռավորությունը փոսորակների և խրամուղիների թմբեզրերից որոշվում է շեպերի կայունության հաշվարկով և պետք է լինի առնվազն 1 մ:

49. Բեռների դարսումը միջանկյալ պահեստավորման տեղերում պետք է կատարվի ԳՕՍՏ 12.3.009 ԱԱՍՀ «Բեռնման-բեռնաթափման աշխատանքներ: Անվտանգության ընդհանուր պահանջներ»-ին համապատասխան: Հարթակում բեռները պետք է դասավորել հետևյալ ձևով`

1) կապերով աղյուսը կրկնատակի վրա` ոչ ավելի քան երկու հարկ, բեռնարկղերով` մեկ հարկ, առանց բեռնարկղերի` ոչ ավելի 1,7 մ բարձրությամբ կույտերով.

2) սալիկավոր նյութերը (ասբեստացեմենտային սալիկներ, ալիքավոր ասբեստացեմենտային թերթեր և ասբեստացեմենտային հարթ սալիկներ)` մինչև 1 մ բարձրությամբ դիզվածքներով.

3) մեծ չափսերի և ծանր սարքավորումն ու դրա մասերը` տակդիրների վրա, մեկ շարքով.

4) մանրատեսակային մետաղը` մինչև 1,5 մ բարձրությամբ դարսվածքներով.

5) գլանված սև մետաղը (թերթավոր պողպատ, շվելլեր, երկտավր հեծան, տեսակավոր պողպատ)` մինչև 1,5 մ բարձրությամբ դարսակներով, միջադիրներով և տակդիրներով: Արգելվում է մետաղաթերթերը դնել կողի վրա.

6) ջերմամեկուսիչ նյութերը պահվում են փակ և չոր շինություններում` մինչև 1,2 մ բարձրությամբ դարսակներով.

7) մինչև 300 մմ տրամագծով խողովակները` ծայրային նեցուկներով տակդիրների վրա` մինչև 3 մ բարձրությամբ դարսակներով.

8) 300 մմ-ից մեծ տրամագծով խողովակները` առանց տակդիրների, մինչև 3 մ բարձրությամբ թամբաձև դարսակներով: Խողովակների ստորին շարքը պետք է դրվի տակդիրների վրա, ամրացվի գույքային մետաղյա կալուններով կամ տակդիրների վրա հուսալի ամրացված ծայրային նեցուկներով:

50. Աշխատանքներ կատարելու համար բացված խցերը և ստորգետնյա անցկացումով խողովակների տեղամասերը պետք է ցանկապատվեն գույքային վահաններով` դրանց վրա կախելով ԳՕՍՏ Ռ 52290 «Ճանապարհային նշաններ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» պահանջներին համապատասխան ճանապարհային նշաններ: Ցանկապատերը պետք է ներկված լինեն ԳՕՍՏ Ռ 12.4.026 համապատասխանող ազդանշանային գույներով: Վահանների վրա եղած ազդանշանային ճանապարհային նշանները և ազդանշանային լամպերը պետք է ապահովեն ցանկապատված տեղի լավ տեսանելիությունը` ավտոփոխադրամիջոցների և հետիոտնի անցման բոլոր հնարավոր կողմերից:

51. Արտադրական շինությունների աշխատանքային գոտու օդում վնասակար նյութերի պարունակությունը չպետք է գերազանցի N 1 աղյուսակում նշված թույլատրելի սահմանային կոնցենտրացիաները: Տվյալները նշված են ըստ ԳՕՍՏ 12.1 005 «ԱԱՍՀ: Աշխատանքային գոտու օդի առողջապահահիգիենիկ ընդհանուր պահանջներ»-ում, որտեղ համարիչում ցույց է տրված սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի առավելագույն մեծությունը, իսկ հայտարարում` միջին հերթափոխայինը: Ածխածնի օքսիդ պարունակող օդի միջավայրում մեկ ժամից ոչ ավելի աշխատելու դեպքում ածխածնի օքսիդի թույլատրելի սահմանային կոնցենտրացիան կարող է բարձրացվել մինչև 50 մգ/մ3, 30 րոպեից ոչ ավելի աշխատանքի դեպքում` մինչև 100 մգ/մ3, 15 րոպեից ոչ ավելի դեպքում` մինչև 200 մգ/մ3: Ածխածնի օքսիդի բարձր պարունակությամբ միջավայրում կրկնական աշխատանքը կարելի է վերսկսել միայն 2 ժամ ընդհատումից հետո:

 

Աղյուսակ N 1

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ

._____________________________________________________________.

|Նյութերը                            |Թույլատրելի   |Վտանգա-  |

|                                    |սահմանային    |վորության|

|                                    |կոնցենտրացիան,|դասը     |

|                                    |մգ/մ3         |         |

|____________________________________|______________|_________|

|                  1                 |       2      |   3     |

|____________________________________|______________|_________|

|Ազոտի օքսիդներ (վերածած NO2-ի)      |       2      |   2     |

|____________________________________|______________|_________|

|Ամոնիակ                             |       20     |   4     |

|____________________________________|______________|_________|

|Ացետոն                              |      200     |   4     |

|____________________________________|______________|_________|

|Ածխաթթվային բարիում                 |      0,5     |   1     |

|____________________________________|______________|_________|

|Բենզին-լուծիչ (վերածած C-ի)         |      100     |   4     |

|____________________________________|______________|_________|

|Վառելիքային բենզին (թերթաքարային,   |      100     |   4     |

|կրեկինգ և  այլն), վերածած C-ի       |              |         |

|____________________________________|______________|_________|

|Բենզոլ                              |       5      |   2     |

|____________________________________|______________|_________|

|Վանադիումը և  նրա միացությունները`  |              |         |

|____________________________________|______________|_________|

|ա) վանադիումի հնգօքսիդի ծուխը       |      0,1     |   1     |

|____________________________________|______________|_________|

|բ) վանադիումի եռօքսիդի և  հնգօքսիդի |      0,5     |   2     |

|փոշին                               |              |         |

|____________________________________|______________|_________|

|գ) ֆեռովանադիում                    |       1      |   2     |

|____________________________________|______________|_________|

|դ) վանադիում պարունակող խարամների   |       4      |   3     |

|փոշի                                |              |         |

|____________________________________|______________|_________|

|Հիդրազինհիդրատ, հիդրազին և  նրա     |      0,1     |   1     |

|ածանցյալները                        |              |         |

|____________________________________|______________|_________|

|Դիքլորէթան                          |       10     |   2     |

|____________________________________|______________|_________|

|Կադմիումի օքսիդ                     |      0,1     |   1     |

|____________________________________|______________|_________|

|Մանգան (վերածած Mn O2-ի)            |      0,3     |   2     |

|____________________________________|______________|_________|

|Մալեինային անհիդրիդ                 |       1      |   2     |

|____________________________________|______________|_________|

|Մետաղական պղինձ                     |       1      |   2     |

|____________________________________|______________|_________|

|Նիկելը և  նրա օքսիդը, ենթօքսիդը,    |      0,5     |   2     |

|սուլֆիդը (վերածած Ni-ի)             |              |         |

|____________________________________|______________|_________|

|Նիտրոմեթան, նիտրոէթան, նիտրոպրոպան, |       30     |   4     |

|նիտրոբութան                         |              |         |

|____________________________________|______________|_________|

|Բենզոլի նիտրոմիացությունները        |       3      |   2     |

|____________________________________|______________|_________|

|Օզոն                                |      0,1     |   1     |

|____________________________________|______________|_________|

|Մետաղական սնդիկ                     | 0,01/0,005 **|   1     |

|____________________________________|______________|_________|

|Երկքլորային սնդիկ` քլորասնդիկ       |    0,2/0,05  |   1     |

|(սուլեմա)                           |              |         |

|____________________________________|______________|_________|

|Կապարը և  նրա անօրգանական           |   0,01/0,005 |   1     |

|միացությունները (ըստ կապարի)        |              |         |

|____________________________________|______________|_________|

|Սելենային անհիդրիդ                  |      0,1     |   1     |

|____________________________________|______________|_________|

|Ծծմբական թթու, ծծմբի անհիդրիդ       |       1      |   2     |

|____________________________________|______________|_________|

|Ծծմբային անհիդրիդ                   |       10     |   3     |

|____________________________________|______________|_________|

|Ծծմբաջրածին                         |       10     |   2     |

|____________________________________|______________|_________|

|Ծծմբաջրածինը C1-C5 ածխաջրածնի       |       3      |   3     |

|խառնուրդի հետ                       |              |         |

|____________________________________|______________|_________|

|Ծծմբածխածին                         |      10/3    |   2     |

|____________________________________|______________|_________|

|Բևեկնայուղ  (վերածած C-ի)           |      300     |   4     |

|____________________________________|______________|_________|

|Աղաթթու                             |       5      |   2     |

|____________________________________|______________|_________|

|Մեթիլ սպիրտ (մեթանոլ)               |       5      |   3     |

|____________________________________|______________|_________|

|Էթիլ սպիրտ                          |      1000    |   4     |

|____________________________________|______________|_________|

|Պրոպիլ սպիրտ                        |       10     |   3     |

|____________________________________|______________|_________|

|Ամիլ սպիրտ (ամիլալկոհոլ)            |       10     |   3     |

|____________________________________|______________|_________|

|Բութիլ սպիրտ                        |       10     |   3     |

|____________________________________|______________|_________|

|Ծարիր. ֆտորիդներ, քլորիդներ         |      0,3     |   2     |

|[(եռավալենտ և  հնգվալենտ (վերածած   |              |         |

|Sb-ի)], պարտադիր կերպով ստուգելով   |              |         |

|HF-ի միջոցով                        |              |         |

|____________________________________|______________|_________|

|Ծարիր մետաղական (փոշու տեսքով)`     |              |         |

|____________________________________|______________|_________|

|ա) ծարիր, եռավալենտ օքսիդներ և      |       1      |   2     |

|սուլֆիդներ փոշու տեսքով (վերածած    |              |         |

|Sb-ի)                               |              |         |

|____________________________________|______________|_________|

|բ) ծարիր, հնգվալենտ օքսիդներ և      |       2      |   3     |

|սուլֆիդներ փոշու տեսքով (վերածած    |              |         |

|Sb-ի)                               |              |         |

|____________________________________|______________|_________|

|Տոլուոլ                             |     150/50   |   3     |

|____________________________________|______________|_________|

|Եռկրեզոլֆոսֆատ` 3%-ից ավելի         |      0,1     |   1     |

|օրթոիզոմերներ պարունակող            |              |         |

|____________________________________|______________|_________|

|Եռկրեզոլֆոսֆատ` 3%-ից պակաս         |      0,5     |   2     |

|օրթոիզոմերներ պարունակող            |              |         |

|____________________________________|______________|_________|

|Ուայթ-սպիրիտ (լաքաներկային լուծիչ), |      300     |   4     |

|(վերածած C-ի)                       |              |         |

|____________________________________|______________|_________|

|Ածխածնի օքսիդ                       |       20     |   4     |

|____________________________________|______________|_________|

|Սահմանային ալիֆատային ածխաջրածիններ |      300     |   4     |

|C1-C10  (վերածած C-ի)               |              |         |

|____________________________________|______________|_________|

|Քառաքլորային ածխածին                |       20     |   2     |

|____________________________________|______________|_________|

|Ֆենոլ +                             |      0,3     |   2     |

|____________________________________|______________|_________|

|Ֆորմալդեհիդ                         |      0,5     |   2     |

|____________________________________|______________|_________|

|Ֆտորաջրածին                         |      0,1     |   1     |

|____________________________________|______________|_________|

|Ֆտալային անհիդրիդ                   |       1      |   2     |

|____________________________________|______________|_________|

|Քլոր                                |       1      |   2     |

|____________________________________|______________|_________|

|Քլորի երկօքսիդ                      |      0,1     |   1     |

|____________________________________|______________|_________|

|Քլորբենզոլ                          |     100/50   |   3     |

|____________________________________|______________|_________|

|Քլորաջրածին                         |       5      |   2     |

|____________________________________|______________|_________|

|Քրոմային անհիդրիդ, քրոմատներ,       |      0,01    |   1     |

|____________________________________|______________|_________|

|երկքրոմատներ (վերածած Cr O3-ի)      |              |         |

|____________________________________|______________|_________|

|Ցիանաջրածին, կապտաթթվի աղեր (վերածած|      0,3     |   2     |

|HCN-ի)                              |              |         |

|____________________________________|______________|_________|

|Ցինկի օքսիդ                         |       6      |   3     |

|____________________________________|______________|_________|

|Կծու ալկալիներ (լուծույթներ, վերածած|      0,5     |   2     |

|Na OH-ի)                            |              |         |

|____________________________________|______________|_________|

|Էթիլեներկամին                       |       2      |   3     |

._____________________________________________________________.

 

52. Այրվող գազերի պարունակությունը շինությունում չպետք է գերազանցի բոցավառման ստորին սահմանի 1/5-ը: Այրվող գազերի բոցավառման սահմանները օդում` բերված են N 2 աղյուսակում: Բազմաբաղադրիչ այրվող գազերի օդի հետ խառնուրդների բոցավառման սահմանները (Ս) (վերին կամ ստորին, %-ով` ըստ ծավալի կամ մգ/դմ3) որոշվում են հետևյալ բանաձևով`

100

U =  ------------------------

C1/P1+C2/P2 +...+Ci/Pi

 

որտեղ` C1, C2, ..., Ci - խառնուրդում այրվող բաղադրիչների խտություններն են, %-ով` ըստ ծավալի կամ զանգվածի: C1 + C2 + . . . + Ci = 100, Pi, P1, . . ., Pi - խառնուրդում այրվող բաղադրիչների բոցավառման վերին կամ ստորին սահմաններն են, %-ով` ըստ ծավալի, կամ մգ/դմ3:

 

Աղյուսակ N 2

 

ՕԴՈՒՄ ԱՅՐՎՈՂ ԳԱԶԵՐԻ ԲՈՑԱՎԱՌՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

.___________________________________________________.

|     Գազը          |Օ  օդում բոցավառման սահմանները,|

|                   |         %-ով` ըստ ծավալի      |

|                   |_______________________________|

|                   |ստորին  |           վերին      |

|___________________|________|______________________|

|ԱԱ   Ամոնիակ       |15,0    |      20,0 (ԳՕՍՏ 9)   |

|___________________|________|______________________|

|Ացե  Ացետիլեն      | 2,2    |  8    1,0 (ԳՕՍՏ 5457)|

|___________________|________|______________________|

|Իրա  Ածխածին       | 4,0    |  7    5,0 (ԳՕՍՏ 3022)|

|___________________|________|______________________|

|Մե   Մեթան         | 5,0    |           15,0       |

|___________________|________|______________________|

|     Ածխածնի օքսիդ |12,5    |           75,0       |

|___________________|________|______________________|

|Ժ    Պրոպան        | 2,1    |            9,5       |

|___________________|________|______________________|

|ԾԾ   Ծծմբաջրածին   | 4,3    |           45,5       |

.___________________________________________________.

 

53. Պետք է կազմվի բոլոր գազավտանգ տեղերի, ինչպես նաև վնասակար նյութեր պարունակող շինությունների ցուցակը, որը հաստատվում է կազմակերպության գլխավոր ճարտարագետի (շրջանային ջերմային ցանցի պետի) կողմից: Այդ շինությունների մուտքի մոտ պետք է կախվեն ստանդարտի պահանջներին համապատասխանող անվտանգության նշաններ, որոնք նախազգուշացնում են վնասակար նյութերի առկայության և հրդեհի ու պայթյունի վտանգի մասին:

54. Տարածքում և աշխատանքային շինություններում պետք է պահպանվի մաքրություն: Թափված և կաթած հեղուկները անհրաժեշտության դեպքում պետք է չեզոքացվեն և հեռացվեն, իսկ թափված տեղերը` մաքրվեն: Պատերի, լուսամուտագոգերի, ծածկերի, սանդուղքների, սարքավորումների մակերևույթների վրա և այլ տեղերում նստած փոշին պետք է հեռացվի արտածծիչ սարքվածքներով կամ խոնավ մաքրումով` ըստ տեղային հրահանգներով սահմանված ժամկետացանկի: Շինությունների և սարքավորումների մաքրման համար այրվող նյութեր (բենզին, կերոսին, ացետոն և այլն) օգտագործելն արգելվում է:

55. Արտադրական շինություններում պետք է տեղադրված լինեն փակվող մետաղյա արկղեր` մաքուր և կեղտոտված լաթերի առանձին բաժանմունքներով: Կեղտոտված լաթերն արկղից պետք է հեռացվեն ամեն օր:

i

56. Կազմակերպությունում հրդեհային անվտանգության ապահովման պահանջները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների: Հրդեհի մարման միջոցները պետք է համապատասխանեն հրդեհի մարման միջոցների պահպանման և օգտագործման հրահանգներով սահմանված պահանջներին:

(56-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 696-Ն որոշում)

57. Տարածքում և արտադրական շինություններում ծխել թույլատրվում է միայն հատուկ հատկացված տեղերում: Պահոցներում, խցերում, հորերում, անցուղիներում, ինչպես նաև դրանց բաց ելանցքների մոտ ծխելն արգելվում է:

58. Արտադրական շինություններում պետք է լինեն դեղարկղիկներ` համալրված վիրակապման նյութերով և դեղամիջոցներով: Դեղարկղիկները պետք է պահվեն մաքուր և կարգին վիճակում, իսկ դրանցում եղած նյութերի և դեղերի պաշարը պետք է պարբերաբար լրացվի: Դեղարկղիկներում պետք է լինի անհրաժեշտ նյութերի և դեղերի ցուցակ, ինչպես նաև ցուցումներ դրանց օգտագործման մասին: Դեղարկղիկների գտնվելու տեղը որոշում է արտադրամասի (շրջանի, տեղամասի) վարչությունը` բուժկետի (առողջապահական կետի) համաձայնությամբ:

59. Արտադրական սենքերում պետք է կախված լինեն աշխատանքի անվտանգ մեթոդները և նախաբժշկական օգնություն ցույց տալու կանոններն ակնառու պարզաբանող պլակատներ:

60. Արտադրական սենքերում, աշխատատեղերի մոտ պետք է տեղադրվեն ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն N 2- Ա2-1-2002 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 876 հրամանի պահանջներին համապատասխանող խմելու ջրի ցայտաղբյուրներ (կամ տարողություններ):

 

4. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

61. Սարքավորումների բոլոր տաք մասերը, խողովակաշարերը, բաքերը և այլ տարրեր, որոնց հետ հպումը կարող է առաջացնել այրվածքներ, պետք է ունենան ջերմային մեկուսացում: Շրջապատի օդի 25oC ջերմաստիճանի դեպքում մեկուսացված մակերևույթի ջերմաստիճանը պետք է լինի ոչ ավելի 45oC- ից: Ներկի գույնը, պայմանական նշանները, տառերի մեծությունը, գրառումների դասավորությունը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 14202 «Արդյունաբերական կազմակերպությունների խողովակագծեր: Տարբերիչ գունավորում, նախազգուշացնող նշաններ և մակնշման վահանակներ» պահանջներին:

62. Սարքավորումների և խողովակաշարերի բոլոր տաք մասերը, որոնք գտնվում են նրանց վրա դյուրավառ, այրվող, պայթյունավտանգ և վնասակար նյութեր ընկնելու հնարավոր գոտում, պետք է ծածկվեն մետաղյա թիթեղով, որպեսզի ջերմային մեկուսացումը պահպանվի այդ նյութերով ներծծումից:

63. Ագրեսիվ դյուրավառ, այրվող, պայթյունավտանգ կամ վնասակար նյութերի խողովակաշարերը պետք է լինեն հերմետիկ: Արտահոսքի հնարավոր տեղերում (ծորակներ, կափույրներ, կցաշուրթային միացումներ) պետք է տեղադրվեն պաշտպանիչ պատյաններ, իսկ անհրաժեշտության դեպքում հատուկ սարքվածքներ` արտահոսած նյութերն անվտանգ տեղ հեռացնելու համար: Սարքավորումների տարրերը, արմատուրը և սարքերը, որոնք պահանջում են պարբերական ստուգում, պետք է տեղաբաշխել սպասարկման համար հարմար տեղերում:

64. Սարքավորումների տարրերը, որոնք դասավորված են հատակից (աշխատանքային հարթակից) ավելի քան 1,5 մ բարձրության վրա, պետք է սպասարկվեն ցանկապատեր և սանդուղքներ ունեցող ամրակայված հարթակներից: Սանդուղքներն ու հարթակները պետք է ցանկապատված լինեն ոչ պակաս 1 մ բարձրությամբ, ներքևի մասում ոչ պակաս 0,14 մ բարձրությամբ կողեզրով` ըստ ԳՕՍՏ 12.2.062: Սանդղաբազուկով սանդուղքներ, պողպատե հարթակներ ու ցանկապատեր: Տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխանող բազրիքներով: Հեռավորությունը հարթակի մակարդակից մինչև վերևի ծածկը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս:

65. Սողնակներն ու կափույրները, որոնք բացելու համար մեծ ճիգ է պահանջվում, պետք է ունենան շրջանցիկ գծեր և մեխանիկական կամ էլեկտրական շարժաբերներ:

66. Գործարկման բոլոր սարքվածքները և արմատուրը պետք է լինեն համարակալված և ունենան տեխնոլոգիական սխեմային համապատասխան գրառումներ: Սողնակների, կափույրների և ձգափականների ղեկանիվների վրա պետք է նշված լինի բացելու կամ փակելու պտտման ուղղությունը:

67. Արտադրական սարքավորումների շարժվող մասերը, որոնց հնարավոր է աշխատողների մոտենալը, պետք է ունենան ԳՕՍՏ 12.2.062 ԱԱՍՀ «Արտադրական սարքավորումներ: Պաշտպանական ցանկապատեր» պահանջներին համապատասխանող մեխանիկական պաշտպանիչ ցանկապատեր: Պաշտպանիչ ցանկապատերը պետք է լինեն հետգցովի (օղակներով, հոդակապերով) կամ հանովի` պատրաստված առանձին հատվածամասերից: Մեքենաների և մեխանիզմների պաշտպանված մասերն սպասարկելու հարմարության համար ցանկապատերի վրա պետք է նախատեսված լինեն դռնակներ և կափարիչներ: Ցանկապատերի դռնակները և կափարիչները պետք է ունենան հարմարանքներ` փակ (աշխատանքային) վիճակում նրանց հուսալի պահելու համար, և անհրաժեշտության դեպքում ուղեկապվեն մեքենաների և մեխանիզմների շարժաբերներով` ցանկապատերը հանելու (բացելու) ժամանակ նրանց անջատման համար: Արգելվում է ցանկապատերի պատրաստումը ձողիկներից և ժապավեններից, որոնք եռակցված են մեքենաների և մեխանիզմների հիմնակմախքին: Կցորդիչների պատյանները պետք է իրագործվեն այնպես, որպեսզի պտտվող լիսեռի չծածկված մասը յուրաքանչյուր կողմից լինի 10 մմ-ից ոչ ավելի:

 

5. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

68. Յուրաքանչյուր աշխատատեղում պետք է լինեն տվյալ պաշտոնի կամ մասնագիտության համար պարտադիր ծավալով արտադրական և պաշտոնական հրահանգներ, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության հրահանգներ:

69. Մինչև աշխատանքի սկիզբը պետք է ստուգված լինի սույն ՏԿ-ի բոլոր պահանջների կատարումն առաջիկա աշխատանքի վերաբերյալ: Այդ դրույթները չպահպանելու դեպքում անձնակազմն իրավունք չունի աշխատանքն սկսելու անկախ այն բանից, թե ով է նրան ցուցումներ տվել կատարման վերաբերյալ:

70. Սարքավորումների շրջայցը և զննումը պետք է կատարվի միայն սարքավորումների ռեժիմը վարող հերթապահ անձնակազմի թույլտվությամբ:

71. Արգելվում է առանց արտադրական անհրաժեշտության գտնվել ագրեգատների հարթակների վրա, ելանցքների, սողանցքների, ջրացուցիչ ապակիների, ինչպես նաև ճնշման տակ գտնվող խողովակաշարերի փակող, կարգավորող և ապահովիչ արմատուրի ու կցաշուրթային միացումների մոտ:

72. Արգելվում է հենվել և կանգնել հարթակների արգելափակոցների վրա, քայլել խողովակաշարերի, ինչպես նաև կառուցվածքների ու ծածկերի վրայով, որոնք նախատեսված չեն անցման համար:

73. Ճնշման տակ գտնվող սարքավորումների և խողովակաշարերի գործարկման, անջատման, ճնշափորձարկման և փորձարկման ժամանակ թույլատրվում է նրանց մոտ գտնվել միայն այն անձնակազմին, որն անմիջականորեն կատարում է այդ աշխատանքները: Սարքավորման հիդրավլիկ փորձարկման ժամանակ, երբ ճնշումը բարձրացվում է մինչև փորձնականը, արգելվում է մարդկանց գտնվելը դրա վրա: Փորձարկվող խողովակաշարերի և սարքավորումների եռակցման կարերի զննումը թույլատրվում է միայն փորձնական ճնշումը մինչև աշխատանքայինն իջեցնելուց հետո: Կաթսաները խարամից մաքրելու և փչամաքրելու, ստորին կետերը փչամաքրելու ժամանակ, անկայուն և վթարային ռեժիմներում, անձնակազմը պետք է հեռացվի անվտանգ տեղ:

74. Տաքացման մակերևույթների խողովակներում, շոգետար խողովակներում, հավաքիչներում, սնող խողովակաշարում, արմատուրի իրանի վրա ճեղքեր հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է վթարային սարքավորումից անհապաղ դուրս բերել աշխատողներին, ցանկապատել վտանգավոր գոտին և կախել պլակատներ կամ անվտանգության նշաններ. «Զգու՛յշ: Վտանգավոր գոտի է»: Մարդկանց դուրս բերումը պետք է իրականացնի էլեկտրակայանի արտադրամասի հերթափոխի պետը կամ ջերմային ցանցում` աշխատանքների ղեկավարը (իրագործողը):

75. Արգելվում է մեխանիզմների կամ սարքվածքների գործարկումը և կարճատև աշխատանքը` պարսպող սարքվածքների անսարքության կամ բացակայության դեպքում: Առանց պաշտպանիչ ցանկապատների կամ վատ ամրացված ցանկապատներով մեխանիզմների մոտ մաքրել - հավաքելն արգելվում է:

76. Արգելվում է մաքրել, սրբել և յուղել մեխանիզմների պտտվող կամ շարժվող մասերը, ինչպես նաև ցանկապատերը մագլցելով անցնել, կամ դրանց արանքով ձեռքը մտցնել յուղելու և մաքրելու համար: Արգելվում է աշխատող մեխանիզմի արտաքին մակերևույթը մաքրելու ժամանակ լաթը փաթաթել ձեռքին կամ մատին:

77. Սրբելու համար պետք է օգտագործել բամբակյա կամ վուշե լաթեր:

78. Արգելվում է ընթացքի ժամանակ հագցնել, հանել և ուղղել շարժաբեր փոկերը, ինչպես նաև փոխակրիչի տեղապտույտ անող փոկերի և ժապավենների տակ բևեկնախեժ կամ ուրիշ նյութեր ցանելը:

79. Արգելվում է ձեռքով կանգնեցնել պտտվող և շարժվող մեխանիզմները:

80. 1000 Վ-ից բարձր լարումով էլեկտրաշարժիչների, ինչպես նաև բարձր վտանգավորության կամ հատուկ վտանգավոր շինություններում տեղադրված մինչև 1000 Վ լարումով էլեկտրաշարժիչների գործարկման յուրաքանչյուր սարքվածքի (բացի կառավարումովներից) առաջ պետք է լինեն դիէլեկտրիկ գորգեր, իսկ խոնավ շինություններում` մեկուսիչ տակդիրներ: Արգելվում է ոտք դնել կտրված, կախված կամ հողի ու հատակի վրա ընկած հաղորդալարերի, ինչպես նաև այդ հաղորդալարերին կպած լարերի, պարանների, ճոպանների կտորների վրա կամ հպվել դրանց:

81. Արգելվում է շահագործել անսարք սարքավորումները, ինչպես նաև այն սարքավորումները, որոնց վթարային անջատման ուղեկապման, պաշտպանության և ազդանշանման սարքվածքներն անսարք են կամ անջատված: Սարքավորումների աշխատանքային ռեժիմը բնականոնից շեղվելու դեպքում, ինչը կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ, պետք է միջոցներ ձեռնարկել անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար:

82. Արգելվում է նորոգել սարքավորումն առանց տեխնիկական միջոցներ ձեռնարկելու, որոնք կխոչընդոտեն նրա սխալմամբ գործարկվելը (շարժիչի գործարկում, շոգու կամ ջրի մատակարարում և այլն), ինքնակամ տեղափոխվելը կամ շարժվելը: Սարքավորումը մաքրելուց կամ նորոգելուց հետո անհրաժեշտ է համոզվել, որ դրանում չեն մնացել մարդիկ և որևէ կողմնակի առարկա:

83. Սարքավորումների հիմնական և միջին նորոգումը պետք է կատարվի ըստ աշխատանքների կատարման նախագծի (ԱԿՆ) և նորոգման տեխնիկական պայմանների կամ տեխնոլոգիական քարտի:

84. Օդի 32oC-ից բարձր ջերմաստիճանով գոտիներում, նորոգման աշխատանքների ժամանակ, պետք է նախատեսվեն օդի հովհարման շարժական կայանքներ:

85. Սարքավորումները և խողովակաշարերը սարելու և ապասարկելու, ինչպես նաև սարքավորումների առանձին մասերը փոխելու հետ կապված նորոգման աշխատանքների ժամանակ պետք է պահպանվի աշխատանքների կատարման նախագծով կամ տեխնոլոգիական քարտով նախատեսված գործողությունների հաջորդականությունը, որն ապահովում է սարքավորման մնացած կամ նոր տեղադրված հանգույցների և տարրերի կայունությունը և կանխում է ապասարված մասերի ընկնելը: Սարքավորումների և խողովակաշարերի մնացած մասերի կայունությունը պետք է անընդհատ հսկվի:

86. Կցաշուրթային միացումների հավաքման ժամանակ հեղույսային անցքերի համընկնումը պետք է ստուգվի փոքրիկ լինգով կամ կալակով:

87. Սարքավորումների տաք մասերի մոտ մարդկանց գտնվելու անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն այրվածքներից և բարձր ջերմաստիճանի ազդեցությունից նրանց պաշտպանելու համար (գործող սարքավորման ցանկապատում, օդափոխություն, արտահագուստ և այլն):

88. Արգելվում է սարքավորումների և մասերի լվացման ու յուղազրկման համար օգտագործել կերոսին, բենզին, բենզոլ, ացետոն և այլ այրվող դյուրավառ նյութեր, ինչպես նաև եռաքլորէթիլեն, եռաքլորէթան և այլ քլորածանցյալային ածխաջրածիններ:

89. Այրվող, պայթյունավտանգ և վնասակար նյութերի սառած խողովակաշարերը, ինչպես նաև դրանց արմատուրը, պետք է տաքացնել խոնավ շոգիով կամ տաք ջրով: Բաց կրակով ջերմության աղբյուրի կիրառությունը թույլատրվում է միայն հրդեհավտանգ շինություններից դուրս և բաց օդում գտնվող ջրի և շոգու խողովակաշարերի ու նրանց արմատուրի, ինչպես նաև խյուսամուղների տաքացման համար:

90. Այն տեղերը, որոնք վտանգավոր են մարդկանց գտնվելու կամ անցնելու համար, պետք է ցանկապատվեն ճոպաններով կամ վահաններով, նրանց վրա ամրացնելով անվտանգության նշաններ` համաձայն N 3 աղյուսակի: Նշանը կատարում են ուղիղ և հայելային պատկերներով: Ցուցանակի վրա սլաքի ուղղությունը պետք է համընկնի տեղահանման ուղղության և նշանի վրա պատկերված վազող մարդու շարժման ուղղության հետ: Սլաքով ցուցանակը կարելի է տեղադրել հորիզոնական ուղղության նկատմամբ 300 անկյան տակ: Մուտքի դռան վերևում, ինչպես նաև տեղահանման ելքի դռան վերևում թույլատրվում է կիրառել լուսավորվող գրություն, կանաչ ֆոնի վրա սպիտակ գույնով` «Ելք»:

91. Լուսատուների մաքրումը և այրված լամպերի փոխարինումը պետք է կատարի էլեկտրատեխնիկական անձնակազմը` այնպիսի սարքվածքներից, որոնք ապահովում են հարմար և անվտանգ մոտեցումը լուսատուներին:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 144-Ն
Որոշում