040.0582.050615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2015 թվականի N 582-Ն
i
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` սոցիալական աջակցության բնագավառում պաշտոնական պարզաբանում տվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած գործադիր իշխանության հանրապետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
i
3. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություն ճանաչել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը:
(3-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 899-Ն որոշում)
4. Սահմանել, որ`
i
1) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները` լիազորած պետական կառավարման մարմնի և գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմնի ստորաբաժանումները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն են, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, այդ թվում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայություններ.
2) լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները`
ա. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները,
բ. ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տարածքային մարմնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Հաստատել`
1) սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) սպասարկման տարածքները և ծածկագրերը` համաձայն N 1 հավելվածի.
2) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ցանկը` ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` համաձայն N 2 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) մինչև 2015 թվականի հունիսի 30-ը հաստատել սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի օրինակելի կանոնադրությունները` սահմանելով սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.
i
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացների կազմակերպման և այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի տրամադրման դեպքերն ու կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանը «մասերի» բառից հետո լրացնել «, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.
i
4) որոշման 2-րդ կետի 5-րդ, 10-րդ ենթակետերում, 4-րդ կետի 4-րդ ենթակետում, NN 6 և 11 հավելվածների վերնագրերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)», իսկ 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին» բառերը` «աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին)» բառերով.
5) որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով.
6) որոշման N 3 հավելվածի`
i
ա. 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերով,
i
բ. NN 1, 3, 5, 6, 7 և 8 ձևերում «ծառայությունների տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը փոխարինել «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ N 7 ձևի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ _______________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ» բառերը` «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ _____________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ (ԲԱԺՆԻՆ)» բառերով,
i
գ. N 4 ձևի «Դաշտի լրացման հիմքը» սյունակի 6-րդ և «Դաշտի բովանդակությունը» սյունակի 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածը» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածը» բառերով, իսկ «Դաշտի անվանումը» սյունակի 15-րդ տողում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը` «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով.
i
7) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով.
i
8) որոշման N 6 հավելվածի 10-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.
9) որոշման N 8 հավելվածի`
i
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով,
i
բ. NN 1, 2, 3 և 4 ձևերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը` «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ NN 4, 5, 7, 8 և 12 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության _________________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
10) որոշման N 9 հավելվածի`
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
բ. N 1 ձևում «ծառայություններ տրամադրող _______________» բառերը
(տարածքային մարմին) փոխարինել «աջակցության _____________ տարածքային գործակալություն (բաժին) բառերով, NN 2, 4, 5, 6, 8, 9 և 10 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության ____________ տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «տարածքային մարմինը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
11) որոշման N 11 հավելվածի 5-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում) բառերով.
12) որոշման N 12 հավելվածի`
i
ա. 3-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
i
բ. 7-րդ կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգի» բառերը փոխարինել «սոցիալական բանկի տեղեկատվական ենթահամակարգի» բառերով.
i
13) որոշման N 13 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (բաժինները)» բառերով:
i
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 153-րդ, 154-րդ, 155-րդ և 156-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 829-րդ, 830-րդ, 831-րդ և 832-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 152-րդ, 153-րդ և 154-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 169-րդ, 170-րդ, 171-րդ, 172-րդ և 173-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «ծառայությունների» և որոշման N 3 հավելվածի 110-րդ, 111-րդ և 112-րդ կետերում «ծառայության» բառերը փոխարինել «աջակցության» բառով:
i
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 24-րդ ու 25-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 401-րդ, 402-րդ, 403-րդ և 404-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 165-րդ, 166-րդ, 167-րդ և 168-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ և 101-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման 3-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 54-րդ, 55-րդ, 56-րդ և 57-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
i
18. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 16-րդ և 17-րդ կետերը:
19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 582-Ն որոշման
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱԺԻՆՆԵՐԻ) ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Ծած-|Սպասարկվող տարածքը |
| |կա- | |
| |գիրը| |
|__________________|____|_____________________________________________|
| 1 | 2 | 3 |
|_____________________________________________________________________|
|1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան |
|_____________________________________________________________________|
|Աշտարակի |016 |քաղ. Աշտարակ և Աշտարակի նախկին վարչական |
| | |շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Ապարանի |049 |Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Ծաղկահովտի |050 |Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Թալինի |094 |Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը |
|_____________________________________________________________________|
|2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարան |
|_____________________________________________________________________|
|Վեդու |051 |Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Արտաշատի |014 |քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական |
| | |շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Մասիսի |077 |Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
|_____________________________________________________________________|
|3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան |
|_____________________________________________________________________|
|Արմավիրի |031 |քաղ. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական |
| | |շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Բաղրամյանի |057 |Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Վաղարշապատի |038 |քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական |
| | |շրջանի տարածքը |
|_____________________________________________________________________|
|4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան |
|_____________________________________________________________________|
|Գավառի |025 |քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի |
| | |տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Սևանի |035 |քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի |
| | |տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Ճամբարակի |074 |Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը, |
|(տեղակայված` | |Ծափաթաղ գյուղ |
|համալիր | | |
|սոցիալական | | |
|ծառայությունների | | |
|տարածքային | | |
|կենտրոնում) | | |
|__________________|____|_____________________________________________|
|Մարտունու |076 |Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Վարդենիսի |058 |Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը, |
| | |բացառոջթյամբ Ծափաթաղ գյուղի |
|_____________________________________________________________________|
|5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան |
|_____________________________________________________________________|
|Թումանյանի |012 |քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական |
| | |շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Սպիտակի |036 |քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի|
| | |տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Ստեփանավանի |037 |քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին |
| | |վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Տաշիրի |069 |Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
|_____________________________________________________________________|
|6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան |
|_____________________________________________________________________|
|Աբովյանի |011 |քաղ. Աբովյան և Աբովյանի նախկին վարչական |
| | |շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Հրազդանի |033 |քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական |
| | |շրջանի տարածքը` բացառությամբ Ալափարս, |
| | |Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերի |
|__________________|____|_____________________________________________|
|Չարենցավանի |039 |քաղ. Չարենցավան և Ալափարս, Արզական, Բջնի, |
| | |Կարենիս ու Ֆանտան գյուղեր |
|__________________|____|_____________________________________________|
|Եղվարդի |080 |Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը |
|_____________________________________________________________________|
|7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան |
|_____________________________________________________________________|
|Ախուրյանի |055 |Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Ամասիայի |046 |Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը, |
| | |բացառությամբ Հողմիկ գյուղի |
|__________________|____|_____________________________________________|
|Աշոցքի |063 |Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը, |
| | |Հողմիկ գյուղ |
|__________________|____|_____________________________________________|
|Արթիկի |015 |քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի |
| | |տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Մարալիկի |048 |Անիի նախկին վարչական շրջանի տարածքը |
|_____________________________________________________________________|
|8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան |
|_____________________________________________________________________|
|Գորիսի |018 |քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի |
| | |տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Կապանի |027 |քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի |
| | |տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Մեղրիի |079 |Մեղրիի նախկին վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Սիսիանի |088 |Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|_____________________________________________________________________|
|9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարան |
|_____________________________________________________________________|
|Եղեգնաձորի |065 |Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Վայքի |044 |Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը, |
| | |բացառությամբ Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն |
| | |գյուղերի |
|_____________________________________________________________________|
|10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան |
|_____________________________________________________________________|
|Իջևանի |067 |Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը` |
| | |բացառությամբ Հովք, Աղավնավանք և Գեղատափ |
| | |գյուղերի |
|__________________|____|_____________________________________________|
|Նոյեմբերյանի |081 |Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Բերդի |097 |Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Դիլիջանի |021 |քաղ. Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք, |
| | |Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ |
| | |գյուղեր |
|_____________________________________________________________________|
|11. Երևան քաղաք |
|_____________________________________________________________________|
|Կենտրոնի |106 |Կենտրոնի վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Շենգավիթի |111 |Շենգավիթի վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Մալաթիա-Սեբաստիայի|107 |Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Աջափնյակի |101 |Աջափնյակի վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Դավթաշենի |104 |Դավթաշենի վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Արաբկիրի |103 |Արաբկիրի վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Ավանի |102 |Ավանի վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Նոր Նորքի |108 |Նոր Նորքի վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Քանաքեռ-Զեյթունի |112 |Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Նորք-Մարաշի |109 |Նորք-Մարաշի վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Նուբարաշենի |110 |Նուբարաշենի վարչական շրջանի տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Էրեբունու |105 |Էրեբունու վարչական շրջանի տարածքը |
|_____________________________________________________________________|
|12. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ |
|_____________________________________________________________________|
|Արարատի |013 |քաղ. Արարատ |
|_____________________________________________________________________|
|13. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ |
|_____________________________________________________________________|
|Գյումրի-1 |268 |Գյումրու նախկին Շիրակի շրջանի վարչական |
| | |տարածքը |
|__________________|____|_____________________________________________|
|Գյումրի-2 |269 |Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի վարչական |
| | |տարածքը |
|_____________________________________________________________________|
|14. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ |
|_____________________________________________________________________|
|Վանաձորի |026 |քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական |
| | |շրջանի տարածքը |
|_____________________________________________________________________|
|15. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ |
|_____________________________________________________________________|
|Ջերմուկի |020 |քաղ. Ջերմուկ, |
| | |Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղեր
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 30.06.16 թիվ 667-Ն, 18.07.2019 թիվ 909-Ն որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 582-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Համալիր սոցիալական|Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների |
|ը/կ|ծառայությունների |անվանումները |
| |տարածքային | |
| |կենտրոնի անվանումը| |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ |
|_________________________________________________________________________|
|1. |Թալինի |Թալինի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Թալինի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|2. |Ծաղկահովիտի |Ծաղկահովիտի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Ծաղկահովիտի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ |
|_________________________________________________________________________|
|3. |Վեդու |Վեդու սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Վեդու զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|4. |Արտաշատի |Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոն |
| | |Արարատի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական |
| | |հանձնաժողով |
|___|__________________|__________________________________________________|
|5. |Մասիսի |Մասիսի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Արարատ քաղաք |
|_________________________________________________________________________|
|6. |Արարատի |Արարատի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Արարատի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ |
|_________________________________________________________________________|
|7. |Արմավիրի |Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոն |
| | |Երևանի թիվ 7 բժշկասոցիալական փորձաքննական |
| | |հանձնաժողով |
|___|__________________|__________________________________________________|
|8. |Բաղրամյանի |Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ |
|_________________________________________________________________________|
|9. |Ճամբարակի |Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Ճամբարակի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|10.|Վարդենիսի |Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ |
|_________________________________________________________________________|
|11.|Տաշիրի |Տաշիրի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Վանաձոր քաղաք |
|_________________________________________________________________________|
|12.|Վանաձորի |Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն |
| | |Լոռու թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական |
| | |հանձնաժողով |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ |
|_________________________________________________________________________|
|13.|Չարենցավանի |Չարենցավանի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Չարենցավանի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|14.|Եղվարդի |Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|15.|Հրազդանի |Հրազդանի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Հրազդանի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ |
|_________________________________________________________________________|
|16.|Աշոցքի |Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Աշոցքի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|17.|Մարալիկի |Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|18.|Ամասիայի |Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|19.|Ախուրյանի |Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին|
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ |
|_________________________________________________________________________|
|20.|Նոյեմբերյանի |Նոյեմբերյանի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Երևան քաղաք |
|_________________________________________________________________________|
|21.|Աջափնյակի |Աջափնյակի սոցիալական աջակցության տարածքային |
| | |բաժին |
| | |Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|22.|Դավթաշենի |Դավթաշենի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին|
| | |Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|23.|Ավանի |Ավանի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Ավանի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|24.|Մալաթիա-Սեբաստիայի|Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական աջակցության |
| | |տարածքային բաժին |
| | |Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության |
| | |տարածքային բաժին |
| | |Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային |
| | |կենտրոն |
| | |Երևանի թիվ 4 բժշկասոցիալական փորձաքննական |
| | |հանձնաժողով |
|___|__________________|__________________________________________________|
|25.|Նուբարաշենի |Նուբարաշենի սոցիալական աջակցության տարածքային |
| | |բաժին |
| | |Էրեբունու, Նուբարաշենի զբաղվածության տարածքային |
| | |կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|26.|Նորք-Մարաշի |Նորք-Մարաշի սոցիալական աջակցության տարածքային |
| | |բաժին |
| | |Կենտրոնի, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային |
| | |կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|27.|Շենգավիթի |Շենգավիթի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժին|
| | |Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոն |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 18.07.2019 թիվ 909-Ն որոշում)