Սեղմել Esc փակելու համար:
{22.10.2016 - 15.12.2018} ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{22.10.2016 - 15.12.2018} ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.10.2016  -ից մինչեւ   15.12.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1231.200805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2005 թվականի N 1231-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու նպատակով և ի կատարումն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 9-րդ, 12-րդ հոդվածների պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) բնակչության կենտրոնական և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը Ոստիկանությունն է (այսուհետ` լիազորված մարմին).

բ) լիազորված մարմինը բնակչության կենտրոնական և տեղական ռեգիստրները վարում է իր ստորաբաժանումների միջոցով:

2. Քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները կուտակելու համար`

i

ա) Ոստիկանությունը բնակչության պետական ռեգիստր է մուտքագրում`

2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում բնակվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք (կացության կարգավիճակ) ստացած և Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը) ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող անձանց կարգավիճակը հավաստող տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն.

Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա պետությունների քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող անձանց հանրային ծառայությունների համարանիշերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում`

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում ծնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև ծնողների բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ծնվող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների երեխաների անձը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև ծնողների բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, բնակության վայրի (կացարանի) հասցեն.

Մինչև Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգում համակարգչային ցանցի ներդրումը` սույն ենթակետի առաջին, երկրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված տեղեկատվությունը տրամադրում են ՔԿԱԳ-ի տարածքային մարմինները` թղթային կրիչի տեսքով.

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում`

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալները:

դ) Տարածքային կառավարման նև զարգացման ախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում`

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան և քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա պետությունների քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության անձանց փախստականի կարգավիճակը, ժամանակավոր ապաստանի և քաղաքական ապաստանի իրավունքը կորցնելու վերաբերյալ փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության վայրի (կացարանի) հասցեն.

ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց տվյալները (փաստաթղթի համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության վայրի (կացարանի) հասցեն.

զ) Պետական կառավարման մարմինները քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները կենտրոնական ռեգիստր են փոխանցում` լիազոր մարմնի կողմից նախատեսված ժամկետներին համապատասխան:

Կենտրոնական ռեգիստրը համապատասխան տարածքում բնակվող անձանց անհատական հաշվառման տվյալները եռամսյա ժամկետում տրամադրում է տեղական ռեգիստրներին:

Պետական կառավարման մարմինները 2006 թվականի հուլիսի 1-ից հետո ստացվող անհատական հաշվառման տվյալները կենտրոնական ռեգիստրին են տրամադրում 15-օրյա պարբերականությամբ:

Կենտրոնական ռեգիստրն անհատական հաշվառման տվյալները փոխանցում է համապատասխան տեղական ռեգիստրին` դրանք ստանալուց հետո 7-օրյա ժամկետում:

Սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում նշված անձանց անհատական հաշվառման տվյալները պահպանում են միայն կենտրոնական ռեգիստրում` մինչև Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակություն հաստատելը:

Չհաշվառված անձանց անհատական հաշվառման տվյալները պահպանվում են միայն կենտրոնական ռեգիստրում` մինչև բնակության վայրում կամ որևէ կացարանում նրանց հաշվառելը:

Պետական կառավարման մարմինները կենտրոնական ռեգիստրում քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները տրամադրում են էլեկտրոնային եղանակով:

Քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները մագնիսական կրիչներով տրամադրելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է տրամադրողի և ստացողի կողմից:

Կենտրոնական և տեղական ռեգիստրները քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման, իրավապահ մարմիններին և նոտարներին տրամադրում են գրավոր կամ էլեկտրոնային հարցումների հիման վրա:

Քաղաքացուն վերաբերող տվյալները տրամադրվում են անձամբ քաղաքացուն կամ նրա կողմից լիազորված անձին:

   (2-րդ կետը փոփ.     01.06.06 թիվ 744-Ն,  23.11.07 թիվ 1389-Ն,

22.03.12 թիվ 381-Ն, 15.11.12 թիվ 1435-Ն, 29.09.16 թիվ 999-Ն, 22.11.2018 թիվ 1308-Ն որոշումներ)

i

2.1. Դիմումի հիման վրա տրվող` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքների ձևերը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

(2.1-րդ կետը լրաց. 08.07.10 թիվ 842-Ն որոշում)

3. Ոստիկանության պետին`

ա) ապահովել սույն որոշման պահանջների կատարման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.

բ) մինչև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետում նշված ժամկետը լրանալը` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բնակչության պետական ռեգիստրի ստեղծման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվություն:

4. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 2006 թվականի հունիսի 1-ը ապահովել գյուղական համայնքներում փողոցների ու տների համարակալումը և գրանցումը:

5. Հաստատել`

ա) բնակչության պետական ռեգիստրում անձանց անհատական հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 22.03.12 թիվ 381-Ն որոշում)

գ) բնակչության պետական ռեգիստրում անձանց անհատական հաշվառման տվյալների փոփոխության և լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

դ) բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված անձանց պարտադիր հաշվառման մասին բնակչությանը տեղեկացնելու կարգը` համաձայն N 5 հավելվածի.

զ) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձի մահից հետո տվյալ անձի անհատական հաշվառման տվյալների իրավական ռեժիմի փոփոխման կարգը` համաձայն N 6 հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 22.03.12 թիվ 381-Ն որոշում)

(որոշումը փոփ. 22.11.2018 թիվ 1308-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 14-ի

N 1231-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության բնակչության ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացվում է կենտրոնական և տեղական ռեգիստրների միջոցով, որոնք մշակում ու համակարգում են քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները:

Քաղաքացու անհատական հաշվառման տվյալները նյութական կրիչի վրա գրավոր կամ այլ կերպ ամրագրված ըստ բնակության վայրի ֆիզիկական անձի հաշվառման մասին տվյալներն են:

2. Հայաստանի Հանրապետության բնակիչը բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` ռեգիստր) հաշվառելու համար «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն տրամադրում է տեղական ռեգիստրին` ներկայացնելով սահմանված ձևի դիմում, անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Բնակչի մշտական բնակության վայր է համարվում այն վայրը (կացարանը), որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր (կացարան), որտեղ մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշումն ուժի մեջ մտնելը` գործող օրենսդրությամբ հաշվառված է եղել` ըստ մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի:

i

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս` բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:

(2.1-րդ կետը լրաց. 08.07.10 թիվ 842-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` Հայաստանի Հանրապետությունում ծնվող Հայաստանի Հանրապետության բնակչի բնակության վայր կամ կացարան է համարվում այն վայրը, որտեղ հաշվառված են նրա ծնողները (ծնողը):

i

4. Եթե սույն կարգի 3-րդ կետում նշված անձի ծնողները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա երեխայի ծնունդը գրանցելու ժամանակ ծնողներից մեկը դիմում է երեխայի ծնունդը գրանցող պետական մարմին` ծնողներից որևէ մեկի հաշվառման հասցեում երեխային հաշվառելու համար:

(4-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1308-Ն որոշում)

5. Բնակության վայրի հասցեում փոփոխություն լինելու դեպքում (բնակարանի կամ տան համարի փոփոխություն, փողոցի, թաղամասի, համայնքի, բնակավայրի անվանափոխում և այլն) Հայաստանի Հանրապետության բնակիչը հաշվառման մասին նոր դիմում չի ներկայացնում:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 15.11.12 թիվ 1435-Ն որոշում)

 

i

II. ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

7. Չհաշվառված անձը բնակության վայրի տեղական ռեգիստրին դիմում է ներկայացնում հետևյալ ժամկետներում` նշելով բնակության վայրի հասցեն`

ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված անձինք` մինչև 2006 թվականի դեկտեմբերի 15-ը.

բ) Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված, ծնված օրվանից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը` Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելուց հետո 15-օրյա ժամկետում.

գ) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ, ժամանակավոր ապաստան և քաղաքական ապաստան ստացած անձը` համապատասխան կարգավիճակ ստանալուց հետո 15-օրյա ժամկետում.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելուց հետո 15-օրյա ժամկետում:

(7-րդ կետը փոփ. 23.11.07 թիվ 1389-Ն որոշու)

 

i

III. ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

8. Ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն փոխվում է`

ա) բնակչի կողմից բնակության վայրը փոխելիս,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնելու կամ ռեգիստր վարող լիազոր մարմին օտարերկրյա պետությունում մշտապես կամ առավելապես բնակվելը հաստատող համապատասխան փաստաթղթեր (անձնագիր կամ օտարերկրյա պետությունում օրինական բնակությունը հավաստող այլ փաստաթուղթ և դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված թարգմանությունները) ներկայացնելու դեպքում,

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 15.11.12 թիվ 1435-Ն որոշում)

դ) զինծառայության զորակոչվելիս,

ե) ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ` պատիժը քրեակատարողական հիմնարկում կրելիս:

(8-րդ կետը փոփ. 15.11.12 թիվ 1435-Ն, 29.09.16 թիվ 999-Ն, 22.11.2018 թիվ 1308-Ն որոշումներ)

8.1. Անձը հանվում է հաշվառումից`

i

1) սեփականատիրոջ կամ համասեփականատերերից մեկի դիմումի կամ դատարանի վճռի հիման վրա,

2) անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` դրա մասին իր հաշվառման վայրի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու դեպքում.

4) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու դեպքում.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում:

(8.1-ին կետը լրաց. 15.11.12 թիվ 1435-Ն, 28.03.13 թիվ 307-Ն, 22.11.2018 թիվ 1308-Ն որոշումներ)

i

9. Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին` նոր բնակության վայրում հաշվառվելու համար:

(9-րդ կետը փոփ. 04.11.10 թիվ 1407-Ն որոշում)

i

10. Կենտրոնական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրա անձնական հաշվառման տվյալները` միաժամանակ հաշվառելով օտարերկրյա պետությունում հյուպատոսական հաշվառման հասցեով:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 22.11.2018 թիվ 1308-Ն որոշում)

Սույն կետում նշված կարգով զինապարտ քաղաքացին օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով հաշվառվում է զինապարտ քաղաքացու անհատական հաշվառման քարտում տարածքային զինկոմիսարիատի կողմից համապատասխան նշում կատարելուց և քարտը տեղական ռեգիստրում ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(10-րդ կետը փոփ. 15.11.12 թիվ 1435-Ն, 29.09.16 թիվ 999-Ն, 22.11.2018 թիվ 1308-Ն որոշումներ)

i

11. Բնակչին զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցնելուց հետո 7-օրյա ժամկետում համապատասխան տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնում է իր նոր բնակության վայրի հասցեն:

(11-րդ կետը փոփ. 15.11.12 թիվ 1435-Ն որոշում)

i

12. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց փաստացի բնակության և հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը զորամասի հրամանատարը 7-օրյա ժամկետում ներկայացնում է զորամասի գտնվելու վայրի տեղական ռեգիստր:

(12-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1308-Ն որոշում)

13. Ազատազրկման դատապարտված անձանց փաստացի բնակության և հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը պատիժն իրականացնող մարմնի ղեկավարը 7-օրյա ժամկետում ներկայացնում է հիմնարկի գտնվելու վայրի տեղական ռեգիստր:

(13-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1308-Ն որոշում)

i

13.1. Բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումի հիման վրա տվյալ բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու համար տեղական ռեգիստրը Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայից էլեկտրոնային եղանակով պարզում է տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք ունեցող անձանց ցանկը: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, ապա հաշվառումից հանվում է: Հաշվառումից հանելուց հետո տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հաշվառումից հանված անձին` ծանուցման մեջ նշելով հաշվառումից հանելու ժամկետը, իրավական հիմքը, ինչպես նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս նոր կացարանի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու պարտականության և պարտականությունը չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

Հաշվառումից հանելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը դիմումում նշված` տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հանում է հաշվառումից կամ նույն ժամկետում գրավոր մերժում է դիմումատուին, եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ ունի սեփականության կամ օգտագործման իրավունք կամ դիմումատուն չունի տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք:

Սույն կետով սահմանված հիմքով զինապարտ քաղաքացուն հաշվառումից հանելու դեպքում տեղական ռեգիստրը 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ուղարկում տարածքային զինկոմիսարիատ:

Մինչև տեղական ռեգիստրը Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայի հետ էլեկտրոնային կապով ապահովելը, բնակելի տարածության նկատմամբ սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք ունեցող անձանց պարզելու նպատակով տեղական ռեգիստրը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում է ուղարկում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն սույն կետի չորրորդ պարբերությունով նախատեսված գրավոր հարցմանը պատասխանում է այն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, ապա հաշվառումից հանվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից գրավոր պատասխանն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ ունի սեփականության կամ օգտագործման իրավունք կամ դիմումատուն չունի տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք, ապա տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին` Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից գրավոր պատասխանն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղական ռեգիստրը հաշվառումից հանված անձին ծանուցում է սույն կետով սահմանված կարգով և ժամկետում:

(13.1-ին կետը լրաց. փոփ. 15.11.12 թիվ 1435-Ն որոշում)

 

IV. ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

14. Չհաշվառված անձանց կողմից ռեգիստրում հաշվառման կանգնելու մասին դիմումի, ինչպես նաև բնակության նոր վայրում հաշվառման մասին դիմումների ձևերը հաստատում է լիազորված մարմինը:

15. Մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումն ստորագրում է նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն): Խնամակալական կազմակերպության խնամքի ներքո գտնվող` մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումն ստորագրում է խնամակալական կազմակերպության տնօրենը կամ նրա կողմից լիազորված անձը: Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու դիմումն ստորագրում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն:

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 15.11.12 թիվ 1435-Ն որոշում)

i

17. Բնակիչը ռեգիստրում հաշվառման մասին դիմումի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված փաստաթղթերը:

 

V. ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

17.1. Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե պահպանվել են դիմումին ներկայացվող պահանջները, և ամբողջական է պահանջվող փաստաթղթերի ցանկը:

(17.1-րդ կետը լրաց. 04.11.10 թիվ 1407-Ն, 15.11.12 թիվ 1435-Ն, 22.11.2018 թիվ 1308-Ն որոշումներ)

i

17.2. Եթե դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմումն ընդունվում է, և դիմումատուին առաջարկվում է 30-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը: Սույն կետով սահմանված ժամկետում փաստաթղթերի ցանկը համալրելուց հետո անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(17.2-րդ կետը լրաց. 04.11.10 թիվ 1407-Ն, 15.11.12 թիվ 1435-Ն որոշումներ)

17.3. Անձի կողմից փաստաթղթերը 30-օրյա ժամկետում ամբողջական չներկայացվելու դեպքում դիմումը թողնվում է անհետևանք:

(17.3-րդ կետը լրաց. 04.11.10 թիվ 1407-Ն որոշում)

i

17.4. Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող անձանց անհատական տվյալների մուտքագրման մերժման հիմքերը պարզվում են դիմումը մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրման մերժման հիմքերը` դիմումը մուտքագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(17.4-րդ կետը լրաց. 04.11.10 թիվ 1407-Ն, 15.11.12 թիվ 1435-Ն որոշումներ)

i

17.5. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրումը մերժվում է, եթե`

1) (1-ին ենթակետն կորցրել է 22.11.2018 թիվ 1308-Ն որոշում)

2) օրենքով նախատեսված դեպքերում անձը չի վճարել պետական տուրքը,

3) դիմումատուն չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ:

(17.5-րդ կետը լրաց. 04.11.10 թիվ 1407-Ն, 22.11.2018 թիվ 1308-Ն որոշումներ)

i

17.6. Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող անձանց անհատական տվյալների մուտքագրման կամ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրման մերժումը կատարվում է գրավոր` մերժման հիմքերը պարզվելուց հետո հաջորդ աշխատանքային օրը:

(17.6-րդ կետը լրաց. 04.11.10 թիվ 1407-Ն, 15.11.12 թիվ 1435-Ն որոշումներ)

i

18. Տեղական ռեգիստրի աշխատողն ստուգում է դիմումին ներկայացվող պահանջների ճշտությունը, փաստաթղթերի լրիվությունը և ստորագրությամբ վավերացնում է դրանք:

Տեղական ռեգիստրի աշխատողը դիմումը ներկայացնողին տեղեկացնում է կեղծ տեղեկություններ (տվյալներ, փաստաթղթեր) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:

Քաղաքացու դիմումը մուտքագրվում է համապատասխան հաշվառման մատյանում, իսկ տվյալները` ավտոմատ համակարգ:

Դիմումների հաշվառման մատյանի ձևը սահմանում է լիազորված մարմինը:

(18-րդ կետը փոփ. 08.07.10 թիվ 842-Ն որոշում)

19. Դիմումը ռեգիստր ներկայացնում է քաղաքացին կամ նրա կողմից լիազորված անձը:

20. Կենտրոնական և տեղական ռեգիստրներում անձի մշտական բնակության վայրի (կացարանի) մասին տեղեկությունները մուտքագրվում են այլ ռեգիստրներից` դրանք ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

i

20.1. Եթե չհաշվառված կամ բնակության վայրը փոխելու կապակցությամբ հաշվառվող անձը չի կարող ներկայացնել տվյալ տարածքում բնակվելու իր իրավունքը հավաստող փաստաթուղթ, ապա անձի` դիմումում նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է Ոստիկանության կողմից, դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումում նշված հասցեում անձի բնակվելու փաստն ստուգելուց հետո նույն աշխատանքային օրը, բայց ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ն Ոստիկանության կողմից տեղական ռեգիստր է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն):

Սույն կետով նախատեսված անձանց հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը (տեղեկանքը կամ գրությունը) տեղական ռեգիստր ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստացի բնակվելու փաստը հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն) ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին:

Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին:

(20.1-ին կետը լրաց. 15.11.12 թիվ 1435-Ն, 22.11.2018 թիվ 1308-Ն որոշումներ)

i

21. Չհաշվառված անձանց կողմից ռեգիստրում հաշվառման կանգնելու կամ մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվելու մասին դիմումները մերժվում են, եթե`

ա) անձը չունի տվյալ բնակության վայրում (կացարանում) բնակվելու իրավունք,

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 22.11.2018 թիվ 1308-Ն որոշում) քաղաքացուն կամ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածության վրա, որը տրվում է վարձակալությամբ կամ ենթավարձակալությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կալանք է դրված,

գ) ներկայացվել են կեղծ փաստաթղթեր,

դ) բնակելի տարածությունը չունի հասցե,

ե) բնակելի տարածությունը քանդված է կամ այլ կերպ դադարել է գոյություն ունենալ:

Ռեգիստրում անչափահաս երեխան հաշվառվում է ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի հաշվառման վայրում` անկախ բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունից:

Ռեգիստրում Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների հաշվառումը կատարվում է զինվորական հաշվառման վայրում` անկախ բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունից: Եթե օրենքով սահմանված կարգով երեխայի խնամքը հանձնված է ծնողներից մեկին, ապա նա հաշվառվում է այդ ծնողի հաշվառման հասցեով` ծնողի կողմից լիազոր մարմին դիմում և համապատասխան փաստաթուղթ (երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը) ներկայացնելու դեպքում: Երեխայի հաշվառումն իրականացնելիս ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման 4-րդ հավելվածի 3-րդ կամ 5-րդ կետերով սահմանված` տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը չեն պահանջվում` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ծնողներից մեկի գրավոր անհամաձայնությունը երեխային մյուս ծնողի հաշվառման հասցեում հաշվառելու վերաբերյալ: Այս դեպքում գրավոր անհամաձայնությանը կցվում է նաև երեխայի` ծնողներից մեկի հետ բնակվելու օրինականությունը հավաստող փաստաթուղթ (դատարանի վճիռ կամ այլ փաստաթուղթ), որի հիմքով կատարվում է երեխայի հաշվառումը:

Երեխայի` ծնողներից մեկի հետ բնակվելու օրինականությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում երեխայի բնակության փաստը ստուգվում է Ոստիկանության կողմից` սույն հավելվածի 20.1-ին կետով սահմանված կարգով: Այս դեպքում երեխայի հաշվառումն իրականացվում է Ոստիկանության կողմից տրամադրված փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա` այն ծնողի հաշվառման հասցեով, որի հետ երեխան բնակվում է:

Ռեգիստրում Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների հաշվառումը կատարվում է զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում:

(21-րդ կետը փոփ. 15.11.12 թիվ 1435-Ն, 22.11.2018 թիվ 1308-Ն որոշումներ)

 

VI. ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

22. Անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են`

ա) անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում,

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի` մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում:

i

23. Անձի մահը գրանցած մարմինը 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկատվությունը փոխանցում է կենտրոնական ռեգիստրին` նշելով անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը: Կենտրոնական ռեգիստրը մուտքագրում է տվյալները և դրանք 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում այն տեղական ռեգիստրին, որտեղ հաշվառված է եղել մահացած քաղաքացին: Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից:

(23-րդ կետը փոփ. 15.11.12 թիվ 1435-Ն որոշում)

24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացնում է այն տեղական ռեգիստրին, որտեղ նա հաշվառված է: Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից և 7-օրյա ժամկետում նրա տվյալների արխիվացման մասին հայտնում է կենտրոնական ռեգիստրին:

25. Սույն կարգի 22-րդ կետում նշված անձանց վերաբերյալ ռեգիստրում կուտակված անհատական հաշվառման տվյալները պահպանվում են կենտրոնական ռեգիստրի արխիվում:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 14-ի

N 1231-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  22.03.12 թիվ 381-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի բ պարբերության

համաձայն ուժը կորցրած է ճանաչվել որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը,

որով հաստատվել էր N 2 հավելվածը: Այս կապակցությամբ գտնում ենք

որ N 2 հավելվածը ևս պետք է ուժը կորցրած ճանաչվի:

---------------------------------------------------------------------

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լիազոր մարմնին է տրամադրում 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սոցիալական քարտեր ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայական, կացության քարտ և հատուկ կարգավիճակի անձնագիր ունեցող անձանց մասին հետևյալ տվյալները`

ա) անունը, հայրանունը, ազգանունը,

բ) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

գ) սեռը,

դ) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

ե) սոցիալական քարտի համարը:

2. Լիազոր մարմինը, սկսած 2006 թվականի հուլիսի 1-ից, 15-օրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` ռեգիստր) հաշվառված, սոցիալական քարտ չունեցող և ռեգիստրում հաշվառվելու համար դիմում ներկայացրած անձանց մասին հետևյալ տվյալները`

ա) անունը, հայրանունը, ազգանունը,

բ) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

գ) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

դ) սեռը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց մասին տվյալները համադրում է սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում ներառված տվյալների հետ և 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին է տրամադրում համադրման արդյունքները:

4. Կենտրոնական ռեգիստրը 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սոցիալական քարտ ստացած անձանց քարտերի համարները եռամսյա ժամկետում փոխանցում է տեղական ռեգիստրներին:

5. Կենտրոնական ռեգիստրը 2006 թվականի հուլիսի 1-ից հետո սոցիալական քարտ ստացող անձանց քարտերի համարները փոխանցում է տեղական ռեգիստր` 15-օրյա պարբերականությամբ:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 14-ի

N 1231-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` ռեգիստր) հաշվառված անձանց անհատական հաշվառման տվյալների փոփոխության և լրացման հետ կապված հարաբերությունները:

2. Ռեգիստրում մշակված` անձի անհատական հաշվառման տվյալները փոփոխվում կամ լրացվում են, եթե`

ա) ռեգիստրում կուտակված անհատական հաշվառման տվյալներում առկա են անճշտություններ,

բ) փոխվել է անձին վերաբերող` ռեգիստրում կուտակված որևէ անհատական հաշվառման տվյալ:

3. Ռեգիստրում մշակված` անձի անհատական հաշվառման տվյալները պաշտոնական փաստաթղթի տվյալներն չհամապատասխանելու դեպքում դիմումը համապատասխան փաստաթղթի հետ միասին ներկայացվում է կենտրոնական կամ տեղական ռեգիստր:

Ռեգիստրի աշխատողն ստուգում է դիմումը, ներկայացված փաստաթղթերը և ստորագրությամբ վավերացնում դրանք:

4. Ռեգիստրը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ:

5. Ռեգիստրում մշակվող անհատական հաշվառման տվյալների փոփոխություն կամ լրացում կատարող լիազորված պետական մարմինները 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում են կենտրոնական ռեգիստրին:

6. Ռեգիստրում կուտակված և հետագայում փոփոխություն կրած անհատական հաշվառման տվյալներն սկզբնական (նախնական) տեսքով պահպանվում են ռեգիստրի արխիվում:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 14-ի

N 1231-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մշտական բնակության վայրի (կացարանի) մասին գրավոր տեղեկացնելու դեպքում` նշված անձանց ծնողները (կամ օրինական ներկայացուցիչները) դիմումի հետ միասին ներկայացնում են նաև երեխայի ծննդյան մասին վկայող փաստաթուղթ, ծնողների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, բնակության երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված լինելու կամ բնակության թույլտվություն ունենալու մասին փաստաթուղթ:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշմամբ հաստատված բնակչության պետական ռեգիստրում անձանց անհատական հաշվառման կարգի 4-րդ կետով սահմանված կարգով բնակության տարբեր վայրերում հաշվառված ծնողներից մեկը դիմումի հետ միասին ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը:

(2-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1308-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ռեգիստրում հաշվառվելու համար դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, Ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել» բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր):

(3-րդ կետը փոփ. 08.07.10 թիվ 842-Ն, 15.11.12 թիվ 1435-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց բնակության իրավունքը (կացության կարգավիճակը, քաղաքական, ժամանակավոր ապաստան ստանալու, փախստականի կարգավիճակ հայցողի կարգավիճակը) հավաստող փաստաթուղթ:

Օտարերկրյա պետության համապատասխան մարմնի կողմից տրված` անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է փաստաթղթի նոտարական կարգով վավերացված պատճենը կամ համապատասխան մարմնի կողմից տրված ապոստիլը:

i

5. Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելու դեպքում բնակության նոր վայրում հաշվառվելու համար քաղաքացիները դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, Ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր):

(5-րդ կետը փոփ. 08.07.10 թիվ 842-Ն, 15.11.12 թիվ 1435-Ն որոշումներ)

i

5.1. Սույն ցանկի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված` սեփականատիրոջ կողմից տրվող գրավոր համաձայնության ձևը սահմանում է լիազորված մարմնի ղեկավարը: Սեփականատերը նշված համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: Համաձայնության մեջ պետք է նշվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան օր, ամիս, ամսաթիվ), որոնց սեփականատերը ցանկանում է հաշվառել իր բնակելի տարածության հասցեում: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:

(5.1-րդ կետը լրաց. 08.07.10 թիվ 842-Ն, 22.11.2018 թիվ 1308-Ն որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 29.09.16 թիվ 999-Ն որոշում)

i

7. Զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցրած անձը նոր բնակության վայրում հաշվառվելու մասին դիմումի հետ միասին ներկայացնում է անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ (սեփականության վկայական, օրդեր, պայմանագիր, դատարանի վճիռ, սեփականատիրոջ, վարձակալի և չափահաս անդամների համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված կարգով):

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 14-ի

N 1231-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված անձանց պարտադիր հաշվառման մասին բնակչությանը տեղեկացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից Ոստիկանությունը հաշվառման մասին հաղորդագրություն է հեռարձակում Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով, հրապարակում առնվազն 3 հազ. օրինակ տպաքանակ ունեցող մամուլում` շաբաթական առնվազն մեկ անգամ:

3. Հաղորդագրությունը պետք է պարունակի ընդհանուր տեղեկություններ հաշվառման կարգի, հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին, պետք է նշվի հաշվառման վերջնաժամկետը, ինչպես նաև` վերջնաժամկետի լրանալուց հետո չհաշվառված անձանց նկատմամբ կիրառվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները:

4. Տեղական ռեգիստրի մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է համապատասխան հաղորդագրություն փակցնեն իրենց տարածքներում` հանրամատչելի տեղերում:

Հաղորդագրության մեջ, բացի սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալներից, պետք է նշվեն համապատասխան տեղական ռեգիստրի հասցեն և աշխատանքային ժամերը:

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 14-ի

N 1231-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՏՎՅԱԼ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Մահացած անձանց մասին ստացված տվյալների և բնակչության պետական ռեգիստրում առկա անհատական հաշվառման տվյալների համադրմամբ ռեգիստր են ներմուծվում հաշվառված անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը:

i

2. Բնակչության պետական ռեգիստրում առկա մահացած անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են կենտրոնական ռեգիստրում` անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը) մուտքագրելուց հետո` անմիջապես:

(2-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1308-Ն որոշում)

3. Մահացած անձի անհատական հաշվառման տվյալները կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող մարմիններին, ինչպես նաև մահացածի ժառանգներին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.2005
N 1231-Ն
Որոշում